Գառնիկ Մեհրաբյան
Գառնիկ Մեհրաբյան (սեպտեմբեր 1937, Թեհրան, Իրան - հունիսի 5, 2022[1]), իրանահայ ֆուտբոլիստ և մարզիչ[2][3][4][5]։
Գառնիկ Մեհրաբյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | ֆուտբոլիստ |
Երկիր | Իրան |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբեր 1937 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահվան ամսաթիվ | հունիսի 5, 2022[1] (84 տարեկան) |
Ակումբ | Esteghlal F.C.? և Իրանի ֆուտբոլի ազգային հավաքական |
Կենսագրություն
խմբագրելԳառնիկ Մեհրաբյանը ծնվել է 1937 թվականի սեպտեմբերին, Թեհրանում։ Նա իր ֆուտբոլային կարիերան մեկնարկել է «Թաջ» (այժմ «Էսթեղլալ») ակումբում։ Նա նաև խաղացել է Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականում[6]։ 1963 թվականից խաղացել է «Արարատ Թեհրանի» ակումբում, իսկ պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալուց հետո Մեհրաբյանը մարզչական պաշտոն է ստացել նույն ակումբում։ Ակումբում նրա հաջողությունները Մեհրաբյանին հնարավորություն են ընձեռել 1973 թվականից մարզելու Իրանի մինչև 20 տարեկանների և 1975 թվականից՝ Իրանի մեծահասակների հավաքականները։ 1964, 1978, 1979 թվականներին հռչակվել է Իրանի ֆուտբոլի «Տարվա լավագույն մարզիչ»[7][8]։
1978 թվականին իր պաշտոնից ազատվելուց հետո, Մեհրաբյանը կարճատև համագործակցություն է ունեցել Թավրիզի «Մաշին Սազի» ակումբի հետ։ Այս հնարավորությունը աշխուժացրել է նրա մարզչական կարիերան՝ արժանանալով Արաբական Միացյալ Էմիրությունների ֆուտբոլային ասոցիացիայի ուշադրությանը և նա 1980 թվականից ընդգրկվել է երկրի հավաքականի մարզչական կազմում[8]։
Մեհրաբյանը հետագայում բնակվել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում, որտեղ եղել է իր՝ 2007 թվականին հիմնած ֆուտբոլի ակադեմիայի տնօրենը և Լոս Անջելեսի «Փյունիկի» ֆուտբոլային սիրողական թիմի մարզիչը[7]։
Մահացել է Լոս Անջելեսում 2022 թվականի հունիսի 5-ին կամ ըստ այլ աղբյուրի հունիսի 2-ին[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ex-Esteghlal midfielder Mehrabian dies
- ↑ «Մահացել է իրանահայ լեգենդար ֆուտբոլիստ Գառնիկ Մեհրաբեանը - "ԱԼԻՔ" Օրաթերթ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «بازیکن اسبق استقلال و آرارات درگذشت». 2022 թ․ հունիսի 5. (պարս.)
- ↑ گفت و گو با دست اندر کاران قدیمی فوتبال (պարս.)
- ↑ «بازیکن اسبق استقلال درگذشت». 2022 թ․ հունիսի 5. (պարս.)
- ↑ «Մահացել է Իրահանայ լեգենդար ֆուտբոլիստ Գառնիկ Մեհրաբյանը. Մարդ, ում պարտական է Իրանական ֆուտբոլը». Pars Today. 2022 թ․ հունիսի 14. Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.
- ↑ 7,0 7,1 «Archived copy». www.garniksoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ 8,0 8,1 User, Super. «Մահացել է իրանահայ լեգենդար ֆուտբոլիստ Գառնիկ Մեհրաբեանը - «ԱԼԻՔ» Օրաթերթ». alikonline.ir. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Գառնիկ Մեհրաբեան». ՕՐԱԿԱՐԳ. 2022 թ․ հունիսի 11. Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.