Բագրատիոնիներ
Բագրատունիներ վրաց (վրաց.՝ ბაგრატიონები, «Բագրատիոնիներ»), թագավորական հարստություն Վրաստանում 9-19-րդ դարերում։
Բագրատիոնիներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | արքայատոհմ և ազնվական տոհմ |
Մասն է | Origin of the Bagratid dynasties? և Բագրատունիներ |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Հիմնում | 813 |
Կրտսեր ճյուղեր | House of Bagrationi of Imereti?, Բագրատիոն-Դավիթիշվիլիներ և Մուխրանիներ |
Ծագում
խմբագրել13-րդ դարի հայ պատմիչ Վարդան Արեվելցին իր "Տիեզերական Պատմություն" երկում գրում է որ հայոց իշխան Աշոտ Կույր Բագրատունու(732֊748) Հայաստանում բռնկված ապստամբության անհաջողությունից հետո նրա ժառանգները պատսպարվում են Տայքում և դառնում Բագրատունիների վրացական ճյուղի հիմնադիր նախահայրերը։Ըստ պատմիչի Բագրատունիների վրացական ճյուղի հիմնադիր է հանդիսանում Աշոտի որդի Վասակը։
Աշոտ Բագրատունու ժառանգներից Աշոտ Բ֊ն Բյուզանդիայի կայսր Լևոն Հայից ստացել է Կյուրոպաղատ տիտղոսը[1]։
9-րդ դարի կեսից վրաց Բագրատունիները հաջողությամբ պայքարել են Տփղիսի արաբական ամիրայության դեմ. նրան աջակցել են հայ Բագրատունիները։ Վերջիններս խալիֆայի կողմից 862 թվականից, սկսած Աշոտ Ա-ից, ճանաչված էին Հայոց և Վրաց իշխանաց իշխաններ։ Այնուհետև վրաց Բագրատունիները պայքարել են վրացական հողերը միավորելու համար։ Այս ուղղությամբ առաջինը լուրջ քայլեր է արել Բագրատ III (978-1014 թթ.)։ Բագրատի հաջորդները պայքարել են սելջուկ-թուրքերի և տեղական անհնազանդ իշխանների դեմ։
Վրաց Բագրատունիների տոհմածառը հաշվում է ավելի քան երեք հարյուր անձի,որոնցից վաթսունը եղել են թագավորներ։«Ոստեր արձակելով ամեն կողմ Վրաց Բագրատունիք կարողացան իրենց հովանու տակ առնել վրացական ցեղերի ամբողջությունը» - գրում է Ն.Ադոնցը։
Վրաց Բագրատունիների ականավոր ներկայացուցիչներն էին Դավիթ Շինարարը (1089-1125 թթ.), Գեորգի III (1156-1184 թթ.), Թամարը (1184-1213 թթ.)։ Սելջուկ-թաթարների արշավանքների հետևանքով վրաց Բագրատունիները թուլացել են և դարձել հարկատու Ոսկե Հորդային։ Գեորգի V–ին հաջողվել է ազատվել մոնղոլներին հարկ տալուց, միավորել երկիրը։ Լենկթեմուրի արշավանքների, ֆեոդալական երկպառակությունների հետևանքով վրաց Բագրատունիների իշխանությունը վերստին թուլացել է։ 1801 թվականին Վրաստանի Ռուսաստանին միանալուց հետո վրաց Բագրատունիների թագավորական իշխանությունը վերացվել է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Դավիթ Կյուրոպաղատ († 31-ը մարտի 1000) - Pan-Armenian Digital Library». arar.sci.am (անգլերեն). Վերցված է 2025-01-06-ին.
Գրականություն
խմբագրել- Baddeley, JF, Gammer M (INT) (2003), The Russian Conquest of the Caucasus, Routledge (UK), ISBN 0-7007-0634-8 (First published in 1908; 1999 edition, reprinted in 2003)
- Lang, DM (1957), The Last Years of the Georgian Monarchy: 1658—1832, New York։ Columbia University Press.
- Rapp, SH (2003), Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts, Peeters Bvba ISBN 90-429-1318-5.
- A. Khakhanov. «Histoire de la Georgie», Paris, 1900 (in French)
- A. Manvelichvili. «Histoire de la Georgie», Paris, 1951 (in French)
- A. Manvelishvili. «Russia and Georgia. 1801—1951», Vol. I, Paris, 1951 (in Georgian)
- K. Salia. «History of the Georgian Nation», Paris, 1983
- Kartlis Tskhovreba, vol. I—IV, Tbilisi, 1955—1973 (in Georgian)
- P. Ingorokva. Giorgi Merchule (a monograph), Tbilisi, 1954 (in Georgian)
- E. Takaishvili. «Georgian chronology and the beginning of the Bagratid rule in Georgia».- Georgica, London, v. I, 1935
- Sumbat Davitis dze. «Chronicle of the Bagration’s of Tao-Klarjeti», with the investigation of Ekvtime Takaishvili, Tbilisi, 1949 (in Georgian)
- «Das Leben Kartlis», ubers. und herausgegeben von Gertrud Patch, Leipzig, 1985 (in German)
- V. Guchua, N. Shoshiashvili. «Bagration’s».- Encyclopedia «Sakartvelo», vol. I, Tbilisi, 1997, pp. 318–319 (in Georgian)