Դեզ (գետ)
Դեզ, հնագույն անունը՝ Դիզ[1] (պարս.՝ دز, ժամանակակից արտասանությամբ՝ Դեզ, իսկ մինչ 1920-ական թվականները՝ Դիզ), գետն ընդգրկում է Լոռեսթանի և Խուզեսթանի նահանգների տարածքները, սկիզբ է առնում Զագրոսի լեռներից, հանդիսանում է խոշոր Քարուն գետի աջ վտակը։ Երկարությունը՝ 515 կմ[2][3]։
Դեզ | |
---|---|
Դիզ գետը նկարված երկնքից | |
Բնութագիր | |
Երկարություն | 515 |
Ավազան | Կարուն/Շաթ էլ Արաբ/Պարսից ծոց |
Ջրի ծախս | 140 |
Ջրահոսք | |
Գետաբերան | Կարուն |
Գետաբերանի տեղակայում | 32.9014/48.7311 |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Kuhrang?, Sezar River? և Gahar River? |
Երկիր | Իրան |
Երկրամաս | Լոռեսթան/Խուզեսթան |
Ջրահավաք | Պարսից ծոցի ավազան |
Անվան ծագումը
խմբագրելՀամարվում է, որ «Դիզ» անվանումը ծագում է «դղյակ, ամրոց» բառերից։ Այս գետը նաև ունեցել է հունական անուն՝ «Κοπράτης» (գրադարձությամբ՝ Կոպրատիս)։
Գետի բնութագիր
խմբագրելՋրի ծախս
խմբագրելՆվազագույնը՝ 140 մ³/վրկ, առավելագույնը՝ 4337 մ³/վրկ։
Վտակներ
խմբագրելՌուդե Մարբորե, Գոհար ռուդ, Բախտիարի, Աբե Ռուդբար, Բալա Ռուդ:
Ջրագրություն և էկոլոգիա
խմբագրելԴեզ գետը առաջանում է երկու գետերի՝ Սեզարի և Բախտիարի միախառնումից, թափվում է Իրանի խոշորագույն Քարուն գետը, որը հոսում է երկրի հարավ-արևմուտքով։
Գետին հարակից շրջանները անձեռնմխելի համարվող պահպանվող տարածքներ են։ Գետը շրջապատված է արևադարձային և մերձարևադարձային անտառներով։ Դիզի շրջանը, որն անվանված է գետի անունով, բաժանվում է երկու գոտու՝ արգելոց և վայրի բնության արգելաբնակավայր։ Պահպանվող տարածքի ընդհանուր մակերեսը 16 հազար հա է։
«Դեզ» ամբարտակ
խմբագրել1963 թվականին Իրանում բացվեց երկրի ամենախոշոր՝ Դեզ անվամբ ամբարտակը։ Այն գտնվում է Դեզ գետի վրա, Խուզեստանի Դիզֆուլ քաղաքից 25 կմ հեռավորության վրա։ Ջրամբարի հզորությունը 3350 միլիոն խորանարդ մետր է։
Ամբարտակի բարձրությունը 203 մետր է, այն համարվում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ամենաբարձր ամբարտակը աշխարհում այն 6-րդն է իր բարձրությամբ։
Ամբարտակի շինարարությունն իրականացրել է իտալական «Salini Impregilo» ընկերությունը, որը ամբարտակներ կառուցել է նաև Զամբիայում՝ Զամբեզի գետի վրա (126 մ), Պակիստանում՝ Ինդոս գետի վրա (143 մ), Գանայում՝ Վոլտա գետի վրա։ Դեզ գետի վրա գտնվում է նաև շրջանի ամենահին հիդրոէլեկտրակայանը։
Մինչ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունը Իրանում ամբարտակին կից ոռոգելի հողերի մեծ մասը տնօրինվում էին օտարերկրյա կորպորացիաների, այդ թվում՝ Mitsui, Chase Manhattan, Shell, John Deere և Transworld կողմից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Иран: Справочная карта / сост. и подгот. к печати ПКО «Картография» в 1985 г.; ред. З. П. Пехова, Т. И. Тяпко. — 4-е изд. — 1:2 500 000, 25 км в 1 см. — М.: ГУГК, 1986.
- ↑ http://shooshan.ir/fa/news/6108/رود-خانه-های-خوزستان
- ↑ رودخانه دز و پارکهای ساحلی رودخانه - سیری در ایران
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեզ (գետ)» հոդվածին։ |