Դենիզ Ռիչարդս
Դենիզ Լի Ռիչարդս (անգլ.՝ Denise Lee Richards, փետրվարի 17, 1971[1][2], Դաուներս Գրոուվ, Դյուպաժ շրջան, Իլինոյս, ԱՄՆ, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։
Դենիզ Ռիչարդս անգլ.՝ Denise Richards | |
---|---|
Դենիզ Ռիչարդսը 2009 թվականի սեպտեմբերի 24-ին | |
Ծնվել է | փետրվարի 17, 1971[1][2] (53 տարեկան) |
Ծննդավայր | Ջոլիեթ, Իլինոյս, ԱՄՆ |
Կրթություն | Downers Grove North High School? և El Camino High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Այլ անուն(ներ) | Դենիզ Լի Ռիչարդս Denise Lee Richards |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1993 - այժմ |
Ընտրանի | «Աստղային դեսանտ» |
Ամուսին(ներ) | Չառլի Շին (2002-2006) Ադամ Կիմել (2010 թվականից) |
Համատեղ ապրող(ներ) | Ռիչի Սամբորա (2006-2007) |
Երեխա(ներ) | Սեմ (2004 թվական մարտի 9) Լոլա Ռոուզ (2005 թվականի հունիսի 1) Էլոիզա Ջոնի Ռիչարդս (որդեգրված) |
deniserichards.com | |
Դենիզ Ռիչարդս՝ Վիքիպահեստ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է վալիացու և խորվաթուհու ընտանիքում, Ջոլիեթ քաղաքում, Իլինոյս նահանգ, ԱՄՆ, այնուհետև տեղափոխվել է Կալիֆոռնիա և այնպեղ ավարտել «El Camino High School» դպրոցը Օուշենսայդում։ Դեռևս մանկությունից Դենիզը և նրա քույր Միշելը «հիվանդացել էին» կինոյով։
1989 թվականին Դենիզը ուղևորվում է Նյու Յորք և սկսում է աշխատել որպես մոդել։ Երկու տարի անց վերադառնում է Կալիֆորնիա, որտեղ հաճախում է դերասանական դասընթացներ և սկսում է նկարահանվել հեռուստաշոուներում և սերիալներում։ Մեծ կինոյում Դենիզի նորամուտը դառնում է ոչ մեծ դերը «Լիցքավորված զենք» կատակերգությունում։
Առավել հայտնի է շնորհիվ Պոլ Վերհովենի «Աստղային դեսանտ» ֆիլմում գլխավոր դերերից մեկով։
Անձնական կյանք
խմբագրել2002—2006 թվականներին ամուսնացած է եղել դերասան Չարլի Շինի հետ։ Նրանք ունեն երկու դուստր. Սեմ (ծնվել է 2004 թվականի մարտի 9-ին) և Լոլա Ռոուզ (ծնվել է 2005 թվականի հունիսի 1-ին)։ 2011 թվականին Դենիզը որդեգրում է նորածին երեխայի, ում տալիս են Էլոիզա Ջոնի Ռիչարդս անունը[3]։
2006—2007 թվականներին Դենիզին սերտ հարաբերություններ էին կապում «Bon Jovi» խմբի կիթառահար Ռիչի Սամբորոյի հետ։
Դենիզ Ռիչարդսը աջակցում է միասեռ ամուսնությունները։ Ռադիոհաղորդավար Հովարդ Ստերնի հետ հարցազրույցում Ռիչարդսը խոստովանում է, որ երկար տարիների ընթացքում գտնվում էր լեսբիական կապի մեջ։ Դենիզը ավելացնում է. «Դուք բոլորդ գիտեք, թե ով է նա», սակայն հրաժարվում է հայտնել այդ կնոջ անունը[4]։ Իր «Իսկական հարևան աղջիկը» (անգլ.՝ The Real Girl Next Door) գրքում, թողարկված 2011 թվականին, Դենիզը մանրամասն պատմում է իր լեսբիական փորձի մասին[5]։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1990 | Կյանքը շարունակվում է | Life Goes On | Կամիլա |
1991 | Զանգով փրկվածները | Saved by the Bell | Սինտիա |
1991 | Ամուսնացած են... երեխաներով | Married with Children | աղջիկ #2 |
1991 | Բժիշկ Դուգի Հաուզեր | Doogie Howser, M.D | Ալիսա |
1992 | Ինդիանայի Էյրի միստիկ քաղաքը | Eerie, Indiana | աղջիկ #2 |
1992 | Բեռլի Հիլլզ, 90210 | Beverly Hills, 90210 | Ռոբին ՄակԳիլլ |
1993 | Բեն Սթիլերի շոուն | The Ben Stiller Show | արևկող անող աղջիկ |
1993 | Սայնֆելդ | Seinfeld | Մոլի Դելրիմփլ |
1993 | Լիցքավորված զենք | Loaded Weapon 1 | Սինդի |
1993 | Ապացույցի մարմիններ | Bodies of Evidence | Ջենիֆեր Այվի |
1993 | Ընդդեմ ցանկության | Against the Grain | Ջոդի Կոլինզ |
1994 | Իտալական մաֆիա | Lookin' Italian | Էլիզաբեթ |
1994 | Բյորկի արդարադատություն | Վանդակի տեքստ | Ջենիֆեր |
1994 | Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները | Lois & Clark: The New Adventures of Superman | Անժելա |
1994 | Թեմմի և Թի Ռեքս | Tammy and the T-Rex | Թեմմի |
1995 | Դուրս մնալով խաղ | P.C.H | Ջես |
1995 | Հինգերորդ ավենյու, 919 | 919 Fifth Avenue | Կետի Դամոր |
1995 | Արևմտյան Վայկիկի | One West Waikiki | Դեյդրա Մենսֆիլդ |
1995 | Բարձր մակընթացություն | High Tide | Ալեկս |
1996 | Գիտության հրաշքները | Weird Science | Վալերի |
1996 | Մեկ ակնթարթում | In the Blink of an Eye | Թինա Յակոբս |
1996 | Մելրոուզ Փլեյս | Melrose Place | Բրենդի Կարսոն |
1996 | Կառանատեղ 66 | Pier 66 | Կառլին Միլս |
1997 | Ոչ մի տեղ | Nowhere | Ջանա |
1997 | Աստղային դեսանտ | Starship Troopers | Կարմեն Իբանեզ |
1998 | Վայրենիություն | Wild Things | Կելի Վան Ռայան |
1999 | Մահացու գեղեցկուհիներ | Drop Dead Gorgeous | Բեկի Լիման |
1999 | Ամբողջ աշխարհը քիչ է | The World Is Not Enough | Բժիշկ Քրիսթմաս Ջոնս |
1999 | Թաքցնելով հետքերը | Tail Lights Fade | Ուենդի |
2001 | Սուրբ Վալենտինի օրը | Valentine | Փեյջ Պրեսկոտ |
2001 | Ընկերներ | Friends | Կեյսի Գելեր |
2001 | Հարցրեք Սինդիին | Good Advice | Սինդի |
2001 | Սպին Սիթի | Spin City | Ջանիֆեր Դունկան |
2002 | Կայսրություն | Empire | Տրիշ |
2002 | Գաղտնի եղբայր | Undercover Brother | Սպիտակ Հրեշուհի/Պենելոպա Սնոու |
2002 | Երրորդն ավելորդ է | The Third Wheel | Դիանա Էվանս |
2002 | Դու հիմար ես | You Stupid Man | Հլոյա |
2003 | Իրական սեր | Love Actually | Կառլա |
2003 | Շատ վախենալու կինո 3 | Scary movie 3 | Էննի |
2004 | Անառակուհին | Yo puta | Ռեբեկա Սմիթ |
2004 | Էլվիսը լքել է շենքը | Elvis Has Left the Building | Բելինդա |
2004 | Ուրիշի հարսանիք | I Do (But I Don’t) | Լորեն Կրենդել |
2003-2004 | Երկուս ու կես մարդ | Two and a Half Men | Լիզա |
2005 | Էդմոնդ | Edmond | Բ-աղջիկ |
2005 | Սեքս, սեր և գաղտնիքներ | Sex, Love & Secrets | Ջոլեն |
2006 | Փոքրիկ քաղաքի գաղտնիքները | Secrets of a Small Town | Բրենդա Ռոուս |
2007 | Շիկահերը և շիկահերը | Blonde and Blonder | Դոն |
2008 | Ջոլեն | Jolene | Մարին |
2009 | Երանություն որոնելիս | Finding Bliss | Լաուրա / Բլիս |
2009 | Անհավանական սեր | Kambakkht Ishq | ինքն իր դերում |
2009 | Երազանքներն իրականանում են | Deep in the Valley | Աշնանային քամի |
2010 | Ամերիկյան ժիգոլո | Cougars, Inc. | Ջուդի |
2010-2011 | Իրական տղաներ | Blue Mountain State | Դեբրա |
2012 | Երկնագույն լագունա | Blue Lagoon: The Awakening | Բարբարա Ռոբինսոն |
2012 | Վկաների պաշտպանության ծրագիր Մեդեի | Madea's Witness Protection | Քեյթ Նիդելման |
2013 | Խելագար | Twisted | Կարեն Դեսաի |
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Դերասանուհին օգնում է անտուն կենդանիներին, համագոծակցելով «Best Friends Animal Society» միության հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ «Дениз Ричардс удочерила девочку» (ռուսերեն). 30.06.11. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Jessica Geen. (2011 թ․ հուլիսի 29). «Denise Richards says she had lesbian relationship» (անգլերեն). pinknews.co.uk. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Diane Anderson-Minshall. (July 28 2011). «Denise Richards Comes Out as Bi-Curious» (անգլերեն). advocate.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Դենիզ Ռիչարդսի
- Դենիզ Ռիչարդսը (անգլ.) Internet Movie Database կայքում
- Դենիզ Ռիչարդսը Թվիթթերում
- Դենիզ Ռիչարդսը Ֆեյսբուքում
- Ռիչարդսը plus.google կայքում
- Դենիզ Ռիչարդսը «InStyle» ամսագրի համար Ջեյմս Ուայթի ֆոտոսեսիայում (2003)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիզ Ռիչարդս» հոդվածին։ |