Էմմի Ռոսում
Էմմանուել Գրեյ Ռոսում (անգլ.՝ Emmanuelle Grey Rossum, սեպտեմբերի 12, 1986[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, որի մասնակցությամբ առավել հայտնի են «Խորհրդավոր գետ», «Օպերայի ուրվականը», «Վաղը չէ մյուս օրը» և «Պոսեյդոն» ֆիլմերը, ինչպես նաև Ֆիոնա Գալագերի դերով «Անամոթները» հեռուստասերիալը։
Էմմի Ռոսում Emmy Rossum | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1986[1][2] (38 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | հուդայականություն և քրիստոնեություն |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Սթենֆորդի համալսարան և Spence School?[3] |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, օպերային երգչուհի և հեղինակ-կատարող |
Ամուսին | Justin Siegel? և Sam Esmail? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Երեխաներ | Samantha Esmail? |
Կայք | emmyrossum.com |
Emmy Rossum Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԷմմի Ռոսումը ծնվել է Նյու Յորքում[4] և եղել է միայնակ մոր՝ Շերիլ Ռոսումի միակ երեխան[5][6], որն աշխատել է որպես կորպորատիվ լուսանկարիչ և ներդրումային բանկիր։ Աղջկա անունը նրա նախապապ Էմանուել Լվովիչ Ռոզումովսկու անվան իգական տարբերակն է, որը Ելիսավետգրադից Ամերիկա է գաղթել[7][8], որի պատվին էլ նրան անվանել են։ Նա Վերա Վոնգի զարմուհին է, որն ամուսնացած էր Էմմիի հորեղբոր՝ Արթուր Բեքերի հետ։ Նրա մայրը հրեա է, իսկ հայրն ունի բողոքական անգլիական և հոլանդական ծագում[9]։ Ռոսումի ծնողները ամուսնալուծվել են դեռ նրա ծնվելուց առաջ։ Նրան դաստիարակել է մայրը, հորն իր ամբողջ կյանքի ընթացքում տեսել է ընդամենը երկու անգամ[10] և իրեն հրեա է համարում[11][12][13]։
Ռոսումը մեկ տարվա ընթացքում հաճախել է Մանհեթենի «Կլարա Սփենսի մասնավոր դպրոց»[14], որից հետո թողել է ուսումը հանուն կարիերայի[15]։ Այնուամենայնիվ, նա իր միջնակարգ դպրոցի վկայականը ստացել է 15 տարեկանում՝ անցնելով Սթենֆորդի համալսարանի կրթական ծրագրով առաջարկվող Education Program for Gifted Youth շնորհալի դպրոցականների և ուսանողների համարառցանց վերապատրաստման դասընթացներ։ Նույն թվականին նա ընդունվեց Կոլումբիայի համալսարան[16]։
Յոթ տարեկանում[17] Ռոսումը կատարեց բոլոր 12 տոներով Happy Birthday to You երգը[18], դրանից հետո նրան ընդունեցին Մետրոպոլիտեն օպերայի Ելենա Դորիայի ղեկավարությամբ մանկական երգչախումբ[19]։ Հաջորդ հինգ տարիների ընթացքում նա երգեց բեմում երգչախմբի հետ և ելույթ ունեցավ այնպիսի մեծ օպերային կատարողների հետ, ինչպիսիք են՝ Պլասիդո Դոմինգոն, Լուչանո Պավարոտտին և Դենիս Գրեյվսը։ Ռոսումը երգել է 6 տարբեր լեզուներով 20 օպերային բեմադրություններում, այդ թվում՝ Բոհեմ, Տուրանդոտ, Միջամառային գիշերվա երազ[20] և Ֆաուստ (Քարնեգի հոլի շնորհանդեսը), ընդ որում, այդ ելույթների հոնորարը հաճախ չի գերազանցել 10 դոլարը։ Նա նաև աշխատել է Ֆրանկո Զեֆֆիրելլիի ղեկավարությամբ Կարմենում։ Էմմին հարցազրույցներից մեկում կատակել է, որ իր վոկալ տաղանդն ու երաժշտության հանդեպ հակումն արթնացել են այն բանի շնորհիվ, որ մայրը հղիության ընթացքում դասական երաժշտություն ու օպերաներ է լսել։
12 տարեկանում աղջիկը մեծացել է Մետրոպոլիտեն օպերայի մանկական դերերից։ Ստեղծագործության նկատմամբ աճող հետաքրքրությունը նրան դրդեց դերասանական վարպետության դասեր վերցնել Ֆլո Սալանտ Գրինբերգից[21] Նյու Յորքում «The New Actors Workshop» կոնսերվատորիայից։ Էմմին նաև գործակալ է ձեռք բերել և սկսել է մասնակցել բազմաթիվ դերերի համար նախատեսված լսումներին։
Դերասանական կարիերա
խմբագրելՌոսումի հեռուստատեսային դեբյուտը տեղի է ունեցել 1997 թվականին, երբ նա հայտնվեց «Կարգ ու կանոն» հեռուստասերիալում, որպես հրավիրված դերասանուհի, ով խաղացել է Էլիսոն Մարտինի դերը։ 1999 թվականին նա եղել է Էբիգեյլ Ուիլյամսի օժանդակ դերում «Ինչպես է պտտվում աշխարհը» սերիալում։ Նա նույնպես խաղացել է Քերոլայն Բլիսի դերը «Խուզարկու շուն» հեռուստասերիալում։ 1999 թվականին Ռոսումը ներկայացվել է «Երիտասարդ դերասան» մրցանակի «Հանճար» հեռուստատեսային ֆիլմում փայլուն դերասանական խաղի համար, որը նա համարում է լավագույնը իր դերասանական կարիերայում[22]։ Էմմին Օդրի Հեփբըրնի երկրպագուն էր, դրա համար զարմանալի չէ, որ իր մյուս դերը դարձել է երիտասարդ Օդրիի դերը ամերիկյան հեռուստառադիոընկերության հեռուստաֆիլմում ABC-ի Օդրի Հեփբըրնի պատմությունը (2000 թվական)։
2000 թվականին Ռոսումը մեծ կինոյում դեբյուտել է Ապալաչյան հնդկացի ցեղի որբ Դելեյդիս Սլոկամբի դերով «Երգ բռնողը» կինոժապավենում։ «Սանդենս» կինոփառատոնը բացած այս ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին դերասանների ակնառու կատարման համար։ Ռոսումը իր դերի համար «Լավագույն դեբյուտային դեր» անվանակարգում ստացել է «Անկախ ոգի» կինոմրցանակ, իսկ կոմպոզիցիան, որը ձայնագրվել է Դոլլի Փարթոնի հետ դուետով, ընդգրկվել է «Երգ բռնողը» ֆիլմի պաշտոնական սաունդթրեքում։ 2000 թվականին Variety ամսագիրը Էմմիին ներառել է «Տասը պարտադիր դերասան և դերասանուհիներ» ցանկում։
«Նոլա» ֆիլմում Ռոսումը խաղացել է մի աղջկա դեր, ով երազում էր երգիչ դառնալ։ Իր առաջին լուրջ ստուդիական՝ Քլինթ Իսթվուդի «Խորհրդավոր գետը» ֆիլմում նա նկարահանվել է Քեթի Մարկումի՝ փոքր բիզնեսի սեփականատեր Ջիմի Մարկումի, որին մարմնավորում է Շոն Փենը, դստեր դերը։ Էմմիի գլխավոր մարտահրավերը, ով հարմարվում էր Քեթիի դերում, «անմեղության մթնոլորտ ստեղծելն էր, որը հերոսի առանց այն էլ ողբերգական մահը դարձրեց հիշարժան և սրտաճմլիկ»[23]։
Հետո Ռոսումը ստացավ բեկումնային դեր Ռոլանդ Էմմերիխի «Վաղը չէ մյուս օրը» ֆիլմում, որը նվիրված է բնապահպանական աղետին։ Ավելի ուշ նա վերադարձավ Նյու Յորք, որտեղ նա վերջինն էր լսումների ժամանակ Քրիստինա Դաեի բաղձալի դերի համար կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերի «Օպերայի ուրվականը» էկրանային ադապտացիայում։ Տաղանդների որոնման միջազգային ծրագրի շրջանակներում, թեև հենց վերջին պահին հասնելով լսումների ընտանիքի մասնակցության շնորհիվ[24]՝ Ռոսումը առաջարկ է ստանում անձնական լսումներ անցնել Նյու Յորքի Ուեբերի տանը։
«Օպերայի ուրվականի» լսումների ժամանակ Էնդրյու Լլոյդ Ուեբերի բնակարանները աչքի էին ընկնում։ Ես ներս մտա և սկսեցի երգել նվագակցությամբ։ Էնդրյուն ներդ մտավ հենց այն պահին, երբ մենք պատրաստվում էինք լսումների։ Նա ոչ բարևեց, ոչ ներկայացավ, այլ ուղղակի նստեց իմ դիմաց և ասաց․ «Սկսե՞նք»․ ես նույնպես չներկայացա, գլխով արեցի նվագակցողին և երգեցի շոուի ամենամեծ համարը։ Որից հետո նա ոտքի կանգնեց և ասաց․ «Դա հիանալի էր։ Իմ անունը Էնդրյու է»։
Մինչ համանուն ֆիլմում նկարահանվելը դերասանուհին ոչ մի անգամ չի նայել մյուզիքլի բեմական տարբերակը։ Բայց դա չխանգարեց նրան առաջադրվել հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն դերասանուհի կատակերգության կամ մյուզիքլի մեջ» անվանակարգում։ Նա ամենաերիտասարդ դերասանուհին է, ով երբևէ առաջադրվել է այս մրցանակին[25]։ «Սատուրն» մրցանակի և մի քանի այլ մրցանակների հետ մեկտեղ նա նաև արժանացել է «ԶԼՄ-ների կինոքննադատների ասոցիացիայի» մրցանակին «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում։
2006 թվականին Ռոսումը հայտնվել է Պոսեյդոն ֆիլմում՝ Վոլֆգանգ Փեթերսեն բեմադրած «Պոսեյդոնի» աղետ-արկածային ֆիլմի մեծ բյուջեի ռիմեյքում։ Նա մարմնավորել է Կուրտ Ռասելի կերպարի՝ Ռոբերտ Ռեմսի դստեր՝ 19-ամյա Ջենիֆեր Ռեմսիին, ով ակտիվ և դիմացկուն աղջիկ է, որն ակնհայտորեն չի ընկնում նեղության մեջ գտնվող կույսի սահմանման տակ[26]։
2006 թվականին Ռոսումը հասցրել է խաղալ նաև Ջուլիետ Կապուլետի դերը Ուիլյամսթաուն թատերական փառատոնի բեմադրության մեջ՝ Ուիլյամ Շեքսպիրի համաշխարհային հայտնի ստեղծագործության հիման վրա[27]։ 2009 թվականի սկզբին Ռոսումը նկարահանվել է «Վիշապի մարգարիտ։ Էվոլյուցիա» ճապոնական մանգայի կինոադապտացիայում։ Դերասանուհու խոսքով՝ այս դերը ամենադժվարն էր այն ամենից, ինչ նա երբևէ ստիպված է եղել խաղալ[28]։
Նրա հաջորդ դերը էկրանին «Կանչ» ֆիլմում[29][30], որը 2009 թվականի նոյեմբերին դարձել է «Սանդենս» կինոփառատոնի ժյուրիի ընտրություն։ Ռոսումը մասնակցել է նաև այսպես կոչված Բրոդվեյի թատրոնի 24-ժամյա պիեսներին, որոնցում դերասանները, գրողները և ռեժիսորները միավորվել են ստեղծելու և բեմադրելու վեց պիես, յուրաքանչյուրը մեկ գործողությամբ։ Նրանք խաղացել են առանց ընդմիջման 24 ժամ, որպես քաղաքային արվեստի գործընկերության համաձայնագրի մաս։ Ռոսումը հայտնվել է Ուորեն Լեյթի «Հանապազօրյա հացը» ներկայացման մեջ, որի ռեժիսորը Լյուսի Տիբերգհենն է[31]։
2009 թվականի դեկտեմբերին Էմմին ընդգրկվել է ամերիկյան Showtime կաբելային հեռուստաալիքի «Անամոթներ» սերիալի փորձնական սերիալի դերասանական կազմում՝ Ուիլյամ Հ. Մեյսիի, Ջոան Կուզակի և Ջասթին Չաթվինի նման աստղերի կողքին[32]։ 2011 թվականի ամռանը Ռոսումը նկարահանվել է DJ Կարուզոյի «Ներսում» ֆիլմում, որը տարածվում էր սոցիալական ցանցերի ծառայությունների միջոցով (քանի-որ սոցիալական ֆիլմ է)։ Ինթելի և Տոշիբաի ֆինանսական աջակցությամբ ֆիլմը ցուցադրվել է մի քանի սեգմենտներում, ինչպիսիք են Facebook-ը, YouTube-ը և Twitter-ը։
Երաժշտական կարիերա
խմբագրել«Օպերայի ուրվականը» ֆիլմի պրեմիերաից հետո Էմմին դասական երաժշտության ալբոմ ձայնագրելու մի քանի առաջարկներ է ստացել, որոնցից հրաժարվել է մեյնսթրիմի հանդեպ իր հակվածության պատճառով և, ի վերջո, որոշել է ձայնագրել ժամանակակից հանրաճանաչ երաժշտության ալբոմ։ «Ալբոմը ստեղծելու ընթացքում ինձ ոգեշնչում էին այն ստեղծագործությունները, որոնք ամեն օր լսվում էին ռադիոյից։ Նրանց պարզապես անհնար է լսել»,—բողոքում էր աղջիկը հարցազրույցներից մեկում։ «Նրանց մեջ այնքան քիչ հուզական բացահայտում կա»[33]։ Իր երաժշտության հնչողությունն ու ոճը Էմմին բնութագրել է այսպես. «Դա փոփ երաժշտություն է, բայց ոչ բաբլգամ-փոփ Բրիթնի Սփիրսի ոգով։ Ես ուզում եմ, որ իմ ստեղծագործությունները հնչեն Դեյվիդ Գրեյի կամ Էնի Լենոքսի երգերի ոգով։ Հանուն դրա ես օրական 12 ժամ անցկացնում էի ստուդիայում»[34]։ Ռոսումի խոսքերով, իրեն ոգեշնչում են Դոլլի Փարթոնը, Մադոննան, Շերը և Բարբրա Ստրեյզանդը։
Նրա առաջին դեբյուտային ալբոմը՝ Inside Out-ը, արտադրվել է Ստյուարտ Բրոլիի կողմից։ Ալբոմը թողարկվել է 2007 թվականի հոկտեմբերի 23-ին և ԱՄՆ-ի չարթերում հասել է 199-րդ հորիզոնականին։ Ալբոմի առաջխաղացման նպատակով Geffen Records ընկերությունը ներառել է «Slow Me Down» ստեղծագործությունը Hollywood Records լեյբլի «Girl Next» ժողովածուի երկրորդ հատորի կազմում, որը թողարկվել է 2007 թվականի հուլիսի 10-ին։ Նույն թվականին Էմմին Yahoo!-ի ունկնդիրների քվեարկության արդյունքում դարձավ ամսվա արտիստ, ինչպես նաև հաղթեց MSN-ում։ 2007 թվականի դեկտեմբերին երիտասարդ երգչուհին թողարկել է Carol of The Bells մինի ալբոմը, որն իր մեջ ներառում է սուրբծննդյան երեք երգ։
Նույն թվականին նա կատարեց ազգային օրհներգը Infineon ուղու վրա Toyota / Save Mart 350 NASCAR Nextel Cup Series մրցավազքի առաջնության ժամանակ և ելույթ ունեցավ Փերիս Հիլթոնի ներկայացնում է ծրագրում Հոլիվուդի Ալ Ռեյ թատրոնում։ 2007 թվականի հոկտեմբերի 27ին Էմմին կրկին երգեց ազգային օրհներգը, այս անգամ 2007-08 մրցաշրջանի Նյու Ջերսի Դևիլսի առաջին տնային խաղում, որը միաժամանակ դարձավ թիմի առաջին խաղը նորակառույց Պրուդենշալ կենտրոնում։ Ռոսումը նաև երգել Է Հոլիվուդի Սուրբ Ծննդյան տոնակատարությանը Լոս Անջելես-Grove[35] թաղամասում և Սուրբ Ծննդյան տոնածառի լուսավորության արարողությանը Ատլանտայում, Ջորջիա նահանգում[36]։
Աղջիկը իր ձայնը նկարագրում է որպես քնարական սոպրանո, չնայած խոստովանում է, որ այն դեռ ձևավորվում է[37]։
2008 թվականի ամռանը Էմման հայտարարեց, որ սկսել է ձայնագրել իր երկրորդ ստուդիական ալբոմը[38]։ 2009 թվականի ամռանը նա միացավ Counting Crows-ին, Augustana-ին և Michael Franti & Spearhead-ին, որպես «հատուկ հրավիրված հյուր» իրենց «Traveling Circus and Medicine Show» շրջագայության ընտրված ելույթների համար։ 2010 թվականին Ռոսումը Ալեքս Բենդի և Շանտալ Կրեվյազուկի երգեց «Cruel One» երգը Ալեքսի «We’ve All Been There» դեբյուտային սոլո ալբոմի համար։ Երգը հասանելի է ալբոմի ընդլայնված տարբերակում, որը կոչվում է «We’ve All Been There (Deluxe Version)»։ Ռոսումը շարունակում է մշակել իր ձայնը ZajacStudio, Inc, ձայնագրման ստուդիայում հիմնադրվել է սոպրանո Ջոան Ս. Զայացի կողմից (անգլ.՝ Joann C. Zajac)[39]։
Բարեգործական գործունեություն
խմբագրելՌոսումը YouthAIDS կազմակերպության դեսպանն է[25]։ Նա նաև «PiNKiTUDE»-ի դեսպանն է, որի նպատակն է բարձրացնել կանանց իրազեկությունը կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ[40]։ Բացի այդ, Էմմին բնապահպան է։ Նա հայտնվել է մի քանի սոցիալական գովազդներում, որոնց նախաձեռնողը բնական ռեսուրսների պահպանության խորհրդի հիմնադրամն էր (կարճ․ NRDC)[41]։ Նա նաև համագործակցում է ամերիկյան «Global Green» ստորաբաժանման հետ՝ գումար հավաքելով շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական անվտանգության խնդիրների լուծման համար[42]։ 2009 թվականի մայիսի 26-ին Էմմի Ռոսումը մասնակցել է ցուցարարների երթին, որոնք համաձայն չեն Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի որոշման հետ, արգելել նույնասեռ ամուսնությունները Արևմտյան Հոլիվուդում 8-րդ առաջարկի համաձայն[43]։
Անձնական կյանք
խմբագրելՌոսումն ունի ցելիակիա և աուտոիմուն հիվանդությունները, որի դեպքում մարմինը չի հանդուրժում գլյուտեն կամ ցորեն պարունակող ցանկացած սնունդ։ Դա պարզվել է MTV News-ում՝ նրա 22-ամյակին նվիրված թողարկումներից մեկում. նա չի կարողացել տեսախցիկի առջև կեքս ուտել՝ ծամելով միայն կեքսը ծածկող գլազուրը[44]։
Մեկուկես տարվա ընթացքում Ռոսումը ամուսնացած էր երաժշտական պրոդյուսեր Ջասթին Սիգել հետ, նախքան նա ամուսնալուծության հայց ներկայացրեց 2009 թվականի սեպտեմբերի 25-ին[45]։ 2009 թվականի ամռանը Counting Crows ռոք խմբի հյուրախաղերին մասնակցելուց հետո Էմմին սկսել է հանդիպել խմբի մենակատար Ադամ Դյուրիցի հետ[46]։ 2010 թվականի սեպտեմբերին զույգը բաժանվեց[47]։ 2015 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ նա նշանվել է ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Սեմ Էսմեյլի հետ, ում հետ մինչ այդ հանդիպել էր երկու տարի[48]։ 2017 թվականի մայիսի 28-ին Ռոսումը և Էսմեյլը ամուսնացան[49]։ 2021 թվականի մայիսի 24-ին ամուսիններն ունեցան դուստր[50]։ 2023 թվականի ապրիլի 5-ին ամուսինները որդի ունեցան[51]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայկական անվանուն | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1997 | ս | Կարգ ու կանոն | Law & Order | Էլիսոն Մարտին |
1998 | ս | Ինչպես է պտտվում աշխարհը | As The World Turns | Էբիգեյլ Ուիլյամս |
1998 | հ/ֆ | Միայն սերը | Only Love | Լիլի |
1998 | ս | Իրենց սեփական կամքը | A Will of Their Own | Սարան 10 տարեկանում |
1998 | հ/ֆ | Գրեյս և Գլորին | Grace & Glorie | Լուան |
1999 | հ/ֆ | Հանճար | Genius | Քլեր Էդիսոն |
1999 | ս | Հոտոտում | Snoops | Քերոլայն Բիլս |
2000 | ֆ | Երգ բռնողը | Songcatcher | Դելեյդիս Սլոկամբ |
2000 | ֆ | Ճակատագրից չես հեռանա | It Had to Be You | երիտասարդ աղջիկ |
2000 | հ/ֆ | Օդրի Հեփբերնի պատմությունը | The Audrey Hepburn Story | երիտասարդ Օդրի Հեփբերն |
2001 | ֆ | Ամերիկյան ռապսոդիա | An American Rhapsody | Շեյլան 10 տարեկանում |
2001 | ֆ | Հատուցման ռոք | Happy Now | Ջենի Թոմաս / Նիկի Թրենտ |
2001 | ս | Պրակտիկա | The Practice | Էլիսսոն Էլիսոն |
2002 | ֆ | Ապասիոնատ | Passionada | Վիկի Ամոնտ |
2003 | ֆ | Նոլա | Nola | Նոլա |
2003 | ֆ | Խորհրդավոր գետ | Mystic River | Քեթի Մարկում |
2004 | ֆ | Վաղը չէ մյուս օրը | The Day After Tomorrow | Լորա Չապման |
2004 | ֆ | Օպերայի ուրվականը | The Phantom of the Opera | Քրիստինա Դաե |
2006 | ֆ | Պոսեյդոն | Poseidon | Ջենիֆեր Ռեմսի |
2009 | ֆ | Վիշապի մարգարիտ։ Էվոլյուցիա | Dragonball Evolution | Բուլմա |
2009 | ֆ | Կանչ | Dare | Ալեքս Ուոքեր |
2011 | ֆ | Ներսում | Inside | Քրիստինա Պերասո |
2011—2019 | ս | Անամաթները | Shameless | Ֆիոնա Գալագեր |
2013 | ֆ | Հրաշալի էակներ | Beautiful Creatures | Ռիդլի Դյուքեյն |
2014 | ֆ | Մինչև ես անհետանամ | Before I Disappear | Մեգգի |
2014 | ֆ | Գիսաստղ | Comet | Քիմբերլի |
2014 | ֆ | Դու՝ դու չես | You’re Not You | Բեկ |
2018 | ֆ | Հիմար ու անիմաստ ժեստ | A Futile and Stupid Gesture | Քեթրին Ուոքեր |
2018 | կարճ | Ոտնձգություն | That’s Harassment | լրագրող |
2019 | ֆ | Ձյունամաքրիչ | Cold Pursuit | Քիմ Դեշ |
2019 | ս | Միստեր Ռոբոտ | Mr. Robot | երգող սաղմոսներ |
2021 | ս | Անամոթներ — Ամոթի սրահ | Shameless Hall of Shame | Ֆիոնա Գալագեր |
2022 | մ/ֆ | Անջելինա | Angelyne | Անջելին |
2023 | ս | Լեփ-լեցուն սենյակ | The Crowded Room | Քենդի Սալիվան |
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրելՏարեթիվ | Մանրամասներ | Ամենաբարձր տեղը աղյուսակում | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
US | |||
2007 | Inside Out
|
199 |
|
Մինի ալբոմներ
խմբագրելՏարեթիվ | Մանրամասներ | Ծանոթագրություններ |
---|---|---|
2007 | Carol of the Bells
|
Սուրբ Ծնունդյան |
Սինգլներ
խմբագրելՏարեթիվ | Սինգլ | Ծանոթագրություններ |
---|---|---|
2007 | «Slow Me Down» | Hot Canadian Digital Singles #37 |
Տեսահոլովակներ
խմբագրելՏարեթիվ | Անվանում | Ռեժիսոր |
---|---|---|
2007 | «Slow Me Down» | Թոմաս Քլոս[52] |
«The Great Divide» | ||
«Inside Out» | ||
«Stay» | ||
«Falling» | Ադամ Մորտիմեր[53] |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՄրցանակ | Տարեթիվ | Կատեգորիա | Աշխատանքի անվանումը | Արդյունք |
---|---|---|---|---|
Անկախ ոգի | 2001 | Լավագույն դեբյուտային դեր | Երգ բռնող | Անվանակարգ |
Ոսկե գլոբուս | 2005 | Լավագույն դերասանուհի կատակերգական ֆիլմում կամ մյուզիքլում | Օպերայի ուրվական | Անվանակարգ |
Սատուրն | 2005 | Լավագույն երիտասարդ դերասան կամ դերասանուհի | Օպերայի ուրվական|style="background: #99FF99; color: black; vertical-align: middle; text-align: center; " class="yes table-yes2"|Հաղթանակ | |
Սպուտնիկ | 2005 | Լավագույն դերասանուհի կատակերգական ֆիլմում կամ մյուզիքլում | Օպերայի ուրվական | Անվանակարգ |
Սպուտնիկ | 2015 | Կատակերգական հեռուստասերիալի կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի | Անամոթները | Անվանակարգ |
MTV Movie Awards | 2005 | Տարվա լավագույն բեկում | Վաղը չէ մյուս օրը | Անվանակարգ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ https://www.latimes.com/archives/la-xpm-2004-dec-27-et-rossum27-story.html
- ↑ Hicks, Chris (2004 թ․ ապրիլի 11). «DVD pleases 'Passionada' director». Deseret News (Salt Lake City). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Emmy Rossum Biography (1986-)». filmreference.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Emmy Rossum biography from E! Online». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Татьяна Разумовская «Мой дед: Самсон Львович Разумовский» Արխիվացված 2020-06-22 Wayback Machine: Двоюродным братом деда Эмми Россум был скульптор Лев Самсонович Разумовский.
- ↑ «Twitter/EmmyRossum». 2013 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Venice Magazine». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Thomas, Karen (2007 թ․ հոկտեմբերի 24). «From movies to music, Emmy Rossum is doing it all». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Baylen, Ashley (2013 թ․ մայիսի 28). «EXCLUSIVE: Interview With 'Shameless' Star, Emmy Rossum». shalomlife.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Emmy Rossum [@emmyrossum] (January 17, 2013). «This is my first trip to Russia. My family heritage is part Russian so I'm psyched to see where I come from. Moscow! #BeautifulCreatures» (Թվիթ) – via Թվիթթեր.
- ↑ Emmy Rossum [@emmyrossum] (November 9, 2016). «I am a woman. I am Jewish. I am marrying an Arab American. My sister in law is handicapped. I'm a victim of sexual violence. It's personal» (Թվիթ) – via Թվիթթեր.
- ↑ «Emmy Rossum Picture, Profile, Gossip, and News». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Entertainment Biography-Emmy Rossum». Wireimage.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Emmy Rossum:Rising Star Արխիվացված 2012-03-06 Wayback Machine Hillel: The Foundation for Jewish Campus Life
- ↑ «In Step With: Emmy Rossum». Parade Magazine. 2004 թ․ դեկտեմբերի 19.
- ↑ Joffe, Jessica. «Emmy Rossum: Hollywood’s newest It Girl.» Glamour: September 2006. p 326-7, 392
- ↑ «Children's Chorus Auditions». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Emmy Rossum : Biography». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Emmy-Online.org». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «.:The Phantom Of The Opera:. Биография Эмми Россам». 2005-01. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Bloom, Nate (2004 թ․ հունիսի 11). «Celebrity Jews». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Morales, Wilson (2004-12). «Andrew Lloyd Webber's The Phantom Of The Opera: An Interview with Emmy Rossum». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 1-ին.
- ↑ 25,0 25,1 «Population Services International: Youthaids Ambassadors». Projects.psi.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Jacobs, Evan. «EXCLUSIVE INTERVIEW: Emmy Rossum Talks About Remaking The Poseidon Adventure». MovieWeb.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Simonson, Robert (2006 թ․ օգոստոսի 2). «Austin Lysy and Emmy Rossum Are Romeo and Juliet at Williamstown, Aug. 2-13». Playbill News. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Parade Magazine Emmy Rossum Compares New Role to Childbirth Արխիվացված 2012-09-10 Wayback Machine
- ↑ Bartyzel, Monika (2008 թ․ հունիսի 4). «Emmy Rossum Accepts the 'Dare'». Cinematical. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Emmy Rossum». Emmy-online.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Exclusive: See Crudup, Dratch, Perez, Rossum, and Blakley Rehearse Saucy Play — Vulture». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 78 (օգնություն) - ↑ «Emmy Rossum to star in Showtime pilot». Reuters. 2009 թ․ դեկտեմբերի 17.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «joffe2
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «joffe3
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «• Emmy-Online.org • Your ultimate source for actress Emmy Rossum!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Atlanta Tree lighting». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Emmy Rossum Interview at Emmy-Rossum Fan.com». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Hey guys! van Emmy Rossum op Myspace». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Joann C. Zajac — Vocal Technique — Current Roster». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 15 (օգնություն) - ↑ «Actress Emmy Rossum to Act as Official Spokesperson of PiNKiTUDE». Prnewswire.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ http://emmyrossummedia.com/videos/19/nrdc-action-fund-commercial-emmys-spot Արխիվացված 2012-03-24 Wayback Machine and http://emmyrossummedia.com/videos/18/nrdc-action-fund-commercial-feat.-emmy Արխիվացված 2012-03-24 Wayback Machine
- ↑ «Natural Beauty». An Emmy Rossum Fansite. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Emmy Rossum Pictures — CA Court To Issue Ruling On Constitutional Amendment Banning Gay Marriages — Zimbio». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 21 (օգնություն) - ↑ «Emmy Rossum Races For The Cure And Gets A Birthday Surprise From MTV News». Moviesblog.mtv.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Emmy Rossum's Husband Files for Divorce». American Superstar Magazine. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Farber, Jim (2009 թ․ հոկտեմբերի 8). «New couple Emmy Rossum and Adam Duritz make sweet music together». Daily News. New York. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Everett, Cristina (2010 թ․ նոյեմբերի 23). «Emmy Rossum and Counting Crows frontman Adam Duritz call it quits». Daily News. New York. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Emmy Rossum Engaged to Sam Esmail». People (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Emmy Rossum Marries Mr. Robot Creator Sam Esmail — See Her Stunning Dress». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 49 (օգնություն) - ↑ «Surprise! Emmy Rossum Welcomes Baby Girl with Husband Sam Esmail — and Shares Photos from Pregnancy!». PEOPLE.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 26-ին.
- ↑ {{Cite web|lang=en|url=https://www.instagram.com/p/Cqs4l7huKHf/ Արխիվացված 2023-04-07 Wayback Machine
- ↑ «Thomas Kloss resume» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Gavin Kelly resume Արխիվացված 2010-11-26 Wayback Machine Adam Egypt Mortimer Արխիվացված 2011-02-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմի Ռոսում» հոդվածին։ |