Արտաշես Մինասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Նավասարդի Մինասյան (հունվարի 21, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (1992), Հայաստանի վեցակի չեմպիոն (1990, 1992, 1993, 1995, 2004 և 2006)[3], ԽՍՀՄ վերջին չեմպիոն (1991), Հայաստանի հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադաների կրկնակի (2006 և 2008), Եվրոպայի թիմային առաջնության (1999) հաղթող։
Արտաշես Մինասյան | |
---|---|
Արտաշես Մինասյանը 2016 թ. | |
Պետություն(ներ) | Հայաստան ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 21, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | գրոսմայստեր[1], միջազգային վարպետ և ԽՍՀՄ շախմատի սպորտի վարպետ |
Առավելագույն վարկանիշ | 2620 (հուլիս 1998) |
Ներկայիս վարկանիշ | 2488 (փետրվար 2015) |
ՖԻԴԵ համար | 13300040 |
365chess | Artashes_Minasian |
Chesstempo համար | 138403 |
ICCF համար | 138403 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1992[2], Շախմատային օլիմպիադա 1994[2], Շախմատային օլիմպիադա 1996[2], Շախմատային օլիմպիադա 1998[2], Շախմատային օլիմպիադա 2000[2], Շախմատային օլիմպիադա 2002[2], Շախմատային օլիմպիադա 2004[2], Շախմատային օլիմպիադա 2006[2] և Շախմատային օլիմպիադա 2008[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Artashes Minasian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԽՍՀՄ երիտասարդ վարպետների առաջնության հաղթող (1990)։
1991 թվականին, լինելով միջազգային վարպետ, բազմաթիվ գրոսմայստերների հետ պայքարում, Արտաշեսը հասավ իր կարիերայի մեծագույն նվաճմանը՝ դառնալով Խորհրդային Միության չեմպիոն[4]։ Այդ հաղթանակից հետո նրան շնորհվեց գրոսմայստերի կոչում։
ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կայացած անկախ Հայաստանի առաջին առաջնության (1992) հաղթողներից մեկն է (Աշոտ Անաստասյանի հետ)։ Բացի այդ, նա Հայաստանի չեմպիոնի կոչման է արժանացել ևս հինգ անգամ՝ 1990, 1993, 1995, 2004 և 2006 թվականներին։
«Երևան» թիմի կազմում Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկության հաղթող (1995)։
2000 թվականին հանդես է եկել Դելիում կայացած նոկաուտ համակարգով աշխարհի առաջնությանը, որտեղ հասել է մինչև երկրորդ փուլ՝ այնտեղ պարտվելով Միխայիլ Գուրևիչին[5], իսկ 2005 թվականին Խանտի Մանսիյսկում կայացած Աշխարհի գավաթի խաղարկության առաջին ռաունդում զիջել է Լյուկ վան Վելիին[6]։
Մինասյանը Հայաստանի հավաքականի կազմում ինը անգամ մասնակցել է շախմատային օլիմպիադաներին[7]։ 2006 թվականի հունիսին Լևոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի, Կարեն Ասրյանի, Գաբրիել Սարգսյանի և Սմբատ Լպուտյանի հետ դարձավ Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։ Այդ հաղթանակի համար նա և թիմակիցները պարգևատրվեցին Մովսես Խորենացու մեդալով[8]։ Իսկ երկու տարի անց՝ 2008 թվականին Դրեզդենում կայացած 38-րդ օլիմպիադայում տարած հաղթանակի համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով[9]։
Կարիերայի ամենաբարձր վարկանիշին հասել է 1998 թվականի հուլիսի 1-ին՝ 2620։ Այդ արդյունքով նա ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում բաժանում էր 52-54-րդ տեղերը[10]։ Հայաստանի շախմատիստների մեջ դա 3-րդ արդյունքն էր (Վլադիմիր Հակոբյանից և Ռաֆայել Վահանյանից հետո)։
Միջազգային մրցաշարեր
խմբագրելԼավագույն արդյունքները միջազգային մրցաշարերում.
- Լենինգրադ (1989 - 2-րդ, 1990 - 3-րդ)
- Գրոնինգեն (1990 թ., 2-3-րդ)
- Կանն (1992, 2-6-րդ)
- Պարտենայ (1992, 3-8-րդ)
- Կանդաս (1992, 1-ին)
- Վալտորենս (1992, 1-5-րդ)
- Լոնգ Բիչ (1994, 1-3-րդ)
- Ֆիլադելֆիա (1994, 1-ին)
- Նյու Յորք օփեն (1998, 1-ին)
- Կապել լա Գրանդ (1998, 2-8-րդ)
- Լինարես օփեն (1999, 1-2-րդ)
- Ուբեդա (2000, 1-ին)
- Չիկագո (2000, 1-ին)
- Դուբայ օփեն (2001, 1-8-րդ)
- Բաթում (2003, 2-7-րդ)
- Կանն (2004, 3-րդ)
- Դուբայ օփեն (2004, 2-13-րդ)
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
խմբագրելՏարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1989 | 2345 | 2485 | 2485 | 2345 | ||||||||||
1990 | 2480 | 2495 | 2495 | 2480 | ||||||||||
1991 | 2495 | 2510 | 2510 | 2495 | ||||||||||
1992 | 2545 | 2530 | 2545 | 2530 | ||||||||||
1993 | 2570 | 2535 | 2570 | 2535 | ||||||||||
1994 | 2545 | 2525 | 2545 | 2525 | ||||||||||
1995 | 2540 | 2565 | 2565 | 2540 | ||||||||||
1996 | 2580 | 2540 | 2580 | 2540 | ||||||||||
1997 | 2550 | 2545 | 2550 | 2545 | ||||||||||
1998 | 2570 | 2620 | 2620 | 2570 | ||||||||||
1999 | 2594 | 2600 | 2600 | 2594 | ||||||||||
2000 | 2598 | 2595 | 2614 | 2614 | 2595 | |||||||||
2001 | 2567 | 2554 | 2581 | 2581 | 2581 | 2554 | ||||||||
2002 | 2576 | 2572 | 2564 | 2560 | 2576 | 2560 | ||||||||
2003 | 2557 | 2555 | 2571 | 2580 | 2580 | 2555 | ||||||||
2004 | 2582 | 2585 | 2584 | 2584 | 2585 | 2582 | ||||||||
2005 | 2586 | 2597 | 2575 | 2581 | 2597 | 2575 | ||||||||
2006 | 2574 | 2574 | 2596 | 2596 | 2596 | 2574 | ||||||||
2007 | 2595 | 2586 | 2571 | 2571 | 2595 | 2571 | ||||||||
2008 | 2578 | 2574 | 2558 | 2541 | 2578 | 2541 | ||||||||
2009 | 2557 | 2566 | 2561 | 2561 | 2561 | 2566 | 2557 | |||||||
2010 | 2561 | 2568 | 2563 | 2563 | 2563 | 2563 | 2568 | 2561 | ||||||
2011 | 2563 | 2558 | 2558 | 2525 | 2525 | 2525 | 2563 | 2525 | ||||||
2012 | 2525 | 2506 | 2506 | 2505 | 2505 | 2505 | 2505 | 2505 | 2505 | 2525 | 2505 | |||
2013 | 2505 | 2505 | 2505 | 2505 | 2505 | 2505 | 2493 | 2487 | 2487 | 2487 | 2487 | 2487 | 2505 | 2487 |
2014 | 2487 | 2487 | 2482 | 2485 | 2485 | 2485 | 2488 | 2488 | 2488 | 2488 | 2488 | 2488 | 2488 | 2482 |
2015 | 2488 | 2488 | 2488 | 2488 | 2488 | 2488 | 2480 | 2480 | 2480 | 2480 | 2480 | 2480 | 2488 | 2480 |
2016 | 2480 | 2480 | 2480 | 2480 | 2480 | 2480 | 2480 | 2480 | 2480 | 2480 | 2480 | 2480 | 2480 | 2480 |
2017 | 2480 | 2480 | 2480 | 2480 | 2480 | 2495 | 2492 | 2492 | 2492 | 2491 | 2491 | 2491 | 2495 | 2480 |
2018 | 2484 | 2467 | 2467 | 2483 | 2483 | 2483 | 2472 | 2472 | 2472 | 2472 | 2472 | 2472 | 2484 | 2467 |
2019 | 2472 | 2472 | 2472 | 2472 | 2486 | 2486 | 2486 | 2486 | 2486 | 2486 | 2486 | 2472 | 2486 | 2472 |
2020 | 2472 | 2472 | 2472 | 2472 | 2472 | 2472 | 2472 | 2472 | 2472 | 2472 | 2472 | 2472 | 2472 | 2472 |
2021 | 2472 | 2472 | 2472 | 2462 | 2472 | 2462 | ||||||||
2022 | 2462 | 2462 | 2462 | |||||||||||
2023 | 2460 | 2460 | 2460 |
Պարգևներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 OlimpBase
- ↑ All Champions of Armenia Արխիվացված 2012-01-20 Wayback Machine (անգլ.)
- ↑ «ШСХМ 58-րդ առաջնություն». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ World Chess Championship 2000 FIDE Knockout Matches
- ↑ World Chess Championship 2005 World Cup
- ↑ OlimpBase Men’s Chess Olympiads Artashes Minasian Արխիվացված 2021-10-11 Wayback Machine (անգլ.)
- ↑ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՊԱԳՐԵՒԱՏՐՎԵՑԻՆ «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ» ՄԵԴԱԼՈՎ
- ↑ Армянские шахматисты получат медаль За заслуги перед Отечеством Газета. Ru Новости (ռուս.)
- ↑ FIDE rating history: Minasian, Artashes
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
- ↑ "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին
Արտաքին հղումներ
խմբագրել- Արտաշես Մինասյանի անձնական քարտը FIDE-ի կայքում (անգլ.)
- Շախմատային պարտիաներ «ChessGames» կայքում (անգլ.)
- Արտաշես Մինասյանի դիրքը «Sport-stat.ru» կայքում(չաշխատող հղում) (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Մինասյան» հոդվածին։ |