Իրական սեր (ֆիլմ, 2003)

(Վերահղված է Իրական սերից)

«Իրական սեր» (անգլ.՝ Love Actually), տրագիկոմեդիա, սցենարիստ Ռիչարդ Քրթիսի առաջին ռեժիսորական աշխատանքը։ Նշանաբանը՝ «It’s All About Love… Actually» («Այս ամենը սիրո մասին է… Իրականում»)։

Իրական սեր
անգլ.՝ Love Actually
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
 ԱՄՆ[1]
 Ֆրանսիա
Ժանրռոմանտիկ կատակերգություն, սուրբծննդյան ֆիլմ և տրագիկոմեդիա
Թեմառոմանտիկ սեր[1]
Թվականնոյեմբերի 6, 2003[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Քյորտիս[1]
ՊրոդյուսերԹիմ Բևան[1], Էրիկ Ֆելներ[1], Դունկան Քենուորսի, Դեբրա Հեյուորդ և Լիզա Չեյսին
Սցենարի հեղինակՌիչարդ Քյորտիս[1]
ԴերակատարներՀյու Գրանտ[3][1], Լիամ Նիսոն[3][1], Քոլին Ֆերթ[3][1], Լորա Լիննի[3], Էմմա Թոմփսոն[3][1], Ալան Ռիքման[3], Քիրա Նայթլի[3][1], Մարտինա ՄակՔաթչեն[3][1], Բիլ Նայի[3][1], Ռոուեն Ատկինսոն[3], Լուսիա Մոնիս[3], Բիլի Բոբ Թորնթոն[3], Կլաուդիա Շիֆեր[3], Թոմաս Սանգստեր[3], Հայկե Մակաչ[3], Մարտին Ֆրիմեն[3], Ջոաննա Փեյջ[3], Էնդրյու Լինքոլն[3], Գրեգոր Ֆիշեր[3], Նինա Սոսանիա[3], Քրիս Մարշալ[3], Ռոդրիգո Սանտորո[3], Չիվիթել Էջիոֆոր[3], Բիլլի Քեմփբել, Դենիզ Ռիչարդս[3], Էլիշա Քաթբերթ[3], Իվանա Միլիչևիչ[3], Ջենուարի Ջոնս[3], Օլիվիա Օլսոն, Ռորի ՄակԳրեգոր, Շենոն Էլիզաբեթ[3], Սիեննա Գիլլորի[3], Ջուլիա Դևիս[3], Աբդուլ Սալիս[3], Էդվարդ Հարդուիք[3], Էլիզաբեթ Մարգոնի[3], Մերեդիթ Օսթրոմ[3], Ջոն Շերիան[3], Ադամ Գոդլի[3], Ռիչարդ Քյորտիս[3], Էնթոնի ՄակՓարթլին[3], Դեքլան Դոնելի[3], Ռեբեկա Ֆրայն[3], Դեն Ֆրեդենբուրգ[3], Ռիչարդ Հոուլի[3], Քերոլայն Ջոն[3] և Ջիլիան Բարժ[3]
ՕպերատորՄայքլ Քոուլթեր[1]
ԵրաժշտությունՔրեյգ Արմսթրոնգ[1]
ՄոնտաժՆիկ Մուր[1]
Պատմվածքի վայրԼոնդոն[1], Մարսել և Հիթրոու օդակայան
Նկարահանման վայրՄարսել[4][5], Էքս-ան-Պրովանս[4], Shepperton Studios[4], Էլիոթ դպրոց[4], Հիթրոու օդակայան[4], Selfridges[4], Թրաֆալգարյան հրապարակ[4], Քեների Ուորֆ մետրոյի կայարան[4], Գրոսվենոր մատուռ[4], Իշեր[4] և Լոնդոն
ԿինոընկերությունWorking Title Films[6], DNA Films[6], Universal Studios և StudioCanal
Տևողություն135 րոպե
Բյուջե40 000 000 $[7]
Շահույթ246 942 017 $[7]
Պաշտոնական կայքէջ
 Love Actually Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Սյուժեն բաղկացած է տասը զուգահեռ զարգացող պատմություններից։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2003 թվականի վերջին՝ սկսվերլով Սուրբ ծնունդից 5 շաբաթ առաջ։ Բոլոր սյուժեների գագաթնակետը տեղի է ունենում Սուրբ խնունդի նախօրեին, երբ ֆիլմի գործողությունները հետաքրքիր կերպով կապում են ֆիլմի բոլոր հերոսներին։ Ֆիլմի հիմնական միտքն ու արտահայտությունն է. «Սերը մեր շուրջ է»/«Սերն իրական է ամենուր» (Love Actually Is All Around)։ Ֆիլմի գլխավոր հերոսները բոլոր կերպարներն են, այստեղ չկա որոշակիացում միայն որոշակի աստղերի վրա։

Սերն անմոռաց է ու անհասանելի, առաջացնող զղջում ու անկայուն, անսպասելի ու անցանկալի, անհարմար ու անբացատրելի, անհավասար ու ոչ շքեղ։ Սերն իրականում կառավարում է բոլորին ամենուր։ Սկսած վարչապետից (Հյու Գրանտ), որը ակնթարթորեն սիրահարվում է իր աշխատակազմի աշխատակցուհուն (Մարտինա Մաքքաթչեն), մինչև գրողի (Քոլին Ֆերթ), որը փախչում է Ֆրանսիայի հարավ, որպեսզի իրար վրա հավաքի իր կոտված սրտի կտորները…

Սկսած ամուսնացած կնոջից (Էմմա Թոմփսոն), որը կասկածում է, որ իր ամուսինը (Ալան Ռիքման) հեռանում է իրենից, մինչև մի կին, որը նոր է ամուսնացել և զգացել է իր ամուսնու լավագույն ընկերոջ սառնությունը… Սկսած պատանուց, որը փորձում է գրավել դպրոցի ամենաանհասանելի աղջկա ուշադրությունը, մինչև խորթ հայրը, որը փորձում է լավ հարաբերություններ հաստատել որդու հետ, որին, ինչպես հանկարծ պարզվում է, նա գրեթե չի ճանաչում…

Սկսած անպատասխան սիրուց տառապող երիտասարդ ամերիկուհուց, որը որոշում է բաց չթողնել իր հնարավորությունը ծառայակցի հետ, մինչև ծերացող ռոք երգիչը, որը հանկարծ դառնում է այդ զգացմունքի զոհը… Սերը քաոս է բերում նրանցից յուրաքանչյուրի կյանք, սակայն պատահաբար չէ, որ լոնդոնցիների ուղիները խաչվում են Սուրբ ծնունդի նախօրեին…

Կերպարների կապը[8]

խմբագրել

Քարեն՝ Դևիդի քույրը և Դենիելի ընկերուհին։

Սառա և Կառլ՝ Հարիի ընկերության աշխատակիցներ։

Հարիի երեխաները սովորում են Դենիելի խորթ որդու, Ջոնի զարմիկի (կամ եղբոր), Նատալիի զարմիկների և զարմուհիների հետ նույն դպրոցում։

Միա՝ Նատալիի հարևանուհի։

Սառա՝ Ջուլյետի և Փիթերի ընկերուհին (նա ներկա է եղել նրանց հարսանիքին);

Փիթեր, Մարկ և Ջուլյետ՝ Ջեյմիի ընկերները։

Ջոն և Ջուդի՝ Փիթերի, Մարկի և Ջեյմիի ընկերները։

Թոնի՝ այն ֆիլմի ռեժիսորի օգնականը, որտեղ նկարահանվել են Ջոն և Ջուդին։

Մարկ՝ Միայի ընկերը։

Քոլին՝ Փիթերի և Ջուլյետի հարսանիքի մատուցողներից մեկը, Հարիի ընկերության ճաշ մատակարարողներից մեկը։

Նատալիի հայրը՝ Դենիելի ընկերը (Դա երևում է Դենիելի կնոջ թաղմանը՝ նրա ներկա լինելուց և որոշ դրվագներից)։

Հերոսների մեծ մասը հեռուստացույցով դիտում է Բիլի Մեքին։

Դերերում

խմբագրել

Սաունդթրեք

խմբագրել

Ֆիլմի սաունդթրեքի հեղինակնու կազմողը Քրեյգ Արմսթրոնգն է։ Սաունդթրեքը ներառում է.

Կտրած դրվագների երաժշտություն (չի ընդգրկվել սաունդթրեքի մեջ).

Մեծ Բրիտանիայի տարբերակի մեջ ներառվել են նաև Քրեյգ Արմսթրենգի «PM’s Love Theme» և «Sometimes» ստեղծագործությունները։ Նաև սաունդթրեքի մեջ չեն ներառվել Փոլ Անկայի «Puppy Love», Ջասթին Թիմբերլեյքի «Like I love you» և The Bay City Rollers-ի «Bye Bye Baby» երգերը, որոնք օգտագործվել են ֆիլմում։

Թողարկումներ

խմբագրել
  • Ֆիլմի թողարկումը DVD տարբերակով դարձել է ամենապահանջվածը Մեծ Բրիտանիայի տարածքում 2004 թվականին։
  • DVD թողարկումը կայացել է 2009 թվականի նոյեմբերի 26-ին, «CP-Digital», թողարկումը Blu-Ray-ով՝ 17 դեկտեմբերի 2009, «CP-Digital»:

Մշակույթում

խմբագրել
  • Ֆիլմը գործնականում պարտադիր է դարձել «թռչող կինոթատրոնների» նախամանորյա ցուցակներում։ Ամանորի նախօրեին այն սկսել են ներառել ավիթռիչքների ժամանակ ցուցադրվող ֆիլմերի ցանկում։ Չնայած դրան՝ ֆիլմից կտրել են այն դրվագը, որտեղ խոսվում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ժամանակ ինքնաթիռներում զոհված ուղևորների մասին։
  • «Գրիֆիններ» մուլտֆիլմում՝ «2000-ամյա կույս» սերիայի վերջում (13 եթերաշրջան, 6 սերիա), խոսվում է ֆիլմի մասին, երբ Սթյուին, ինչպես և Քարենը (Էմմա Թոմփսոն), որպես նվեր ստանում է նվեր Ռուպերտից Ջոնի Միթչելի СD ձայնասկավառակ, չնայած, որ սպասում էր գեղեցիկ վզնոցի։
  • «Интерны» սերիալի դրվագներից մեկում հեոսները դիտում և քննարկում են «Իրական սեր» ֆիլմի հերոսներին։

Ֆիլմի պրեմիերա

խմբագրել

Եկամուտն ու ծախսերը

խմբագրել

Ծախսեր

խմբագրել
  • Բյուջե. $40 000 000
  • Ընդամենը. $40 000 000

Շահույթ

խմբագրել
  • ԱՄՆ-ում. $59 696 144 (24.4 %)
  • Այլ երկրներում. $185 235 622 (75.6 %)
  • Ռուսաստանում. $2 070 000
  • Ընդամենը. $244 931 766

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրական սեր (ֆիլմ, 2003)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրական սեր (ֆիլմ, 2003)» հոդվածին։