Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բար (այլ կիրառումներ)
Բար
Ենթակատեգորիաalcohol drinking establishment, food establishment Խմբագրել Wikidata
Բնագավառհյուրանոցային բիզնես Խմբագրել Wikidata

Բար (անգլ.՝ bar), սննդի կազմակերպություն, որտեղ կա բարի կանգնակ և, կախված իր մասնագիտացումից, վաճառում է ոչ ալկոհոլային, տաք և սառը ըմպելիքներ, կոկտեյլներ, սառը և տաք խորտիկներ, ուտեստներ սահմանափակ տեսականիով[1]:

Բարը կարող է լինել ռեստորանի մի մասը։ Բարերը, որոնք հյուրանոցի մաս են կազմում, անվանվում եմ «լոնգ բարեր» (անգլ.՝ long bars) կամ «հյուրանոցի լաունջներ» (անգլ.՝ hotel lounges):

«Բար» տերմին

խմբագրել

«Բար» տերմինը եկել է մասնագիտացված բարերի կանգնակի անունից:

Բարերի տեսակներ

խմբագրել

Բարի տեսակը կախված է[2]

    • Իրացվող արտադրանքի տեսականու և հանրային սննդի արտադրանքի պատրաստման եղանակի համաձայն բարերը բաժանվել են՝
      • գինու բար
      • ոչ ալկոհոլային բար՝ բար, որտեղ վաճառում են ոչ ալկոհոլային ըմպելիքներ և թեթև խորտիկներ[3]
      • գարեջրի բարը (փաբ-բար՝ անգլերեն Pub բառից, որը Public house-ի կրճատումն է, բառացի «հանրային տուն», բնակչության հավաքատեղի իմաստով) նույն հայեցակարգով, ինչ թաբ-բարը, սակայն ավելի լայն տեսականիով և ավելի բարձր գներով։ Սպասարկում են միայն մատուցողները։ Սովորաբար այսպիսի բարերը բաժանվել են ըստ հետաքրքրությունների։
      • սուրճի բար
      • աղանդերային բար
      • կաթնային բար
      • կոկտեյլ-բար
      • գրիլ-բար
      • սնեք-բար, (անգլ.՝ snack) իրենից ներկայացնում է բուֆետ, փոքր սրճարան։ Անգլախոս երկրներում snack-ը թեթև ուտեստների ընդհանուր անվանումն է, որոնք նախատեսված են որպես նախուտեստ՝ քաղցը հագեցնելու հիմնական սննդի ընդունման միջև[4][5]։
      • ֆիտոբարը հատուկ բաժին է (ֆիտկենտրոնում), որը զբաղվում է թեյերի, թուրմերի և բուժիչ բույսերից պատրաստված խմիչքների վաճառքով ու սպառմամբ, սովորաբար՝ դեղատներում, սանատորիաներում, սպորտային դահլիճներում՝ ընդհանուր կամ հատուկ նպատակով (օրինակ՝ վոլեյբոլի, բասկետբոլի, բադմինթոնի, բոուլինգի դահլիճներ և այլն)[6][7]: Ֆիտոբարերը լայն տարածում են գտել, քանի որ բժշկության մեջ մեծացել է հետաքրքրությունը ֆիտոթերապիայի նկատմամբ, ինչը պայմանավորված է սինթետիկ դեղամիջոցների կիրառման նվազեցմամբ, որոնք կարող են ունենալ բացասական ազդեցություն: Նաև ամբողջ աշխարհում նկատվում է կյանքի տևողության աճ, ինչը հանգեցնում է տարեցների թվի ավելացման, դեղամիջոցների նկատմամբ բարձր զգայունությունը և քրոնիկ հիվանդություններին ենթարկվելը: Ֆիտոբարերը նաև կազմակերպում են միայն բնական, էկոլոգիապես մաքուր, հարստացված սննդամթերքների պատրաստում և բաժանում, որոնք առաջարկվում են սովորական սննդակարգին որպես հավելում՝ վիտամինների, միներալների և այլ օգտակար նյութերի պակասը լրացնելու համար:
      • սուշի բար
      • վիդեո-բար, որտեղ ցուցադրում են տեսագրություններ, վիդեոկլիպեր կամ վիդեո-պրեզենտացիաներ։
      • կինո-բար, որտեղ ցուցադրվում են կինոնկարներ:
      • դիսկո-բար, որում հնչում է դիսկո երաժշտություն, որը զարգացել է 1970-ականներին:
      • դենս-հոլլ բար, որում հիմնականում հնչում է պարային երաժշտություն:
      • լոբբի-բար, որը գտնվում է հյուրանոցի առաջին հարկում:
      • մոբիլ-բար՝ շարժական բար (տեղափոխվող)։
      • օֆիս-բարը նախատեսված է աշխատակազմի համար, որտեղ բարմեններն ու սպասարկողները սպասարկում են հյուրերին օրվա ընթացքում:
      • սերվերի-բարը սպասարկում է տարբեր ընդունելություններ, բանկետներ՝ նախնական վճարումով կամ չեկերով։
      • էքսպրես-բարը նախատեսված է արագ սպասարկման համար։
      • փուլ-բար, որը գտնվում է լողովազանների մոտ։
      • բիկինի-բարը գրավիչ աղջիկ սպասարկողներով բար է, որոնք մերկ են գոտկատեղից վերև։
      • սթրիպ-բար կամ սթրիպտիզ-բար, որում պարուհիները աստիճանաբար հանում են իրենց հագուստը՝ ստրիպտիզ կատարելու համար։
      • ջուկ-ջոյնթը ամերիկյան էժան բարեր են, բուֆետներ և ճանապարհային խանութներ՝ երաժշտական ավտոմատներով, որոնք հիմնականում այցելում են պլանտացիաների աշխատակիցները։
      • լաունջ-բարը թեթև ֆոնային երաժշտությամբ բարեր են, առանձնանում է բարձրագույն հարմարավետությամբ
    • բայքեր-բար որտեղ հաճախակի այցելուներ են մոտոցիկլոտավարները:
    • սպորտ-բար նախատեսված է սպորտային երկրպագուների համար, որտեղ մարդիկ կարող են դիտել մարզական մրցումներ:
    • գեյ-բար, գեյերի և լեսբուհիների հանդիպման վայր:
    • վեգա-բար, բացառապես վեգետարիանների համար՝ առանց ալկոհոլային խմիչքների:
    • տաբ-բար, սովորական բար, որտեղ կատարում են խաղադրույքներ։

Գտնվելու վայր

խմբագրել

Բարերը կարող են գտնվել բնակելի և հասարակական շենքերում, այդ թվում՝

  • առանձին շենքերում, հյուրանոցներում, կայարաններում
  • մշակութային և զվարճանքի վայրերում, սպորտային օբյեկտներում, հանգստի վայրերում

Տարբեր երկրների բարերի առանձնահատկություններ

խմբագրել
 
Ավտոբուսի կայանի բար Իտալիայի Ուդինե քաղաքում
 
Մեծ դեպրեսիայի բար Մելրոուզում, Լուիզիանա

Միացյալ Նահանգներում հաճախ կան իրավական տարբերություններ ռեստորանների, բարերի և նույնիսկ բարերի տեսակների միջև: Այս տարբերությունները կախված են նահանգից և քաղաքից:

Գարեջրի բարերում (երբեմն կոչվում են պանդոկներ կամ փաբեր) պաշտոնապես թույլատրվում է վաճառել միայն գարեջուր, երբեմն՝ գինի, սիդր և այլ ոչ ալկոհոլային խմիչքներ: Լիկյորային բարերում վաճառվում է ամեն ինչ՝ գարեջրից մինչև բարձր սպիրտ պարունակող խմիչքներ:

Ռուսաստան

խմբագրել

Ռուսաստանում ռեստորաններն ու բարերը, ըստ սպասարկման մակարդակի և մատուցվող ծառայությունների շրջանակի, բաժանվում են երեք դասի՝ «լյուքս», «գերազանց» և «առաջին», որոնք պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին[8]:

  • «լյուքս»՝ սպառողներին մատուցվող ծառայությունների լայն տեսականի, սրահում հյուրերին տեղավորելու հարմարավետության բարձր մակարդակ, օրիգինալ, նրբաճաշակ և ֆիրմային ճաշատեսակների լայն տեսականի, բարձրակարդ ռեստորաններին բնորոշ սպասք։ ֆիրմային ըմպելիքներ, կոկտեյլներ, ճաշատեսակների մատուցման առանձնահատկություններ, ինտերիերի բացառիկություն և շքեղություն։
  • «գերազանց»՝ սպառողներին մատուցվող ծառայությունների մեծ տեսականի, սպառողներին սրահում տեղավորելու հարմարավետության բարձր մակարդակ, բրենդային և պատվերով խմիչքների և կոկտեյլների լայն ընտրանի։
  • «առաջին»՝ սպառողներին մատուցվող ծառայությունների որոշակի ընտրանի, ռեստորաններին բնորոշ ֆիրմային ուտեստների և ֆիրմային խմիչքների միջին տեսականի, խմիչքների և կոկտեյլներիմասնագիտացված տեսականի, ինտերիերի հարմարավետություն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ГОСТ Р 50762—2007 Услуги общественного питания. Классификация предприятий общественного питания
  2. ГОСТ Р 50762—2007 Услуги общественного питания. Классификация предприятий общественного питания
  3. Иби, Маргарет (2019-08-03). «Бар без выпивки. Кому и зачем он нужен?». BBC News Русская служба. Արխիվացված է օրիգինալից 2019-08-03-ին. Վերցված է 2020-03-30-ին.
  4. Снэк: еда или баловство?(չաշխատող հղում) — KM.RU Кулинария. Холодные закуски.
  5. Российский рынок снеков в период кризиса. Прогнозы развития Արխիվացված 2015-04-02 Wayback MachineРБК. Исследования рынков.
  6. К.м.н. Рахимова И. А. Фитотерапия и организация фитобаров Արխիվացված 2014-12-10 Wayback Machine
  7. Т. Ф. Ефремова. фитобар // Толковый словарь Ефремовой. — 2000. — Ефремова Т. Ф. «Толковый словарь Ефремовой». 2000.
  8. ГОСТ Р 50762—2007 Услуги общественного питания. Классификация предприятий общественного питания