Բրեմեն (նահանգ)

նահանգ Գերմանիայում

Բրեմեն (գերմ.՝ Bremen [ˈbʁeːmən]), (արտասանություն ) — քաղաք Գերմանիայի հյուսիս արևմուտքում։ Գերմանիայում գտնվող 551,767 բնակիչ ունեցող Բրեմենը (2015) Գերմանիայի տասներորդ քաղաքն է։

Բրեմեն
flag of Bremen? Զինանշան


ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԿարգավիճակԳերմանիայի նահանգ և քաղաք-պետություն
Մտնում էԳերմանիա
ՎարչկենտրոնԲրեմեն
Ամենաբարձր կետFriedehorst Park?
Օրենսդրական մարմինԲրեմենի խորհրդարան
Դատական մարմինConstitutional Court of the Free Hanseatic City of Bremen?
Բնակչություն661 000 մարդ (նոյեմբերի 30, 2014)
Տարածք419,38 կմ²
Հիմնադրված է1646 թ.
Սահմանակցում էՍտորին Սաքսոնիա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդDE-HB
Ավտոմոբիլային կոդHB
bremen.de

Աշխարհագրություն

խմբագրել

Այն տեղակայված է Վեզեր գետի երկու ափերին, Հյուսիսային ծովից մոտ 60 կմ հեռավորության վրա։ Հին քաղաքում Կենտրոնական Վեզերը հոսում է դեպի ներքև և հետագայում ընդլայնվելով՝ կազմելում է Բրեմենյան նավահանգիստը։ Ստորին Վեզերի ձախ կողմում գտնվող տարածքը կոչվում է Վեսերմարչ (Wesermarsch): Քաղաքի երկարությունը կազմում է մոտ 38 կմ, լայնությունը՝ 16 կմ։ Սահմանների երկարությունը 136.5 կմ է։

Պատմություն

խմբագրել

Ներկայիս Բրեմենում գտնվող բնակավայրերը գոյություն ունեն առնվազն 8-րդ դարի վերջից։ Քաղաքը հիմնադրվել է 787 թ. Կարլ Մեծի կողմից՝ որպես եպիսկոպոսյան նստավայր[1]։ Բրեմենի ծաղկումն սկսվեց 845 թվականին, երբ այն գտնվում էր Համբուրգի արքեպիսկոպոս Ադալբերտի հեղինակության ներքո։

 
Բրեմեն։ 1604 թ. Փորագրություն

859-ին քաղաքը թալանվել է Ռյորիկ Յուտլանդի կողմից։ 1032 թվականին կառուցվել են առաջին քաղաքի պատերը։ 1260 թ.-ին Բրեմենը միանում է Հանսեսյան լիգայի։ Արագ տնտեսական զարգացումը թույլ է տալիս քաղաքին՝ դուրս գալ արքեպիսկոպոսական իշխանությունից և դառնալ ազատ քաղաք[1]։ Այս ազատության խորհրդանիշներն էին Ռոլանդի հրապարակը (1404 թ.) և քաղաքապետարանի շենքը (1409 թ.), որոնք կառուցվել են հիմնական հրապարակում։ Վեստֆալիայի ժամանակաշրջանում Բրեմենը անցավ Շվեդիայի իշխանության տակ։ Երեսնամայա պատերազմի ավարտից հետո նա ստիպված էր իր տարածքի զգալի մասը՝ Ստորին Վեզերի ափամերձ շրջանները հանձնել Շվեդիային[1]։ 1810 թ.-ին Նապոլեոն I հայտարարեց Բերմենը Ֆրանսիական դեպարտամենտի հիմնական քաղաք։ 1813-ին այն դաշնակիցների կողմից ետ վերցվեց և Վիեննայի Կոնգրեսում ճանաչվեց որպես Գերմանիայի միության ազատ քաղաք[1]։ 1856 թ. Պայմանագրի համաձայն Բրեմենում ստեղծվեցին հատուկ մաքսային կանոններ, իսկ 1888 թվականին քաղաքը դարձավ գերմանական մաքսային տարածք[1]։ 1866 թ. Բրեմենյան զորքերը մասնակցեցին  Պրուսական բանակի արշավանքներին և, Գերմանիայի կայսրության ձեւավորումից հետո Բրեմենը դարձավ որպես անկախ, ազատ քաղաք, որն ուներ ինքնավարության հանրապետական համակարգ[1]։

Սա գերմանական ամենահին քաղաք պետությունն է:

 

Գտնվելու վայրը

խմբագրել

Բրեմենը բոլոր կողմերից շրջապատված է «Lower Saxony»- այով։ Արևմուտքից այն սահմանակից է գերմանական Դելմենխորստի շրջանին (93,725 բնակիչ), այդ թվում Բեռն, Լեմբերդեր, Էլսֆլետ (215 648 բնակիչ) քաղաքներին ու բնակավայրերին, ներառյալ Շենեվեդե, Ռիտերխուդե, Լիլենտալ, Դիպխոլց (215 648 բնակիչ) քաղաքները և Վայխե և Շտուր բնակավայրերը։ Բացի նշվածներից, արևմուտքից այն գտնվում է Օլդենբուրգ քաղաքի (158 600 բնակիչ) մոտ, իսկ հյուսիսում` Բրիիմերհավեն քաղաքի (116 672 բնակիչ) մոտ։ Այս բոլոր բնակավայրերը կազմում են 1,511,198 քաղաքային ագլոմերացիաներ, որոնցից մոտավորապես 115,000-ը ամեն օր մեկնում են Բրեմեն՝ աշխատելու, ինչը կազմում է Բրեմենի զբաղվածության շուկայի ամբողջության 48 %։

Վարչական բաժանում

խմբագրել
Տես նաև. Բրեմենյան տարածքի վարչական բաժանում

Տրանսպորտ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Եղբայր քաղաքներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Բրեմենյան երաժիշտներ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Կաղապար:ВТ-ВЭС
  2. İzmir Büyükşehir Belediyesi. «İzmir'in kardeş kentleri». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին.

Գրականություն

խմբագրել