Երկրորդ սեռ (ֆր.՝ Le Deuxième Sexe), ֆրանսիացի էքզիստենցիալիստ Սիմոնա դը Բովուարի գիքը՝ գրված 1949 թվականին, որտեղ հեղինակը քննարկում է համաշխարհային ամբողջ պատմության ընթացքում կանանց նկատմամբ վերաբերմունքը։ Բովուարը հետազոտել և գրել է 14 ամսվա ընթացքում, երբ 38 տարեկան էր[1][2]։ Նա այն հրատարակում է 2 հատորներով՝ «Փաստեր և առասպելներ» և «Կյանքի փորձառնություն» (Les faits et les mythes և L'expérience vécue)։ Գրքի որոշ գլուխներ առաջին անգամ հայտնվել են Les Temps modernes-ում[3][4]։ Բովուարի ամենահայտնի գրքերից մեկը՝ Երկրորդ սեռը հաճախ դիտարկվում է որպես ֆեմինիստական փիլիսոփայության հիմնական աշխատանք և ֆեմինիզմի երկրորդ ալիքի սկզբնակետ[1]։

Երկրորդ սեռ
ֆր.՝ Le Deuxième Sexe
ՀեղինակՍիմոնա դը Բովուար
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրէսսե
ԹեմաՖեմինիզմ
Մասն էԴարի 100 գրքերն ըստ Լը Մոնդ օրաթերթի և Ցանկ արգելված գրքերի
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Էջեր1072 է.
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման վայրՖրանսիա
ՀրատարակիչԳալլիմար
Հրատարակման տարեթիվ1949
 Le Deuxième Sexe Վիքիպահեստում

Համառոտ շարադրանք

խմբագրել

Գլուխ առաջին

խմբագրել

Բովուարը հարցնում է․ «ո՞վ է կինը»[5]։ Նա պնդում է, որ տղամարդը անհոգությամբ է խորհում, մինչ կանայք «այլ» կերպ են մտածում․ «այսպիսով, արական սեռի մարդիկ սահմանում են կանանց ըստ իրենց նկատմամբ վերաբերմունքի»։ Նա նկարագրում է տարբեր արարածների (ձուկ, միջատներ, կաթնասուններ) ձվաբջջից դեպի սերմնահեղուկ հարաբերությունները, որը հանգեցնում է մարդկային գոյությանը։ Նա նկարագրել է բազմացման տեսանկյունից կանանց ստորադասումը՝ համեմատելով կանանց և տղամարդկանց ֆիզիոլոգիան, եզրակացնելով, որ արժեքները չեն կարող հիմք լինել ֆիզիոլոգիայում և կենսաբանական այդ փաստը պետք է դիտարկվի ուտոլոգիական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական կոնտեքստի լույսի ներքո[6]։ Հեղինակները, ում կարծիքները Բովուարը մերժեց Զիգմունդ Ֆրոյդը, Ալֆրեդ Ադլերը[7] և Ֆրիդրիխ Էնգելսն էին։ Բովուարը պնդում է, որ չնայած Էնգելսն իր՝ «Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը» (1884) գրքում հաստատում է, որ «կանանց պատմական մեծագույն պարտությունը» բրոնզի գյուտի և մասնավոր սեփականության ի հայտ գալու արդյունք է, նրա պնդումները չեն աջակցվում[8]։

Ըստ Բովուարի՝ երկու փաստ բացատրում են կանանց էվոլյուցիան․ մասնակցությունն արտադրությունում և վերարտադրողական ծանր աշխատանցից ազատությունը[9]։ Բովուարը գրում է, որ մայրությունը կնոջը «գամել է իր մարմնին» որպես կենդանի և հնարավորություն է ընձեռնել տղամարդուն գերիշխել իր և բնության վրա[10]։ Նա նկարագրում է տղամարդկանց աստիճանական գերիշխանությունը կանանց նկատմամբ, սկսելով Շոշում հայտնաբերված Մեծն Աստվածուհու արձանով և վերջ ի վերջո նշելով անտիկ հույների կարծիքը։ Օրինակ՝ Պյութագորասը գրել է․- «Կա հիանալի սկզբունք, որը ստեղծել է կարգը, լույսն ու տղամարդկանց և կա վատ սկզբունք, որը ստեղծել է քաոսը, մթությունն ու կանանց»։ Տղամարդիկ հաջողության են հասնում շնորհիվ տրանսցենդենտալության, բայց իմանենտությունը ավելի շատ բնորոշ է կնոջը[11]։ Բովուարը գրում է, որ տղամարդիկ ճնշում են կանանց, որ նրանք ձգտում են հավերժացնել ընտանիքը և պահպանել ժառանգական անձեռնմխելիությունը։ Նա համեմատում է հին Հունաստանում կանանց իրավիճակը Հռոմի հետ։ Հունաստանում, բացառությամբ Սպարտայի՝ որտեղ կանանց ազատության վերաբերյալ սահմանափակումներ չկային, կանանց վերաբերվում էին որպես ստրուկների։ Հռոմում, քանի որ տղամարդիկ դեռևս տիրապետում էին, կանայք ունեին բավականին իրավունքներ, այնուամենայնիվ ենթարկվում էին սեռային խտրականության (ունեին միայն կեղծ ազատություն)[12]։

Գլուխ երկրորդ

խմբագրել

Ներկայացնելով երեխայի կյանքը, սկսած ծննսյան օրից[13], Բովուարը հակադրում է աղջկա դաստիարակությունը տղայի հետ, ում 3-4 տարեկանում ասում են, որ նա «փոքրիկ տղամարդ է»[14]։ Աղջկան սովորեցնում են լինել կին և նրա «կանացիությունը» ճակատագիր է՝ հարկադրված հասարակության կողմից[15]։ Նա ունի ոչ բնածին «մայրական բնազդ»[16]։ Աղջիկը սկսում է հավատալ և երկրպագել տղամարդկային աստվածությանը և ստեղծել երևակայական հասուն սիրեկաններ[17]։ Սեռի բացահայտումը այնպիսի ցավոտ ֆենոմեն է ինչպիսին է՝ կրծքից կտրելը և աղջիկը զզվանքով է դրան նայում[18]։ Երբ նա բացահայտում է, որ տղամարդիկ և ոչ կանայք են աշխարհի տերերը, դա «ստիպողական կերպով ձևափոխում է իր ինքնագիտակցությունը»[19]։ Բովուարը նկարագրում է սեռական հասունացումը դաշտանի սկզբով և թե ինչպես են աղջիկները պատկերացնում տղամարդու հետ սեռական հարաբերությունը[20]։ Նա պատմում է որոշ եղանակների մասին, երբ աղջիկը դեռահասության տարիքում ընդունում է իր «կանացիությունը», ինչը ներառում է տնից փախուստը, գողությունը[21]։

Բովուարը գրում է, որ սոցիալապես և բարոյապես ամուսիններին իրար ամբողջ կյանքում կապելը իրար սեռական կարիքները բավարարելու համար՝ ծայրահեղ անմտություն է։ Նա նկարագրում է ամուսնացած կնոջ աշխատանքը ներառյալ՝ մաքրություն անելը, նշելով․ «տան ծառա դարձած կնոջ մտածելակերպը թելադրվում է հասարակության կողմից, քանի որ նրան համուզում են, որ նրա դերը դա է»։ Բովուարը գրում է, որ կինը պատվի է արժանանում միայն երբ ընդունում է իր վասալ լինելը, որը իրենից ներկայացնում է տան և անկողնում պարտականությունների կատարումը։ Կնոջը հեռացնում են ընտանիքից, իսկ ամուսնության հաջորդ օրը նա արդեն հիասթափություն է զգում։ Հեղինակը ներկայացնում է կնոջ և տղամարդու ամուսնության մեջ պարտականությունների անհավասարությունները։ Նա կարծում է, որ ամուսնությունը գրեթե միշտ ոչնչացնում է կնոջը։ Նա մեջբերում է Սոֆիա Տոլստոյին․ «Դու հավերժ թակարդում ես և պիտի մեղքեր գործես»։ Բովուարը կարծում է, որ ամուսնությունը ճնշում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց։

Ըստ Բովուարի բժիշկների կողմից իրականացվող աբորտները մոր վրա քիչ ազդեցություն է ունենում։ Նա հրաժարվում է հավատալ Կաթոլիկ եկեղեցուն ըստ որի՝ այդ երեխաների չեն կարող հայտնվել դրախտում, քանի որ ըստ Բովուարի դա ամբողջովին դեմ է քրիստոնեությանը։ Նա ասում է, որ աբերտը կապ չունի բարոյականության հետ, այլ՝ «տղամարդկային» սադիսզմ է։ Բովուարը նկարագրում է հղիությունը, որը և՛ նվեր, և՛ անեծք է կնոջ համար։ Նոր կյանքի ստեղծման ժամանակ կինը կորցնում է իր ինքնությունը՝ դառնալով ստեղծարար մեքենա, ինչը ազդում է երեխաների վրա։ Բովուարը կողմ է երեխաների դաստիարակման սոցիալիստական մոդելին։

Բովուարը նկարագրում է կանանց հագուստը, նրանց ընկերուհիներին և տղամարդկանց հետ հարաբերությունները։ Նա ասում է, որ ամուսնությունը զրկում է կնոջը ազատությունից, զգացմունքներից և իր անձից։ Ըստ Բովուարի չնայած կինը գիտի՝ ինչպես լինել ակտիվ, արդյունավետ և լուռ տղամարդու նման, սակայն պարտադրված է պատրաստել սնունդ և շորեր։ Կինը դեմ է այս ամենին, սակայն չի կարող արտահայտել իր բողոքը։ Բովուարը կարծում է, որ անիմաստ է փնտրել, թե ով է ավելի բարձր՝ կինը, թե տղամարդը, քանի որ տղամարդիկ շատ ավելի նախընտրելի իրավիճակում են։ Նա գտնում է, որ կնոջ ազատության ճանապարհը աշխատանքի մեջ է։

Ընդունելություն և ազդեցություւն

խմբագրել

Գրքի ֆրանսիական առաջին հրատարակությունը մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է մոտ 22,000 օրինակով[22]։ Այդ ժամանակից ի վեր այն թարգմանվել է 40 լեզուներով[23]։ Վատիկանը գիրքը ներառել է իր Արգելված գրքերի ցանկում[1]։ Սեքսոլոգ Ալֆրեդ Քինսին քննադատաբար էր վերաբերվում «Երկրորդ սեռ» գրքին՝ համարելով, որ այն հետաքրքիր է որպես գրական ստեղծագործություն, թեև գիտականորեն ոչ մի արժեք չի ներկայացնում[24]։ 1960 թվականին Բովուարը գրել է, որ «Երկրորդ սեռ»-ը փորձ է բացատրելու՝ «ինչու է կնոջ դիրքը մինչ այժմ, նույնիսկ այսօր, խանգարում նրան ուսումնասիրելու աշխարհի գլխավոր խնդիրները»[25]։ 1974 թվականին տված հարցազրույցում նա հիշել է, որ «Կամյուն մոլլեգնած էր. նա արձագանքել է Միջերկրածովյան տիպիկ մաչիզմով՝ ասելով, որ ես ծաղրել եմ ֆրանսիացի տղամարդուն։ Պրոֆեսորները գիրքը նետում էին սենյակի մի կողմից մյուսը։ Մարդիկ քմծիծաղում էին ինձ վրա ռեստորաններում։ Այն փաստը, որ ես խոսում էի կնոջ սեռականության մասին, այդ ժամանակ բացարձակապես սկանդալային էր։ Տղամարդիկ շարունակում էին ուշադրություն հրավիրել գրքի գռեհկության վրա, հիմնականում այն պատճառով, որ նրանք զայրացած էին այն ամենից, ինչ առաջարկվում էր գրքում՝ սեռերի հավասարություն»[26]։

«Երկրորդ սեռ»-ում հոգեվերլուծության վրա հարձակումները օգնել են ձևավորելու հետագա ֆեմինիստական փաստարկները հոգեվերլուծության դեմ, այդ թվում՝ Բեթի Ֆրիդանի «Կանացիության գաղտնիքը» (1963), Քեյթ Միլլեթի «Սեռական քաղաքականություն» (1969) և Ժերմեն Գրիրի «Ներքինի կինը» (1970)[27]։ 1989 թվականին Միլլեթը նշել է, թե չէր գիտակցում Բովուարի ազդեցության աստիճանը իր վրա, երբ նա գրում էր «Սեռական քաղաքականություն»-ը[28]։

Գրաքննություն

խմբագրել

1955 թվականին «Երկրորդ սեռ»-ի իսպանալեզու թարգմանությունը (տպագրվել է Արգենտինայում) արգելվել է Ֆրանկիստական Իսպանիայում։ Իսպանացի ֆեմինիստները մաքսանենգորեն ներմուծել են գրքի օրինակները և տարածել։ «Երկրորդ սեռ»-ի կաստիլիական իսպաներեն ամբողջական թարգմանությունը լույս է տեսել 1998 թվականին[29]։

Վատիկանում տեղակայված Կաթոլիկ եկեղեցու ղեկավարությունը դատապարտել է «Երկրորդ սեռ»-ը և գիրքը ներառել արգելված գրքերի իր ցանկում (Index Librorum Prohibitorum): Գիրքը մնացել է արգելքի տակ, մինչև արգելքի քաղաքականությունն ինքնին չեղարկվել է 1966 թվականին։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 du Plessix Gray, Francine (2010 թ․ մայիսի 27), «Dispatches From the Other», The New York Times, Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին
  2. Bauer, 2006, էջ 122
  3. Beauvoir, 2009, էջ Copyright page
  4. Appignanesi, 2005, էջ 82
  5. de Beauvoir, Simone (1953). The Second Sex. New York: Alfred A. Knopf. էջեր xv–xxix.
  6. Beauvoir, 2009, էջ 46
  7. Beauvoir, 2009, էջ 59
  8. Beauvoir, 2009, էջ 63–64
  9. Beauvoir, 2009, էջ 139
  10. Beauvoir, 2009, էջ 75
  11. Beauvoir, 2009, էջեր 79, 89, 84
  12. Beauvoir, 2009, էջեր 96, 100, 101, 103
  13. Beauvoir, 2009, էջ 284
  14. Beauvoir, 2009, էջեր 285–286
  15. Beauvoir, 2009, էջեր 294–295
  16. Beauvoir, 2009, էջ 296
  17. Beauvoir, 2009, էջեր 304–305, 306–308
  18. Beauvoir, 2009, էջեր 315, 318
  19. Beauvoir, 2009, էջ 301
  20. Beauvoir, 2009, էջեր 320–330, 333–336
  21. Beauvoir, 2009, էջեր 366, 368, 374, 367–368
  22. Rossi, Alice S. (1988 թ․ մայիսի 19). The Feminist Papers: From Adams to de Beauvoir. Boston: Northeastern University Press. էջ 674. ISBN 978-1-55553-028-0.
  23. The Book Depository. «The Second Sex (Paperback)». AbeBooks Inc. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  24. Pomeroy, Wardell (1982). Dr. Kinsey and the Institute for Sex Research. New Haven: Yale University Press. էջ 279. ISBN 0-300-02801-6.
  25. Beauvoir, Simone de (1962) [1960]. The Prime of Life. Translated by Green, Peter. Cleveland: The World Publishing Company. էջ 38. LCCN 62009051.
  26. Moorehead, Caroline (1974 թ․ հունիսի 2). «A talk with Simone de Beauvoir». The New York Times. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
  27. Webster, Richard (2005). Why Freud Was Wrong: Sin, Science and Psychoanalysis. Oxford: The Orwell Press. էջ 22. ISBN 0-9515922-5-4.
  28. Forster, Penny; Sutton, Imogen (1989). Daughters of de Beauvoir. London: The Women's Press, Ltd. էջ 23. ISBN 0-7043-5044-0.
  29. Gutiérrez, Lucía Pintado and Castillo Villanueva, Alicia (eds.) (2019). New Approaches to Translation, Conflict and Memory : Narratives of the Spanish Civil War and the Dictatorship. Cham : Springer International Publishing : Palgrave Macmillan. p. 96 978-3-030-00698-3

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրորդ սեռ» հոդվածին։