Գուլ (կոմունա)
Գուլ (նորվ.՝ Gol), կոմունա Նորվեգիայի Բուսկերուդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Գուլ քաղաքն է։ Պաշտոնական լեզուն նյունորսկն է։ Զբաղեցնում է 532.51 կմ² տարածք։ Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին[3]։
Գուլ նորվ.՝ Gol | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Կոմունա | ||||
Մտնում է | Բուսկերուդ ֆյուլքե | ||||
Վարչկենտրոն | Գուլ գյուղ | ||||
Ամենաբարձր կետ | Nystølsvarden?[1] | ||||
Ջան-Հալվարդ Բրեկո | |||||
Հիմնական լեզու | Նյունորսկ | ||||
Բնակչություն (2007) | 4439 (218 տեղ) | ||||
Խտություն | 8 | ||||
Տարածք | 532.51 (200 տեղ) | ||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1897[2] թ. | ||||
Սահմանակցում է | Նես, Օլ, Հեմսեդալ, Նուր Էուրդալ և Սյոր Էուրդալ | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոխարինեց | Gol og Hemsedal Municipality?[2] | ||||
ISO 3166-2 կոդ | 0617 | ||||
gol.kommune.no | |||||
Գուլի զինանշանը
խմբագրելԳուլ կոմունայի զինանշանը հաստատվել է 1985 թվականի սեպտեմբերի 13-ին և իրենից ներկայացնում է դեղին գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված են սև գույնի երեք բանալիներ։ Բանալիները խորհրդանշում են Գուլի հին եկեղեցու բանալիները, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ[3]։
Տեսարժան վայրեր
խմբագրելԳուլ կոմունայում են գտնվում բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվում՝ նաև 1157–1216 թվականներին կառուցված Գուլի եկեղեցին, որոնք հանդիսանում են կոմունայի տեսարժան վայրերից։
Գուլ գյուղում կառուցվել է բացօթյա թանգարան, որը նվիրված է կոմունայի պատմության, սոցիալ-կենցաղային կյանքի պատկերավոր ներկայացմանը։ Այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես են հին ժամանակներում տարածաշրջանի բնակիչները կազմակերպել իրենց առօրյան։ Առկա բազմաթիվ շինություններից ամենահինը թվագրվում է 17-րդ դարով։
Բնակչություն
խմբագրելՀամաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Գուլ կոմունայում բնակվում է 4439 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում աճ է գրանցել[3]։
Պատկերասրահ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Store norske leksikon.(նորվ.)
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://kartverket.no/til-lands/fakta-om-norge/hoyeste-fjelltopp-i-kommunen
- ↑ 2,0 2,1 Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 24. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- ↑ 3,0 3,1 3,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen".(նորվ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուլ (կոմունա)» հոդվածին։ |