Երկուսը մեկ անձրևանոցի տակ
«Երկուսը մեկ անձրևանոցի տակ» ռուս.՝ «Двое под одним зонтом», երաժշտական գեղարվեստական ֆիլմ[1][2], որը նկարահանվել է Սերգեյ Ալեքսանդրովիչ Աբրամովի վեպի հիման վրա։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1983 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գեորգի Յունգվալդ Խիլկևիչ |
Դերակատարներ | Իվար Կալնինշ, Ինոկենտի Սմոկտունովսկի և Ելենա Սաֆոնովա |
Երաժշտություն | Իսահակ Շվարց |
Կինոընկերություն | Օդեսայի կինոստուդիա |
Տևողություն | 92 րոպե |
Սյուժե
խմբագրելԵրաժշտական էքսցենտրիկ հեքիաթ է կրկեսի արտիստների կյանքից։ Դանը աճպարար է, որը պատրաստում է նոր ներկայացումը։ Նա պետք է անի անհնարինը, որ ծրագիրն արժանի լինի հանդիսատեսին ներկայացնելուն։ Կրկեսային ներկայացման տնօրեն Տիլը պահանջում է, որ համարը կատարվի հեշտությամբ և անհոգորեն։ Վարպետական անհոգության հասնելու համար անհրաժեշտ է երկուսից մեկը՝ ամենօրյա աշխատանք կամ հրաշք։
Կրկեսի դերասան աճպարար Դանը անձրևի ժամանակ հանդիպում է Օլյային։ Ժամադրության ընթացքում իմանում է, որ նա կախարդուհի է։ Դանը չի հավատում, բայց հանդիպումից անմիջապես հետո նրա կյանքում սկսում են հրաշքներ կատարվել։ Բուկինիստական խանութում նա հազվադեպ հին գիրք է գտնում, հաջողությամբ անցկացնում է ներկայացման փորձերը, ինչպես խոստացել էր իր կախարդուհին։ Դանը նախկինի պես հրաժարվում է հավատալ, և Օլյան յուրօրինակ քննություն է կազմակերպում՝ պատվեր կատարելու ցանկություն։ Վերջին ցանկությունը նոր համարի մասին է, որը նա ցանկանում էր բեմադրել, այն կատարվում է, բայց դա վերջինն է։ Օլգան նրա կյանքից անհետանում է նույնպես հանկարծակի, ինչպես հայտնվել էր անձրևի ժամանակ։
Դերերում
խմբագրել- Իվար Կալնինշ – Դան (Դանիել Ֆրոլովիչ Շերեմետև) / Դանի պապը
- Ինոկենտի Սմոկտունովսկի – Տիլ
- Ելենա Սաֆոնովա – Օլյա
- Նատալյա Անդրեյչենկո – Լյուդմիլա
- Ելենա Յակովլեվա – Լերա
- Եվգենի Բիլյաուեր – Նիկոլայ Զերնով
- Նատալյա Ակիմովա – Դանի տատիկը
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Աբրամով
- Ռեժիսոր՝ Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչ
- Օպերատոր՝ Ալբերտ Օսիպով
- Նկարիչներ՝ Մարկ Կոնիկ, Իգոր Բրիլ
- Կոմպոզիտոր՝ Իսահակ Շվարց
- Երգերի տեքստերի հեղինակ՝ Իլյա Ռեզնիկ
- Կատարողներ՝
- Օլեգ Անոֆրիև («Երգ կրկեսի մասին»)
- «Հույս» եռյակ («Ах, если б не было дождя»)
- Կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ
- Դիրիժոր՝ Էմին Խաչատրյան
- ԽՍՀՄ Հեռուստառադիոպետկոմի էստրադային անսամբլ
- Դիրիժոր՝ Բորիս Ֆրուկմին (լուսագրերում՝ Ա. Ֆրումկին)
- Գլխավոր խորհրդատու՝ Լեոնիդ Կոստյուկ
- Խմբագիր՝ Ի. Մատյաշեկ
- Երաժշտական խմբագիրներ՝ Լ. Գլուշչենկո, Ե. Վիտուխինա
- Տնօրեն Սերգեյ Ցիվիլկո
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Երկուսը մեկ անձրևանոցի տակ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Երկուսը մեկ անձրևանոցի տակ» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- «Двое под одним зонтом» на сайте «Энциклопедия отечественного кино»
- «Երկուսը մեկ անձրևանոցի տակ» ֆիլմը Օդեսայի կինոստուդիայի պատոնական կայքում