Գուգուշ
Գուգուշ (պարս.՝ گوگوش), իսկական անունը Ֆաիղե Աթեշին, մայիսի 5, 1950[1] կամ մայիսի 7, 1949[2], Թեհրան, Իրան), պարսիկ դերասանուհի և երգչուհի[5]։ 1970-ական թվականներին Իրանի ամենահայտնի երգչուհիներից ու դերասանուհիներից էր։ Հայտնի է նաև Թուրքիայում, Հարավային Կովկասում, ԱՄՆ-ում, Միջին Ասիայում։ ԽՍՀՄ-ում հայտնի է դարձել «Երկար գիշերը» ֆիլմից։
Գուգուշ պարս.՝ گوگوش | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1950[1] (74 տարեկան) կամ մայիսի 7, 1949[2] (75 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան և ԱՄՆ |
Ազգություն | ազարի |
Կրոն | իսլամ[3] և շիա իսլամ |
Մասնագիտություն | դերասանուհի և երգչուհի |
Ժանրեր | փոփ և Iranian pop?[4] |
Ծնողներ | հայր՝ Saber Atashin? |
Ամուսին(ներ) | Masoud Kimiai? և Բեհրուզ Վոսուգի |
googooshconcerts.com | |
Կյանք և արվեստ
խմբագրելԳուգուշը ծնվել է Թեհրանի Սարիչեշմե փողոցում, Սաբեր և Նասրին Աթաշինների ընտանիքում[5][6]։ Հիանալի ձայնի ապագա կրողը դեռևս մանկության տարիներին սկսել է հոր հետ ելույթ ունենալ բեմի վրա։ Դեռևս 7 տարեկանից նկարահանվել է ֆիլմերում։ 1971 թվականին Կաննում երգել է «Retour de la ville» և «J’entends crier je t’aime» երգերը[7] ֆրանսերենով և զբաղեցրել է առաջին տեղը։
Նրա բեմական անունը հոր հայազգի ընկերոջ՝ Թեհրանում ճանաչված երգիչ Գուգուշ (Գուրգեն) Վանաքիի անունն է, որի հետ մանկության տարիներին համերգներ է ունեցել, իսկ հայրը կրկեսային համարներ է ցուցադրել։
Գուգուշը տիրապետում է պարսկերենին, երգում է պարսկերենով, ադրբեջաներենով, հայերենով[8], անգլերենով, իտալերենով, իսպաներենով և ֆրանսերենով։ Իր հայրենի Իրանում նա մնում է որպես նորաձևության սիմվոլ և վայելում է հսկայական ժողովրդականություն։ Սակայն իրանական Իսլամական հեղափոխությունից հետո 1979 թվականին արգելեցին նրա ելույթը հայրենի Իրանում։ 2000 թվականից նա տեղափոխվում է Հյուսիսային Ամերիկա՝ Լոս Անջելես, որտեղ և ցայսօր էլ ապրում և շարունակում է իր ստեղծագործական գործունեությունը։ 2002 թվականին նրա «Ղարիբի Աշինա» երգը BBC կողմից ճանաչվել է որպես Միջին Ասիայի ամենահայտնի երգ։
Ընտանիք
խմբագրելԳուգուշը ամուսնացած է եղել երեք անգամ։ Ունի մեկ որդի՝ Կամբիզին առաջին ամուսնությունից։
Ֆիլմագրություն
խմբագրել- «Վախ և հույս» (بیم و امید, 1960)
- «Հրեշտակը» (فرشتۀ فراری, 1960)
- «Վախի ժայռը» (1963, پرتگاه مخوف)
- «Սատանի ճուտը» (شیطون بلا, 1965)
- «Թեհրանի թշվառները» (گدايان تهران, 1966)
- «Մեծ և փոքր» (فيل و فنجان, 1966)
- «Հուսեյն Կորդ»(حسين كرد, 1966)
- «Չորս քույրեր» (چهار خواهر, 1967)
- «Բախտի դարպասներ» (دروازه تقدير, 1967)
- «Գանձ և ջանք» (گنج و رنج, 1967)
- «Հանցագործների փնտրտուքով» (در جستجوي تبهكاران, 1967)
- «Երեք ցնորամիտները» (سهدیوانه, 1968)
- «Հրեշտակների գիշերը» (شب فرشتگان, 1968)
- «Յոթ երկնքի աստղը» (1968, ستاره هفت آسـمان)
- «Գեղեցկության մեղքը» (گناه زيبايی, 1969)
- «Լուսաբաց» (طلوع, 1970)
- «Հարսանեկան վեճ» (1970, جنجال عروسی)
- «Պատուհան» (1970, پنجره)
- «Տաք զգացողություն» (احساس داغ, 1971)
- «Անաստղ երկինք» (سـمون بی ستاره1970)
- «Հիալատի»(1973, خیالاتی)
- «Ամերիկուհի Մամելը» (1975, ممل امریکایی)
- «Նազերին» (نازنین, 1975)
- «Ուղեկիցը» (همسفر, 1975)
- «Կարոտի գիշերը» (1975, شب غریبان)
- «Մեղրամիս» (ماه عسل, 1976)
- «Երկար գիշեր» (1977, در امتداد شب)
- «Այս գիշեր ինչ որ մեկը լալիս է» (1979, امشب اشکی می ریزد)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ https://farsi.euronews.com/2017/02/01/iranian-singer-googoosh-trump-ban-may-stop-me-going-home-to-us
- ↑ http://www.rawstory.com/rs/2014/02/iranian-pop-queen-googoosh-promotes-lgbt-rights-in-new-music-video/
- ↑ 5,0 5,1 Iran Chamber Society. Iranian music. Googoosh.
- ↑ «Googoosh offcial web-site». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Encyclopédisque — Disque : Retour de la ville
- ↑ Գուգուշը երգում է հայերեն