Աստվածային կատակերգություն

Աստվածային կատակերգություն, Դանթեի գլուխգործոցը։ Գրել սկսել է 1308 թվականին, ավարտել՝ 1321 թվականին։

Աստվածային կատակերգություն
իտալ.՝ La Divina Commedia
ՀեղինակԴանթե Ալիգիերի[1]
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրէպոս
Կազմված էԴժոխք, Քավարան, Դրախտ և Vergine Madre, figlia del tuo figlio?
Բնօրինակ լեզուTuscan? և իտալերեն
Կերպար(ներ)Օգոստինոս Երանելի, Ագամեմնոն, Ադամ, Հադես, Ալբերտ Մեծ, Amphiaraus?, Ամֆիսբենա, Անաքսագորաս, Անաստաս II, Անսելմ Քենթրբերցի, Անթեոս, Antenor?, Արիստոտել, Առնաուտ Դանիել, Աթթիլա, Աքիլլես, Բեդա Պատվելի, Բենեդիկտ Նուրսիացի, Բերնարդ Քլերվոսացի[1], Մարիամ Աստվածածին, Հովհան Ֆիդանցա, Guido Bonatti?, Boniface VIII?, Բոետիոս, Բրիարեոս, Մարկոս Բրուտոս, Վերգիլիոս[1], Վիլհելմ II Բարի, Gaius Cassius Longinus?, Gaius Scribonius Curio?, Գալեն Կլավդիոս, Հարպիաներ, Guido I da Montefeltro?, Guido Guinizelli?, Հեկտոր, Հենրիխ VII, Հերակլիտ, Հերիոն, Հիպոկրատես, Հոմերոս, Հորացիուս, Գոդֆրուա Բուլյոնցի, Gratian?, Hugh of Saint Victor?, Դավիթ, Դանթե Ալիգիերի, Deidamia?, Դեմոկրիտես, Դիդոնե, Դիոգենես Սինոպացի, Diomedes?, Դիոնիսիոս Արիոպագացի, Դիոնիսոս Ավագ, Դիոսկորիդես, Fra Dolcino?, Էվկլիդես, Եվրիպիդես, Եզեկիա, Հեղինե Չքնաղ, Իբն Ռուշդ, Ավիցեննա, Jephthah?, Հեսու, Հիսուս, John XXI?, Հովհան Ոսկեբերան, Հովհաննես Մկրտիչ, Joachim of Fiore?, Իսիդոր Սևիլյացի, Հուդա Իսկարիովտացի, Հուդա Մակավեյ, Իֆիգենիա, Cavalcante de' Cavalcanti?, Կայափա, Կայեն, Կակոս, Կալխաս, Capaneus?, Կառլ Մարտել Անժուացի, Կերբերոս, Կլեոպատրա, Clement V?, Costanza I of Sicily?, Cornelia?, Cunizza da Romano?, Latinus?, Linus?, Լուկանոս, Լուցիոս Յունիոս Բրուտոս, Լյուցիֆեր, Ալեքսանդր Մակեդոնացի, Կիկերոն, Մինոս, Մինոտավրոս, Myrrha?, Մովսես մարգարե, Մուհամմադ մարգարե, Nessus?, Nicholas III?, Պուբլիուս Օվիդիուս Նասո, Ոդիսևս, Պաուլուս Օրոսիուս, Օրփեոս, Պարիս, Պենթիսլեյա, Peter Damian?, Petrus Comestor?, Peter Lombard?, Պետրոս առաքյալ, Պյուռոս, Պլատոն, Պլուտոս, Պոլինիկես, Բեատրիչե[1], Պտղոմեոս Կլավդիոս, Rahab?, Rabanus Maurus?, Ռոբերտ Գվիսկար, Ռոլանդ, Սալահ ադ Դին, Շամիրամ, Լուցիուս Աննեուս Սենեկա, Siger of Brabant?, Սինոն, Սոկրատես, Sordello de Mantoue?, Ստացիուս, Թաիս, Tydeus?, Տրայանոս, Tristan and Iseult?, Օտավիանո Ուբալդինի, Ռուջերի Ուբալդինի, Ֆարինատա Ուբերտի, Ուգոլինո, Թալես Միլեթացի, Phyllis?, Phlegyas?, Folquet de Marseille?, Թովմա Աքվինացի, Ֆրանցիսկ Ասիզացի, Ֆրանչեսկա դա Ռիմինի, Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն, Քարոն, Խիրոն, Հուլիոս Կեսար, Կելեստինուս V, Ciacco?, Էլեկտրա, Aelius Donatus?, Էմպեդոկլես, Էնեաս, էրինիաներ, Էթոկլես, Հուստինիանոս Ա, jaculus?, Յասոն, Camilla?, Լավինիա, Լուկրեցիա, Հուլիա Կեսար, Մարցիա, Զենոն Էլեացի, Paolo Malatesta?, Tegghiaio Aldobrandi?, Iacopo Rusticucci?, Մեգերա, Ալեկտո, Տիսիփոնե, Piccarda?, Pierre de La Broce?, Ջոտտո դի Բոնդոնե և Enrico degli Scrovegni?
Ստեղծման տարեթիվ1320
Նկարագրում էպիռգու[1], քավարան[1], դրախտ[1] և Spheres of Heaven?
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/dante/goettko2/goettko2.html
 The Divine Comedy Վիքիպահեստում

Կառուցվածք

խմբագրել

Վերնագիրը եղել է «Կատակերգություն»։ Աստվածային մակդիրն ավելացրել են հետո։ Դրանով նկատի չեն ունեցել, որ պոեմի գործողությունը կատարվում է երկնային ոլորտում, այլ արտահայտել են գեղարվեստական վեհությունը՝ աստվածային գործ։ Ժամանակակից ըմբռնումներից ելնելով «Աստվածային կատակերգությունը» նման չէ ժամանակակից կատակերգության։ Այն անվանել են այլ ըմբռնումներից ելնելով։ 14 դարում իտալական ամբողջ գրականությունը բաժանված էր երկու հստակ մասերից։ Ողբերգությունը համարվում էր բարձր աստիճանի գրականություն, որն այն ժամանակ գրվում էր «գրական» իտալերենով, իսկ կատակերգությունը վերաբերում էր «ցածր»դասի գրականությանը, որը գրվում էր խոսակցական լեզվով, որպեսզի հասարակ ժողովրդի համար հասկանալի լիներ։

Բովանդակություն

խմբագրել

Պոեմը բաղկացած է երեք մասից.

  • Դժոխք
  • Քավարան
  • Դրախտ

Սրանք իրենց հերթին բաժանվում են առանձին մասերի. «Դժոխքը» բաղկացած է ինը պարունակից, «Քավարանը» յոթ բոլորակից, «Դրախտը» երկնային ինը ոլորտներից։ Մասերից յուրաքանչյուրը բաղկացած է 33 երգից։ Նախերգանքի հետ միասին բոլորը 100 երգ։ Պոեմը գրված է տերցիններով՝ հանգավոր եռատողերով։

Պոեմի գործողությունները կատարվում են հանդերձյալ աշխարհում, գործող անձինք մարդկանց հոգիներն են։ Գործող անձանց մեծագույն մասը պատմական ծանոթ, իրական մարդիկ են։ Բանաստեղծը պատմում է նրանց հոգիների և երկրային գործերի, կենդանի ժամանակ կատարած արարմունքների մասին։ Պոեմը պատմողական ձև ունի։ Սյուժետային հենքը բանաստեղծի երևակայական ճանապարհորդությունն է անդրշիրիմյան աշխարհ՝ դժոխքում, քավարանում, դրախտում։ Այս առանցքի վրա է հյուսված պոեմի կոմպոզիցիան[2]։

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  2. Ս. Սողոմոնյան (1981). Արտասահմանյան գրականության պատմություն. Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 39-41.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստվածային կատակերգություն» հոդվածին։