Երվանդ Ազատյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երվանդ Նազարեթի Ազատյան (Էդմոնդ Կոտալազյան, մայիսի 13, 1935[1], Բեյրութ, Լիբանան - մարտի 25, 2023[2], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[2]), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր (1988)։ Հայաստանի գրողների միության անդամ։
Երվանդ Ազատյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1935[1] |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Վախճանվել է | մարտի 25, 2023[2] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[2] |
Մասնագիտություն | գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ |
Քաղաքացիություն | Լիբանան |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան (1958), Հյուսիսարևելյան համալսարան և Ուտյնի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Պարգևներ | |
Երվանդ Ազատյան Վիքիքաղվածքում | |
Երվանդ Ազատյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԵրվանդ Ազատյանը ծնվել է 1935 թվականին Բեյրութում։ 1958 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը, 1973 թվականին՝ Բոստոնի «Նորթիսթըրն» համալսարանը և Դետրոյտի «Ուեյն» նահանգային համալսարանը։ 1954-1958 թվականներին եղել է Բեյրութի «Զարթոնք-սպորտ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, 1959-1967 թվականներին՝ Կահիրեի «Արև» օրաթերթի խմբագրապետ, 1967-1972 թվականներին՝ Բոստոնի «Պայքար» հաստատության վարիչ-տնօրեն, «Պայքար» գրական եռամսյա հանդեսի և «Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր» թերթի խմբագրակազմերի անդամ, 1971 թվականից՝ Մոնրեալի «Ապագա» շաբաթաթերթի, 1986 թվականից՝ Նյու Յորքի «Արարատ» (անգլերեն) հանդեսի, 1991 թվականից՝ Երևանի «Ազգ» օրաթերթի, 2006 թվականից՝ Բեյրութի «Կամար» գրական հանդեսի հիմնադիրներից և գլխավոր աշխատակիցներից։ 1972-1997 թվականներին եղել է ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի ատենապետ, 1973 թվականից՝ Դետրոյտի «Հայ մշակույթի ժառանգություն» (անգլերեն) ռադիոծրագրի տնօրեն, 1994-1997 թվականներին՝ ԱՄՆ-ի և Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության ատենապետ, 1997 թվականից՝ փոխատենապետ[3]։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- Հայ եկեղեցու Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ շքանշան, 1989 թ.
- Հայաստանի ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտ շքանշան, 1991 թ.
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2009 թ.
Երկեր
խմբագրել- «Կեանք ու երազ Հայաստան» (1964, ուղեգրություններ)
- «Գրական-գեղարուեստական սեւեռումներ» (1988)
- «Դիմանկարներ և դիմաստվերներ» (անգլերեն, 1995)
- «Պատմությունը ընթացքի մեջ» (անգլերեն, 1999, Էսսեներ)
- «Դիտումներ և դատումներ» (2006, հրապարակախոսություն)
Գրականություն
խմբագրել- Երուանդ Ազատեան. Մատեան մեծարանքի, Լոս Անջելես, 1988։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Գրական զրույց՝ Երվանդ Ազատյանի հետ
- Ե՛վ գիրք, և՛ ուղեցույց, գիտական ուսումնասիրություն / Երվանդ Ազատյանի հետ
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Ազատյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Ազատյան» հոդվածին։ |