Գերտրուդ Վանդերբիլթ Ուիթնի
Գերտրուդ Վանդերբիլթ Ուիթնի (անգլ.՝ Gertrude Vanderbilt Whitney, հունվարի 9, 1875[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 18, 1942[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քանդակագործ և բարերար, որը Նյու Յորքում հիմնադրել է Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանը։
Գերտրուդ Վանդերբիլթ Ուիթնի անգլ.՝ Gertrude Vanderbilt | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1875[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 18, 1942[1][2][3][…] (67 տարեկան) |
Վախճանի վայրը | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա |
Ժանր | հանրային արվեստ[4] |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ, քանդակագործ, բարձրաշխարհիկ հեղինակություն և արվեստագետ |
Ամուսին | Harry Payne Whitney? |
Ծնողներ | հայր՝ Cornelius Vanderbilt II?, մայր՝ Alice Claypoole Gwynne? |
Անդամություն | Ամերիկյան հեղափոխության դստրեր |
Երեխաներ | Flora Payne Whitney?, Cornelius Vanderbilt Whitney? և Barbara Whitney?[5] |
Gertrude Vanderbilt Whitney Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակությանը պատկանող ընտանիքում․ պապիկը եղել է Կոռնելիուս Վանդերբիլթը՝ ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը։
Մանկությունն ու դեռահասությունն անցկացրել է Ռոդ Այլենդ նահանգի Նյուպորտ քաղաքում։ Կրթություն ստացել է մասնավոր ուսուցիչների մոտ ու Նյու Յորքի հեղինակավոր Բրեդլի դպրոցում։ 21 տարեկանում ամուսնացել է միլիոնատեր սպորտսմեն Գարի Փեյն Ուիթնիի հետ, որը բանկիրի որդի էր ու «Ստանդարտ օյլ» ընկերության համասեփականատիրոջ թոռ։ Այս ամուսնությունից ունեցել է երեք երեխա՝ երկու դուստր և մեկ որդի։
1900 թվականին Եվրոպայում ճանապարհորդելիս իր համար բացահայտել է արվեստի աշխարհը։ Նրա վրա հատկապես մեծ տպավորություն է գործել Փարիզն իր նկարիչների Մոնպառնաս և Մոնմարտր թաղամասերով։ Սկսել է քանդակագործություն ուսումնասիրել նախ Նյու Յորքի Արվեստների ուսանողական լիգայում, ապա Օգյուստ Ռոդենի մոտ Փարիզում, որից հետո բացել է սեփական քանդակագործական արվեստանոցները Նյու Յորքի Գրինվիչ Վիլիջ արվարձանում ու Փարիզի մերձակա Պասի թաղամասում։ Նրա կողմից ստեղծված քանդակները բարձր են գնահատվել քննադատների կողմից։
Բազմիցս հանդես է եկել որպես նկարիչների ու երաժիշտների հովանավոր։ 1931 թվականին Նյու Յորքում հիմնադրել է Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանը, որն ստեղծվել է 1914 թվականին իր իսկ կողմից երիտասարդ նկարիչների համար կառուցված ցուցասրահի հիման վրա։ Նոր թանգարանին իր հավաքածուից նվիրել է ավելի քան 700 նկար ու քանդակ։ Համապարփակ աջակցություն է ցուցաբերել նաև արվեստով զբաղվող կանանց։ Եղել է ժամանակակից երաժշտության տարածմամբ զբաղվող «Կոմպոզիտորների միջազգային գիլդայի» գլխավոր հովանավորը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել տարբեր բարեգործական կազմակերպությունների, անձամբ աշխատել է բոլոր տեսակի հայրենասիրական հանձնաժողովներում, սեփական միջոցներով կառուցել ու ֆինանսավորել է ռազմական հիվանդանոց Ֆրանսիայում։
Քանդակների ընտրանի (հուշարձաններ)
խմբագրել- Կոլումբոսի հուշարձանը Իսպանիայի Ուելվա քաղաքում
- Էլդորադո ցայտաղբյուրը Պերուի մայրաքաղաք Լիմայում
- Ացտեկյան ցայտաղբյուր Վաշինգտոնում
- «Տիտանիկի» կանանց հուշարձանը Վաշինգտոնում
- Հաղթանակի կամարը Նյու Յորքում
- Երեք շնորհները Կանադայի Մոնրեալ քաղաքում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gertrude Whitney (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ https://picasso.iro.umontreal.ca/~mona/api/v3/artists
- ↑ Lundy D. R. The Peerage
Արտաքին հղումներ
խմբագրել- Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան(չաշխատող հղում)
- Աշխարհի վիրտուալ թանգարաններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերտրուդ Վանդերբիլթ Ուիթնի» հոդվածին։ |