Գոհարշադ մզկիթ (պարս.՝ مسجد گوهرشاد), մզկիթ Իրանի Մաշհադ քաղաքում։ Հանդիսանում է «Իմամ Ռեզայի դամբարան» համալիրի մի մասը[3]։

Գոհարշադ մզկիթ
պարս.՝ مسجد گوهرشاد
Տեսակմզկիթ
Երկիր Իրան
ՎարչատարածքՄեշհեդ
ՏեղագրությունՄաշհադ
Մասն էԻմամ Ռեզայի դամբարան
Բացվեց1418[1]
ՊատվիրողԳոհարշադ բեգիմ
Ճարտարապետություն
ՈճԹեմուրյան ճարտարապետություն[1]
Բարձրություն43 մետր
Շինանյութաղյուս[1][2] և plaster?[2]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Մզկիթը կառուցվել է 1418 թվականին ճարտարապետ Գավամեդդին Շիրազի կողմից։ Շինարարությունը ֆինանսավորել է Գոհարշադ թագուհին։ Վերջինս Շահրուհ թագավորի կինն էր։

Մզկիթում որոշ վերանորոգումներ կատարվել են Սեֆյանների և Ղաջարիների իշխանության օրոք։ Այն ունի չորս այվաններ՝ կամարասրահներ, բակ (50 մ × 55 մ) և մի քանի շաբեստաններ (իրանական ճարտարապետությանը բնորոշ՝ ծածկով ազատ տարածք)։

Մզկիթի երկշերտ գմբեթը էապես վնասվել է 1911 թվականին, Ռուսական կայսրության զորքերի ռմբակոծություններից։

Ձևավորում

խմբագրել

Իրանական ճարտարապետության 15-րդ դարի առաջին և լավագույն պահպանված հուշարձանը Գոհար Շադի գեղեցիկ մզկիթն է։ Այն այժմ կազմում է Մաշհադում գտնվող Իմամ Ռեզայի դամբարանի մի մասը։ Կառուցված է սամարղանդյան ոճով։ Երկու աշտարակաձև մինարեներ են վեր խոյանում գմբեթին հարող արտաքին անկյուններում, որոնք մարմարե հիմքի հետ միասին ստեղծում են համակողմանի տպավորություն։ Մզկիթի ճակատամասը ձևավորված է արծնապատ աղյուսով և բարձրորակ խճանկարապատ հախճապակիով։

Գույների ողջ պնակը ներառում է գերիշխող կապույտի և փիրուզագույնի, սպիտակի, թափանցիկ կանաչի, դեղինի և մուգ թանաքագույնի մի շարք երանգներ։ Ձևավորման մեջ մեծ դերակատարումներ ունեն ծաղիկներն ու երկրաչափական պատկերները, կամարային շեշտադրումները, բաց սրահներն ու խորքային հանգույցները, ինչպես նաև այվանները[4]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 https://iranicaonline.org/articles/gowhar-sad-mosque
  2. 2,0 2,1 http://www.masjed.ir/af/article/1669/Goharshad-Mosque-of-Mashhad
  3. «Гохаршад мечеть, мечеть гохаршад мешхед». on-line-business.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.(չաշխատող հղում)
  4. Upham Pope, Arthur (1965). Persian Architecture: The Triumph of Form and Color. New York. ISBN 978-0-8076-0308-6.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոհարշադ մզկիթ» հոդվածին։