Բոսրա
Բոսրա (արաբ․՝ بصرى ), պատմական քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հարավում՝ Դառաայի մարզում։ Հանդիսանում է Իզրաայի գավառի համանուն շրջանի կենտրոնը։
Քաղաք | ||
---|---|---|
Բոսրա | ||
արաբ․՝ بصرى | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մուհաֆազա | Դառաայի մարզ | |
Մինտակա | Իզրաայի գավառ | |
Նահիյա | Բոսրայի շրջան | |
ԲԾՄ | 987 մ | |
Պաշտոնական լեզու | արաբերեն | |
Բնակչություն | 19683 մարդ (2004) | |
Ազգային կազմ | արաբներ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 15 | |
| ||
Աշխարհագրական դիրք
խմբագրելՔաղաքը տեղակայված է Դառաայի մարզի արևելյան հատվածում Բոսրան գտնվում է մարզի կենտրոն Դառաա քաղաքից մոտ 27 կմ դեպի հյուսիս-հյուսիս-արևելք և երկրի մայրաքաղաք Դամասկոսից 65 կմ դեպի հարավ։
Պատմություն
խմբագրելԱռաջին անգան այս բնակավայրը հիշատակվում է Թութմոս III-ի և Ամենհոտեպ IV-ի ժամանակվա փաստաթղթերում (մ.թ.ա. 14-րդ դար)։ Մ.թ.ա. 2-րդ դարում Բոսրան Նաբատեայի թագավորության առաջին մայրաքաղաքն էր։ Իսկ Հռոմեական կայսրության կազմի մեջ վերանվանվել է Նովա Տրոյանա Բոսրա և դարձել է հռոմեական Պետրական[Ն 1] Արաբիա գավառի կենտրոնը։ Քաղաքը ծաղկում է և դառնում է մետրոպոլիս, որով անցնում էին կարևոր առևտրական ուղիները, որոնցից էր հռոմեական Via Triana Nova-ն, որը տանում էր դեպի Կարմիր ծով։ Բոսրայում կառուցվել են երկու 246 և 247 թվականների վաղ քրիստոնեական եկեղեցիներ։
Հռոմեական կայսրության՝ արևելյան և արևմտյան մասերի բաժանվելու արդյունքում Բոսրան անցնում է Բյուզանդիայի տարածք, որը հետագայում գրավվում է Սասանյանների կողմից։ Բոսրան վերջնականորեն գրավվում է Արաբական խալիֆայության կողմից Բոսրայի ճակատամարտի արդյունում։
Այսօր Բոսրան կարևոր արխեոլոգիական քաղաք է, որտեղ գտնվում են հռոմեական, բյուզանդական և արաբական փլատակներ, որոնից է աշխարհում լավ պահպանված հռոմեական թատրոններից մեկը, որում ամեն տարի անց է կացվում ազգային երաժշտական փառատոն։
Բնակչություն
խմբագրել2004 թվականի տվյալներով քաղաքն ունի 19683 բնակիչ[1]։ Կան ինչպես քրիստոնյաներ, այնպես էլ մուսուլմաններ։ Բոսրայում գերակշռում են սուննի մուսուլմանները։
Բոսրայի ամենահին կլանը համդն է, որի ներկայացուցիչները հիմնականում շիկահեր են և կապտաչյա։
Բոսրայում կա նաև փոքրիկ շիա համայնք՝ կազմված հիսուն ընտանիքից։
Տրանսպորրտը
խմբագրելՔաղաքացիական ամենամոտ օդանավակայանը գտնվում է Ալ-Սուեյդա քաղաքում։
Տես նաև
խմբագրելՊատկերասրահ
խմբագրելՆշումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «The governorates of Syria as well as all cities and localities of more than 20,000 inhabitants» (անգլերեն). City Population. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոսրա» հոդվածին։ |