Բորիս Պոլևոյ
Բորիս Նիկոլաևիչ Պոլևոյ (մարտի 4 (17), 1908[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][4][5][…] - հուլիսի 12, 1981[6][7][1][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։
Բորիս Պոլևոյ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 4 (17), 1908[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][4][5][…] |
Վախճանվել է | հուլիսի 12, 1981[6][7][1][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1908 թվականի մարտի 4-ին, Մոսկվայում։ Խորհրդաֆիննական պատերազմի մասնակից։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է «Պրավդա»-ի զինվորական թղթակից։
Գրական գործունեությունը
խմբագրել1927 թվականին հրատարակվել է նրա «Ոջլոտ մարդու հուշերը» ակնարկային վիպակը։ Լայն ժողովրդականություն է վայելում «Պատմություն իսկական մարդու մասին» (1946, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947, համանուն կինոնկար, 1948, հայ. հրտ․ 1948) վիպակը, որի հիմքում Խորհրդային Միության հերոս օդաչու Ա․ Մարեսևի սխրանքն է։ Պատերազմի և ետպատերազմյան տարիների խորհրդային մարդկանց հերոսականության մասին են «Մենք սովետական մարդիկ ենք» (1948, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949, հայ․ հրտ․ 1950) ակնարկների ու պատմվածքների ժողովածուն, «Ոսկի» (1949-1950, համանուն կինոնկար, 1970), «Խոր թիկունք» (1958), «Ամայի ափին․․․» (1962, համանուն կինոնկար, 1966),«Բժիշկ Վերան» (1966, համանուն կինոնկար, 1968) վեպերը։
Արտասահմանյան ուղևորությունների արդյունք են «Ամերիկյան օրագրեր» (1956, Խաղաղության միջազգային մրցանակ, 1959), «Աշխարհով մեկ» (1958) և այլ ակնարկների ժողովածուները։ 1962 թվականից՝ «Յունոստ» («Юность») ամսագրի գլխավոր խմբագիրը։ ԽՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար (1967 թվականից)։ Խաղաղության համաշխարհային խորհրդի բյուրոյի և խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի նախագահության անդամ։ Կուլտուրայի եվրոպական միության փոխնախագահ (1952 թվականից)։
Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության և 6 այլ, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով, Խաղաղության ոսկե մեդալով։
Հայերեն թարգմանված երկեր
խմբագրելԳրքեր
խմբագրել- Պատմություն իսկական մարդու մասին, Ե., Հայպետհրատ, 1948, 414 էջ։ Թարգմ.՝ Հարություն Հարությունյան։
- Մենք սովետական մարդիկ ենք (Հայրենական Մեծ պատերազմի իրական պատմություններ), Ե., Հայպետհրատ, 1950, 453 էջ։ Թարգմ.՝ Հարություն Թուրշյան։
- Պատմություն իսկական մարդու մասին, Ե., Հայաստան, 1969, 395 էջ։ Թարգմ.՝ Հարություն Հարությունյան։
- Մեր Լենինը (պատմվածքներ), Ե., Սովետական գրող, 1986, 80 էջ։ Թարգմ.՝ Ա. Երիցյան։
Մամուլ
խմբագրել- Ցանկանում եմ հաջողություն, «Գրական թերթ», 1969, № 1:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 2,0 2,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ 3,0 3,1 3,2 http://russiapedia.rt.com/prominent-russians/literature/boris-polevoy-kampov/
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.turizm.tver.ru/en/about/people
- ↑ 5,0 5,1 5,2 Полевой Борис Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Պոլևոյ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 351)։ |