Էլի Կոհեն
էլիահու Բեն-Շաուլ Կոհեն (եբրայերեն՝אֱלִיָּהוּ בֵּן שָׁאוּל כֹּהֵן, արաբերեն՝إيلياهو بن شاؤول كوهين, դեկտեմբերի 6, 1924[1][2], Ալեքսանդրիա, Եգիպտոս - մայիսի 18, 1965[3][2], Դամասկոս, Սիրիա), առավել հայտնի է Էլի Կոհեն անվամբ, իսրայելցի լրտես։ Առավելապես հայտնի է Սիրիայում 1961-65 թվականներին իր լրտեսական աշխատանքներով, ուր սերտ հարաբերություններ է զարգացրել Սիրիայի քաղաքական և ռազմական վերնախավի հետ[4] և դարձել Պաշտպանության նախարարի ավագ խորհրդական[5]։
Էլի Կոհեն եբրայերեն՝ אלי כהן | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1924[1][2] |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Մահացել է | մայիսի 18, 1965[3][2] (40 տարեկան) |
Մահվան վայր | Դամասկոս, Սիրիա |
Գերեզման | անհայտ |
Քաղաքացիություն | Եգիպտոս և Իսրայել |
Մայրենի լեզու | եգիպտական արաբերեն |
Մասնագիտություն | հետախույզ, թարգմանիչ և ռազմական գործիչ |
Աշխատավայր | Մոսադ |
Ամուսին | Nadia Cohen? |
Eli Cohen Վիքիպահեստում |
Սիրիական հակահետախուզությունը բացահայտել է լրտեսական գործունեությունն ու Կոհենին դատապարտել նախապատերազմյան ռազմական դրության օրենքով՝ մահվան դատավճիռ կայացրել և կախաղան հանել հանրային վայրում՝ 1965 թվականին։
Երիտասարդական տարիներ և կարիերա
խմբագրելԿոհենը ծնվել է 1924 թվականին՝ Ալեքսանդրիայում, Եգիպտոս,՝ հրեական և սիոնիստական ընտանիքում[6]։ Հայրն այդտեղ է տեղափոխվել Հալեպից 1914 թվականին։ Նա ուսանել է Կահիրեի Ֆարուկ համալսարանում[7]։
1947 թվականի հունվարին Էլին զինվորագրվել է Եգիպտական բանակում որպես այլընտրանք բոլոր երիտասարդ հրեաների համար պետությանը պարտադիր վճարվող գումարի դիմաց, բայց նրան ճանաչել են ոչ պիտանի։ Ավելի ուշ նույն տարում նա լքել է համալսարաննն ու սկսել ուսանել տանը՝ Մուսուլման եղբայրների կողմից բռնությունների ենթարկվելուց հետո[8]։
Նրա ծնողներն ու երեք եղբայրները մեկնեցին Իսրայել 1949 թվականին, բայց նա մնաց Եգիպտոսում էլեկտրոնիկայի մասնագիտացմամբ ուսումն ավարտելու և հրեական ու սիոնիստական գործունեությունների համակարգման համար[9]։ Պետությունը հակասիոնիստական արշավ նախաձեռնեց 1951 թվականին՝ ռազմական հեղաշրջումից հետո, իսկ Կոհենը ձերբակալվեց ու հարցաքննվեց՝ կապված սիոնիստական գործունեության հետ։ Նա մասնակցել է Իսրայելի կողմից հովանավորվող տարբեր գործողություններին 1950-ականներին, չնայած որ Եգիպտոսի կառավարությունը չկարողացավ ապացուցել նրա ներգրավվածությունը «Գոշեն» գործողության հետ, որի նպատակը եգիպտոսաբնակ հրեաներին մաքսանենգ ճանապարհով երկրից դուրս հանելն ու Իսրայելում վերաբնակեցնելն էր Եգիպտոսում ուժեղացող թշնամանքի պատճառով[10]։
Իսրայելի գաղտնի ոստիկանությունը 1955 թվականին հավաքագրեց Եգիպտոսի հրեա քաղաքացիների նենգադուլի մի խումբ, որը փորձեց խաթարել Եգիպտոսի հարաբերություններն Արևմտյան ուժերի հետ՝ «Լավոնի գործ»-ով կապված։ Խումբը ռմբահարեց ամերիկյան և բրիտանական չզբաղեցրած տեղակայումները՝ բացառելով, որ այն կարող էր լինել եգիպտացիների արվածը։ Եգիպտոսի իշխանությունները բացահայտեցին լրտեսական ցանցը և անդամներից երկուսին դատապարտեցին մահապատժի։ Կոհենը, որն օգնել էր խմբին և ներառվել էր դրանում, մեղավոր չճանաչվեց. նրանք ոչ մի կապ չտեսան նրա և հանցագործների միջև։
Եգիպտոսի կառավարությունը մեծացրեց հրեաների վրա ճնշումն ու նրանցից շատերին արտաքսեց, Կոհենն էլ էր ստիպված լքել երկիրը 1956 թվականի դեկտեմբերին։ Նա ներգաղթեց Իսրայել Հրեական գործակալության օգնությամբ[11]։ Իսրայելի պաշտպանության բանակը նրան հավաքագրեց 1957 թվականին և ներառեց ռազմական հետախուզության մեջ, ուր նա դարձավ հակահետախուզության վերլուծաբան։ Այդ աշխատանքը ձանձրացնում էր նրան և նա փորձեց անդամագրվել Մոսադին, բայց վիրավորվեց, երբ Մոսադը նրան մերժեց և նա ազատվեց ռազմական հակահետախուզությունից։ Հաջորդող երկու տարիներին նա աշխատեց որպես արխիվի աշխատակից Թել Ավիվի ապահովագրության մի գործակալությունում։
1959 թվականին նա ամուսնացավ Նադիա Մաժալդի հետ, որն Իրաքից ներգաղթած հրեա էր ու հեղինակ Սամի Միխաելի քույրը։ Նրանք ունեցան երեք երեխա՝ Սոֆին, Իրիթն ու Շաին. ընտանիքը բնակվում էր Բաթ Յամում[12]։
Մոսադի հետ գործակցության սկիզբ
խմբագրելՄոսադը Կոհենին հավաքագրեց գլխավոր տնօրեն Մեիր Ամիթից հետո, քանի որ հատուկ գործակալ էին փնտրում, ով կներթափանցեր Սիրիայի կառավարություն։ Կոհենի անվան վրա կանգ առան գործակալության մերժված թեկնածուների անձնական գործերը նայելիս՝ այն բանից հետո, երբ ներկա ոչ մի գործակալ հարմար չէր այդ աշխատանքի համար։ Երկու շաբաթ Կոհենը վերահսկողության տակ էր և վճռվեց, որ նա հարմար թեկնածու է հավաքագրման և վարժանքների համար։ Նրան այնուհետև տեղեկացրեցին, որ Մոսադը որոշել է նրան անդամագրել և որ նա պետք է Մոսադի վարժանքների դպրոցում վեցամսյա ինտենսիվ դասընթացների մասնակցեր։ Նրա ավարտական զեկուցագրում նշված էր, որ նա ունի քացա կամ դաշտային գործակալ դառնալու բոլոր հատկանիշները[13]։
Նրան այնուհետև տվեցին կեղծ ինքնություն որպես սիրիացի գործարար, ով երկիր էր վերադառնում Արգենտինայում ապրելուց հետո։ Դա հաստատելու համար Կոհենը 1961 թվականին տեղափոխվեց Բուենոս Այրես[14][15]։ Այստեղ շփվեց արաբական համայնքի հետ և նրանց տեղեկացրեց, որ խոշոր գումար ունի, որը կարող է տրամադրել սիրիական «Բաաթ» կուսակցության նպատակների համար։ Այդ ժամանակ Սիրիայում այս կուսակցությունն անօրինական էր, բայց նրանք զավթեցին իշխանությունը երկու տարի անց։
Սիրիա
խմբագրելԿոհենը Դամասկոս տեղափոխվեց 1962 թվականի փետրվարին՝ Քամել Ամին Թաաբեթ կեղծանվամբ[16][17]։ Մոսադը զգուշորեն պլանավորել էր գործողությունները, որոնք նա պետք է կիրառեր սիրիացի բարձրաստիճան քաղաքական գործիչների, զինվորական պաշտոնյաների, ազդեցիկ հանրային գործիչների և դիվանագիտական համայնքի հետ հարաբերություններ հաստատելիս[11]։
Կոհենը շարունակեց վարել նույն կենսակերպը, ինչ ուներ Արգենտինայում՝ ժամանակը սրճարաններում անցկացնելով և լսելով քաղաքական բամբասանքները։ Նա նաև իր տանը խնջույքներ էր կազմակերպում սիրիացի նախարարների, գործարարների և այլոց համար։ Այդ խնջույքներին նա անսահմանափակ լիկյոր ու մարմնավաճառներ էր «հյուրասիրում»[4], և բարձրաստիճան պաշտոնյաները բացեիբաց քննարկում էին իրենց աշխատանքն ու ռազմական պլանները։ Կոհենն իրեն խմած էր ձևացնում այդպիսի խոսակցությունները քաջալերելու համար, որոնց համակ ուշադրություն էր տածում։ Նա նաև գումար էր պարտքով տրամադրում կառավարական պաշտոնյաներին և շատերը նրա մոտ էին գալիս խորհրդի համար[7]։
Հավաքագրված տեղեկություններ
խմբագրելԿոհենը տրամադրում էր հսկայական քանակությամբ հետախուզական տեղեկություններ Իսրայելի բանակին 1961-65 թվականներին ընթացքում։ Նա հետախուզական տեղեկություններն Իսրայելին հաղորդում էր ռադիոյով, գաղտնագրերով և հազվադեպ՝ անձնապես։ Նա գաղտնի կերպով ճամփորդել է Իսրայել երեք անգամ[10]։ Նրա ամենահայտնի ձեռքբերումը Գոլանի բարձունքներ այցն էր, ուր նա այնտեղ տեղակայված սիրիական ամրությունների մասին հետախուզական տվյալներ է հավաքում։ Ըստ մի չհաստատված, բայց հավատ ընծայող պատմության՝ նա մտահոգվել է արևի տակ գտնվող զինվորների համար և ամեն մի դիրքի համար ծառեր է տնկել տվել՝ իբրև թե ստվեր ապահովելու համար (սիրիացի զինվորները կիզիչ արևի տակ ստվերոտ վայր չունեին)։ Իսրայելի պաշտպանության ուժերը պնդել են, որ ծառերն օգտագործել են Վեցօրյա պատերազմում նշումների թիրախավորման համար, որը նրանց հնարավորություն տվեց երկու օրում գրավել Գոլանի բարձունքները[18]։
Կոհենը կրկնվող այցելություններ է կատարել հարավային սահմանային տարածքներ՝ ապահովելով լուսանկարներ և սիրիական ռազմական դիրքերի էսքիզներ[19]։ Նա նաև տեղեկացել է երեք բունկերների և ականանետերի հաջողված գծերի ստեղծման պլանների մասին։ Իսրայելի պաշտպանության ուժերն այլապես հուսով էին հայտնաբերել միայն մի գիծը[14][20][21]։ Կոհենն ունակ էր պարզել, որ սիրիացիները պլանավորել էին փոխել Հորդանան գետի հունը և այդպիսով Իսրայելին զրկել ջրային պաշարներից և նա տեղեկացրել է Իսրայելի զինուժին, որպեսզի վերացնեին այդ նպատակի համար պատրաստած տեխնիկան[22]։
Համարվում է, որ Կոհենի տեղեկությունները մինչև նրա ձերբակալումը կարևոր գործոն էին Վեցօրյա պատերազմում[23]։ Իսրայելի հաջողության համար՝ չնայած, որ հետախուզության որոշ փորձագետներ պնդում են, որ Գոլանի բարձունքների մասին նրա տրամադրած տեղեկությունները նաև հասանելի էին վերգետնյա և օդային հետախուզական տվյալների շնորհիվ[5]։
Բացահայտում
խմբագրելՍիրիայի հետախուզության նորանշանակ գնդապետ Ահմեդ Սուիդանին ոչ մեկի չէր վստահում և ատում էր Կոհենին։ Կոհենը 1964 թվականի նոյեմբերին դեպի Իսրայել իր գաղտնի այցի ընթացքում Մոսադին տեղեկացրեց բացահատված լինելու վախի մասին և պնդեց, որ ցանկանում է ավարտին հասցնել իր հանձնարարությունը Սիրիայում։ Այցի նպատակները տեղեկություններ հաղորդելն ու երրորդ երեխայի ծննդին ներկա լինելն ապահովելն էին։ Չնայած դրան, Իսրայելի հետախուզությունը նրան կրկին խնդրեց վերադառնալ Սիրիա։ Մինչ մեկնելը Կոհենը վստահեցրեց կնոջը, որ դա իր վերջին ճամփորդությունն է լինելու՝ դեպի տուն մշտական վերադարձից առաջ[9]։
1965 թվականի հունվարին սիրիացի պաշտոնավորները առավել ջանքեր գործադրեցին բարձրաստիճան լրտեսի բացահայտման ուղղությամբ՝ օգտագործելով Միութենական արտադրանքի հետախուզման սարքավորումներ և օժանդակություն ստանալով Միութենական փորձագետներից։ Նրանք ուսումնասիրում էին ռադիոհեռարձակման դադարի ընթացքում՝ հուսալով, որ կբացահայտվի ցանկացած անօրինական հաղորդում։ Նրանք հաջողությամբ բացահայտեցին ռադիոհաղորդումներ և հաջողեցին բացահայտել հաղորդողին։ Սուիդանիի ղեկավարած Սիրիական գաղտնի ծառայությունները Կոհենի բնակարան մտան հունվարի 24-ին և բռնեցին նրան Իսրայելին տեղեկություններ հաղորդելիս։
Դատվածություն և մահվան դատավճիռ
խմբագրելՌազմական տրիբունալը Կոհենին լրտեսության մեջ մեղավոր ճանաչեց և ռազմական օրենսդրությամբ մահվան դատավճիռ կայացրեց։ Նա շարունակ հարցաքննվել և տանջանքների է ենթարկվել։
Իսրայելը միջազգային քարոզարշավ սկսեց համաներման համար՝ հույսով, որ սիրիացիներին կհամոզի նրան մահապատժի չենթարկել։ Իսրայելի արտգործնախարար Գոլդա Մեիրը ղեկավարում էր քարոզարշավը, որի նպատակն էր Դամասկոսին հասկացնել Կոհենին կախաղան բարձրացնելու հետևանքների մասին։ Դիվանագետները, վարչապետները, խորհրդարանականները և Պողոս 6-րդ Պապը փորձեցին միջամտել։ Մեիրը նաև դիմեց Խորհրդային միությանը։ Բելգիայի, Կանադայի և Ֆրանսիայի կառավարությունները փորձեցին Սիրիայի կառավարությանը համոզել փոխել մահվան դատավճիռը[24], բայց սիրիացիները մերժեցին։ Նադիա Կոհենը փորձեց ներման խնդրանքով դիմել Փարիզում Սիրիայի դեսպանատուն, բայց չստացվեց։ Կոհենը 1965 թվականի մայիսի 15-ին թվագրված իր նամակում գրել է.«Իմ սիրելի Նադիա, ես քեզ խնդրում եմ ժամանակ չծախսել սգալու այն ամենը, ինչն արդեն անցել է։ Կենտրոնացիր, նայիր առաջ ավելի լավ ապագայի համար»։
Կոհենին կախաղան բարձրացրեցին Դամասկոսի Մարջե հրապարակում՝ 1965 թվականի մայիսի 18-ին։ Մահապատժի օրը ռաբբի տեսնելու նրա վերջին ցանկությունը հարգվել է բանտի ղեկավարության կողմից, և բեռնատարում նրան ուղեկցել է Սիրիայի տարեց գլխավոր ռաբբի Նիսիմ Ինդիբոն։ Նրան թույլ են տվել նաև վերջին նամակ գրել կնոջը։
Հուղարկավորություն
խմբագրելՍիրիան մերժեց Կոհենի մարմինը վերադարձնել Իսրայելում բնակվող նրա ընտանիքին և նրա կին Նադիան 1965 թվականի նոյեմբերին Ամին ալ-Հաֆիզին նամակ ուղարկեց՝ հայցելով վերջինիս ներողամտությունը Կոհենի գործողությունների համար և խնդրելով վերջինիս աճյունը։
Մոնթիր Մաոսիլին՝ Հաֆեզ ալ-Ասադի կառավարության նախկին ղեկավարը, պնդել է, որ 2008 թվականի օգոստոսին սիրիացիները նրան երեք անգամ հուղարկավորել են՝ Իսրայելի կողմից հատուկ գործողությամբ[25] աճյունն Իսրայել տեղափոխելը խոչընդոտելու համար։ Սիրիայի իշխանությունները շարունակաբար մերժել են Կոհենի ընտանիքի խնդրանքները աճյունը ստանալու համար։ Կոհենի եղբայրներ Աբրահամն ու Մորիսը ղեկավարել են եղբոր աճյունը վերադարձնելու քարոզարշավը։ Այժմ Կոհենի այրին է ղեկավարում այդ քարոզարշավը։
2016 թվականին իրենց «Սիրիական արվեստի գանձեր» կոչած սիրիական մի խումբ ֆեյսբուքում տեսանյութ վերբեռնեց՝ ցուցադրելով մահապատժից հետո Կոհենի մարմինը[26]։ Մինչ այդ ոչ մի ֆիլմ կամ տեսանյութ չէր ցուցադրվել։ Մամուլը 2018 թվականի հուլիսի 5-ին տեղեկացրեց, որ Կոհենի ձեռքի ժամացույցը դուրս է բերվել Սիրիայից։ Այրին նշեց, որ ժամացույցն ամիսներ առաջ վաճառքի էին հանել, իսկ Մոսադին հաջողվել է այն առգրավել։ Մոսադի ղեկավար Յոսի Կոհենն այն ներկայացրել է Կոհենի ընտանիքին մի արարողության ժամանակ, և այն այժմ ցուցադրվում է Մոսադի կենտրոնական գրասենյակում[27]։
Ժառանգություն
խմբագրելԿոհենն Իսրայելում ազգային հերոս ճանաչվեց, իսկ շատ փողոցներ ու շրջաններ անվանակոչվել են նրա անվամբ։ Վարչապետ Մենախեմ Բեգինը, պաշտպանության նախարար Էզեր Վայցմանը, աշխատակազմի ղեկավար Մորդեխայ Գուրը և Մոսադի հետախուզության մի քանի աշխատողներ մասնակցեցին 1977 թվականին կայացած Կոհենի որդու Բար Միցվային[28]։ Կոհենին նվիրված հուշաքար է տեղադրվել Երուսաղեմում՝ Հերցլ լեռան «Բացակա զինվորների այգում»[29]։
Դերասան Սաշա Բարոն Կոհենը մարմնավորել է Կոհենին Նեթֆլիքսի «Լրտեսը» սերիալում (2019 թ․)[30]։
Գոլանի բարձունքներում գտնվող Իսրայելի Էլիադ բնակավայրն անվանակոչել են նրա անվամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.izkor.gov.il/%D7%90%D7%9C%D7%99%D7%94%D7%95%20%D7%90%D7%9C%D7%99%20%D7%9B%D7%94%D7%9F/en_710641b305f5af9114d6b84366f33657
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 «Israel's Secret Operation to Recover the Watch of a Legendary Spy (Published 2018)». www.nytimes.com (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 5. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 5,0 5,1 «Eli Cohen's body was found, rumors fly». The Jerusalem Post | JPost.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Eli Cohen». www.jewishvirtuallibrary.org. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ 7,0 7,1 «Mossad's master of deception: the astounding true story of Israeli super-spy Eli Cohen».
- ↑ «The Spy Who Helped Win the Six-Day War». International Fellowship of Christians and Jews (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 18. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ 9,0 9,1 «Eli Cohen Official Web Site | Chronology | Sponsored by Maurice Cohen and the American Friends of Eli Cohen Memorial, Inc». web.archive.org. 2011 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ 10,0 10,1 «Online Hadracha Centrum». www.hadracha.org. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ 11,0 11,1 Thomas, Gordon (2013 թ․ փետրվարի 18). Gideon's Spies: The Inside Story of Israel’s Legendary Secret Service (անգլերեն). Aurum Press. ISBN 978-1-907532-57-3.
- ↑ «Unending agony for legendary spy Eli Cohen and his widow». Haaretz.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Katz, Yossi (2010). A voice called : stories of Jewish heroism. Internet Archive. Jerusalem [Israel] ; [Lynbrook], N.Y. : Gefen Publishing. ISBN 978-965-229-480-7.
- ↑ 14,0 14,1 Kahana, Ephraim (2006). Historical dictionary of Israeli intelligence. Lanham Maryland : The Scarecrow Press. ISBN 978-0-8108-5581-6.
- ↑ «Book sources» (անգլերեն).
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Israel Magazine (անգլերեն). Spotlight Publications Limited. 1973.
- ↑ Silva, Daniel (2011 թ․ հուլիսի 5). Daniel Silva GABRIEL ALLON Novels 1-4 (անգլերեն). Penguin. ISBN 978-1-101-53885-2.
- ↑ Dunstan, Simon (2013 թ․ փետրվարի 20). The Six Day War 1967: Jordan and Syria (անգլերեն). Bloomsbury Publishing. ISBN 978-1-84908-122-1.
- ↑ Black, Ian (1991). Israel's Secret Wars: A History of Israel's Intelligence Services (անգլերեն). Grove Press. ISBN 978-0-8021-3286-4.
- ↑ Youssef, Michael (2009 թ․ մարտի 18). You Want Me to Do What?: Get Off Your Blessed Assurance and Do Something! (անգլերեն). FaithWords. ISBN 978-0-446-54506-8.
- ↑ Aldouby, Zwy; Ballinger, Jerrold (1971). The shattered silence; the Eli Cohen affair. Internet Archive. New York, Coward, McCann & Geoghegan.
- ↑ Bradley, Michael; Carmichael, Thomas (2006). The Secret Services Handbook (անգլերեն). Barnes & Noble. ISBN 978-0-7607-8401-3.
- ↑ Inc, Time (1971 թ․ հուլիսի 9). LIFE (անգլերեն). Time Inc.
{{cite book}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «THE HISTORY OF ELIE COHEN : AN EGYPTIAN BORN JEW WHO BECAME ISRAEL'S GREATEST SPY». sefarad.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Former Assad aide: Eli Cohen's burial site unknown». Ynetnews (անգլերեն). 2008 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «New footage emerges of Eli Cohen on the gallows». Ynetnews (անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Watch of famed Israeli spy Eli Cohen recovered by Mossad». The Jerusalem Post | JPost.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «The saga of Eli Cohen, Israel's greatest spy». San Diego Jewish World (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունիսի 15. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Will Assad's Ouster Free Body of Israel Spy?». Israel National News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Andreeva, Nellie; Andreeva, Nellie (2018 թ․ ապրիլի 11). «Sacha Baron Cohen To Star As Eli Cohen In Netflix Limited Series 'The Spy'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլի Կոհեն» հոդվածին։ |