Երբ գալիս է սեպտեմբերը (ֆիլմ)
Երբ գալիս է սեպտեմբերը, ընտանեկան մելոդրամա։
Երբ գալիս է սեպտեմբերը ռուս.՝ Когда наступает сентябрь | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1975 |
Պրեմիերա | սեպտեմբերի 23 1976 |
Լեզու | հայերեն ռուսերեն |
Ռեժիսոր | Էդմոնդ Քեոսայան |
Սցենարի հեղինակ | Կոնստանտին Իսաև Էդմոնդ Քեոսայան |
Դերակատարներ | Արմեն Ջիգարխանյան, Նիկոլայ Կրյուչկով, Վլադիմիր Իվաշով, Վալենտինա Ուշակովա, Իվան Ռիժով, Գալինա Պոլսկիխ, Միխայիլ Մետյոլկին, Վլադիմիր Նոսիկ, Նիկոլայ Գրաբբե, Էդգար Էլբակյան, Վիկտոր Ավդյուշկո և Տամարա Յարենկո |
Օպերատոր | Միխայիլ Արդաբյևսկի |
Երաժշտություն | Յան Ֆրենկել |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 86 րոպե |
Սյուժե
խմբագրելԱշտարակից Մոսկվա է գալիս թոշակառու Լևոն Պողոսյանը, որպեսզի թոռանը՝ Լևոնիկին, տանի առաջին դասարան։ Լևոնը շատ մարդամոտ է, հեշտ մտերմանում է հարևանների հետ, օգնում է նրանց, ինչը հատուկ չէ մեծ քաղաքների համար, որտեղ հարևանները կարող են իրար չճանաչել։
Նունեն խանդում է ամուսնուն, ով աշխատում է կարի ֆաբրիկայում և մասնակցում է գեղարվեստական ինքնագործունեությանը, և դրա պատճառով ընտանիքում պարբերաբար խնդիրներ են լինում։
Լևոնը ընկերանում է Լևոնիկի համադասարանցի Կատյայի պապի հետ։ Նիկոլայ Նիկոլաևիչը օգնում է Լևոնին առողջական խնդիրների հետ կապված, բժշկական հետազոտության արդյունքում պարզվում է, որ Լևոնին մնացել է քիչ ժամանակ ապրելու։
Մետաղագործ Գենան Լևոնի համար մանղալ է պատրաստում։ Լևոնն ու Լևոնիկը խորոված են անում մոսկովյան բազմահարկի պատշգամբում։ Հարևանները, տեսնելով ծուխը, կանչում են հրշեջներին։ Լևոնը հրավիրում է բոլոր ընկերներին խորովածի։
Լևոնի ընկերները ճանապարհում են նրան օդանավակայանում։
Դերերում
խմբագրել- Արմեն Ջիգարխանյան - Լևոն Պողոսյան
- Նիկոլայ Կրյուչկով - Նիկոլայ Իվանովիչ Իվանով, Կատյայի պապը
- Լաուրա Գևորգյան - Նունե, Լևոնի դուստրը
- Վլադիմիր Իվաշով - Վլադիմիր Կոնդրիկով, Նունեի ամուսինը
- Անտոն Իլյին - Լևոնիկ, (հնչունավորեց Կլարա Ռումյանովա)
- Իվան Րիժով - բժշկության գեներալ
- Գալինա Պոլսկիխ - Նաստասյա Վասիլևնա, հավաքարար
- Միխայիլ Մետյոլկին - թաղային
- Նիկոլայ Գրաբբե - ռենտգենոլոգ
- Էդգար Էլբակյան - Լաերտ
- Ավետիք Գևորգյան - Ստեփան, Լևոնի ճանապարհակից
- Սերգեյ Պոտիկյան - հրշեջ
- Վիկտոր Ավդյուշկո - Եվգենի Վիկտորովիչ, Նունեի գիտական ղեկավար
Դրվագներում
խմբագրել- հարևաններ. Վալենտինա Ուշակովա - Նինա Պետրովնա, Տամարա Յարենկո, Լյուդմիլա Կարաուշ, Ելիզավետա Կուզյուրինա, Ինգա Բուդկևիչ, Նիկոլայ Գորլով
- Գալինա Միկելաձե - համերգի վարող
- Լյուբով Սոկոլովա - հսկիչ
- Տատյանա Սաշկովա (տիտրերում Տ.Շուրշիկովա) - վոկալ կվարտետի անդամ
- Տաքսու ուղևորները - Ալեքսանդր Լուկյանով, Եվգենի Մարկով
- առաջին դասարանցիների հայրեր - Օլեգ Բալակին, Գենադի Դոնյագին, Ալեքսեյ Կոնյաշկին
- Ս. Ֆոնարյովա, Գալինա Յակովլևա, Մ. Յակովլևա, Ն. Միշկանովա, Գ. Մոլչանովա, Ն. Մոլչանովա, Լ. Յակիմովա, Օ.
Ատամանովա, Ն. Կարպիտչենկո, Վերա Բլագովիդովա, Լյուդմիլա Կրաշենիկովա
Ստեղծագործական խումբ
խմբագրել- բեմադրող նկարիչ - Եվգենի Սերգանով
- հնչյունային օպերատոր - Սեմյոն Լիտվինով
- «Для тебя» (Քեզ համար) երգի խոսքերի հեղինակ - Իգոր Շաֆերան
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- 2011 թ. սեպտեմբերի 18-ին Ախթալայում «Երբ գալիս է սեպտեմբերը» նշանաբանով անցկացվել է III Համահայկական Խորովածի փառատան, որի ժամանակ բացվել է Արմեն Ջիգարխանյանի արձանը։
- Ֆիդայական երգը թարգմանվել է ռուսերեն ոչ ճիշտ գրաքննության պատճառով[1]։
Պարգևներ
խմբագրել- 1976 թ. - գլխավոր մրցանակ IX համամիութենական կինոփառատոնում Ֆրունզեում
- 1976 թ. - «Արծաթ Նեֆերտիտի» մրցանակի դափնեկիր Կահիրեի միջազգային կինոփառատոնում մարդասիրության համար, կենսունակությունը, դերասանների գերազանց խաղը և Եգիպտոսի կաթոլիկ ասոցիացիայի մրցանակ
- 1976 թ. - գլխավոր մրցանակ Ավելինոյի միջազգային կինոփառատոնում
- 1977 թ. - Լոնդոնի արվեստի ակադեմիայի դիպլոմ լավագույն օտարերկրյա ֆիլմ ցուցադրված Բրիտանիայում
- 1977 թ. - հանդիսատեսի համակրանքի մրցանակ՝ լավագույն տղամարդ դերակատարին (Արմեն Ջիգարխանյան) «ՖԵՍԹ-77» VII Բելգրադի հեղինակային ֆիլմերի կինոփառատոնում