Գարեթ Բեյլ
Գարեթ Ֆրենկ Բեյլ (անգլ.՝ Gareth Frank Bale, հուլիսի 16, 1989[1][2][3], Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, աջ եզրային կիսապաշտպան։ Հանդես է գալիս վարձավճարով անգլիական «Տոտենհեմ» ակումբում և Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականում։
Գարեթ Բեյլ անգլ.՝ Gareth Bale | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Gareth Frank Bale | ||
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 16, 1989[1][2][3] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Կարդիֆֆ, Ուելս | ||
Հասակ | 186 սանտիմետր | ||
Քաշ | 82 կիլոգրամ[4] | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Տոտենհեմ | ||
Համար | 9 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2005 - 2007 2007 - 2013 2013 - 2020 2020 - այժմ |
Սաութհեմփթոն Տոտենհեմ Ռեալ Մադրիդ → Տոտենհեմ |
40 (5) 146 (42) 171 (80) 2 (0) | |
Ազգային հավաքական | |||
2007 - այժմ | Ուելս | 85 (33) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն
խմբագրելԲեյլը ծնվել է 1989 թվականի հուլիսի 16-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում։
Ֆուտբոլը ես սիրեցի բառացիորեն 3 տարեկանից։ Անընդհատ խնդրում էի հայրիկին ինձ տանել մարզումների դաշտ։ Ֆուտբոլը իմ կյանքում եղել է միշտ։ |
Փոքրիկ Գարեթը միշտ դիտում էր մեծ ֆուտբոլիստների խաղերը։ Նա իրեն պատկերացնում էր այդպիսին և ցանկանում էր նույնպես դառնալ մեծ ֆուտբոլիստ։
Աշխարհի առաջին առաջնությունը, որը ես հստակորեն հիշում եմ, 1998 թվականին էր՝ Ֆրանսիայում։ Ես այդ ժամանակ 9 տարեկան էի։ Ես հիացած էի Բրազիլիայի հավաքականի խաղով։ Նրանք խաղում էին գեղեցիկ ոճով։ |
Գարեթը՝ դեռ ինը տարեկանում Սաութհեմփթոնի սկաուտներին զարմացնում էր, այդ պատճառով էլ նա սկսեց մարզվել ակումբի ակադեմիայում։ Մարզումները երիտասարդ ուելսցուն բերեցին վստահություն, նա սկսեց բոլորին վստահեցնել, որ ֆուտբոլում մեծ հաջողությունների է հասնելու։ 16 տարեկանում Բեյլը խաղաց մինչև 18 տարեկանների հավաքականում և օգնեց թիմին նվաճելու Քարդիֆֆ գավաթը։ Այդ տարի նա մրցանակ ստացավ Ուելսի սպորտի դեպարտամենտից։
Ակումբային կարիերա
խմբագրելԲեյլը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Սաութհեմփթոն»-ում։ 2007 թվականին Բեյլը տեղափոխվեց «Տոտենհեմ» 7 միլիոն եվրոյի դիմաց։ Սկզբում նա լավ էր հանդես գալիս և առաջին չորս խաղում դարձավ չորս գոլի հեղինակ, սակայն ծանր վնասվածքի պատճառով դուրս մնաց մինչև մրցաշրջանի վերջը։ 2009-2010 մրցաշրջանից Բեյլը դարձավ Տոտենհեմի առանցքային խաղացողներից մեկը։ 2010-ի ապրիլին Բեյլը հիանալի խաղ ցուցադրեց և դարձավ Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
2007-2008 մրցաշրջան
խմբագրելԲեյլի առաջին խաղը ընկերական էր՝ Սեյնթ Պատրիկս Աթլետիկի դեմ (2007 թվական, հուլիսի 12) և փոխարինվեց 80-րդ րոպեին վնասվածքի պատճառով։ Իսկ նրա պաշտոնական առաջին խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ էր (օգոստոսի 26)։ Արդեն երկրորդ՝ Ֆուլհեմի դեմ խաղում, դարձավ գոլի հեղինակ։ Խաղն ավարտվեց 3-3 հաշվով։ Դեկտեմբերի 7-ին՝ Բիրմինգհեմի դեմ խաղում, Բեյլը վնասվածք ստացավ և բաց թողեց մրցաշրջանը։
2008-2009 մրցաշրջան
խմբագրելԲեյլը վերակնքեց չորսամյա պայմանագիր 2008 թվականին։ Մի քանի միջակ ելույթներից հետո Բեյլը կարողացավ ամբողջ մրցաշրջանի ընթացքում ցույց տալ կայուն և լավ խաղ՝ ապահովելով տեղը թիմի հիմնական կազմում։
2009-2010 մրցաշրջան
խմբագրել2009 թվականի հունիսին Բեյլը ծնկի վնասվածք ստացավ և բաց թողեց 2 ամիս։ Սեպտեմբերի 26-ին նա նշեց իր վերադարձը «Բերնլիի» հետ խաղում, որտեղ «Տոտենհեմը» 5-0 հաշվով կոտրեց մրցակցի դիմակայությունը։ Երբ Ասու-Էկոտոն վնասվածք ստացավ, Հարի Ռեդկնապը որոշեց շանս տալ Բեյլին խաղալ մեկնարկային կազմում գավաթային հանդիպումների շրջանակներում (4-0)։ Բեյլը առաջին անգամ առաջնության խաղում հայտնվեց մեկնարկային կազմում «Ֆուլհեմի» դեմ խաղում, որում իր թիմը հաղթեց 2-0 հաշվով։
2010/11 մրցաշրջան
խմբագրելԱյս մրցաշրջանը Գարեթ Բեյլի համար անցած 2 մրցաշրջաններից ավելի լավ սկսվեց։ Հետո հայտնվեց հիմնական կազմում, նա սկսեց գոլեր խփել մինչմրցաշրջանային ընկերական խաղերում և այդպես շարունակեց Անգլիայի առաջնության պաշտոնական խաղերում։ 2010 թվականի օգոստոսի 21-ին, Անգլիայի առաջնությունում՝ Ստոկ Սիթիի դեմ Բեյլը ձևակերպեց իր առաջին դուբլը, որը Տոտենհեմին բերեց հաղթանակ և մրցաշարային աղյուսակում բարձրացան առաջին հորիզոնական։ Այդ տարվա սեպտեմբերի 29-ին գրավելով հոլանդական «Տվենտեի» դարպասը՝ ուելսցին իր առաջին գոլը խփեց Չեմպիոնների Լիգայում։
Այդ սեզոնի ընթացքում եվրոպական թոփ ակումբներից մի քանիսը՝ Ինտերը, Չելսին, Ռեալ Մադրիդը և Միլանը հետաքրքրվեցին նրանով։
Հոկտեմբերի 20-ին Բեյլը Չեմպիոնների լիագում իր առաջին հեթ-տրիկը ձևակերպեց Միլանի Ինտերի դարպասը, բայց դա նրանց չօգնեց հաղթել Ինտերին (խաղը ավարտվեց 4:3 հաշվով հօգուտ իտալական ակումբին)։ Բեյլը դարձավ առաջին ուելսցին, ով կարողացավ Չեմպիոնների լիգայում հեթ-տրիկ ձևակերպել։ Այդ խաղից հետո Տոտենհեմի մարզիչ Գարրի Ռեդնապը ջանք չէր թափում, որպեսզի նա մնա իր ակումբում։ Ինտերի դեմ հաջորդ խաղում՝ նոյեմբերի 2-ին, Բեյլը դարձավ խաղի հերոսը, նա կատարեց 2 արդյունավետ փոխանցում։ Խաղը ավարտվեց Տոտենհեմի հաղթանակով՝ 3:1 հաշվով[5]։
Նոյեմբերի 13-ին, Անգլիայի առաջնությունում Գարեթ Բեյլը Բլեկբերնի դարպասը խփեց 2 գոլ, և Տոտենհեմը հաղթեց 4:2 հաշվով։ Առաջին գոլը նա խփեց եզրային տուգանայինից հետո, փոխանցումը նրան չէր ուղղված, բայց նա գլխի հարվածով կարողացավ գոլ խփել[6]։
2011 թվականի հունվարի 1-ին Ֆուլհեմի դեմ խաղում՝ Բեյլը նվազագույն հաշվով հաղթանակ բերեց թիմին։
Փետրվարին Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան որոշեց, որ տարվա լավագույն Անգլիացի ֆուտբոլիստը Բեյլն է։
Երկրորդ մասը ուելսցին գրեթե վնասվածքներով անցկացրեց։ Առանց նրա ակումբը անվստահ էր խաղում, այդ իսկ պատճառով էլ լոնդոնցիները դուրս մնացին Չեմպիոնների Լիգայից, իսկ Անգլիայի առաջնությունում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ Իսկ նա երբ դուրս էր գալիս խաղադաշտ հաջող խաղ չէր ցուցադրում։
2012/13 մրցաշրջան
խմբագրելԳարեթ Բեյլը իր 3 համարը փոխեց 11-ով։ Նոր մրցաշրջանում նա դարձավ Տոտենհեմի լիդերը։ 6-րդ տուրում հիմնականում Գեյլի շնորհիվ «Տոտենհեմին» հաջողվեց արտագնա խաղում հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին» 2:3 հաշվով։ Տոտենհեմը 1989 թվականից Օլդ Տրաֆորդում չի կարողանում հաղթանակն տոնել։ 14-րդ տուրում՝ «Լիվերպուլի» եմ խաղում Գարեթ Բեյլը գոլ խփեց, կատարեց գոլային փոխանցում, ստացավ դեղին քարտ և ինքնագոլ խփեց։ 19-րդ տուրում՝ Անգլիայի առաջնությունում «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում Բեյլը ԱՊԼ-ի շրջանակներում 2-րդ հեթ-տրիկը ձևակերպեց։
2013 թվականի փետրվարին Բեյլը լավ խաղ ցուցադրեց։ Նա Անգլիայի առաջնությունում անցկացրեց 5 խաղ, 5 խաղում խփեց 7 գոլ։ Ընդ որում, բոլոր դեպքերում նրա գոլերը հաղթանակ բերեցին։ Բեյլի գոլերի շնորհիվ Տոտենհեմը կարողացավ Եվրոպայի Լիգայում անցնել հաջորդ փուլ։ Լոնդոնի Արսենալի դեմ «մենամարտում» ուելսցուն հաջողվեց կրկին գոլ խփել, նա բացեց խաղի հաշիվը։
Իր լավ խաղի համար Բեյլը կարիերայի ընթացքում 2-րդ անգամ ստացավ լավագույն ֆուտբոլիստ կոչումը։ Նաև Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան որոշեց, որ մրցաշրջանի «Լավագույն ամենաերիտասարդ ֆուտբոլիստը» Բեյլն է։ Նա դարձավ 3-րդ ֆուտբոլիստը (Էնդի Գրեյից 1997 թվականին, և Կրիշտիանու Ռոնալդուից 2007/08 թթ հետո), ում հաջողվեց այդ 2 մրցանակը նույն տարում ստանալ։ Նաև Ուելսում նա ստացավ «Տարվա ամենաերիտասարդ լավագույն ֆուտբոլիստ» կոչումը։
«Ռեալ Մադրիդ»
խմբագրել2013/14
խմբագրել«Տոտենհեմում անցկացրած հաջող մրցաշրջանից հետո Բեյլին իր շարքերում տեսնելու ցանկություն է հայտնում «Ռեալ Մադրիդը»։ Անգլիական ու իսպանական ակումբների միջև բանակցությունները շարունակվում են ողջ ամառ, այդ պատճառով էլ ֆուտբոլիստը բաց է թողնում նախամրցաշրջանային հավաքներն ու մրցաշրջանի սկիզբը։ 2013 թվականի սեպտեմբերի 1-ին «Ռեալ Մադրիդը» պաշտոնապես հաստատել է Բեյլի տեղափոխությունը[7][8]. տրանսֆերի համար վճարվել է €100 միլիոն, ինչի շնորհիվ Բեյլը դարձել է այդ ժամանակի ամենաթանկարժեք խաղացողը ֆուտբոլի պատմության մեջ[9][10]։ «Թագավորական ակումբի» կազմում անցկացրած առաջին իսկ խաղում Գարեթ Բեյլն աչքի է ընկել գոլով՝ գրավելով «Վիլյառեալի» դարպասը[11]։ Սակայն դրանից կարճ ժամանակ անց ֆուտբոլիստն ստացել է ոչ ծանր վնասվածք և ստիպված է եղել բաց թողնել մի քանի հանդիպում։ Սեպտեմբերի 30-ին նա դուբլ է ձևակերպել, ինչպես նաև կատարել է երկու գոլային փոխանցում «Սևիլյայի» դեմ խաղում։ Նոյեմբերի 30-ին Գարեթ Բեյլը ձևակերպեց իր առաջին հեթ տրիկը հօգուտ «Ռեալի»՝ երեք գոլ խփելով «Վալյադոլիդ» ակումբի դարպասը։ Մրցաշրջանի ավարտին մոտ Բեյլը կարողացել է լավ մարզավիճակ ձեռք բերել և Կրիշտիանու Ռոնալդուի ու Կարիմ Բենզեմայի հետ կազմել «Ռեալի» հարձակվողական գիծը[12]։ 2014 թվականի ապրիլի 16-ին Գարեթը խփել է «Բարսելոնայի» դեմ խաղի հաղթական գոլը Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում[13][14]։ Ֆուտբոլիստն ինքը դա համարում է իր կարիերայի ամենակարևոր գոլը[15][16]։ Մայիսի 24-ին Գարեթը խփել է հաղթական գոլը Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ գրավելով «Ատլետիկո Մադրիդ» ակումբի դարպասը[17]։
2014/15
խմբագրելՆոր մրցաշրջանը Բեյլը սկսեց մարզչի լիրավության տակ։ 2014 թվականի օգոստոսի 12-ին Ռեալը կարողացավ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում հաղթանակ տանել Սևիլյայի դեմ խաղում, Բեյլը մասնակցեց ամբողջ խաղին և կատարեց 2 գոլային փոխանցում։ 2014 թվականի դեկտեմբերի 20-ին «Ռեալը» հերթական մրցանակը նվաճեց՝ հաղթելով Աշխարհի ակումբային առաջնությունում. Գարեթը «Սան-Լորենսոյի» դեմ եզրափակչում գոլ հեղինակեց։
Ակումբային վիճակագրություն
խմբագրել2014 թվականի փետրվարի 26-ի տվյալներ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոգավաթ | Ընդամենը | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Սաութհեմփթոն | 2005/2006 | 2 | 0 | 0 | 0 | — | — | 2 | 0 |
2006/2007 | 38 | 5 | 4 | 0 | — | — | 42 | 5 | |
Ընդամենը | 40 | 5 | 4 | 0 | 0 | 0 | 44 | 5 | |
Տոտենհեմ | 2007/2008 | 8 | 2 | 1 | 0 | 4 | 1 | 13 | 3 |
2008/2009 | 16 | 0 | 2 | 0 | 12 | 0 | 30 | 0 | |
2009/2010 | 23 | 3 | 11 | 0 | — | — | 34 | 3 | |
2010/2011 | 30 | 7 | 0 | 0 | 9 | 4 | 39 | 11 | |
2011/2012 | 36 | 9 | 4 | 2 | 2 | 1 | 42 | 12 | |
2012/2013 | 33 | 21 | 3 | 2 | 8 | 3 | 44 | 26 | |
Ընդամենը | 146 | 42 | 21 | 4 | 35 | 9 | 202 | 55 | |
Ռեալ Մադրիդ | 2013/2014 | 17 | 10 | 4 | 0 | 6 | 4 | 27 | 14 |
Ընդամենը | 17 | 10 | 4 | 0 | 6 | 4 | 27 | 14 | |
Ընդամենը կարիերայում | 203 | 57 | 29 | 4 | 41 | 13 | 273 | 74 |
Հավաքական
խմբագրելՀավաքականի կազմում Բեյլը իր առաջին խաղին մասնակցել է 16 տարեկանում՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով խաղացել է Ուելսի հավաքականում։
Գոլերը հավաքականում
խմբագրելԱմսաթիվ | Տնային | Հաշիվ | Հյուր | Բեյլի խփած գոլերը | Տուրնիր |
---|---|---|---|---|---|
27 մայիսի, 2006 | Տրինիդադ և Տոբագո | 1 : 2 | Ուելս | - | Ընկերական խաղ |
5 սեպտեմբերի, 2006 | Բրազիլիա | 2 : 0 | Ուելս | - | Ընկերական հանդիպում |
7 հոկտեմբերի, 2006 | Ուելս | 1 : 5 | Սլովակիա | 1 | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
11 հոկտեմբերի, 2006 | Ուելս | 3 : 1 | Կիպրոս | - | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
24 մարտի, 2007 | Իռլանդիա | 1 : 0 | Ուելս | - | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
28 մարտի, 2007 | Ուելս | 3 : 0 | Սան Մարինո | 1 | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
27 օգոստոսի, 2007 | Բուլղարիա | 0 : 1 | Ուելս | - | Ընկերական հանդիպում |
8 սեպտեմբերի, 2007 | Ուելս | 0 : 2 | Գերմանիա | - | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
12 սեպտեմբերի, 2007 | Սլովակիա | 2 : 5 | Ուելս | - | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
13 հոկտեմբերի, 2007 | Կիպրոս | 3 : 1 | Ուելս | - | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
17 հոկտեմբերի, 2007 | Սան Մարինո | 1 : 2 | Ուելս | - | Եվրո 2008-ի ընտրական փուլ |
6 սեպտեմբերի, 2008 | Ուելս | 1 : 0 | Ադրբեջան | - | Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ |
10 սեպտեմբերի, 2008 | Ռուսաստան | 2 : 1 | Ուելս | - | Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ |
11 հոկտեմբերի, 2008 | Ուելս | 2 : 0 | Լիխտենշտայն | - | Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ |
15 հոկտեմբերի, 2008 | Գերմանիա | 1 : 0 | Ուելս | - | Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ |
19 նոյեմբերի, 2008 | Դանիա | 0 : 1 | Ուելս | - | Ընկերական հանդիպում |
11 փետրվարի, 2009 | Լեհաստան | 1 : 0 | Ուելս | - | Ընկերական հանդիպում |
28 մարտի, 2009 | Ուելս | 0 : 2 | Ֆինլանդիա | - | Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ |
1 ապրիլի, 2009 | Ուելս | 0 : 2 | Գերմանիա | - | Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ |
29 մայիսի, 2009 | Ուելս | 1 : 0 | Էստոնիա | - | Ընկերական հանդիպում |
10 հոկտեմբերի, 2009 | Ֆինլանդիա | 2 : 1 | Ուելս | - | Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ |
14 հոկտեմբերի, 2009 | Լիխտենշտայն | 0 : 2 | Ուելս | - | Աշխարհի առաջնության 2010-ի ընտրական փուլ |
14 նոյեմբերի, 2009 | Ուելս | 3 : 0 | Շոտլանդիա | - | Ընկերական հանդիպում |
3 մարտի, 2010 | Ուելս | 0 : 1 | Շվեյցարիա | - | Ընկերական հանդիպում |
3 սեպտեմբերի, 2010 | Չեռնոգորիա | 1 : 0 | Ուելս | - | Եվրո 2012-ի ընտրական փուլ |
8 հոկտեմբերի, 2010 | Ուելս | 0 : 1 | Բուլղարիա | - | Եվրո 2012-ի ընտրական փուլ |
12 հոկտեմբերի, 2010 | Շվեյցարիա | 4 : 1 | Ուելս | 1 | Եվրո 2012-ի ընտրական փուլ |
10 օգոստոսի, 2011 | Ուելս | 1 : 2 | Ավստրալիա | - | Ընկերական հանդիպում |
2 սեպտեմբերի, 2011 | Ուելս | 2 : 1 | Չեռնոգորիա | - | Եվրո 2012-ի ընտրական փուլ |
6 սեպտեմբերի, 2011 | Անգլիա | 1 : 0 | Ուելս | - | Եվրո 2012-ի ընտրական փուլ |
7 հոկտեմբերի, 2011 | Ուելս | 2 : 0 | Շվեյցարիա | 1 | Եվրո 2012-ի ընտրական փուլ |
11 հոկտեմբերի, 2011 | Բուլղարիա | 0 : 1 | Ուելս | 1 | Եվրո 2012-ի ընտրական փուլ |
12 նոյեմբերի, 2011 | Ուելս | 4 : 1 | Նորվեգիա | 1 | Ընկերական հանդիպում |
15 օգոստոսի, 2012 | Ուելս | 0 : 2 | Բոսնիա և Հերցեգովինա | - | Ընկերական հանդիպում |
7 սեպտեմբերի, 2012 | Ուելս | 0 : 2 | Բելգիա | - | Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ |
11 սեպտեմբերի, 2012 | Սերբիա | 6 : 1 | Ուելս | 1 | Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ |
12 հոկտեմբերի, 2012 | Ուելս | 2 : 1 | Շոտլանդիա | 2 | Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ |
16 հոկտեմբերի, 2012 | Խորվաթիա | 2 : 0 | Ուելս | - | Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ |
6 փետրվարի, 2013 | Ուելս | 2 : 1 | Ավստրալիա | 1 | Ընկերական հանդիպում |
22 մարտի, 2013 | Շոտլանդիա | 1 : 2 | Ուելս | - | Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ |
26 մարտի, 2013 | Ուելս | 1 : 2 | Խորվաթիա | 1 | Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ |
10 սեպտեմբերի, 2013 | Ուելս | 0 : 3 | Սերբիա | - | Աշխարհի առաջնության 2014-ի ընտրական փուլ |
16 նոյեմբերի, 2013 | Ուելս | 1 : 1 | Ֆինլանդիա | - | Ընկերական հանդիպում |
5 մարտի, 2014 | Ուելս | 3 : 1 | Իսլանդիա | 1 | Ընկերական հանդիպում |
9 սեպտեմբերի, 2014 | Անդորա | 1 : 2 | Ուելս | 2 | Եվրո 2016-ի ընտրական փուլ |
10 հոկտեմբերի, 2014 | Ուելս | 0 : 0 | Բոսնիա և Հերցեգովինա | - | Եվրո 2016-ի ընտրական փուլ |
13 հոկտեմբերի, 2014 | Ուելս | 2 : 1 | Կիպրոս | - | Եվրո 2016-ի ընտրական փուլ |
16 նոյեմբերի, 2014 | Բելգիա | 0 : 0 | Ուելս | - | Եվրո 2016-ի ընտրական փուլ |
28 մարտի, 2015 | Իսրայել | 0 : 3 | Ուելս | 2 | Եվրո 2016-ի ընտրական փուլ |
12 հունիսի, 2015 | Ուելս | 1 : 0 | Բելգիա | 1 | Եվրո 2016-ի ընտրական փուլ |
3 սեպտեմբերի, 2015 | Կիպրոս | 0 : 1 | Ուելս | 1 | Եվրո 2016-ի ընտրական փուլ |
3 սեպտեմբերի, 2015 | Ուելս | 0 : 0 | Իսրայել | - | Եվրո 2016-ի ընտրական փուլ |
10 հոկտեմբերի, 2015 | Բոսնիա և Հերցեգովինա | 2 : 0 | Ուելս | - | Եվրո 2016-ի ընտրական փուլ |
13 հոկտեմբերի, 2015 | Ուելս | 2 : 0 | Անդորրա | 1 | Եվրո 2016-ի ընտրական փուլ |
5 հունիսի, 2016 | Շվեդիա | 3 : 0 | Ուելս | - | Ընկերական խաղ |
11 հունիսի, 2016 | Ուելս | 2 : 1 | Սլովակիա | 1 | Եվրո 2016 |
16 հունիսի, 2016 | Անգլիա | 2 : 1 | Ուելս | 1 | Եվրո 2016 |
20 հունիսի, 2016 | Ռուսաստան | 0 : 3 | Ուելս | 1 | Եվրո 2016 |
25 հունիսի, 2016 | Ուելս | 1 : 0 | Հյուսիսային Իռլանդիա | - | Եվրո 2016 |
1 հուլիսի, 2016 | Ուելս | 3 : 1 | Բելգիա | - | Եվրո 2016 |
6 հուլիսի, 2016 | Պորտուգալիա | 2 : 0 | Ուելս | - | Եվրո 2016 |
2016 թվականի հուլիսի 6-ի տվյալներով[18]
Անձնական կյանք
խմբագրելԲեյլը ծնվել է Ուելսի Քարդիֆ քաղաքում։ Հայրը՝ Ֆրենկը, աշխատում էր դպրոցում որպես պահակ, իսկ մայրը՝ Դեբին, օպերացիոն կառավարիչ էր։ Բեյլը հաճախել է Եգլվիս Նևիդ հիմնական դպրոցը։ Նա Քարդիֆ Սիթի ակումբի ֆուտբոլիստ՝ Քրիս Փայքի եղբորորդին էր։ Նա դեռ սովորում էր, երբ առաջին անգամ հայտնվեց Սաութհեմփթոն ի ուշադրության կենտրոնում, երբ նա խաղում էր իր առաջին ակումբի՝ Քարդիֆի ֆուտբոլային ակումբի կազմում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ https://www.realmadrid.com/en/football/squad/gareth-bale
- ↑ «UEFA.com — Тоттенхэм-Интер». ru.uefa.com. 2 ноября 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Tottenham 4-2 Blackburn — Gareth Bale brace helps Spurs to win — News — MirrorFootball.co.uk». mirrorfootball.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Bale, nuevo jugador del Real Madrid» (իսպաներեն). Real Madrid C.F. 2013 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Гарет Бэйл: «С детства мечтал играть за «Реал»». dynamo.kiev.ua. 02.09.2013.
- ↑ ««Реал» заплатил рекордные 100 млн евро за трансфер Бэйла». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «10 САМЫХ ДОРОГИХ ТРАНСФЕРОВ В ИСТОРИИ ФУТБОЛА. ОТ БЭЙЛА ДО КАВАНИ». Спорт Экспресс. 1 МАЯ 2015.
- ↑ «Бэйл забиват первый гол за Реал Мадрид. (RUS)». YouTube. 15.09.2013.
- ↑ «Роналду, Бензема и Бэйл с 2013 года забили 200 голов в чемпионате Испании».
- ↑ «Чтобы забить гол "Барселоне", Гарет Бэйл развил скорость 9,64 м/с». Сегодня.ua. 17 Апреля 2014.
- ↑ «Gareth Bale goal vs FC Barcelona Copa Del Rey Final 2014». YouTube.
- ↑ «Бэйл: гол в ворота "Барселоны" был самым важным в моей жизни». 18 апреля 2014.
- ↑ «Бэйл: Гол "Барсе" - самый важный в моей карьере. ВИДЕО». 18 апреля 2014.
- ↑ «Юбилейный титул «Реала»». Газета.ru. 23.05.2014.
- ↑ Համաձայն տվյալների transfermarkt.co.uk
Արտաքին հղումներ
խմբագրել- Բեյլի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Բեյլի պաշտոնական Տվիտերի էջը
- Բեյլի պաշտոնական Ինստագրամի էջը
- Բեյլը transfermarkt-ում
- Բեյլը soccerbase.com-ում
- Բեյլը WhoScored.com կայքում
- Բեյլը Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքում
- Բեյլը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Բեյլը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Բեյլը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-06-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեթ Բեյլ» հոդվածին։ |