Գրիգորի Չուխրայ
Գրիգորի Նաումովիչ Չուխրայ (ռուս.՝ Григорий Наумович Чухрай, մայիսի 23, 1921[1][2][3][…], Մելիտոպոլ (քաղաք, Ուկրաինա), Zaporizhzhia Governorate, Ուկրաինական ԽՍՀ[1] - հոկտեմբերի 28, 2001[4], Մոսկվա, Ռուսաստան[5]), խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1961), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981)։ Մեկ անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի և երեք անգամ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի։
Գրիգորի Չուխրայ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1921[1][2][3][…] |
Ծննդավայր | Մելիտոպոլ (քաղաք, Ուկրաինա), Zaporizhzhia Governorate, Ուկրաինական ԽՍՀ[1] |
Մահացել է | հոկտեմբերի 28, 2001[4] (80 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[5] |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, ռեժիսոր, դասախոս և հասարակական գործիչ |
Ոճ(եր) | սոցիալիստական ռեալիզմ և Խորհրդային նոր ալիք |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0161055 |
Կենսագրություն
խմբագրելԳրիգորի Չուխրայը ծնվել է 1921 թվականի մայիսի 23-ին Մելիտոպոլում[6] (ներկայում՝ Ուկրաինայի Զապորոժիեի մարզում), կարմիրբանակային Նաում Զինովևիչ Ռուբանովի (?—1956) և Կլավդիա Պետրովնա Չուխրայի (1900-1976) ընտանիքում[7]։
1924 թվականին Գրիգորի Չուխրայի ծնողները բաժանվել են, և նա մնացել է մոր հետ։ Դաստիարակվել է խորթ հոր՝ Պավել Անտոնովիչ Լիտվինենկոյի մոտ, որն աշխատել է որպես կոլտնտեսության նախագահ։ Կլավդիա Չուխրայն անմիջական մասնակցություն է ունեցել կոլեկտիվացմանն ու կուլակաթափմանն Ուկրաինայում, իսկ հետագայում որպես քննիչ աշխատել է ոստիկանությունում[8]։
1935 թվականին ապագա կինոռեժիսորի խորթ հայրն ուղարկվել է սովորելու Մոսկվայի Սոցհողագործության համամիութենական ակադեմիայում, և Գրիգորին մեկնել է նրա հետ։ Ակադեմիայում ուսումն ավարտելուց (1938 թվական) հետո Պավել Լիտվինենկոն ուղարկվել է աշխատելու Ուկրաինայում, իսկ Գրիգորին մնացել է Մոսկվայում, որպեսզի ավարտի դպրոցը։
1939 թվականին Գրիգորի Չուխրայը մեկնել է ծնողների մոտ՝ Սինելնիկովոյի սելեկցիոն կայան, և նույն թվականի վերջին զորակոչվել Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ։ Ծառայել սկսել է Մարիուպոլ քաղաքում որպես 134-րդ հրաձգային դիվիզիայի կապի 229-րդ առանձին գումարտակի գնդային դպրոցի կուրսանտ։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Գրիգորի Չուխրայն օդադեսանտային զորքերի կազմում կռվել է Հարավային, Ստալինգրադի, Դոնի, 1-ին և 2-րդ ուկրաինական ռազմաճակատներում։ 1942 թվականի մայիսից եղել է Թամանում, 1942 թվականի հունիսից սեպտեմբեր՝ Ստալինգրադի ռազմաճակատում, 1942 թվականի նոյեմբերից մինչև 1943 թվականի փետրվար՝ Դոնի ռազմաճակատում, 1943 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին մասնակցել է «Դնեպրյան դեսանտ» ռազմաօդային գործողությանը 2-րդ ուկրաինական ռազմաճակատի մազմում, 1945 թվականի մարտից մինչև մայիս կռվել է 3-րդ ուկրաինական ռազմաճակատում։ Եղել է Կոմկուսի անդամ 1944 թվականից։ Երեք անգամ վիրավորվել է։
47-րդ բանակի հրամանատարի 1944 թվականի մարտի 31-ի՝ №: 11/н հրամանով 3-րդ գվարդիական օդադեսանտային բրիգադի կապի վաշտի հրամանատար լեյտենանտ Չուխրայը պարգևատրվել է Կարմի աստղի շքանշանով նրա համար, որ 1943 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, գործելով թշնամու թիկունքում, ստացել է արժեքավոր տվյալներ Բուչակ, Պշենիչնիկի, Գլինկա գյուղերի շրջանում թշնամու վերաբերյալ և անցնելով ռազմաճակատի գիծը՝ այդ տվյալները հասցրել շտաբ, իսկ ավելի ուշ իր ջոկատի հետ երկրորդ անգամ է անցել ռազմաճակատի գիծը և կապ հաստատել մայոր Լևի ջոկատի ու 47-րդ բանակի շտաբի միջև[9]։
1945 թվականի հոկտեմբերի 25-ին գվարդիայի ավագ լեյտենանտ Գրիգորի Չուխրայը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով նրա համար, որ Բակոնչեռնեի համար մղված մարտում, լինելով 332-րդ գվարդիական գնդի կապի պետ, գերի է վերցրել թշնամու զինվորի, գրավել ձեռքի գնդացիր և ռազմաավարային զենքով ոչնչացրել հակառակորդի վեց զինվորի[10]։
1953 թվականին Գրիգորի Չուխրայն ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Սերգեյ Յուտկևիչի ու Միխայիլ Ռոմի արվեստանոց)[6]։
1953 թվականից աշխատել է Դովժենկոյի անվան կինոստուդիայում. եղել է ռեժիսորի օգնական, ապա երկրորդ ռեժիսոր։ 1955 թվականից որպես ռեժիսոր աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում։
1965-1975 թվականներին եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիային կից Փորձարարական ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավար։
1965 թվականին Գրիգորի Չուխրայը դարձել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության ստեղծագործական գործունեությանն աջակցելու և կենցաղային օգնության հիմնադրամի նախագահ[11]։ 1964-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ Պետկինոյի կոլեգիայի անդամ։ Եղել է Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի, «ԽՍՀՄ-Իտալիա», «ԽՍՀՄ-Հունգարիա» բարեկամության միությունների վարչության անդամ։
1966-1971 թվականներին Գրիգորի Չուխրայը դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում, եղել ռեժիսորական արվեստանոցի վարիչ[6]։ Հրատարակել է հուշերի երկու գիրք («Իմ պատերազմը» (ռուս.՝ «Моя война»)[12] և «Իմ կինոն» (ռուս.՝ «Моё кино»)[8], երկուսն էլ «Ժամանակի ու իմ մասին» (ռուս.՝ «О времени и о себе») շարքում)։
1966 թվականի մարտին Գրիգորի Չուխրայն ստորագրել է սովետական գիտության, գրականության և արվեստի 13 գործիչների նամակը՝ ուղղված ԽՄԿԿ կենտկոմի նախագահությանն ընդդեմ Իոսիֆ Ստալինի ռեաբիլիտացիայի[13]։
Գրիգորի Չուխրայը մահացել է 2001 թվականի հոկտեմբերի 29-ին (ըստ այլ աղբյուրների՝ հոկտեմբերի 28-ին) Մոսկվայում։ Թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը։
Ընտանիք
խմբագրել- Հայրը՝ Նաում Զինովևիչ Ռուբանով (մահացել է 1956 թվականին), զինվորական,
- Մայրը՝ Կլավդիա Պետրովնա Չուխրայ (մահացել է 1976 թվականին),
- Խորթ հայրը՝ Պավել Անտոնովիչ Լիտվինենկո, գյուղատնտեսության աշխատող,
- Կինը՝ Իրաիդա Պավլովնա Չուխրայ (օրիորդական ազգանունը՝ Պենկովա, ծնվել է 1921 թվականին), ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի,
- Որդին՝ Պավել Չուխրայ (ծնվել է 1946 թվականին, կինոռեժիսոր,
- Դուստրը՝ Ելենա Գրիգորևնա (ծնվել է 1961 թվականին), ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի կինոգիտական ֆակուլտետը։
Ճանաչում և պարգևներ
խմբագրել- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (26 ապրիլի, 1962)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (29 սեպտեմբերի, 1969)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981)[14]
- Լենինյան մրցանակ (1961) – «Բալլադ զինվորի մասին» ֆիլմի համար (1959)
- ՌԴ նախագահի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (2000)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (1996)
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (11.03.1985)[15]
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (25.10.1945)
- Աշխատանքային կարմիր դրոշի երեք շքանշան (այդ թվում՝ 12.04.1974)[14]
- Կարմիր աստղի շքանշան (31.03.1944)
- Մեդալ «Ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան հարյուրամյակի»
- Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար»
- Մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար»
- Մեդալ «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի քսանամյակի առթիվ»
- Մեդալ «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի երեսնամյակի առթիվ»
- Մեդալ «Վիեննայի գրավման համար»
- Պարտիզանական աստղի շքանշան (Հարավսլավիա)
- Աշխատանքի շքանշան (ոսկե պսակով) (Հունգարիա)
- Խաղաղության և բարեկամության շքանշան (Հունգարիա)
- ՉԽՍՀ չորս մեդալ
- «Մոսֆիլմ» կինոստուդիայի երիտասարդ կինեմատոգրաֆիստների կինոփառատոն (1956, Լավագույն ֆիլմ, ֆիլմ «Քառասունմեկերորդը»)
- Էդինբուրգի միջազգային կինոփառատոն (1956, Պատվոգիր, ֆիլմ «Քառասունմեկերորդը»)
- Կաննի կինոփառատոն (1957, Հատուկ մրցանակ «Օրիգինալ սցենարի, մարդասիրության և ռոմանտիկ վեհության համար», ֆիլմ «Քառասունմեկերորդը»)
- Համամիութենական կինոփառատոն (1960, Առաջին մրցանակ ռեժիսուրայի համար, Առաջին մրցանակ գեղարվեստական ֆիլմի համար, Կինոքննադատության մրցանակ, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
- Վարշավայի միջազգային կինոփառատոն (1960, Մրցանակ «Վարշավայի սիրենա», մրցանակ «Զլատա կաչկա», ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
- Կաննի կինոփառատոն (1960, Մրցանակ երիտասարդական լավագույն ֆիլմի համար, մրցանակ «Բարձր մարդասիրության և գեղարվեստական բացառիկ որակների համար», ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
- Լոնդոնի միջազգային կինոփառատոն (1960, Մեծ մրցանակ ռեժիսուրայի համար, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
- Միլանի միջազգային կինոփառատոն (1960, մրցանակ «Արծաթե ժապավեն» և պատվոգիր, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
- Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոն (1960, Գրան պրի «Ոսկե դարպասներ», մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
- Թեհրանի միջազգային կինոփառատոն (1960, արծաթե մեդալ ռեժիսուրայի համար, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
- Աշխատավորների միջազգային կինոփառատոն ՉԽՍՀ-ում (1960, Մեծ մրցանակ, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
- Իտալիայի կինեմատոգրաֆիայի ակադեմիա (1960, Ազգային կինոմրցանակ «Դավիթ դի Դոնատելլո» ռեժիսուրայի համար, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
- Դանիայի կինոքննադատների ազգային ասոցիացիա (1961, մրցանակ «Բոդիլ» եվրոպական լավագույն ֆիլմի համար)
- Մեխիկոյի միջազգային կինոփառատոն (1961, «Մրցանակ Խալիսկո», մրցանակ «Արծաթե սոմբրերո» «Բալլադ զինվորի մասին» ֆիլմի համար, մրցանակ «Պալենկեի ոսկե գլուխ» մրցանակ «Մաքուր երկինք» ֆիլմի համար)
- Մոսկվայի կինոփառատոն (1961, Մեծ մրցանակ, ֆիլմ «Մաքուր երկինք»)
- Սան Ֆրանցիսկոյի կինոփառատոն (1961, մրցանակ «Ոսկե դարպասներ», ֆիլմ «Մաքուր երկինք»)
- Էդինբուրգի միջազգային կինոփառատոն (1961, մրցանակ օտարերկրյա լավագույն ֆիլմի համար, ֆիլմ «Մաքուր երկինք»)
- Դևիդ Օլիվեր Սելզնիկի հիմնադրամ (1962, «Ոսկե դափնեպսակ», մարդասիրական վեհ բովանդակության համար, ֆիլմ «Բալլադ զինվորի մասին»)
- «Նիկա» մրցանակ «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում, 1993 թվական[14]
- «Կինոտավր» կինոփառատոն (1996, Նախագահական խորհրդի մրցանակ ստեղծագործական կարիերայի համար[14])
- «Կինոտավր» կինոփառատոն (1996, Ռուսաստանի նախագահի մրցանակ հայրենական կինեմատոգրաֆի զարգացման գործում ունեցած ներդրման համար[14])
- Գեղագիտության և ազատ արվեստների անկախ ակադեմիայի ակադեմիկոս (Մոսկվա)[14]
Ֆիլմագրություն
խմբագրել- 1954 – Նազար Ստոդոլյա (ռուս.՝ Назар Стодоля) – երկրորդ ռեժիսոր
- 1956 – Քառասունմեկերորդը (ռուս.՝ Сорок первый)
- 1959 – Բալլադ զինվորի մասին (ռուս.՝ Баллада о солдате)
- 1961 – Մաքուր երկինք (ռուս.՝ Чистое небо)
- 1964 – Ապրում էր ծերունին պառավի հետ (ռուս.՝ Жили-были старик со старухой)
- 1970 – Հուշ (ռուս.՝ Память, վավերագրական)
- 1977 – Ճահիճ (ռուս.՝ Трясина)
- 1980 – Կյանքը հիասքանչ է (ռուս.՝ Жизнь прекрасна)
- 1984 – Ես կսովորեցնեմ ձեզ երազել (ռուս.՝ Я научу вас мечтать, վավերագրական)
Սցենարներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Чухрай Григорий Наумович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #123276438, Record #1159107467 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 6,2 Энц. отеч. кино, Г. Чухрай
- ↑ Чухрай Г. Н. Моя война. — М.: Алгоритм, 2001. — С. 5—10. — 304 с. — ISBN 5-9265-0011-7
- ↑ 8,0 8,1 Чухрай Г. Н. Моё кино. — М.: Алгоритм, 2001. — 288 с. — ISBN 5-9265-0047-8
- ↑ «Память народа :: Документ о награде :: Чухрай Григорий Наумович, Орден Красной Звезды». pamyat-naroda.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Чухрай Григорий Наумович». Подвиг народа (электронный архив). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Краткий очерк по истории Союза Кинематографистов России | Союз кинематографистов Российской Федерации
- ↑ Чухрай Г. Н. Моя война. — М.: Алгоритм, 2001. — 304 с. — ISBN 5-9265-0011-7
- ↑ «Письма деятелей науки и культуры против реабилитации Сталина». Институт истории естествознания и техники имени С. И. Вавилова РАН (http://ihst.ru). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Г. Н. Чухрай (сайт НА)
- ↑ «Память народа :: Документ о награде :: Чухрай Григорий Наумович, Орден Отечественной войны I степени». pamyat-naroda.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
Գրականություն
խմբագրել- Шнейдерман И. Григорий Чухрай. — М.: Искусство, 1965. — 228 с. — (Мастера киноискусства). — 35 000 экз.
- Кумок В. Н., Воловник С. В. Евреи Мелитополя. — Мелитополь: Изд. дом МГТ, 2012. — Т. 1, с. 291, 309, 310, 425, 653-655, 756.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Григорий Наумович Чухрай (1921—2001)». Независимая академия эстетики и свободных искусств (independent-academy.net). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 25-ին.
- «Григорий Чухрай». Энциклопедия отечественного кино под редакцией Л. Аркус. Мастерская «Сеанс» (russiancinema.ru). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 25-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)(չաշխատող հղում) - «Григорий Чухрай. Верность памяти солдата». Документальный фильм (Россия, 2006) Արխիվացված 2017-12-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Չուխրայ» հոդվածին։ |