Բիելա (իտալ.՝ Biella), քաղաք Իտալիայի Պիեմոնտ մարզի Բիելլա գավառում։
2012 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 43,733 մարդ։ Տեղակայված է Թուրինից մոտավորոպես 80 կմ դեպի հյուսիս-արևելք և նույնքան էլ Միլանից դեպի հյուսիս-արևմուտք։ Քաղաքի մասին առաջին հիշատակումները հանդիպում են Լյուդովիկ Առաջինի (լատին․՝ Hludovicus Pius, ֆր.՝ Louis le Pieux, գերմ.՝ Ludwig der Fromme) աշխատություններում, որտեղ քաղաքը նշվում է Բուգելա անվանումով։ Մինչև 1379 թվականը պատկանել է Վերչելի կոմսին։
Քաղաքը հարուստ է հուշարձաններով, որոնց թվում է տաճար-եկեղեցին, որը կառուցվել է 1402 թվականին։
- Կերուտի (Cerruti, 1881) (հագուստ)
- Էրմենիջիլդո Զեյնա (Ermenegildo Zegna) (հագուստ)
- Ֆիլա (Fila) (սպորտային հագուստ)
- Սելա բանկային համակարգ (Banca Sella) (բանկ)
- Մենբրեա (Menabrea) (գարեջուր)