Արմին Բաչինովիչ
Արմին Բաչինովիչ (սլովեն.՝ Armin Bačinovič, հոկտեմբերի 24, 1989[1][2][3], Մարիբոր, ՀՍՖՀ), սլովենացի ֆուտբոլիստ, իտալական «Սամբենեդետեզե» ակումբի նախկին հենակետային կիսապաշտպան։ 2009-2013 թվականներին խաղացել է Սլովենիայի ազգային հավաքականում։
Քաղաքացիությունը | Սլովենիա | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 24, 1989[1][2][3] (35 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Մարիբոր, ՀՍՖՀ | ||||||||||||||||||||
Հասակ | 183 սանտիմետր | ||||||||||||||||||||
Քաշ | 73 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելԱրմին Բաչինովիչը կարիերան սկսել է «Ժելեզնիչար» ակումբում։ 2002 թվականին տեղափոխվել է տեղական մեկ այլ ակումբ՝ «Մարիբոր»։ 2007 թվականի հուլիսի 7-ին Բաչինովիչն իր նորամուտը նշել է թիմի հիմնական կազմում՝ Ինտերտոտոյի գավաթի «Հայդուկ» (Կուլա) ակումբի դեմ խաղում՝ խաղադաշտ մտնելով խաղի 78-րդ րոպեին։ Երկու շաբաթ անց նա նորամուտի խաղն է անցկացրել նաև Սլովենիայի առաջնությունում «Դրավայի» դեմ։ Նրա ակումբն այդ խաղում հաղթել է 3-1 հաշվով։ Նույն տարվա նոյեմբերի 25-ին Արմինն ակումբի կազմում խփել է առաջին գոլը՝ գրավելով նույն «Դրավայի» դարպասը[4]։ Ընդհանուր առմամբ 2007/08 մրցաշրջանում Բաչինովիչն անցկացրել է 22 հանդիպում և օգնել է իր թիմին դուրս գալու երկրի գավաթի եզրափակիչ։ Հաջորդ տարի Արմինն անցկացրել է 29 խաղ և խփել 1 գնդակ «Ինտերբլոկ» ակումբի դարպասը[5]։ Ակումբի հետ նա հաղթել է ազգային առաջնությունում և նվաճել երկրի Սուպերգավաթը։ 2009/10 մրցաշրջանում Բաչինովիչն առաջնությունում անցկացրել է 26 հանդիպում, 4 խաղ՝ Սլովենիայի գավաթի խաղարկությունում, որտեղ նրա ակումբը հաղթել է, ինչպես նաև 1 հանդիպում է անցկացրել ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում։ 2010/2011 մրցաշրջանի սկզբին Արմինն անցկացրել է 3 հանդիպում առաջնությունում և 6 հանդիպում Եվրոպայի լիգայում։ Ընդհանուր առմամբ կիսապաշտպանը «Մարիբորի» կազմում անցկացրել է 94 հանդիպում և խփել 6 գոլ[6]։
2010 թվականի օգոստոսի 28-ին Արմին Բաչինովիչը իր խաղընկերոջ՝ Յոսիպ Իլիչիչի հետ տեղափոխվել է իտալական «Պալերմո» ակումբ՝ կնքելով 5 տարվա պայմանագիր. տրանսֆերի գումարը կազմել է մոտ 500-800 հազար եվրո[7][8]։ Սեպտեմբերի 12-ին նա թիմի կազմում իր նորամուտն է նշել «Բրեշիայի» դեմ խաղում՝ 58-րդ րոպեին փոխարինելով Ֆաբիո Լիվերանիին[9]։ Հոկտեմբերի 17-ին Արմինը խփել է ակումբում իր առաջին գոլը՝ գրավելով «Բոլոնիայի» դարպասը[10]։ Նոյեմբերին Բաչինովիչով հետաքրքրվել են անգլիական «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»[11][12]։ Ընդհանուր առմամբ առաջին մրցաշրջանում թիմում Արմինը Սերիա A-ում անցկացրել է 33 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։ Հունիսին նա երկարաձգել է պայմանագիրը «Պալերմոյի» հետ մինչև 2016 թվականը[13]։
2012/13 մրցաշրջանում Արմինը վարձավճարով հանդես է եկել Սերիա B-ի «Հելլաս Վերոնա» թիմում, որի կազմում մասնակցել է 17 խաղի և խփել մեկ գոլ[14]։
2014 թվականի օգոստոսի 21-ին Բաչինովիչը միացել է Սերիա B-ի «Վիրտուս Լանչանո» ակումբին[15]։
2016 թվականի օգոստոսի 16-ին Արմինը տեղափոխվել է Իտալիայի Սերիա C-ում հանդես եկող «Տեռնանա» ակումբ, իսկ հաջորդ տարվա հունվարին՝ նույն լիգայի «Սամբենեդետեզե» ակումբ, որտեղ էլ 2018 թվականի հուլիսին ավարտել է խաղացողի կարիերան[15]։
Միջազգային կարիերա
խմբագրել2009 թվականի օգոստոսի 12-ին Արմին Բաչինովիչը Սլովենիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է Աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական խաղում Սան Մարինոյի դեմ խաղում՝ հանդիպման 74-րդ րոպեին փոխարինելով Ալեքսանդր Ռադոսավլևիչին[16]։ Հավաքականում մինչև 2013 թվականն ընդհանուր առմամբ անցկացրել է 13 հանդիպում[17]։
Նվաճումներ
խմբագրել- Սլովենիայի չեմպիոն՝ 2008/09
- Սլովենիայի Սուպերգավաթակիր՝ 2009
- Սլովենիայի գավաթակիր՝ 2009/10
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Drava Ptuj 1:2 (1:1) NK Maribor
- ↑ NK Interblock 1:2 (0:1) NK Maribor
- ↑ «Bacinovic, centrocampista di talento per il Palermo». web.archive.org. 2012 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Палермо» приобрел двух игроков «Марибора»
- ↑ Palermo, Ililic e Bacinovic: due osservati speciali
- ↑ «BRESCIA - PALERMO — U.S. Città di Palermo». web.archive.org. 2010 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Palermo-Bologna 4-1(չաշխատող հղում)
- ↑ Бачинович пока не получал предложений от клубов английской Премьер-лиги
- ↑ «Ливерпуль» и «Челси» интересуются хавбеком «Палермо»
- ↑ Бачинович и Иличич продлили контракты с «Палермо»(չաշխատող հղում)
- ↑ Strack-Zimmermann, Benjamin. «Armin Bačinovič». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ 15,0 15,1 «Armin Bacinovic - Player profile». _ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ San Marino lažje ogrevanje za Poljake
- ↑ «Armin Bacinovic - National team». _ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում)