Գլոբուս
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գլոբուս (այլ կիրառումներ)
Գլոբուս (լատին․՝ globus - գունդ), Երկրի կամ այլ մոլորակի, ինչպես նաև երկնային ոլորտի (երկնային գլոբուս) եռաչափ մոդել, ուրվագծերի երկրաչափական նմանությամբ և մակերեսների հարաբերության պահպանմամբ երկրագնդի ամբողջ մակերևույթը պատկերող մոդել)[1][2]։ Գլոբուսը, ի տարբերություն աշխարհագրական քարտեզների, հարմար է մայրցամաքների և օվկիանոսների տեղակայման մասին ընդհանուր պատկերացում ստանալու համար։ Միևնույն ժամանակ գլոբուսը (սովորական չափերով) բավականին փոքր մասշտաբներ ունի և չի կարող մանրամասն ցույց տալ որևէ տեղանք, բացի այդ՝ գլոբուսի վրա տարածությունների չափման համար հարկավոր է ճկուն քանոն (որոշ գլոբուսներ ի սկզբանե ունեն քանոն)։
Աստղային գլոբուսը (երկնային գլոբուս) ցույց է տալիս աստղերի դիրքը հայելային արտացոլմամբ նրա համեմատ, թե ինչպես են դրանք երևում երկնքում, քանի որ մենք նայում ենք գլոբուսին դրսից, իսկ երկնային ոլորտը տեսնում ենք «ներսից»։
Գլոբուսի ամենից հաճախ օգտագործվող մասշտաբներն են 1։30 000 000-ից 1։80 000 000։ Ամենից շատ տարածված են ֆիզիկաաշխարհագրական գլոբուսները։ Առաջին աշխարհագրական գլոբուսը պատրաստել է Մարտին Բեհայմը 1492 թվականին։ Հայկական առաջին գլոբուսը պատրաստվել է Վիեննայում 1850 թվականին։
Պատմություն
խմբագրելԱռաջին գլոբուսն շուրջ մ.թ.ա. 150 թվականին ստեղծել է Կրատետ Մալուսցին, որն ապրել է Կիլիկիայի Պերգամոն քաղաքում. դրա մասին հիշատակում են Ստրաբոնը և Գեմինուսը։ Վերջինս հիշատակում է, որ Կրատեսը գլոբուսին ավելացրել է կոորդինատային («շրջանների») համակարգ։ Երկրի գնդաձև լինելն ապացուցվել է հին հույն գիտնականների կողմից մ. թ. ա. 3-րդ դարում։
Գլոբուսներ հանդիպել են նաև արաբամուսուլմանական մշակույթում[3][4]։ Բուխարայից աստղագետ Ջամալ ադ Դինը 1267 թվականին[5] Խանբալիքում (Պեկին) Խուբիլայ խանին որպես նվեր Խուլագու խանից տարել է գլոբուս, աստրոլյաբիա և արմիլյար ոլորտ։ Օսմանյան գիտնական Թաքիյուդին աշ-Շամին նախագծել է գլոբուսի ժամանակակից ձևը Ստամբուլում գտնվող իր աստղադիտարանի համար 1574 թվականից հետո[6]։ Առաջին երկնային գլոբուսները պատրաստվել են Հնդկաստանում մեծ մողոլների հրամանով (Ջահանգիրի հովանավորությամբ[7]). դրանցից ամենամեծը պատրաստել է մետաղագործ և աստղագետ Մուհամեդ Սալիխ Տատավին։
Մինչ մեր օրերը պահպանված ամենահին գլոբուսը գերմանացի աշխարհագրագետ և ծովագնաց Մարտին Բեհայմի պատրաստած «Երկրային խնձորն» է, որ ստեղծվել է 1493-1494 թվականներին Նյուրնբերգի քաղաքային խորհրդի համար։ Բեհայմի գլոբուսը զարդարված է դրոշների, գահին նստած միապետների նկարներով, ունի բազմաթիվ հետաքրքիր գրություններ և արտացոլում է իր ժամանակի աշխարհագրական պատկերացումները, որոնց հիմքում ընկած էին Պտղոմեոսի քարտեզները՝ հաշվի առնելով Մարկո Պոլոյի ճանապարհորդությունների և պորտուգալացիների արշավախմբերի շնորհիվ կատարված փոփոխությունները։ Բելգիացի հավաքորդ Շտեֆան Միսսինը 2013 թվականին հրապարակել է ջայլամի ձվի վրա փորագրված գլոբուսի ուսումնասիրութունը։ Այդ գլոբուսը, որը պատկերում է Հյուսիսային Ամերիկան և թվագրվում 1504 թվականով, ամենահին գլոբուսն է, որի վրա պատկերված է Ամերիկան[8]։ Դրանից կարճ ժամանակ հետո Նոր աշխարհը Հարավային Ամերիկայի բավական ստույգ գծագրությամբ հայտնվել է լիարժեք գլոբուսների՝ Լենոքսի գլոբուսի (շուրջ 1507 թվական) և Յագելոնյան գլոբուսի (շուրջ 1510 թվական) վրա, որոնք պահվում են Լեհաստանում։
Ժամանակակից գլոբուսները լինում են տարբեր ձևերի և չափերի, օրինակ՝ ԱՄՆ-ում ստեղծվել է թվային գլոբուս, իսկ Գերմանիայում՝ առաջին ինտերակտիվ (Մալթիթաջ) գլոբուսը։
Հայտնի գլոբուսներ
խմբագրել- Երկրային խնձոր (15-րդ դար), աշխարհի ամենահին գլոբուսը,
- Յագելոնյան գլոբուս (Կրակով), աշխարհում գոյություն ունեցող երեք ամենահին գլոբուսներից մեկը,
- Գոտորպյան գլոբուս, գտնվում է Մ․ Լոմոնոսովի թանգարանում (17-րդ դար),
- Ջայլամի ձու (1504), Ամերիկայի ամենահին գլոբուսը,
- Աշխարհի գլոբուս (1982-1987), ամենամեծ պտտվող գլոբուսը։ 10 մ տրամագծով և 30 տոննա քաշով ոլորտ, որը գտնվում է Կոլոմբարա վայրում՝ Ապեչոյից ոչ հեռու, Պեզարոյի շրջանում։ Գլոբուսը կառուցված է փայտից, և նրա չափերը հնարավորություն են տալիս ներսում տեղավորել 600 մարդ հատակի երեք շարք տախտակամածների վրա,
- Ինտերակտիվ մալթիթաչ (Interactive Multi touch) գլոբուս[9][10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Глобус // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- ↑ Глобус :: Словопедия.
- ↑ Medieval Islamic Civilization By Josef W. Meri, Jere L Bacharach, pages 138–139
- ↑ Covington, Richard (2007), «The Third Dimension», Saudi Aramco World, May–June 2007: 17–21, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին, Վերցված է 2008 թ․ հուլիսի 6-ին
{{citation}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ David Woodward (1989), «The Image of the Spherical Earth», Perspecta, MIT Press, 25: 3–15 [9], JSTOR 1567135
- ↑ Soucek, Svat (1994), «Piri Reis and Ottoman Discovery of the Great Discoveries», Studia Islamica, Maisonneuve & Larose, 79 (79): 121–142 [123 & 134–6], doi:10.2307/1595839, JSTOR 1595839
- ↑ Society, National Geographic (2011 թ․ հունվարի 21). «globe». National Geographic Society (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-05-20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Старейший глобус Америки
- ↑ Interactive Multi touch
- ↑ Интерактивный чудо-глобус на OLED от Mitsubishi Electric в Национальном музее науки и инноваций (Токио), 20.06.2011
Գրականություն
խմբագրել- Анучин Д. Н. (1890–1907). «Глобус». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Берлянт А. М. Глобусы / Рецензенты: А. В. Постников, Л. М. Минц. — М.: ГЕОС, 2007. — 80 с. — 1000 экз. — ISBN 5-89118-389-7 (обл.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլոբուս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 102)։ |