Արմենակ Գասպարի Սերայտարյան (1880/1882, Սեբաստիա, Սեբաստիայի նահանգ- 1915, Եվդոկիա), հայ բժիշկ։

Արմենակ Գասպարի Սերայտարյան
Ծնվել է1880/1882
ԾննդավայրՍեբաստիա, Սեբաստիայի նահանգ
Մահացել է1915
Մահվան վայրԵվդոկիա
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԲեյ­րու­թի Ամե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տ
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն

խմբագրել

Արմենակ Սերայտարյանը ծնվել է 1880/1882 թվականներին, Սեբաստիայի նահանգի կենտրոն Սեբաստիա քաղաքում/ նույն նահանգի Եվդոկիայի գավառի Զիլե ավանում՝ բրուտ Կարոյեան Գասպարի ընտանիքում։

Դեղագործ Տիգ­րան Սե­րայ­տա­րյա­նի եղբայրն է։

Նախնական կրթությունն ստացել է Սեբաստիայի ազգային վարժարանում, միջնակարգը ` քաղաքի ավե­տա­րա­նա­կան­նե­րի վար­ժա­րա­նում։ 1903-1907 թվականներին սո­վո­րել է Բեյ­րու­թի Ամե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տում և բժշկի վկա­յա­կան ստա­ցել։ Ըստ Ար­շակ Ալ­պո­յա­ճյա­նի` բժշկական կրթությունն ստացել է 1891 թվականին ԱՄՆ-ում։ 1907 թվականին վերադառնալով Սեբաստիա՝ բժիշկ է աշխատել։ Հետագայում աշխատել է Զիլեում։

Եղել է ՀՅԴ անդամ։ 1914 թվականին, Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և իբրև պահեստային զինվորական բժիշկ՝ թողնվել ծառայելու Եվդոկիայում։ 1915 թվականին Եվդոկիայում Շուուբերեիսի («[Զին­վո­րագ­րու­թյան] բաժ­նի պետ») Քեորբինբաշիի («Կույր մա­յոր») հրամանով ձերբակալվել է և բանտարկվել։

Մերժել է իս­լա­մու­թյունն ընդունել և ճաշակել է բանտի դառնությունները։ Որոշ ժամանակ անց, նույն հրամանատարի հրամանով, ազատվել է։ Բանտից դուրս գալուց և իր զինվորական համազգեստը վերստանալուց անմիջապես հետո, Սեբաստիայի հայ բնակչության տեղահանության ժամանակ, Եվդոկիայի ճանապարհին, ընտանիքի անդամների աչքի առաջ, եղբոր հետ միասին սպանվել է Քեորբինբաշիի հրամանով՝ մոտ 35 տարեկանում։ Նախապես բժշկից վերցրել են սուրը և նրան հանձնել ուղեկցող ոստիկան-զինվորների ծեծին ու տանջանքներին։

Այլ տվյալով՝ Եվդոկիայում կախաղան է հանվել իր երկու հայ բժիշկ պաշտոնակիցների՝ Մի­սաք Փա­նո­սյա­նի և մարզվանցի Հա­կոբ Էմի­նյա­նի հետ միասին։

Աղբյուր

խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն

խմբագրել
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919
  • Ալպօյաճեան Ա., Պատմութիւն Եւդոկիոյ հայոց, Գահիրէ, 1952
  • Կարոյեա ն Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957
  • Սահակյան Լիլիկ, Ոճրագործները չխնայեցին նույնիսկ մարդու կյանքը փրկողներին, «Առող­ջա­պա­հու­թյուն», Երևան, 1965 թվական , թ. 4
  • Յուշամատեա ն Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965
  • Թէոդիկ, Գողգոթայ հայ հոգեւորականութեան, Նիւ Եորք, 1985
  • Թէո դ իկ, Յուշ արձ ան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990
  • Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925, Լոս Անճելըս, 2001
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001
  • Խաչատրյան Լ. և ուրիշ. Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երևան, 2004
  • Քէստ են եա ն Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազ­դակ», 01-11-2012