Երջանիկ Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երջանիկ (Կամարնիկ) Հունանի Գևորգյան (նոյեմբերի 5, 1935[1], Այգեշատ, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 3, 2020[2]), հայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1991):
Երջանիկ Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1935[1] |
Ծննդավայր | Այգեշատ, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 3, 2020[2] (84 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1959) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1991) |
Մասնագիտություն | լեզվաբան |
Աշխատավայր | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԵրջանիկ Գևորգյանը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 5-ին, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում։ Վաղ տարիքում որբացել է. մայրը մահացել է, հորն աքսորել են Սիբիր։ Երջանիկի դաստիարակությամբ սկզբնական շրջանում զբաղվել են բարեկամները։ 1937 թվականին 2 տարեկան հասակում ընկել է էլեկտրական օջախի վրա և այրվածքների պատճառով կորցրել տեսողությունը, և երեխային հանձնել են Նոր Խարբերդի մանկատուն։ 1941-1953 թվականներին սովորել է Երևանի կույրերի գիշերօթիկ դպրոցում։ 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է Հայաստանի կույրերի միությունում որպես հրատարակչություն սղագրող, ակումբի ղեկավար, «Բյուլետեն» պարբերականի խմբագիր։ 1970 թվականից աշխատել է ԵՊՀ-ում, 1985 թվականից՝ Հայագիտական հետազոտությունների լաբորատորիայում։ 1976 թվականից երգել է Հայաստանի կույրերի միության երգչախմբում, 1995 թվականից՝ ՀՀ լեզվի պետական տեսչության հեռուստառադիոհաղորդումների լեզվի վերահսկող, վարել է հաղորդաշարեր ռադիոյում և հեռուստատեսությունում՝ նվիրված հայոց լեզվի խնդիրներին։ 2013 թվականից դասավանդում է Հայաստանի պետական մանկավարժական համալասրանի հատուկ կրթության և մանկավարժության ամբիոնում[3]։
Երիտասարդ տարիքից ուսումնացիրել է մարդկանց շփումը ժեստերի լեզվի միջոցով։ Իր ուսումնասիրությունների արդյունքում առանձնացրել է 646 ժեստ, բացահայտել է դրանց իմաստն ու բաժանել 5 խմբի[4]։
Աշխատությունները վերաբերում են հայերենի բառագիտությանը, դարձվածաբանությանը, հայոց շարժումնային լեզվին և ուղղախոսությանը։ Հեղինակ է բառարանների «Ժամանակակից հայոց լեզվի համանունների բառարան» (1978), «Հայոց շարժումային լեզվի բացատրական բառարան» (2003), «Հայերեն-էսպերանտո-ռուսերեն, էսպերանտո-հայերեն-ռուսերեն» (2004, համահեղինակ)։
Անդամակցություն
խմբագրել- Հայաստանի կույրերի միության պատվավոր անդամ
Պարգևներ
խմբագրել- Վահան Թեքեյանի անվան մրցանակ (2004)
- Հայաստանի կույրերի միության ոսկե մեդալ
- ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ
- ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալ (2006)
- ՀԿՄ ոսկե հուշամեդալ (2008)
- ՀՀ ԱԳ Հակոբ Մեղապարտ մեդալ (2010)
- Բնության և հասարակության ակադեմիայի «Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե» մեդալ (Գերմանիա) (2014)
Երկեր
խմբագրել- Հայերենի դարձվածքները։ Գևորգյան Երջանիկ Հունանի, Մարգարյան Ալեքսանդր Սիմոնի [խմբ.], Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1969[5]։
- Ժամանակակից հայոց լեզվի համանունների բառարան, 1978[6]։
- Բառաքերականական համանունները ժամանակակից հայերենում։ Գևորգյան Երջանիկ Հունանի, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1983[7]։
- Հայոց շարժումնային լեզվի բացատրական բառարան, 2003[8]։
- Հայերեն-էսպերանտո-ռուսերեն, էսպերանտո-հայերեն-ռուսերեն բառարան, 2004 (համահեղինակ)։
- Սխալ և ճիշտ։ Գևորգյան Երջանիկ Հունանի, Միրզոյան Լավրենտի Աշոտի, Գևորգյան Սուսաննա, Գեղամյան Սեյրանուհի Հայկազի, Երևան, Գրաբեր, 2006[9]։
- Հեռուստառադիոեթեր։ Լեզվական մեղանչումներից մինչև անաղարտություն։ Գևորգյան Երջանիկ Հունանի, Գևորգյան Սուսաննա, Երևան, Էդիտ պրինտ, 2010[10]։
- Գարեգին Նժդեհի ստեղծագործութիւններին բնորոշ լեզուաոճական միջոցները, Գևորգյան Երջանիկ Հունանի, Գևորգյան Սուսաննա, Մադոյան Արշակ Գևորգի, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2015[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6747
- ↑ 2,0 2,1 2,2 Կյանքից հեռացել է Երջանիկ Գևորգյանը
- ↑ «Կամարնիկ (Երջանիկ) Հունանի Գևորգյան». aspu.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 277:(չաշխատող հղում)
- ↑ Գևորգյան, Երջանիկ Հունանի (1969). Մարգարյան, Ալեքսանդր Սիմոնի (ed.). Հայերենի դարձվածքները. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ հրատ.
- ↑ Գևորգյան, Երջանիկ Հունանի (1978). Ժամանակակից հայոց լեզվի համանունների բառարան. ԵՊՀ հրատ.
- ↑ Գևորգյան, Երջանիկ Հունանի (1983). Բառաքերականական համանունները ժամանակակից հայերենում. Երևան: ԵՊՀ հրատ.
- ↑ Գևորգյան, Երջանիկ (2003). Հայոց շարժումային լեզվի բացատրական բառարան։ (Շարժութարան). Երևանի համալս. հրատ. ISBN 9785808404915.
- ↑ Գևորգյան, Երջանիկ Հունանի; Միրզոյան, Լավրենտի Աշոտի (2006). Գևորգյան, Սուսաննա; Գեղամյան, Սեյրանուհի Հայկազի (eds.). Սխալ և ճիշտ. Երևան: Գրաբեր.
- ↑ Գևորգյան, Երջանիկ Հունանի; Գևորգյան, Սուսաննա (2010). Հեռուստառադիոեթեր։ Լեզվական մեղանչումներից մինչև անաղարտություն. Երևան: Էդիտ պրինտ.
- ↑ Գևորգյան, Երջանիկ Հունանի; Գևորգյան, Սուսաննա (2015). Մադոյան, Արշակ Գևորգի (ed.). Գարեգին Նժդեհի ստեղծագործութիւններին բնորոշ լեզուաոճական միջոցները. Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ հրատ. ISBN 9785808420021.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ի՞ՆՉ ԼԵԶՎՈՎ Է ԽՈՍՈՒՄ ԵԹԵՐԸ
- Կամքի ուժ. Երջանիկ Գևորգյան
- Դու կարող ես Հյուրն է Երջանիկ Գևորգյանը
- Բարև, ես եմ / Երջանիկ Գևորգյան, Բելլա Ամարյան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երջանիկ Գևորգյան» հոդվածին։ |