Էդուարդո Սավերին
Էդուարդ Սավերին (անգլ.՝ Eduardo Saverin, մարտի 19, 1982, Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլական ծագումով ամերիկացի գործարար, Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիրներից մեկը։ 2011 թվականի հունվարի 4-ին ընկերության բաժնետոմսերի վերագնահատումից հետո Ֆեյսբուքի 5 % բաժնեմասի արժեքը հասել է 2.5 միլիարդ դոլարի[2]։ Ներկայումս բնակվում է Սինգապուրում։ Բրազիլիայի քաղաքացի է[3][4]։
Էդուարդո Սավերին անգլ.՝ Eduardo Saverin | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա և ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Eliot House? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, համակարգչային գիտնական և տնտեսագետ |
Ամուսին | Elaine Andriejanssen? |
Պարգևներ և մրցանակներ | |
Eduardo Saverin Վիքիպահեստում |
Կենսագրությունը
խմբագրելԷդուարդ Սավերինը ծնվել է հրեաների ընտանիքում[5][6] Սան Պաուլոյում (Բրազիլիա)։ Հասակ է առել Մայամիում (Ֆլորիդա)։ Նրա հայրը աշխատել է անշարժ գույքի բնագավառում։ Էդուարդը սովորել է Մալամիի Գուլլիվերի նախապատրաստական դպրոցում և կրթությունը շարունակել է Հարվարդի համալսարանում, որտեղ նա եղել է Phoenix Club-ի անդամ և Հարվարդի ներդրումային ասոցիացիայի նախագահ։ 2006 թվականին Սավերինը գերազանցությամբ ավարտել է Հարվարդի համալսարանը՝ ստանալով դիպլոմով տնտեսագիտության ոլորտում[7]։ Մարկ Ցուկերբերգի հետ Էդուարդոն ծանոթացել է առաջին կուրսում։ Արդեն երկրորդ կուրսում նրանք ստեղծել են իրենց համատեղ նախագիծը՝ The Facebook: Սավերինը եղել է նախագծի հիմնական ներդրողն ու կոմերցիոն տնօրենը։ 2004 թվականի ամռանը Սավերինը պրակտիկայի է մեկնել Նյու Յորք, իսկ Մարկը մնացել է զարգացնելու նախագիծը։ Ցուկերբերգը ծանոթանում է Շոն Փարքերի և Պիտեր Տիլի հետ, որոնք օգնում է նրան ներդրումներ գտնել Ֆեյսբուքի համար[7]։ Հետագայում Էդուարդոն հեռացել է Ցուկերբերգից, և վերջինիս ջանքերով Սավերինի բաժնեմասը ընկերության կանոնադրական կապիտալում 2015 թվականի ապրիլին կրճատվել է 34 %-ից մինչև 0,03 %[8]: Սավերինը դատական հայց է ներկայացրել, և 2009 թվականի հունվարին դատարանը հաստատել է նրա իրավունքը ընկերության 5 % բաժնետոմսերի վրա[9]։
2013 թվականի մարտի 13-ին Էդուարդո Սավերինն ընդգրկվել է Forbes-ի կողմից կազմված ամենաերիտասարդ միլիարդատերերի տասնյակում։ Նա ցանկում զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ նրա ունեցվածքը կազմում է 2.2 միլիարդ դոլար[10]։
2010 թվականի «Սոցիալական ցանց» ֆիլմում ներկայացվում են Սավերինի և Մարկ Ցուկերբերգի հարաբերությունները Ֆեյսբուքի ստեղծման ժամանակից մինչև Ցուկերբերգի դեմ Սավերինի հայց ներկայացնելը։ Սավերինի դերը կատարում է դերասան Էնդրյու Գարֆիլդը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.tatlerasia.com/people/eduardo-saverin
- ↑ «Facebook revalued after investment». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Kucera, Danielle; Harper, Christine; Drucker, Jesse (2012 թ․ մայիսի 12). «Facebook Co-Founder May Gain Choosing Singapore Over U.S.». Bloomberg News. Վերցված է 2012 թ․ մայիսի 14-ին. «Saverin still does hold Brazilian citizenship, Goodman said.»
- ↑ «Saverin 'has no plans to become S'pore citizen'» (PDF). Today. 2012 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «The Social Network». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Zuckerberg: jovem, bilionário e… trapaceiro?». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ 7,0 7,1 Эдуардо Саверин (Eduardo Saverin). Facebook. Краткая биография(չաշխատող հղում)
- ↑ «The Facebook Movie Is An Act Of Cold-Blooded Revenge — New, Unpublished IMs Tell The Real Story», Business Insider, 21 сентября 2010
- ↑ «Страница Эдуардо Саверина на Forbes», Forbes.com
- ↑ Топ-10 самых молодых миллиардеров по версии Forbes
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդո Սավերին» հոդվածին։ |