Բոգդան Պետրիչեյկու Հաշդեու
Բոգդան Պետրիչեյկու Ալեքսանդրուի Հաշդեու (ռումիներեն՝ Bogdan Petriceicu Hasdeu, 1836, փետրվարի 14 (26), գ. Կրիստինեշտի, Բեսարաբիա) - 1907, օգոստոսի 12 (25), Կիմպինա), ռումինական և մոլդովական գրող, բանասեր, պատմաբան, հայագետ, Բուխարեստի համալսարանի պրոֆեսոր (1874-1900)։ Եղել է Ռումինիայի ԳԱ ակադեմիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Սերբիայի, Բուլղարիայի և այլ երկրների ակադեմիական ընկերությունների անդամ։
Բոգդան Պետրիչեյկու Հաշդեու ռումիներեն՝ Bogdan Petriceicu Hasdeu | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14 (26), 1838 |
Ծննդավայր | Կերստենցի, Խոտինի շրջան, Չեռնովցիի մարզ, Ուկրաինա |
Վախճանվել է | օգոստոսի 12 (25), 1907 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Câmpina, Prahova County, Ռումինիա |
Գերեզման | Բելլու գերեզմանատուն |
Մասնագիտություն | քերական, բանասեր, պատմաբան, համալսարանի դասախոս, լրագրող, վիպասան, քաղաքական գործիչ, արձակագիր, բանաստեղծ և հրապարակախոս |
Լեզու | ռումիներեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Մոլդովական իշխանություն, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն և Ռումինիայի թագավորություն |
Կրթություն | Խարկովի ազգային համալսարան |
Անդամակցություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Ռումինական ակադեմիա, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Կուսակցություն | Ազգային լիբերալ կուսակցություն |
Աշխատավայր | Բուխարեստի համալսարան |
Ամուսին | Iulia Hasdeu? |
Զավակներ | Յուլիա Հաշդեու |
Bogdan Petriceicu Hasdeu Վիքիպահեստում |
Կենսագրություն, աշխատություններ
խմբագրելՍովորել է Խարկովի համալսարանում (1855-1856)։
Գրել է (ռումիներեն) գրական-գեղարվեստական, լեզվաբանասիրական, պատմագիտական երկեր։
Յաշում և Բուխարեստում հրատարակել է (1858—1895) գրական թերթեր ու հանդեսներ։ Գրել է (ռումիներեն) գրական տարբեր ժանրի գործեր. «Երեք մոգեր Արևելքից» (1875) դրաման, լեզվաբանական-բանասիրական. «Սկզբունքներ արիական-եվրոպական համեմատական բանասիրության» (1875), «Հատվածներ ռումին լեզվի պատմության մասին» (1876), «Խոսքեր ծերերից» (հ. 1—3, 1878—1881), և պատմագիտական. «Ռումինիայի կրոնական հանդուրժողության պատմություն» (1865), «Ռումինիայի պատմական արխիվը» (հ. 1—4, 1865—1867), «Ռումինացիների քննական պատմությունը» (հ. 1—2, 1873—1875) արժեքավոր երկերը։
Հաշեդուի ստեղծագործությունը համակված է դեմոկրատական, հակաբոյարական տրամադրությամբ։
Ուսումնասիրություններում մեծ տեղ է հատկացրել Ռումինիայի և Տրանսիլվանիայի հայերի պատմությանը, երկրի տնտեսական ու մշակութային կյանքում նրանց կատարած դերին։ Նրանց է նվիրված «Հայերը» (1852, ռուս.) բանաստեղծությունը, «8ոան իշխան Ահարկու» (հայտնի է նաև «Հայը» անունով, ռում., 1865) մենագրությունը, «Հայերը Մոլդովայում 1669 թ.» [«Տրայան» («Traian»), 1869, №1], «Արճեշի վանքը» [«Ռևիստա նոուը» («Revista Noua»), 1888], «Հայերը Ռումինիայում», նույն տեղում (1890) հոդվածները։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 237)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգդան Պետրիչեյկու Հաշդեու» հոդվածին։ |