Դոմինգո Ֆաուստինո Սարմիենտո
Դոմինգո Ֆաուստինո Սարմիենտո Ալբարասին (փետրվարի 14, 1811[1][2], Սան Խուան, Արգենտինա - սեպտեմբերի 11, 1888[1][3][4][…], Ասունսյոն, Պարագվայ), արգենտինացի ռազմական գործիչ, մասոն, հետագայում ուսուցիչ, գրող, լրագրող, 1862-1864 թվականներին Սան Խուան նահանգի նահանգապետ, 1864 թվականին ԱՄՆ-ում Արգենտինայի դեսպան, 1865-1868 թվականներիններքին գործերի և կրթության նախարար, 1868 թվականի հոկտեմբերի 12-ից 1874 թվականի հոկտեմբերի 12-ը եղել է Արգենտինայի նախագահը։ Երկրի արդիականացման մարտիկ. Նրա հիմնական աշխատությունը «Քաղաքակրթություն և բարբարոսություն. Խուան Ֆակունդո Կիրոգայի կենսագրությունը»։
Դոմինգո Ֆաուստինո Սարմիենտո իսպ.՝ Domingo Faustino Sarmiento | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1811[1][2] |
Ծննդավայր | Սան Խուան, Արգենտինա |
Մահացել է | սեպտեմբերի 11, 1888[1][3][4][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Ասունսյոն, Պարագվայ |
Գերեզման | Ռեկոլետա գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Երկեր | Facundo?, Recuerdos de Provincia?, Vida de Dominguito? և Campaña en el Ejército Grande? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող, լրագրող, ռազմական գործիչ, դիվանագետ և պատմաբան |
Ամուսին | Benita Martínez Pastoriza?[5][6] |
Ծնողներ | մայր՝ Paula Zoila Albarracín Irrazábal de Sarmiento?[7][8][9] |
Զբաղեցրած պաշտոններ | Արգենտինայի նախագահ, member of the Argentine Chamber of Senators?, ambassador of Argentina to Chile? և ambassador of Argentina to the United States? |
Կուսակցություն | Unitarian Party? |
Երեխաներ | Ana Faustina Sarmiento? |
Ստորագրություն | |
Domingo Faustino Sarmiento Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՆա ծնվել է աղքատ ընտանիքում, որի անդամներից շատերը եղել են քաղաքական ակտիվիստներ։ Երիտասարդ տարիքից նա ինքը մեկ անգամ չէ, որ աքսորվել է և երկար տարիներ պայքարել Խուան Մանուել Ռոսասի բռնապետության դեմ։ «1837-ի սերնդի» ներկայացուցիչ, որը Արգենտինային տվեց շատ փայլուն մտքեր և ականավոր քաղաքական գործիչներ[10]։
1830-ական թվականների վերջերին նա դարձավ Սան Խուան քաղաքի գաղտնի ընկերության կազմակերպիչներից մեկը, որի համար 1840 թվականին վտարվեց երկրից։ Նա 15 տարի ապրել է Չիլիում (իր նախնիների հայրենիքում), որտեղ զբաղվել է լրագրողական և գրական գործունեությամբ, իսկ 1842 թվականին հիմնել է Էլ Պրոգրեսո թերթը։ 1845-1847 թվականներին Չիլիի կառավարության անունից այցելել է Եվրոպա և ԱՄՆ՝ հանրային կրթության կազմակերպումն ուսումնասիրելու նպատակով։ Այս ճամփորդության արդյունքը դարձավ «Հանրային կրթության մասին» գիրքը (1849)։
1852 թվականի փետրվարին Էնտրե Ռիոս նահանգի նահանգապետ Խուստո Խոսե դե Ուրկիսայի զորքերի հետ միասին մասնակցել է Կասերոսի ճակատամարտին, որը վերջ է դրել Ռոսասի կառավարմանը[11]՝ քանի որ նա գաղթեց Անգլիա։
1868 թվականին ընտրվել է Արգենտինայի նախագահ։ Որպես նախագահ (1868-1874 թվականերին) նա իրականացրել է մի շարք բարեփոխումներ՝ ուղղված Արգենտինայի ենթակառուցվածքների, տնտեսության և մշակույթի զարգացմանը։ Նրա երկրի զարգացման ծրագրերը նպաստել են գյուղատնտեսության աճին՝ հողագործության և անասնապահության։ Նրա օրոք կառուցվել են մեծ թվով երկաթուղիներ ու մայրուղիներ, հիվանդանոցներ, գրադարաններ, միջնակարգ ու տարրական դպրոցներ։ Իրականացրել է Արգենտինայի առաջին մարդահամարը։ Ակտիվորեն մասնակցել է Արգենտինայի ազգային աստղադիտարանի և Գիտությունների ակադեմիայի ստեղծմանը[12]։ Նման տպավորիչ արդյունքների են հասել հիմնականում Եվրոպայից ներգաղթյալների զանգվածային հոսքի շնորհիվ։
Մյուս կողմից՝ թե՛ իր նախագահությունից առաջ, թե՛ նախագահության ժամանակ, և թե՛ դրանից հետո նա խթանել և իրականացրել է ցեղասպանական պատերազմներ հնդկացիների և գաուչոների դեմ[10]։ Դեռ 1844 թվականին նա գրել է «Պրոգրեսո» թերթում.
Հնդկացիների բնաջնջումը կանխամտածված է և շահավետ։ |
1861 թվականին՝ Պավոնեի ճակատամարտի նախօրեին, Դ.Ֆ. Սարմիենտոն Բուենոս Այրեսի նահանգապետ Բարտոլոմե Միտրեին գրեց.
Մի խնայեք գաուչոների արյունը, արյունը նրանց միակ մարդկային բանն է։ Նրանց արյունը պարարտանյութ է, որը պետք է օգտագործվի ի շահ երկրի[13]! |
1862 թվականին Միտրեն, ով դարձավ նախագահ, Սարմիենտոյին նշանակեց հյուսիսային նահանգներ ուղարկված պատժիչ բանակի ղեկավար։
Ոչնչացրե՛ք գաուչոներին՝ արատավոր տրամադրվածության այս երկոտանի կենդանիներին! |
-ասաց գլխավոր կոմիտեի նախագահը։
Արգենտինացի ունիտարները (և նրանց հետ սերտորեն կապված անկուսակցական Սարմիենտոն) հեռու էին այն բանից, որն այժմ սովորաբար կոչվում է «քաղաքական կոռեկտություն»։ Սարմիենտոյի օրոք Բուենոս Այրեսում հրապարակվեցին գաուչոների ծաղրանկարներ, որտեղ նրանք պատկերված էին կենդանիների նման (հաճախ առնետի նման) դեմքերով։ Ինչպես հայտնի է, գաուչո հեծյալները կազմում էին Ֆեդերալիստական կուսակցության հիմնական ընտրազանգվածը, նրանք ակտիվորեն դիմադրեցին Բուենոս Այրեսի աճող հեգեմոնիային՝ պաշտպանելով տարածաշրջանային ազատությունները։
Դոմինգո Սարմիենտոն թաղվել է Բուենոս Այրեսի Ռեկոլետա գերեզմանատան դամբարանում։
Ստեղծագործություն
խմբագրելՍարմիենտոյի ստեղծագործությունների ավելի քան 50 հատորներից միայն երեքը կարող են պայմանականորեն դասակարգվել որպես գեղարվեստական ստեղծագործություն։ Սա մենագրություն է լատինամերիկյան առաջնորդության (կաուդիլիզմ) ֆենոմենի մասին «Քաղաքակրթություն և բարբարոսություն. Խուան Ֆակունդո Կիրոգայի կենսագրությունը» (1845), նշում է «Ճամփորդություն Եվրոպայում, Աֆրիկայում և Ամերիկայում» (1849-1851) և էսսեների գիրք «Գավառի հուշերը» (1851)։
Սարմիենտոն արդիականացման, աշխարհիկության և լիբերալ ժողովրդավարության կողմնակից էր և ծանոթ էր արևմտյան առաջատար քաղաքական փիլիսոփաների, այդ թվում՝ Ջոն Ստյուարտ Միլի և Կարլ Մարքսի գործերին։ Այնուամենայնիվ, նա ընդունելի է համարել ազատությունների սահմանափակումը՝ վախենալով, որ լիակատար ազատությունը կարող է հանգեցնել անարխիայի կամ քաղաքացիական պատերազմի։
Նրա «բարբարոսություն-քաղաքակրթության» հայեցակարգին համապատասխան՝ «մաքուր» ռասաների (հիմնականում սպիտակ ռասայի) սոցիալ-մշակութային կարողությունները, որոնք ընդունակ են առաջացնել և պահպանել «քաղաքակրթության» արժեքները, հակադրվում էին միմյանց և «մեստիզո ցեղերի», որոնք. անխուսափելիորեն վերարտադրում էին «բարբարոսության» տարրերը։ Այս տեսանկյունից լատինաամերիկյան քաղաքակրթությունը ռասիստ տեսաբան Սարմիենտոյին (որն ինքն ուներ հնդկական արյան խառնուրդ) բացարձակապես անհիմն էր թվում իր մեստիզո[14], հնդկական-մուլատո-գաուշական ծագման պատճառով։ Զանգվածային ներգաղթը, ըստ Սարմիենտոյի, նպաստեց «ռասայի շտկմանը» և «եվրոպական արժեքների» հաստատմանը։
Հետմահու ճակատագիր
խմբագրելԲազմաթիվ բանասերներ (Բորխես, Պոնսե և այլն) Սարմիենտոյին ճանաչում են որպես Լատինական Ամերիկայի խորհրդատու, Լատինական Ամերիկայի պատմության և մշակույթի ամենամեծ գործիչներից մեկը։
Սարմիենտոյի հուշարձաններից մեկը պատկանում է ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենին, 1900 թվականին այն կանգնեցվել Է Բուենոս Այրեսում։
Արգենտինացի կոմունիստ փիլիսոփա Անիբալ Պոնսեն խանդավառ արձակ բանաստեղծություն է նվիրել «հերոս Սարմիենտոյին».
Բանաստեղծն ու փիլիսոփան քողարկեցին և կուլիսներում թողեցին էթնիկ զտումները, որոնք Արգենտինայի նախագահ Սարմիենտոն իրականացրեց երկրի բնիկների և հին ժամանակների՝ հնդիկների և գաուչոների դեմ։ 1927 թվականին Պոնսեն գրել է «Սարմիենտոյի ծերությունը» գիրքը, նրա գրչից լույս է տեսել «Սարմիենտո-Նոր Արգենտինայի կառուցողը» կենսագրությունը։ Անիբալ Պոնսեն փորձել է Խոսե Ինգենիերոսի մշակած «Արգենտինիդադ» հասկացությունը «ամրացնել» «բարբարոսություն-քաղաքակրթություն» հասկացությանը։ Ընդհանուր առմամբ ձախ պատմագրությանը բնորոշ է Սարմիենտոյի դրական գնահատականը։
1937 թվականին Բուենոս Այրեսում հիմնադրվեց Սարմիենտոյի պատմական թանգարանը։
Բորխեսը մի քանի էսսե է գրել Սարմիենտոյի մասին և նրան նվիրել «Ոչ մարմար, ոչ դափնի նա թաքնված է...» բանաստեղծությունը։
Նրա անունով է կոչվել Արգենտինայի ռազմածովային ուժերի ուսումնական նավը՝ «Պրեզիդենտե Սարմիենտո» ֆրեգատը, որն այժմ Բուենոս Այրեսում թանգարանի է վերածվել[15]։ Սարմիենտոյի անունը կրում է նաև Արգենտինայի մայրաքաղաքի փողոցներից մեկը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://jorgefernandezdiaz.cienradios.com/historia-amor-politica-argentina/
- ↑ http://www.sanjuanalmundo.org/articulo.php?id=55146
- ↑ 7,0 7,1 https://www.lanueva.com/nota/2016-12-31-10-5-0-los-padres-de-sarmiento-toda-una-historia
- ↑ 8,0 8,1 https://casanatalsarmiento.cultura.gob.ar/noticia/244-anos-del-natalicio-de-paula-albarracin-de-sarmiento/
- ↑ 9,0 9,1 https://www.cultura.gob.ar/homenaje-a-los-padres-de-sarmiento-en-la-casa-natal-de-sarmiento-8480/
- ↑ 10,0 10,1 Б. Ю. Субичус, «Культура Аргентины», М., Наука, 1977.
- ↑ Энциклопедический справочник «Латинская Америка», том. 2, издательство «Советская Энциклопедия», Москва, 1982, стр. 438
- ↑ Сармьенто Доминго Фаустино // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978..
- ↑ D. Vinas, «Rebellones populares argentinas», Buenos Aires, 1971; Эдуардо Галеано, «Открытые вены Латинской Америки»
- ↑ Как утверждает уругвайская историография, предками гаучо были гуанчи с острова Тенерифе, переселившиеся (а по другим сведениям — депортированные испанским правительством) в 1724—1730 годах в район вновь основанного Монтевидео. Часть гуанчей поселилась в самом городе, большинство же включилось в процесс колонизации Ла-платской Пампы. К тому времени гуанчи уже забыли родной язык, но сохранили стойкое национальное самосознание
- ↑ «Buque Museo Fragata Presidente Sarmiento». Armada Argentina. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 26-ին.
Հրապարակումներ ռուսերեն լեզվով
խմբագրել- Избранные сочинения. — М.: Наследие, 1995.
Գրականություն
խմբագրել- Botana R. N. Domingo Faustino Sarmiento. — Buenos Aires: Fondo de Cultura Económica, 1996.
- García Hamilton J.I. Cuyano alborotador: la vida de Domingo Faustino Sarmiento. — Buenos Aires: Ed. Sudamericana, 1997 (роман-биография)
- Казаков В. П. Д. Ф. Сармьенто — президент-реформатор Аргентины (1811—1888) // Новая и новейшая история. — 2014. — № 1. — С. 179—193.
Արտաքին հղումներ
խմբագրել- Web Vida y Obra de Sarmiento.
- Museo Histórico Sarmiento.
- Casa Natal de Sarmiento, sitio oficial de la casa natal de Sarmiento, convertida en museo.
- Biografía de Sarmiento.
- Domingo Faustino Sarmiento Արխիվացված 2009-07-07 Wayback Machine en el Ministerio de Educación, Ciencia y Tecnología de la Nación Argentina Արխիվացված 2009-07-07 Wayback Machine.
- Facundo en la Biblioteca Digital Carlos Pellegrini(չաշխատող հղում).
- Himno a SarmientoԱրխիվացված 2007-06-14 Wayback Machine, cantado por Sandra Mihanovich e interpretado por Lito Vitale (formato: MP3)
- La presidencia de Sarmiento 1868—1874.