Բուշրա ալ-Ասադ
Բուշրա ալ-Ասադ ( արաբերեն՝ بُشْرَى ٱلْأَسَدِ, ծնված 1960 թվականի հոկտեմբերի 24-ին)[1], 1971-2000 թվականների Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադի առաջին երեխան ու միակ դուստրը, Սիրիայի նախկին նախագահ Բաշշար ալ Ասադի քույրը։ Նա ամուսնացած է եղել Սիրիայի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ և Սիրիայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար Ասեֆ Շավկաթի հետ, ով սպանվել էր 2012 թվականի հուլիսի 18-ին Դամասկոսում սիրիական ընդդիմության կոալիցիայի ապստամբ խմբերի կողմից կազմակերպված պայթյունի ժամանակ[2]։
Բուշրա ալ-Ասադ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Սիրիա |
Կրոն | շիա իսլամ |
Կրթություն | Դամասկոսի համալսարան |
Մասնագիտություն | դեղագործ |
Ամուսին | Assef Shawkat? |
Ծնողներ | հայր՝ Հաֆեզ ալ-Ասադ, մայր՝ Անիսա Մախլուֆ |
Bushra al-Assad Վիքիպահեստում |
Սիրիական քաղաքացիական պատերազմի հետևանքով 2012 թվականի մարտին նա ներառվել է սիրիական կառավարության այն գործիչների ցուցակում, որոնք ենթարկվել են Եվրամիության տնտեսական պատժամիջոցների և ճանապարհորդության արգելքների[3]։ 2012 թվականի սեպտեմբերի 28-ին հաղորդվել է, որ Բուշրա ալ-Ասադն իր հինգ երեխաների հետ հեռացել է Սիրիայից՝ Արաբական Միացյալ Էմիրություններում ապաստան գտնելով[4]։ 2013 թվականի հունվարին Դուբայում Բուշրա ալ-Ասադին միացավ իր մայրը՝ Անիսա Մախլուֆը[5]։
Կենսագրություն
խմբագրելՀաղորդվում է, որ Բուշրան շատ ջերմ հարաբերություններ ուներ իր հոր՝ Հաֆեզ ալ-Ասադի հետ, և նրա կյանքի վերջին տարիներին զգալի դեր է խաղացել ղեկավարությունում, հատկապես այն ժամանակ, երբ 1990-ականներին Հաֆեզի առողջական վիճակը վատթարացավ։ Վարչական գործերը և նույնիսկ շատ կարևոր որոշումների կայացումը փոխանցվում էին Բուշրային, ով իր աշխատասենյակը տեղադրել էր նախագահական պալատում՝ հոր գրասենյակի կողքին։ 1970-ականների վերջերին նա ուղեկցում էր հորը արտասահմանյան այցելությունների ընթացքում և շատ ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում իր հոր համար որոշումների կայացման գործընթացներում՝ հատկապես տնտեսական և արտաքին գործերի հարցերում։ Սա հանգեցրել է այնպիսի ենթադրությունների, որ նրան դիտարկում էին առաջնորդության դերի և անգամ հնարավոր իրավահաջորդության համար։ Այնուամենայնիվ, 1980-ականներին դերը ստանձնեց նրա կրտսեր եղբայրը՝ Բասելը, իսկ 1994-ից հետո իր երկրորդ եղբայրը՝ Բաշշարը։ Երկու դեպքում էլ Բուշրան պայքարել է իրավահաջորդության համար, հատկապես Բաշշարի նախագահ ընտրվելուց հետո, քանի որ նա համոզված էր, որ Բաշշարը անընդունակ է նախագահի դերի համար։ Տարածված ենթադրություններ կան, որ եթե Բուշրան լիներ Հաֆեզի որդին, այլ ոչ դուստրը, ապա հենց նա կստանձներ նախագահական պաշտոնը[6]։
Բուշրան սովորել է Դամասկոսի համալսարանում Բութհայնա Շաաբանի հետ միասին, ով հետագայում դարձավ Սիրիայի կառավարության անդամ[7][8]։ Չնայած իր ընտանիքի հակառակությանը, Բուշրան ամուսնացավ Շավկաթի հետ 1995 թվականին[9]։
1994 թվականին իր եղբոր՝ Բասել ալ-Ասադի մահից հետո, Բուշրան ձեռք բերեց մեծ ազդեցություն Սիրիայում: Նշվում է նաև, որ Բուշրան աշխատել է իր հանգուցյալ ամուսնու օգտին՝ ճանաչում ձեռք բերելով: Շակքաթը բազմիցս անգամ ստանձնել է կարևոր անվտանգության դերեր հետախուզության ոլորտում[7][10]։
Հաղորդվում է, որ Բուշրան չի հավանել Ասմա ալ-Ասադի հրապարակային դեր ստանձնելը[7]։
Բուշրան տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրություններ 2012 թվականի սեպտեմբերին՝ [9] իր ամուսնու մահից հետո։ Թեև ապստամբները պատասխանատվություն ստանձնեցին, կային կասկածներ, որ նրա եղբոր ռեժիմը դեր է ունեցել Շակքաթի սպանության գործում[11]։ Բուշրան իր հինգ երեխաների հետ միասին ապրում է Դուբայում[12]։
2019 թվականին հաղորդվել է, որ Բուշրայի դուստր Անիսան Լոնդոնի Արվեստների Համալսարանում ուսումնասիրում է տարածական դիզայն՝ չնայած նրան, որ նրա ընտանիքը գտնվում էր միջազգային պատժամիջոցների տակ։ Ավելի ուշ Ազգային Հանցագործությունների Գործակալությունը առգրավեց Բուշրայի բանկային հաշվին մնացած 25,000 ֆունտ ստեռլինգը[13][14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Council Implementing Decision». Official Journal. 24 March 2012. Վերցված է 14 January 2013-ին.
- ↑ «Bashar al-Assad's widowed sister has left Syria for UAE: source». Reuters. 27 September 2017. Վերցված է 1 March 2020-ին.
- ↑ «Council Implementing Decision 2012/172/CFSP of 23 March 2012 implementing Decision 2011/782/CFSP concerning restrictive measures against Syria».
- ↑ «Bashar al-Assad's widowed sister has left Syria for UAE: source». chicagotribune.com. 27 September 2012.
- ↑ «Assad's mother leaves Syria». The Sydney Morning Herald. 21 January 2013. Վերցված է 21 January 2013-ին.
- ↑ Carsten, Paul (23 March 2012). «Asma al-Assad and those who have been sanctioned». The Telegraph. London. Վերցված է 14 January 2013-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «mideastmonitor.org». www.mideastmonitor.org. Արխիվացված է օրիգինալից 21 July 2011-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «mideastmonitor» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ «Interview With Syrian Cabinet Minister Buthaina Shaaban; Interview With Arlen Specter.–International Wire (February, 2005)».
- ↑ 9,0 9,1 «Assad's sister fled to UAE – Sources». Asharq Alawsat. 20 September 2012. Արխիվացված է օրիգինալից 20 March 2013-ին. Վերցված է 5 April 2013-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «ash20sep» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ «World Council for the Cedars Revolution - Syria: Trouble in Damascus». www.cedarsrevolution.net. Արխիվացված է օրիգինալից 20 August 2018-ին. Վերցված է 10 July 2008-ին.
- ↑ Pelham, Nicolas (2021-03-10). «Banker, princess, warlord: the many lives of Asma Assad». The Economist. ISSN 0013-0613. Վերցված է 2021-04-11-ին.
- ↑ «UAE backs 'non-sectarian' change in Syria». Middle East Online. 26 December 2012. Արխիվացված է օրիգինալից 20 April 2016-ին. Վերցված է 8 January 2013-ին.
- ↑ «Assad family cash frozen after dictator's niece found living in London». Evening Standard. 18 April 2019.
- ↑ «The UK Impounds $30,000 of Assad's Niece». albawaba.com. 23 May 2019.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուշրա ալ-Ասադ» հոդվածին։ |