Արիստիդ Բրիան
Արիստիդ Բրիան (ֆր.՝ Aristide Briand, մարտի 28, 1862[1][2][3][…], Նանտ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4] - մարտի 7, 1932[4][1][2][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), Ֆրանսիայի պետական գործիչ, դիվանագետ։ Մասնագիտությամբ՝ փաստաբան։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1926)։
Արիստիդ Բրիան ֆր.՝ Aristide Briand | |
Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն և Republican-Socialist Party? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, պետական գործիչ, լրագրող, դիվանագետ, գրող և փաստաբան |
Ծննդյան օր | մարտի 28, 1862[1][2][3][…] |
Ծննդավայր | Նանտ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4] |
Վախճանի օր | մարտի 7, 1932[4][1][2][…] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Թաղված | Cimetière de Cocherel |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Aristide Pierre Henri Briand |
Պարգևներ | |
Քաղաքական գործունեությունը սկսելով 1880-ական թվականներին՝ մտել է սոցիալիստական կուսակցության մեջ, սակայն հետո հեռացել է։ Քանիցս եղել է վարչապետ (1909-1911, 1913, 1915-1917, 1921-1922), արտաքին գործերի նախարար (1915-1917, 1921-1922, 1925-1931)։ Աջակցել է Անտանտի ստեղծմանն ու ամրապնդմանը։ 1914-1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ թուրքական իշխանությունները իրականացնում էին արևմտահայերի ցեղասպանությունը, Բրիանը հանդես է եկել հայ ժողովրդի «պաշտպանի» դերում, խոստացել բավարարել հայերի օրինական պահանջները և «ապահովել նրանց գոյությունը, առաջընթացը և խաղաղությունը»։ Սակայն 1921-1922 թվականներին շատ ջանքեր է գործադրել՝ հասնելու Ֆրանսիայի և քեմալական Թուրքիայի մերձեցմանը, ստորագրել է անջատ պայմանագիր և ֆրանսիական զորքերը դուրս բերել Կիլիկիայից, որի հետևանքով տեղի հայերը ստիպված լքել են իրենց հայրենիքը, նրանց հետ հեռացել են նաև հույն բնակիչները[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Бриан Аристид // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1926/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Ռ. Սահակյան։ «Հայկական հարց» հանրագիտարան, Ե., 1996, էջ 91։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արիստիդ Բրիան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 564)։ |