Բեատրիս Ուեբ
Բեատրիս Ուեբ (Վեբ) (ծնվ. Փոթերանգլ.՝ Potter), Լեդի Փասֆիլդ (անգլ.՝ Beatrice Webb, Lady Passfield ․ հունվարի 22, 1858[1][2][3], Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - ապրիլի 30, 1943[5][1][2][…], Liphook, Bramshott and Liphook, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի հասարակական ակտիվիստ, սոցիոլոգ, տնտեսագետ, սոցիալական բարեփոխիչ և սոցիալիստ, ով եղել է գործազրկության և կանանց դրության հարցերով կառավարական մի շարք հանձնաժողովների անդամ։ Եղել է նաև աշխատավորական շարժման պատմաբան ու տեսաբան, ներմուծել է « կոլեկտիվ աշխատանքային վեճ » (collective bargaining) տերմինը։ Սիդնեյ Ջեյմս Ուեբի կինն էր և նրա մի շարք գրքերի համահեղինակը։ Նրանք միասին եղել են Ֆաբիան ընկերության առանցքային դեմքեր (Բեատրիքսը ղեկավարել է այդ ընկերությունը 1939-1941 թվականներին), մասնակցել են Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի հիմնադրմանը։
Բեատրիս Ուեբ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1858[1][2][3] Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | ապրիլի 30, 1943[5][1][2][…] (85 տարեկան) Liphook, Bramshott and Liphook, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[4] |
Գերեզման | Վեստմինստերյան աբբայություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | տնտեսագետ, սոցիոլոգ, քաղաքական գործիչ, պատմաբան, սոցիալական բարեփոխիչ, սուֆրաժիստ և գրող |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն և քաղաքականություն[6] |
Անդամակցություն | Ֆաբիանների ընկերություն |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5][7] |
Պարգևներ | |
Կուսակցություն | Լեյբորիստական կուսակցություն |
Ամուսին(ներ) | Sidney Webb?[8] |
Հայր | Richard Potter?[1][8] |
Մայր | Lawrencina Heyworth?[1][8] |
Beatrice Webb Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է փաստաբան և հարուստ գործարար Ռիչարդ Փոթերի ընտանիքում (en:Richard Potter). Ակտիվորեն զբաղվել է ինքնակրթությամբ։ Նրա վրա խոր ազդեցություն են գործել կոոպերատիվ շարժումը և Հերբերտ Սպենսերի գաղափարները։
1882 թվականին սիրավեպ է սկսել երկու անգամ այրիացած քաղաքական գործիչ Ջոզեֆ Չեմբերլենի հետ։ Չորս տարի անց նրանք բաժանվել են։
1892 թվականին Բեատրիսն ամուսնացել է Սիդնեյ Ջեյմս Ուեբի հետ և դարձել նրա համախոհն ու համահեղինակը՝ կիսելով նրա սոցիալական և քաղաքական հայացքները ֆաբիանական սոցիալիզմի մասին։
Նա Էլեն Բոսանկեի հետ եղել է աղքատների մասին օրենքների թագավորական հանձնաժողովի անդամ (1905-1909)։
1932 թվականին Սիդնեյ և Բեատրիս Ուեբերն այցելել են ԽՍՀՄ և 1935 թվականին հրատարակել «Խորհրդային կոմունիզմ. նոր քաղաքակրթությո՛ւն». (հատոր 1 - 2, 1935; ռուսերեն թարգմանությունը՝ հ. 1 - 2, 1937) աշխատությունը, որը հավանության է արժանացել և կարճ ժամանակ անց թարգմանվել ու հրատարակվել ԽՍՀՄ-ում։ Այդուհանդերձ՝ պատմաբան Ա. Ջ. Թեյլոր-ը այն անվանել է «Ռուսաստանի մասին երբևէ գրված ամենածիծաղելի գիրքը»:[փա՞ստ] .
Ուեբ ամուսինները թողել են գրական մեծ ժառանգություն՝ բազմաթիվ հոդվածներ և մի շարք աշխատություններ։ Դրանցից են Մեծ Բրիտանիայում արհմիութենական շարժման զարգացման մասին գրված հիմնարար «Տրեդյունիոնիզմի պատմությունը» (1894, նոր խմբագրմամբ՝ 1920) և «Արդյունաբերական դեմոկրատիան» (1897), որի առաջին հատորը ռուսերեն է թարգմանել և. երկրորդի թարգմանությունն էլ խմբագրել Վլադիմիր Լենինը՝ հրատարակելով Անգլիական տրեդյունիոնիզմի տեսությունը և պրակտիկան վերնագրով։ (Արդյունաբերական դեմոկրատիա), հ. 1-2, 1900-1901):
Սիդնեյ և Բեատրիս Ուեբերի աշխատություններն ազդել են սոցիալ-ռեֆորմիզմի բազմաթիվ տեսաբանների վրա։
Հրապարակումներ
խմբագրել- The Co-Operative Movement in Great Britain (1891)[9]
- Women and the Factory Acts (1896)
- The Abolition of the Poor Law (1918)[10]
- Wages of Men and Women: Should they be Equal? (1919)
- My Apprenticeship (1926)[11]
- A new Reform Bill (1931)[12]
- Our Partnership (1948), London: Longmans, Green & Co., edited by Barbara Drake & Margaret Cole at the request of Sidney Webb. Covers the period from 1892 up to 1911.
- "The Diary of Beatrice Webb, 1873–1943", complete typescript and manuscript on microfiche, and Index to the Diary of Beatrice Webb 1873–1943 with a preface by Matthew Anderson, "The text of the Diary" by Geoffrey Allen, "Historical Introduction" by Dame Margaret Cole DBE, "The Diary as Literature" by Norman Mackenzie, Chronology. (1978), Chadwyck-Healey Ltd. Bishops Stortford 0-85964-052-3
- The Diaries of Beatrice Webb (2000), selected entries edited by Norman and Jeanne Mackenzie and abridged by Lynn Knight. Published by Virago in conjunction with the LSE: London. Covers period from 1873 to 1943; the diaries are also available in typescript and manuscript facsimile at LSE digital library, Beatrice Webb's diaries.
Սիդնեյ Ուեբի հեղինակակցությամբ
- History of Trade Unionism (1894)
- Industrial Democracy (1897); translated into Russian by Lenin as The Theory and Practice of British Trade Unionism, St Petersburg, 1900.
- The Webbs' Australian Diary (1898)
- Bibliography of road making and maintenance in Great Britain (1906), a sixpenny pamphlet for the Roads Improvement Association.[13]
- English Local Government Vol. I-X (1906 through 1929)
- The Manor and the Borough (1908)
- The Break-Up of the Poor Law (1909)
- English Poor-Law Policy (1910)
- The Cooperative Movement (1914)
- Works Manager Today (1917)
- The Consumer's Cooperative Movement (1921)
- Decay of Capitalist Civilization (1923)
- Methods of Social Study (1932)
- Soviet Communism: A New Civilization? (1935, Vol. I, Vol. II, 1st edn. The 2nd and 3rd editions of 1938 and 1941, respectively, dropped the "?" from the title)
- The Truth About Soviet Russia (1942). The introduction to Soviet Communism (1941), reprinted as a brochure with a preface about the Webbs by George Bernard Shaw, and the text of the 1936 Soviet Constitution, translated by Anna Louise Strong.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 451. — ISBN 978-1-85743-228-2
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://archiveshub.jisc.ac.uk
- ↑ CONOR.Sl
- ↑ 8,0 8,1 8,2 Kindred Britain
- ↑ "The Co-operative Movement in Great Britain", Britannica.
- ↑ "The abolition of the poor law", LSE Digital Library.
- ↑ "My Apprenticeship" via Google Books.
- ↑ "A new Reform Bill", LSE Digital Library.
- ↑ «Full text of 'Bibliography of road making and maintenance in Great Britain'». Internet Archive. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- * Уэбб, Беатриса // Энциклопедический словарь Гранат: В 58 томах. — М., 1910—1948.
- Вебб, Уэбб (Webb) Сидней и Беатриса // Экономическая энциклопедия. Политическая экономия. — М. : Советская энциклопедия, 1972. — Т. 1. — С. 224—225.
- Вебб // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- Сидней Вебб, Беатриса Вебб
- Great Thinkers: Jose Harris FBA on Beatrice Webb FBA podcast, The British Academy
- Richard Potter Chairman of the Great Western Railway
- Spartacus Educational
- The History of Standish House
- The Webb Diaries full digital versions
- The Webbs on the Web bibliography
- Beatrice Webbի գործերը Գուտենբերգ նախագծում
Կուսակցությունից զբաղեցրած քաղաքական պաշտոններ | ||
---|---|---|
Նախորդող՝ Նոր սահմանված պաշտոն |
Ֆաբիան ընկերության նախագահ 1939–1941 |
Հաջորդող՝ Պաշտոնը չի զբաղեցվել next: Stafford Cripps |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեատրիս Ուեբ» հոդվածին։ |