Հարություն Թուրշյան
Հարություն Գևորգի Թուրշյան (սեպտեմբերի 29, 1900 կամ 1900[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1978[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, թարգմանիչ, պատմական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։
Հարություն Թուրշյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1900 կամ 1900[1] |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1978[1] |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պատմաբան և թարգմանիչ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1920) և Բաքվի պետական համալսարան (1926) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Սովետական Հայաստան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1920 թ.-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1926 թ.-ին՝ Ադրբեջանի համալսարանի պատմության ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Բաքվի Հովհ. Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոցում։ 1931 թ.-ից աշխատել է Երևանում։ 1931-1954 թթ.-ին եղել է «Սովետական Հայաստան» օրաթերթի ոճաբանն ու թարգմանիչը։ 1947 թ.-ին «Հայ-հաբեշական առնչությունները VII դարից մինչև XX դարը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ Մահացել է Երևանում[2]։
Հ. Թուրշյանի երկերի մատենագրություն
խմբագրել- Սարդարապատի հերոսամարտը, Երևան, «Հայաստան», 1965, 272 էջ։
- Սարդարապատի հերոսամարտը, Երևան, «Հայաստան», 1969, 295 էջ։
- Հետսելջուկյան դարաշրջանի իրադարձությունները և «Սասունցի Դավիթ» էպոսը, Երևան, 2013 թ․։
Թարգմանություններ (ռուսերենից)
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Բելինսկի Վ., Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1948, 480 էջ։
- Բորիս Պոլևոյ, Մենք սովետական մարդիկ ենք (Հայրենական մեծ պատերազմի իրական պատմություններ), Երևան, Հայպետհրատ, 1950, 456 էջ։
- Գորկի Մաքսիմ, Գրականագիտական և հրապարակախոսական հոդվածներ, Երևան, Հայպետհրատ, 1950, 478 էջ։
- Գերցեն, Եղելություններ և խոհեր, մաս Ա. Ե., Հայպետհրատ, 1952, 630 էջ։
- Գերցեն, Եղելություններ և խոհեր, մաս Բ, Երևան, Հայպետհրատ, 1953, 390 էջ։
- Գերցեն, Եղելություններ և խոհեր, Երևան, Հայպետհրատ, 1954, 710 էջ։
- Տակակուրա, Խակունեի ջրերը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1964, 360 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 204.