Գարեգին Նժդեհի հրապարակ (մետրոյի կայարան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարեգին Նժդեհի հրապարակ (այլ կիրառումներ)
«Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարան | |
---|---|
Երևանի մետրոպոլիտեն | |
| |
Բացման թվական | 1986 թ. դեկտեմբերի 31 |
Նախկին անվանումներ | Սպանդարյան հրապարակ |
Շրջան | Կենտրոն |
Շքասրահի ճարտարապետներ | Լևոն Գևորգյան[1] |
Ելք դեպի փողոցներ | Գարեգին Նժդեհի հրապարակ, Գարեգին Նժդեհի, Չեխովի, Թամանցիների փողոցներ |
Երեւանի մետրոպոլիտեն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
«Գարեգին Նժդեհի հրապարակ», Երևանի մետրոպոլիտենի կայարան, որը բացվել է 1986 թվականի դեկտեմբերի 31-ին[1]։ Հաջորդում է «Շենգավիթ» կայարանին և վերջին կայարանն է։ Գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում և դուրս է գալիս Գարեգին Նժդեհի հրապարակ, Գարեգին Նժդեհի, Թամանցիների փողոցներ։ Մինչև 1992 թվականը հեղափոխական գործիչ Սուրեն Սպանդարյանի անունով կոչվել է «Սպանդարյան հրապարակ», այնուհետև վերանվանվել է Գարեգին Նժդեհի անունով[1]։ Ունի ելք դեպի Մանանդյան և Բագրատունյաց փողոցներ։
Կառամատույց
խմբագրելԽոր հիմնադրման հենասյունային կայարան է։ Կառամատույցի հենասյուների արանքները կառուցված են սպիտակ մարմարից` կամարների տեսքով։ Հենասյուները երեսպատված են մուգ շագանակագույն երանգի գրանիտով։
Ճարտարապետն է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Գևորգյանը[1]։ Կայարանի գլխավոր կոնստրուկտորն է Իլյա Մանուչարյանը[2]։
Պատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ««Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Ռուդիկ Գևորգյան, «Ձիաքարշից մինչև մետրոպոլիտեն», Երևան, «Արենի» ՍՊԸ, 2003 թ., 394 էջ, պատկերներով ներդիր 320-321-րդ էջերի միջև(չաշխատող հղում)