Գայ Ռիչի

բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիտ և պրոդյուսեր

Գայ Ռիչի (անգլ.՝ Guy Ritchie, սեպտեմբերի 10, 1968(1968-09-10)[1][2][3][…], Հաթֆիլդ, Ուելին Հաթֆիլդ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4], բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիտ և պրոդյուսեր։ Նա թողել է միջնակարգ դպրոցն ու կինոարտադրության բնագավառում աշխատանք ստացել 1990-ական թվականների կեսերին։ 1995 թվականին նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ 20 րոպեանոց կարճամետրաժ կինոնկար. այն դրական տպավորություն է թողել ներդրողների վրա, և նրանց օգնությամբ Գայ Ռիչին նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Խաղաթղթեր, փող, երկու հրացան» (անգլ.՝ «Lock, Stock and Two Smoking Barrels», 1998) քրեական կատակերգությունը։ Հետագայում նա ստեղծել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Մեծ խաղագումար» (անգլ.՝ Snatch, 2000), «Ատրճանակ» (2005), «Ռոքնռոլլա» (2008), «Շերլոկ Հոլմս» (2009) և «Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղը» (2011)։

Գայ Ռիչի
անգլ.՝ Guy Ritchie
Ծնվել էսեպտեմբերի 10, 1968(1968-09-10)[1][2][3][…] (56 տարեկան)
ԾննդավայրՀաթֆիլդ, Ուելին Հաթֆիլդ, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունSibford School?, Stanbridge Earls School? և Windlesham House School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, ձեռնարկատեր, ձյուդոիստ և ռեժիսոր
Ոճ(եր)դրամա և սև հումոր
ԱմուսինՄադոննա և Ջեքի Էյնսի
Պարգևներ
IMDbID ID 0005363

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Գայ Ռիչին ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 10-ին Հաթֆիլդ քաղաքում[5], Էմբեր (օրիորդական ազգանունը՝ Պարկինսոն) և Ջոն Վիվիան Ռիչիների ընտանիքում։ Հայրը եղել է նախկին զինծառայող և գովազդային բաժնի ղեկավար, իսկ պապը՝ մայոր Ստյուարտ Ռիչին, զոհվել է Ֆրանսիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[6]։ Գայ Ռիչիի հորական տատը՝ Դորիս Մարգարետա Մաքլաֆլինը (անգլ.՝ Doris Margaretta McLaughlin, ծնվել է 1896 թվականին), Վիվիան Գայ Մաքլաֆլինի (ծնվել է 1865 թվականին) ու Էդիտ Մարտինոյի (ծնվել է 1866 թվականին) դուստրն է, ով մոր կողմից ընդհանուր նախնիներ ունի Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի հետ[7]։ Մաքլաֆլինների տոհմը ծագում է Անգլիայի թագավոր Էդուարդ I-ից[8][9]։ Ռիչիի մայրը՝ Էմբերը, 1973 թվականին ամուսնացել է բարոնետ սըր Մայքլ Լիթոնի հետ[10]։ 1980 թվականին[11][12] բաժանվելուց հետո նա սկսել է կոչվել Էմբեր լեդի Լիթոն[13]։ Գայ Ռիչիի հոր երկրորդ կինը եղել է նախկին մոդել Շիրին Ռիչին, ով դարձել է պահպանողական քաղաքական գործիչ և ցմահ պեր[14]։

Գայ Ռիչին, ով դիսլեքսիկ էր, տասնհինգ տարեկան հասակում հեռացվել է Stanbridge Earls դպրոցից[5]։ Նա պնդել է, որ իրեն դպրոցից հեռացրել են թմրանյութեր օգտագործելու պատճառով, իսկ նրա հայրն ասել է, թե նրա հեռացվելու պատճառները եղել են դասերը բաց թողնելն ու իր սենյակում աղջկա հետ ժամանակ անցկացնելը[11]։

Ավագ քրոջից՝ պարի ուսուցիչ Տաբիտայից բացի Գայ Ռիչին ունի նաև խորթ եղբայր՝ Քևին Բայնթոնը, որին մայրը՝ Էմբեր Պարկինսոնը, ունեցել է դեռահասության տարիքում և հրաժարվել երեխայից[15]։

Կարիերա

խմբագրել

1998 թվականին Գայ Ռիչին ու իր հայրը իրենց ընկերոջը՝ Փիթեր Մորթոնին (ով Hard Rock Cafe ցանցից էր) հարցնում են, թե չկա արդյոք հնարավոր հովանավոր Գայ Ռիչիի ֆիլմի համար։ Մորթոնի զարմիկը՝ Մեթյու Վոնը, ով կինոարտադրություն էր ուսումնասիրել Լոս Անջելեսում, համաձայնում է լինել Գայ Ռիչիի ֆիլմի պրոդյուսերը։ Հետագայում Մեթյուն, Ջոնը, Գայն ու Փիթերն իրենց ընդհանուր ծանոթ Թրուդի Սթայլերին առաջարկում են դառնալ Գայ Ռիչիի երկրորդ ֆիլմի պրոդյուսերը։ Սթայերը դիտել էր «Դժվար դեպք» (անգլ.՝ The Hard Case) ֆիլմը և համաձայնում է համաֆինանսավորել սկսնակ ռեժիսորի նոր նախագիծը։ «Խաղաթղթեր, փող, երկու հրացան» (անգլ.՝ «Lock, Stock and Two Smoking Barrels») ֆիլմի արտադրությունը տևում է ութ ամիս, և 1988 թվականին տեղի է ունենում ֆիլմի պրեմիերան Մեծ Բրիտանիայում։ Այն արժանանում է դրական արձագանքների և ունենում միջազգային հաջողություն։ Գայ Ռիչին ծանոթացել է Մադոննայի հետ (ում հետ նա հետագայում ամուսնացել է), երբ ֆիլմի սաունդթրեքը թողարկվել է երգչուհու Maverick Records լեյբլում։ «Խաղաթղթեր, փող, երկու հրացան» ֆիլմի շնորհիվ, որում նկարահանվել է Նիկ Մորանը, աշխարհին են ներկայացել դերասաններ Ջեյսոն Սթեթհեմը, Ջեյսոն Ֆլեմինգը և Դեքստեր Ֆլետչեև, ինչպես նաև նախկին ֆուտբոլիստ Վիննի Ջոնս, ով սկսել էր դերասանի կարիերա։ 2000 թվականին Գայ Ռիչին Ամերիկայի միստիկ գրողների միության կողմից արժանանում է Էդգարի մրցանակի ֆիլմի լավագույն սցենարի համար։ Գայ Ռիչին նկարահանել է նաև «Ամրոց, խզակոթ...» հեռուստասերիալը[16]։

Գայ Ռիչիի երկրորդ լիամետրաժ ֆիլմը՝ «Մեծ խաղագումար» (անգլ.՝ «Snatch»), թողարկվել է 2000 թվականին։ Այդ ֆիլմում, որ ի սկզբանե կոչվել է «Ադամանդներ», նկարահանվել են Բրեդ Փիթը, Բենիսիո դել Տորոն, Դենիս Ֆարինան, ինչպես նաև Վիննի Ջոնսն ու Ջեյսոն Սթեյթհեմը։ «Խաղաթղթեր, փող, երկու հրացան» ֆիլմի նման «Մեծ խաղագումար» ֆիլմը ևե ունի խճճված սյուժե, հերոսները միջամտում են միմյանց կյանքին, դեպքերը ներկայացովւմ են տարբեր տեսանկյուններից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 73% վարկանիշ[17]։

Մադոննայի հետ ամուսնանալուց հետո Գայ Ռիչին իր արվեստում կենտրոնական տեղ է հատկացնում կնոջը։ Նա նկարահանում է «What It Feels Like for a Girl» երաժշտական տեսահոլովակը, որում Մադոննան հանդես է գալիս ագրեսիվ վարքով, ինչպես նաև նկարահանում «Աստղ» կարճամետրաժ ֆիլմը BMW films շարքի համար։ Գայ Ռիչիի հաջորդ ֆիլմը, որում նույնպես նկարահանվել է Մադոննան, եղել է 1974 թվականին Լինա Վերտմյուլլերի կողմից նկարահանված «Ալիքից քշվածները» ֆիլմի ռեմեյքը։ Այս ֆիլմում Մադոննան մարմնավորում է հարուստ ու կոպիտ կնոջ, ով նավաբեկությունից հետո հայտնվում է անմարդաբնակ կղզում մի թափթփված նավաստու հետ։ Գայ Ռիչին նույնն է թողել ֆիմի վերնագիրը, սակայն հերոսուհուն կոչել է Էմբեր Լիթոն ի պատիվ իր մոր։ Ֆիլմը քննադատվել է և կրել կոմերցիոն անհաջողություն[18]։

2005 թվականին թողարկված «Ատրճանակ» (անգլ.՝ «Revolver») ֆիլմը նույնպես քննադատվել է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում[19][20]։ Գայ Ռիչին ներգրավվել է Մեծ Բրիտանիայի Channel Five-ի Swag թաքնված տեսախցիկով շոուում[21]։ Ռեժիսորի հաջորդ ֆիլմը, որի սցենարի հեղինակը նույնպես ինքն է, կոչվել է «Ռոքնռոլլա», իսկ գլխավոր դերում հանդես է եկել Ջերարդ Բաթլերը։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 60% վարկանիշ և ընդհանուր առմամբ արժանացել է դրական արձագանքներին[22]։

2008 թվականին Գայ Ռիչին Nike-ի համար նկարահանում է գովազդային հոլովակ, որ կոչվում է «Take It To The Next Level»: Այն ներկայացնում է գերմանացի երիտասարդ ֆուտբոլիստի, ով սկսում է խաղալ «Արսենալի» կազմում, մեծ առաջընթաց է կատարում կարիերայում և նշում իր նորամուտը Նիդերլանդների հավաքականի կազմում։ Հոլովակում նկարահանվել են մի շարք հայտնի ֆուտոլիստներ։ Օգտագործվել է Eagles of Death Metal խմբի երաժշտությունը[23]։

Գայ Ռիչիի «Շերլոկ Հոլմս» ֆիլմը, որում նկարահանվել են Ռոբերտ Դաունի կրտսերն ու Ջուդ Լոուն, թողարկվել է 2009 թվականի դեկտեմբերի 25-ին և արժանացել հիմնականում դրական արձագանքների[24]՝ ամբողջ աշխարհում հավաքելով ավելի քան $520 միլիոն[25] և դառնալով Գայ Ռիչիի ամենահաջողակ ֆիլմը ֆինանսական տեսանկյունից[26]։ Այդ ֆիլմի սիքվելը՝ «Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղը» (անգլ.՝ «Sherlock Holmes: A Game of Shadows»), թողարկվել է 2011 թվականի դեկտեմբերի 11-ին[27]։

2012 թվականի հունիսին հայտարարվել է, որ Գայ Ռիչին կնկարահանի ֆիլմ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին» վեպի հիման վրա[28]։ 2012 թվականի հոկտեմբերի 29-ին թողարկվել է Call of Duty: Black Ops II խաղի թրեյլերը, որի ռեժիսորն է Գայ Ռիչին[29]։

Գայ Ռիչին եղել է Warner Bros. կինոընկերության կողմից նկարահանված «Գործակալներն Ա.Ն.Ք.Լ.-ից» ֆիլմի ռեժիսորը[30], որ նկարահանվել է 2013 թվականին Լոնդոնում և Իտալիայում[31][32] և թողարկվել 2015 թվականի օգոստոսին[33]։ 2014 թվականի հունվարին Warner Bros.-ը Գայ Ռիչիին ընտրել է որպես «Կլոր սեղանի ասպետները։ Արքա Արթուր» ֆիլմի ռեժիսոր, որի պրոդյուսերը եղել է Լայոնել Ուիգրեմը, իսկ սցենարի հեղինակը՝ Ջոբի Հարոլդը[34]։ Չարլի Հանեմին գլխավոր դերը վստահվել է Գայ Ռիչիի նախաձեռնությամբ[35]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Grauman's Chinese Theatre-ում 2017 թվականի մայիսի 8-ին։

2016 թվականի հոկտեմբերին Դիսնեյը հայտարարել է, որ Գայ Ռիչին պայմանագիր է ստորագրել «Ալադինի» ադապտացիայի ստեղծման համար[36]։

Անձնական կյանք

խմբագրել
 
Գայ Ռիչին ու Մադոննան 2005 թվականին

2000 թվականի դեկտեմբերի 22-ին Գայ Ռիչին Շոտլանդիայի Սկիբո ամրոցում ամուսնացել է Մադոննայի հետ[37]։ Նրանք ունեն մեկ որդի՝ Ռոկո Ջոն Ռիչին (ծնվել է 2000 թվականի օգոստոսի 11-ին Լոս Անջելեսում), իսկ 2006 թվականին որդեգրել են Մալավիից մեկ երեխայի՝ Դեյվիդին (ծնվել է 2005 թվականի սեպտեմբերի 24-ին)։ 2008 թվականին Մադոննան է ապահարզան պահանջել՝ որպես պատճառ նշելով իրենց անհամատեղլիորեն տարբեր լինելը[38]։ 2008 թվականի դեկտեմբերի 15-ին Մադոննայի խոսնակը հայտարարել է, որ երգչուհին Գայ Ռիչիի հետ համաձայնության է եկել ամուսնալուծության վերաբերյալ և կստանա £50-60 միլիոն Անգլիայում գտնվող իրենց համատեղ անշարժ գույքից[39]։ Նրանք համաձայնության են եկել նաև իրենց երեխաների հետ անցկացվելիք ժամանակի վերաբերյալ[40][41]։

2015 թվականի հուլիսի 30-ին Գայ Ռիչին ամուսնացել է մոդել Ջեքի Էյնսլիի հետ, ում հետ հանդիպում էր 2010 թվականից[42]։ Նրանք ունեն երեխ երեխա՝ Ռաֆայելը (ծնվել է 2011 թվականի սեպտեմբերի 5-ին)[43], Ռիվկան (ծնվել է 2012 թվականի նոյեմբերի 29-ին)[5] և Լևին (ծնվել է 2014 թվականի հունիսի 8-ին)[42]։

2000 թվականի մայիսի 18-ին Գայ Ռիչին ձերբակալվել է 20-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք հասցնելու համար[44]։ Գայ Ռիչին Շոտոկան կարատեով զբաղվել սկսել է յոթ տարեկանից Լոնդոնում՝ Բուդոկվայում, որտեղ հետագայում ստացել է սև գոտի ձյուդոյից[45]։ Նա սև գոտի ունի նաև բրազիլական ջիու ջիցուից[46]։

2011 թվականի փետրվարին Լոնդոնում՝ Ֆիձրովիայում գտնվող նրա տունը, որ արժե £6 միլիոն, կարճ ժամանակով գրավվել է The Really Free School-ի անդամների կողմից, որ ապօրինի գաղթականների կազմակերպություն է[47][48]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Ֆիլմ Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր
1998 Ամրոց, խզակոթ և երկու ծխացող ատրճանակներ Այո Այո Ոչ
2000 Մեծ խաղագումար Այո Այո Ոչ
2001 Կոստոլոմ Ոչ Ոչ Այո
2002 Ալիքից քշվածները Այո Այո Ոչ
2005 Ատրճանակ Այո Այո Ոչ
2008 Ռոքնռոլլա Այո Այո Այո
2009 Շերլոկ Հոլմս Այո Ոչ Ոչ
2011 Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղը Այո Ոչ Ոչ
2015 Գործակալներն Ա.Ն.Ք.Լ.-ից Այո Այո Այո
2017 Կլոր սեղանի ասպետները։ Արքա Արթուր Այո Այո Այո
TBA Ալադին Այո Ոչ Ոչ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #132246635 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 «Guy Ritchie Biography: Director (1968–)». Biography.com (FYI / A&E Networks). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  6. «Hero in two world wars». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.
  7. Kate Middleton is related to Madonna's ex-husband Արխիվացված 2015-12-09 Wayback Machine by Jim Boulden, CNN, edition.cnn.com. 30 March 2011. Retrieved 4 December 2015
  8. «Background» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.
  9. «Background Information». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.(չաշխատող հղում)
  10. «Guy Ritchie Biography (1968–)». Filmreference.com. 2000 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2010 թ․ մարտի 19-ին.
  11. 11,0 11,1 Morton, Andrew, "Madonna", London: Macmillan, 2002; page 304.
  12. «Person Page 9471». thePeerage.com. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 1-ին.
  13. Taraborrelli, Madonna: An Intimate Biography, 2007, p. 189
  14. «Baroness Ritchie of Brompton». The Daily Telegraph. 2012 թ․ ապրիլի 26.
  15. «'My brother is Guy Ritchie'». 2001 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ ապրիլի 20-ին.
  16. Lock, Stock... (2000)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  17. Snatch (2001). Rotten Tomatoes. Retrieved on 6 December 2015.
  18. Swept Away (2002). Rotten Tomatoes. Retrieved on 6 December 2015.
  19. Simon Guerrier. «Revolver Review». filmfocus.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 12-ին. «Tedious, humourless, pretentious and nasty»
  20. Adrian Hennigan. «BBC – Movies – review – Revolver». bbc.co.uk. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 12-ին. «plodding pretentiousness in a film that's illuminated by great action set-pieces and some powerful performances, but not redeemed»
  21. UGO Team (2008 թ․ մարտի 13). «Top 11 Guy Ritchie Moments». Ugo. UGO Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
  22. «Ludacris in new Guy Ritchie Film». Muchmusic. 2007 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 12-ին. «Ludacris scored a role in the latest Guy Ritchie film RocknRolla.»
  23. Guy Ritchie's new Nike advert to hit screens Metro, 28 April 2008
  24. «Sherlock Holmes (2009)». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
  25. «Sherlock Holmes». Box Office Mojo. Վերցված է 2010 թ․ մայիսի 12-ին.
  26. «Guy Ritchie Movie Box Office Results». Box Office Mojo. Վերցված է 2010 թ․ փետրվարի 26-ին.
  27. «Untitled Sherlock Holmes (2011». IMDB. IMDB. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.
  28. Nick Newman (2012 թ․ հունիսի 1). «Guy Ritchie Sails to Warners' 'Treasure Island». The Film Stage. Banquet Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
  29. «Watch: Guy Ritchie's Live-Action Trailer for CALL OF DUTY: BLACK OPS II Starring Robert Downey Jr». collider.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.
  30. «Tom Cruise Eyeing 'The Man From U.N.C.L.E.' With Guy Ritchie At Warner Bros». deadline.com. 2013 թ․ մարտի 18. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  31. «The Man From U.N.C.L.E. Finally Starts Filming in September». comingsoon.net. 2013 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  32. «'Man From U.N.C.L.E.' aims to start filming in September». hitfix.com. 2013 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013-08-09-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15-ին.
  33. «Warner Bros Dates 'Man From U.N.C.L.E.' For 2015 MLK Weekend; Will Smith's 'Focus' Set For February 2015». deadline.com. 2014 թ․ փետրվարի 20. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  34. McNary, Dave (2016 թ․ հունվարի 22). «Charlie Hunnam's King Arthur Movie Pushed Back to March 2017».
  35. «'Sons Of Anarchy's Charlie Hunnam Is Guy Ritchie's Choice For King Arthur». deadline.com.
  36. Fleming Jr., Mike (2016 թ․ հոկտեմբերի 10). «Guy Ritchie To Direct Live Action 'Aladdin' For Disney». Deadline.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  37. Davies, Hugh; Aldrick, Philip (2000 թ․ դեկտեմբերի 8). «Madonna's wedding will be the Highlands' biggest fling». The Daily Telegraph. London. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
  38. «Madonna and Ritchie Confirm Split». BBC. 2008 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 15-ին.
  39. «Madonna gives Guy £50m in divorce». BBC News. 2008 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2010 թ․ մարտի 19-ին.
  40. Jo Adetunji. «Madonna and Ritchie granted quickie divorce». the Guardian.
  41. «Madonna, Ritchie granted quick divorce». CNN. 2008 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2010 թ․ մարտի 19-ին.
  42. 42,0 42,1 Boucher, Philip (2015 թ․ հուլիսի 30). «Guy Ritchie and Jacqui Ainsley Are Married as David Beckham Wishes the Couple an 'Amazing Day'». People. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  43. «Guy Ritchie and Jacqui Ainsley enjoying family life after she gives birth to third child». Hello. 2014 թ․ հուլիսի 8.
  44. Craig Rosen. «Madonna's Man Guy Ritchie Arrested». Yahoo! Music. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 12-ին.
  45. "I am used to getting a good rumping from the critics. So what?" Արխիվացված 2008-01-18 Wayback Machine by Charlotte Edwardes, Daily Telegraph, UK. 26 September 2005.
  46. Filmmaker Guy Ritchie Promoted to BJJ Black Belt by Renzo Gracie, Bjj Eastern Europe, 11 August 2015, accessed 18 February 2017
  47. Guy Ritchie's home taken over by squatters, Independent, 15 February 2011 accessed 20 February 2011
  48. In defence of squatting, By Laurie Penny, News Statesman, 20 February 2011, accessed 20 February 2011

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայ Ռիչի» հոդվածին։