Օպերայի ուրվականը (ֆիլմ, 2004)
«Օպերայի ուրվականը» (անգլ.՝ The Phantom of the Opera), ամերիկյան երաժշտական ֆիլմ, նկարահանված ռեժիսոր Ջոել Շումախերի կողմից 2004 թվականին, ըստ Էնդրյու Լլոյդ Ուեբերի համանուն մյուզիքլի, որն իր հերթին բեմադրվել էր ֆրանսիացի գրող Գաստոն Լեռուի համանուն վեպի հիման վրա։ Ջերարդ Բաթլերը կատարել է Ուրվականի դերը, իսկ Էմմի Ռոսումը և Պատրիկ Ուիլսոնը՝ Կրիստինայի և Ռաուլի, համապատասխանաբար։ Նաև ֆիլմում նկարահանվել են Միրանդա Ռիչարդսոնը, Մինի Դրայվերը և Ջենիֆեր Էլիսոնը՝ երկրորդական պլանի դերերում։
Օպերայի ուրվականը անգլ.՝ The Phantom of the Opera | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[1][2][3][…], դրամա[1][2], երաժշտական ֆիլմ[1][2][3][…] և վեպի էկրանավորում |
Հիմք | Օպերայի ուրվականը և Օպերայի ուրվականը |
Թվական | դեկտեմբերի 16, 2004[4] և 2004 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոել Շումախեր[2][3][5][…] |
Պրոդյուսեր | Էնդրյու Լլոյդ Ուեբեր |
Սցենարի հեղինակ | Էնդրյու Լլոյդ Ուեբեր և Ջոել Շումախեր |
Դերակատարներ | Ջերարդ Բաթլեր[1][6][3][…], Էմմի Ռոսում[1][6][7][…], Պատրիկ Ուիլսոն[1][6][7][…], Միրանդա Ռիչարդսոն[6][7][8], Միննի Դրայվեր[6][7], Քիարան Հայնդս[6][7], Սայմոն Քելոու[6][7], Մյուրեյ Մելվին[6], Քևին ՄաքՆելլի[6], Ռամին Կարիմլու[6], Պասկալ Լանգդեյլ[6], Ջենիֆեր Էլիսոն[6][7], Վիկտոր ՄաքԳուայր[6], Ջեյմս Ֆլիթ[6][7] և Փոլ Բրուք[6] |
Օպերատոր | Ջոն Մեթիսոն |
Երաժշտություն | Էնդրյու Լլոյդ Ուեբեր |
Մոնտաժ | Թերրի Ռոուլինգս |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Նկարահանման վայր | Pinewood Studios |
Կինոընկերություն | Really Useful Group և Joel Schumacher Productions? |
Տևողություն | 143 րոպե |
Բյուջե | 70 000 000 $ |
Շահույթ | 154 270 000 $ |
Պաշտոնական կայքէջ |
Նախագիծը սկնզբ էր առել դեռևս 1989 թվականին, սակայն նկարահանումները սկսվել են ընդամենը 2002 թվականին, քանի որ Լլոյդ Ուեբերը և Ջոել Շումախերը ոչ մի կերպ չէին կարողանում համատեղել իրենց աշխատանքային ժամկետացանկերը։ Նկարահանումները անց էին կացվում «Pinewood» ստուդիայում, այն ժամանակ, երբ «բնական» դրվագները ստեղծվում էին համակարգչային գրաֆիկայի և դեկորացիայի օգնությամբ։ Էմմի Ռոսումը, Պատրիկ Ուիլսոնը և Մինի Դրայվերը նախկինում պրոֆեսիոնալ զբաղվել էին երգեցողությամբ, իսկ Ջերարդ Բաթլերը վոկալի դասեր էր վերցնում։ Ֆիլմի ընդհանուր համաշխարհային հավաքները կազմել են մոտավորապես $158 միլիոն, իսկ արձագանքները խառն են ստացվել։ Հիմնական քննադատությունը եղել է ռեժիսուրայի և սցենարի հասցեին, սակայն բարձր է գնահատվում դերասանների և ֆիլմի նկարիչների աշխատանքը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2004 թվականի դեկտեմբերի 10-ին Մեծ Բրիտանիայում և դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում։
Սյուժե
խմբագրելՀիմնական գործողությունները ընդմիջվում են միջերգանքներով, որը հասկանալ է տալիս, որ գործողությունները տեղի են ունենում հերոսների հիշողություններում։
1870 թվականի հուլիսի 2։ Փարիզյան «Պոպուլեր Օպերա» թատրոնում, որը վերջերս էր գնվել երկու գործարարների կողմից, սկանդալ է։ Թատրոնում հաճախ են տեղի ունենում դժբախտ պատահարներ, որոնք շատերը կապում են ոմն «Օպերայի Ուրվականի» հետ։ Օպերայի պրիմադոննան՝ իտալուհի Կարլոտա Գուիդիչելին, հրաժարվում է այդպիսի պայմաններում կատարել իր դերը (նրանից հետո, երբ նրա վրա է ընկնում թատրոնի ետին վարագույրը), և նրան փոխարինում են բոլորին անհայտ երգչաքմբային երգչուհի Կրիստինա Դաեյով։ Միաժամանակ Ռիշար Ֆիրմենը և Ժիլ Անդրեն՝ թատրոնի նոր տերերը, ուրվականից նամակ են ստանում, որտեղ նա թելադրում է իր պայմանները։
Կրիստինայի ելույթը խլացուցիչ հաջողություն է ունենում, որը նրան ակնթաթորեն վեր է ածում օպերայի աստղի։ Աղջկան շնորհավորելու գալիս է նրա մանկության ընկեր վիկոնտ Ռաուլ դը Շանյին, որը նրա հանդեպ նուրբ զգացմունքներ է տածում։ Սակայն Կրիստինան նրանից թաքցնում է, թե ինչում է նրա հաջողության գաղտնիքը։ Երգացողություն նրան սովորեցրել է ոմն խորհրդավոր ուսուցիչ, ում նա անվանում է «երաժշտության հրեշտակ»։ Նրան թվում է, որ դա նրա մահացած հոր ոգին է։
Ռաուլի հետ հանդիպումից հետո հայելու մեջ նրան երևում է դիմակով մարդու ստվեր, ով հիպնոսացնում է նրան իր ձայնով և ստիպում հետևել իրեն թատրոնի տակ գտնվող ստորերկրյա անձավներ՝ հայելու հետևում գտնվող գաղտնի մուտքով։ Նա էլ հենց «երաժշտության հրեշտակն է», նույն ինքը «Օպերայի Ուրվականը»։ Նա հիացած է իր աշակերտուհու ելույթով։ Սակայն երբ Կրիստինան Ուրվականի դեմքից հանում է դիմակը, վերջինս սաստիկ կատաղում է, չնայած և հասցնում է իր դեմքը ծածկել ձեռքերով։
Միևնույն ժամանակ թատրոնում խառնաշփոթ է։ Ֆիրմենը և Անդրեն շոկի մեջ են իրենց անհետացած նոր աստղի պատճառով և սպառնալիքներով նամակներից, որոնք նրանց ուղարկում է Ուրվականը։ Այլ նամակներ գալիս են վիկոնտին և Կարլոտային։ Միաժամանակ, նրանք վայելք են ապրում նրանից, թե ինչ աղմուկ է այն առաջացնում իրենց թատրոնի շուրջ, հրապուրելով հասարակությանը։ Նամակներից մեկում Ուրվականը պահանջում է, որ Կրիստինան գլխավոր դերին նշանակվի նոր կատակերգությունում՝ «ill Muto», իսկ Կարլոտային նա բաժին է հանում ծաղրածուի համր դերը։ Ֆիրմենը հպարտորեն հրաժարվում է հետևել նրա ցուցումներին և նրանք, Անդրեի հետ միասին, դերերը բաշխում են լրիվ հակառակ ճշտությամբ։
«ill Muto»-ի պրեմիերայի ժամանակ Ուրվականը հայտնվում է սրահում, լուսավորման բեմահարթակի վրա, միաժամանակ ընթացքում սպանելով իրեն խանգարել ցանկացող լուսավորող Ջոզեֆ Բուկեին։ Փոխարինելով սփրեյի սրվակը, նա Կարլոտային զրկում է ձայնից, ստիպելով նրան «կռկռալ» բեմի վրա։ Ֆիրմենը և Անդրեն ստիպված են ընդունել նրա պայմանները։ Սակայն Կրիստինան այժմ արդեն հիացած չէ «հրեշտակով», նա վախենում է նրանից, ով վեր է ածվել նպատակասլաց մարդասպանի։ Նա Ռաուլից օգնություն է աղերսում և վերջինս երդվում է, որ միշտ նրա կողքին կլինի։ Ռաուլը և Կրիստինան միմյանց խոստովանում են սիրո մեջ։ Ուրվականը, ով տեսնում է այդ, տառապում է վշտից և խանդից։
Անցնում է երեք ամիս։ «Պոպուլեր Օպերան» բացում է նոր խաղաշրջանը, իսկ Օպերայի Ուրվականի մասին այդ թնթացխում ոչինչ չի լսվել։ Ֆիրմենը, Անդրեն, Կարլոտան, Կրիստինան և բոլոր դերասանները համերաշխորեն տոնում են Նոր Տարին դիմականդեսում։ Տոնակատարության կիզակետին սրահում հայտնվում է Ուրվականը՝ Կարմիր Մահվան հանդերձով և հայտարարում է, որ գրել է նոր օպերա՝ «հաղթանակող Դոն Ժուանը» և «իր» թատրոնը պարտավոր է այն բեմադրել։ Գլխավոր կանացի դերին նա կրկին նշանակում է Կրիստինա Դաեին։ Դրանից հետո նա թաքնվում է հատակին գաղտնի անցքի միջով։ Ռաուլը թռչում է նրա հետևից և հայտնվում սենյակում, լի հայելիներով, որտեղ նա կորցնում է կողմնորոշումը։ Այնտեղից նրան դուրս է հանում տիկին Ժիրին։ Վերջինս նրան պատմում է Ուրվականի իրական պատմությունը։ Նա եղել է հրեշ-տղա, ում գնչուները ցույց էին տալիս շրջիկ թատրոնում և ծաղրում էին նրան։ Դժբախտը փախչում է, սպանելով իր չարչարողին և Ժիրին օգնում է նրան թաքնվել օպերայի տակ գտնվող ստորերկրյան անձավներում, որտեղ էլ նա մեծանում է, ով տոգորվում է դասական երաժշտությամբ և շուտով ինքն է ցուցաբերում քանդակագործի, նկարչի, երգչի և երգահանի տաղանդ։ Սակայն, խոշտանգված ճակատագրի կողմից, նա դառնում է դաժան, խանդոտ և նպատակասլաց։ Նա, այսպես թե այնպես, մասնակցում է թատրոնի շինարարությանը, քանի որ այն լի է մուտքերով և վայրերով, որոնք հայտնի են միայն նրան։
Կրիստինան գաղտնի գնում է իր հոր գերեզմանին, որպեսզի աղոթի, սակայն այնտեղ նրան արդեն սպասում է Ուրվականը։ Նա կրկին սկսում է նրան ճնշել իր ձայնով։ Սակայն այդ պահին գերեզման է ներխուժում Ռաուլը, ով արդեն գիտի Ուրվականի պատմությունը և նրա հետ մարտի է բռնվում սուսերներով։ Ռաուլը կարող էր սպանել Ուրվականին, սակայն Կրիստինան աղաչում է խնայել և բաց թողնել նրան։ Ուրվականի կատաղության մեջ է, նա պատերազմ է հայտարարում երկու սիրահարներին։
«Հաղթանակող Դոն Ժուան»-ի բեմադրությունը անցնում է իակատար անշլագի պայմաններում։ Ըստ սցենարի, Դոն Ժուանը սիրածի մոտ պետք է հայտնվեր դիմակով։ Անմիջապես վարագույրների հետևում Ուրվականը սպանում է տենոր Պյանջիին, դերասանի, ով խաղում էր Դոն Ժուանին և զբաղեցնում է նրա տեղը։ Իրականում, այդ մեներգը նա գրել էր իր համար և, ընդհանուր առմամբ, իր մասին։ Ոչ մեկը, բացի Կրիստինայից, Դոն Ժուանում չի ճանաչում Ուրվականին, երբ նա փայլուն կատարում է իր պարտիան, սակայն երբ նա Կրիստինային երգի վերջում վերցնում է գրկի մեջ, վերջինս նրա վրայից պոկում է դիմակը, մերկացնելով սարսափելի, այլանդակված դեմքը։
Ուրվականը փաքչում է զայրացած ամբոխից, ուժով իր հետևից տանելով Կրիստինային։ Տիկին Ժիրին Ռաուլին ցույց է տալիս կարճ ճանապարհը և նրան հաջողվում է հասնել փախստականներին։ Ուրվականը Ռաուլին հաղթում է մարտում և ասում, որ նրան կենդանի կթողնի, եթե Կրիստինան մնա Ուրվականի հետ։ Կրիստինան ասում է, որ նա միայնակ չէ և համբուրում է նրան։ Մինչև հոգու խորքը ցնցված Ուրվականը սիրահարներին բաց է թողնում, իսկ ինքն անձամբ կոտրում է իր ապաստարանի երեք հայելիները և փախչում գաղտնի ելքի միջով, որը գտնվում էր հայելիներից մեկում։
49 տարի անց զառամյալ Ռաուլը աճուրդում գնում է կապիկով երաժշտական զարդատուփ, որտեղ վերջինս հարվածում է ափսեներին, որը ժամանակին պատկանել էր Ուրվականին և այն դնում է մահացած Կրիստինայի գերեզմանին։ Զարդատուփում նա հուզմունքով հայտնաբերում է ծաղիկ և ադամանդե մատանի Ուրվականի կողմից։ Համաձայն տապանաքարի, Կրիստինան ամուսնացել էր Ռաուլի հետ, նրա համար ծննդաբերել երեխաներ և մահացել դրանից երկու տարի առաջ։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Էմմի Ռոսում | Կրիստին Դաե |
Ջերարդ Բաթլեր | Օպերայի Ուրվական, Երաժշտության հրեշտակ |
Պատրիկ Ուիլսոն | վիկոնտ Ռաուլ դը Շանյի |
Մինի Դրայվեր | Կարլոտա Գուիդիչելի |
Միրանդա Ռիչարդսոն | տիկին Անտուանետա Ժիրի |
Ջենիֆեր Էլիսոն | Մեգ Ժիրի |
Կրիրիան Հայնդս | Ռիշար Ֆիրմեն |
Սայմոն Կելոու | Ժիլ Անդրե |
Մյուրեյ Մելվին | Մոնսենյոր Ռեյե |
Քևին ՄաքՆելլի | Ջոզեֆ Բուկե |
Ջեյմս Ֆլիտ | Մոնսենյոր Լեֆևր |
Վիկտոր ՄակԳուաեր | Ուբալդո Պյանջի |
Ռամին Կարիմլու | Գուստավ Դաե |
Մարգարետ Պրիս | Կարլոտա Գուիդիչելիի ձայնը |
Արտադրություն
խմբագրելՆախագծի մշակում
խմբագրելՆախագիծը թողարկման էր պատրաստ դեռևս 1989 թվականի սկզբին և այդ պահին նրա գլխավոր աստղերը պետք է դառնային Մայք Կրոուֆորդը և Սառա Բրայթմանը՝ հենց նրանք էին կատարում գլխավոր դերերը թատերական բեմահարթակներում։ «Warner Bros.» ընկերությունը Էնդրյու Լլոյդ Ուեբերին է հանձնում ֆիլմի նկատմամբ լիակատար վերահսկողությունը[9], իսկ Շումախերին, ում երաժշտական հակումները «Կորսված տղաները»-ում ազդեցություն էին թողել Ուեբերի վրա[10], նշանակվել էր ռեժիսոր։ Ռեժիսորական աթոռին հավանական թեկնածուներից մեկը եղել է հնդիկ Շեկհար Կապուրը[11]։ Նույն թվականին Շումախերը և Ուեբերը գրում են ֆիլմի սցենարը[12] և նկարահանումները պետք է սկսվեին «Pinewood Studios» ստուդիայում, Անգլիա, 1990 թվականի հուլիսին, $25 միլիոն դոլլար բյուջեովref>Susan Heller Anderson (1990 թ․ մարտի 31). «Chronicle». Նյու Յորք Թայմս.</ref>։ Այնուհետև նկարահանումները տաղեփոխվում են 1990 թվականի նոյեմբեր, «Babelsberg Studios» ստուդիա, Մյունխեն, և «Barrandov Studios» Պրահայում[13]։ Սակայն նախագծի վրա աշխատանքների սկսվելուց մի քիչ առաջ Էնդրյու Լլոյդ Ուեբերը ամուսնալուծվում է Սառա Բրայթմանի հետ և նախագիծը տեղ է գտնում բոշոտ դարակներում[9]։
«Այնուհետև իմ կարիերան վերելք է ապրում և ես մշտապես զբաղված էի այլ ֆիլմերի նկարահանումներում», - ասում է Շումախերը[14]։ Ֆիլմը ընկնում է, այսպես կոչված, «արտադրական դժոխք», որը սկսվել էր 1990 թվականի սկզբին և ավարտվել 2000-ական թվականներին[15]։ 1997 թվականի փետրվարին Շումախերը կրկին պատրաստ էր նկարահանել ֆիլմը, սակայն հետևում է «Բեթմեն», «Վճիռ գումարով», «Երազանքի աղջիկները» ֆիլմերի տրիումֆները[16]։ Այդ ժամանակ, ընկերությունը ցանկանում էր ուրվականի դերի համար վերցնել Ջոն Տրավոլտային[17] կամ Անտոնիո Բանդերասին, վերջինս նույնիսը երգեց Ուրվականի մեներգը «Andrew Lloyd Webber: The Royal Albert Hall Celebration» հատուկ հեռուստատեսային միջոցառման ժամանակ[18]։ Երկար հասներեք տարիների ընթացքում, երբ ֆիլմը գտնվում է վերամաշակման մեջ, նախագծի մասնակիցներ իրենց զգացին բազմաթիվ վառ անձնավորություններ, թեկուզ և կարճ ժամանակով։ Հատուկ կինոնկարի համար Ուեբերը գրել է մոտ 15 րոպե նոր երաժշտություն[11]։
Վերջապես 2002 թվականի դեկտեմբերին Շումախերը և Ուեբերը վերադառնում են «Օպերայի Ոուրվականը» ֆիլմի վրա աշխատանքներին[12]։ 2003 թվականի հունվարին հայտարարվում է, որ Ուեբերի ընկերությունը՝ «Really Useful Group», գնել է ֆիլմի նկատմամբ իրավունքները «Warner Bros.»-ից և սկսել է աշխատանքները անկախ նախագծի վրա[18]։ Ուեբերը ֆիլմի ստեղծման մեջ ներդնում է սեփական միջոցները՝ 6 միլիոն դոլլար չափով[19]։ Ֆիլմի բյուջեն կազմում է 55 միլիոն, իսկ լրացուցիչ 15 միլիոնը գնում է ֆիլմի առաջխաղացման վրա։ Ընդհանուր բյուջեն հասնում է 70 միլիոն նշագծին[20]։ «Warner Bros.» ընկերությունը զբաղվելու էր ֆիլմի տարածմամբ, սակայն պայմանագիրը չէր ստորագրվել մինչ 2003 թվականի հունիսը, երբ գտնվում են գլխավոր դերերի բոլոր կատարողները[21]։
Քասթինգ
խմբագրելԴերասանների քասթինգը անց է կացվում Նյու Յորքում[11]։ Ուեբերկ մասնակցություն չէր ունենում դերասանների ընտրությունում, սակայն նրա միակ պայմանը լինում է այն, որ դերասանները պետք է երգեին իրենց ձայնով[11]։ Առաջին դերասանը, ում հաստատում են դերում, դառնում է Պատրիկ Ուիլսոնը[11], ով նախկինում մասնակցել էր բրոդվեյան բեմադրություններում։ Հյու Ջեքմանին առաջարկում են լսումներ անցնել Ուրվականի դերի համար, սակայն նա չի կարողանում մասնակցություն ունենալ նախագծում մյուզիքլի և «Վան Հելսինգ» բլոկբաստերի, որում նկարահանվում էր Ջեքմանը, աշխատանքային ժամանակացույցերի անհամատաղության պատճառով։ «Ինձ զանգահարեցին և առաջարկեցին լսումներ անցնել», - ասել է Ջեքմանը 2003 թվականի ապրիլի հարցազրույցներից մեկում։ «Ընդ որում, նաև 20 այլ դերասանների։ Ցավոք, ես այդ ժամանակ զբաղված էի։ Այդպես ես չընկա այդ նախագիծ»[22]։ «Մեզ պետք էր ինչ-որ մեկը, ում մեջ զգացվում էր ռոքնռոլի ոգին», - ասել է Էնդրյու Լլոյդ Ուեբերը։ «Նա պատք է լինի կոշտ և նույնիսկ վտանգավոր, ոչ պարտադիր պրոֆեսիոնալ երգիչ։ Կրիստինան ձգտում է Ուրվականին հենց այն պատճառով, որ նա մեկ ոտքով վտանգի հետ է»։ Ջոել Շումախերին դուր է գալիս Բաթլերի խաղը «Դրակուլա 2000» ֆիլմում[12]։ Մինչ փորձերը Բաթլերը երբեք պրոֆեսիոնալ չէր երգել և երգեցողության ընդամենը չորս դաս է վերցրել մինչ այն, երբ կատարում է «The Music Of The Night» մեներգը[9]։
Քիրա Նայթլին համարվում էր Կրիստինա Դաեի դերի հավակնորդներից մեկը[11]։ 2004 թվականին դերը անցնում է դերասանուհի Էն Հեթուեյին, ով երգում էր ամուր սոպրանոյով։ Սակայն Հեթուեյը ստիպված էր հրաժարվել նկարահանումներից «Արքայադուստր օրագիրները 2. Ինչպես դառնալ թագուհի» ֆիլմի ժամանակացույցի հետ անհամատեղելիության պատճառով և դերասանուհին չէր կարող խախտել պայմանագրի պահանջները[11][23]։ Վերջապես դերը ստանում է Էմմի Ռոսումը, դերասանուհին դառնում է հիմնական կազմի վերջին մասնակիցը, ով հաստատվում է դերում[11]։ Ըստ Ռոսումի կարծիքի, Ուրվականի և Կրիստինայի հարաբերությունները հիշեցնում են Սյուզան Ֆարելի և Ջորջ Բալանչինի հարաբերությունները[19]։ Նկարահանումների ժամանակ Էմմին ընդամենը 16 տարեկան էր, Ուիլսոնը՝ 30, իսկ Բաթլերը՝ 34[11]։ Այդքան էր նաև նրա հերոսուհու կինո-տարիքը՝ Կրիստինայի գերեզմանին ծննդյան տարեթիվը նշված էր 1854 թվականը, իսկ ֆիլմի գործողութունները տեղի էին ունենում 1870 թվականին[11]։
Մինի Դրայվերը իր ձայնով կատարում էր ընդամենը մեկ երգ՝ «Learn To Be Lonely», ֆիլմում օպերային պարտիաները կատարում էր Մարգարետ Պրիսը։ Կրիրիան Հայնդսը, ում հետ Շումախերը աշխատում էր «Վերոնիկայի որսը» ֆիլմում, խաղում է Ռիշար Ֆիրմենին[10]։ Ռամին Կարիմլուն, ով ֆիլմում խաղում է Կրիստինայի հորը, բեմում կատարում էր երկու գլխավոր տղամարդկային դերերը՝ Ռաուլի և Ուրվականի[11]։
Նկարահանումներ
խմբագրելՖիլմի հիմնական նկարահանումները անցնում էին 2003 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2004 թվականի հունվարի 15-ը։ Նկարահանումները անց էին կացվում «Pinewood» ստուդիայի ութ տաղավարներում[24], որտեղ կառուցվել էր «Palais Garnier»-ի դեկորացիաների մի մասը։ Բաթլերը և Ռոսումը ֆիլմում աշխատանքները սկսում են «Point Of No Return» համարի նկարահանումից, որոնք սկսվում են հինգերորդ արտադրական օրը և տևում երեք օր[11]։ Հատուկ էֆեկտների և դեկորացիաների հիմնական մասը վերարտադրվել է համակարգիչով կամ մոդելավորվել «Cinesite» ընկերության կողմից։ «All I Ask Of You» երաժշտական համարում Փարիզի տեսարանները վերարտադրվել են Matte Painting տեխնոլոգիայի օգնությամբ, իսկ ձյան վրա Ուրվականի հետքերը ստեղծվել էին արհեստականորեն, իսկ այնուհետև պատշգամբի պատկերը մեծացվել էր դերասանների չափերին համապատասխան[11]։ «Cinesite»-ը նաև ստեղծել էր հսկայական ճյուղավոր աշտանակի պատճենը, որը ընկնում է սրահում հանդիսատեսի վրա[25]։ Հենց ջահը կշռում էր մոտ 2,2 տոննա և ամբողջությամբ պատրաստված էր «Swarovski» նյութերից, նրա գինը կազմում էր $1,3 միլիոն[11]։
Արտադրական դիզայներ Դի Ջեյ Պրատը ստեղծում է Փարիզի օպերայի շենքը, ոգեշնչվելով ֆրանսիացի ճարտարապետներ Շառլ Գարնեի աշխատանքներով, ինչպես նաև Էդգար Դեգայի, Ջոն Սինգեր Սարջենտի, Գյուստավ Կայբոտի, Պրեռաֆայելիտների և Դանթե Գաբրիել Ռոսսետտիի։
Շումախերը ոգեշնչվում էր Ժան Կոկտոյի «Գեղեցկուհին և հրեշը» (1946) ֆիլմով, որում ձեռքերը, որոնք դուրս էին ցցված միջանցքում, պահում էին մոմակալները։ Ֆիլմի գերեզմանատունը իրենից ներկայացնում էր Պեր Լաշեզի և Մոնպառնասի գերեզմանների վերարտադրությունը[26]։ Դիմակահանդեսի դրվագի համար դիզայներ Ալեքսանդրա Բիրնը օգտագործել է սև, սպիտակ, ոսկե և արծաթե գույներ։ 2004 թվականի ապրիլին հանդիսականներին, ովքեր էին ներկա էին գտնվում Լոնդոնում համանուն ներկայացմանը, խնդրեցին մնալ ելույթից հետո և ձայնագրել ձայնային էֆեկտները կինոնկարի համար[11]։
Նկարահանումների ժամանակ ամենից շատ ժամանակ պահանջվում է վերջին դրվագի նկարահանման դիմահարդարման համար, որում կատարվում էր «Down Once More…» երաժշտական համարը, իսկ ֆիլմի եզրափակիչ մասը նկարահանում են մեկ շաբաթ։ Որպեսզի ծերացնեն Ռաուլին, Պատրիկ Ուիլսոնը նույնպես մի քանի ժամ էր անց կացնում դիմահարդարման սենյակում[11]։ Ռեժիսոր Ջոել Շումախերը ցանկանում էր հասնել ռեալիզմի, այդ պատճառով թատրոնի դեկորացիայի հրդեհի դրվագում նրանք իրոք այրվում են մինչ մոխրանալը[11]։ «The Phantom Of The Opera» մեներգի ժամանակ նավակը շարժվում էր հատուկ ռելսերի վրայով։ Այրվող մոմերը, որոնք դուրս են գալիս ջրից, տեսա-էֆեկտ չեն, դրանք հատուկ մոմեր են, որոնք վառվում են օդի հետ շփումից[11]։ Էմմի Ռոսումը նկարահանումների ժամանակ ուտում էր պաղպաղակ, քանի որ սեղմիրանը թույլ չէր տալիս կուլտալ այլ սնունդ։ Նվագախումբը, որը ձայնագրել էր ֆիլմի համար երաժշտությունը, կազմված էր 105 երաժշտական գործիքներից[11]։ Պատրիկ Ուիլսոնը անձամ էր կատարում իր բոլոր հնարքները[11]։
Ռելիզ
խմբագրելԴրամարկղային հավաքներ
խմբագրելԱՄՆ-ում պրեմիերան կայացել է 2004 թվականի դեկտեմբերի 22-ին, սահմանափակ վարձույթում, 622 կինոթատրոններում։ Ֆիլմը ուիք-էնդի արդյունքներով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը բոկս-օֆիսում, հավաքելով $6,5 միլիոն վարձույթի առաջին հինգ օրերի ընթացքում[27]։ Այնուհետև վարձույթը 2005 թվականի հունվարի 14-ին ընդլայնվում է մինչև 907 կինոթատրոն[28]։ Ֆիլմը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը դրամարկղային հավաքների արդյունքով[29], նրանից հետո, երբ ֆիլմը լայն վարձույթ է ստանում 1511 կինոթատրոններում, սկսած 2005 թվականի հունվարի 21-ից[30][31]։ Ֆիլմը հավաքում է $51 268 815 ԱՄՆ-ում և $107 միլիոն ամբողջ աշխարհում։
Արտասահմանում ֆիլմը վայելում էր հատուկ հաջողությամբ[32]։ Հարկ է նշել Ճապոնիան, որտեղ ֆիլմկ հավաքում է ¥4,2 միլիարդ, որը մոտավորապես կազմում է $35 միլիոն։ Ֆիլմը տարվա արդյունքներով դառնում է վեցերորդ ամենահաջող արտասահմանյան ֆիլմը վարձույթում[33][34]։ Մեծ Բրիտանիայում և Կորեայում ֆիլմը կինոսրահ է ներգրավում 10 միլիոնական հանդիսատես, հավաքելով $17,5 և $11,9 միլիոն համապատասխանաբար[35][36]։ Ֆիլմի ընդհանուր համաշխարհային հավաքները կազմել են $158 225 796[35]։
Քննադատություն
խմբագրելՖիլմկ արժանանում է քննադատների խառը արձագանքների։ Հիմնվելով Rotten Tomatoes կայքում 163 տեսությունների վրա, 33 % քննադատներին դուր է եկել ֆիլմը, հավաքելով 5/10 վարկանիշ։ Քննադատները ֆիլմը անվանում են «չափազանց թատերական, ձանձրալի, առանց ռոմանտիկայի և վտանգավոր արկածների»։ Այլ տեսանկյունից, քննադատները միակարծիք էին նրանում, որ «բեմադրութունը իրոք հսկայական էր»[37]։ Թոփ-քննադատներից ֆիլմը ստանում է 28 %, հիմնվելով 36 տեսությունների վրա, իսկ ֆիլմի միջին ցուցանիշը՝ 4.7/10[38]։ Օրինակ Metacritic կայքը ֆիլմին շնորհում է 40 միավոր 100-ից, հիմնվելով 39 տեսությունների վրա[39]։
«Ֆիլմը դիտվում և հնչում է ցնցող։ Ես կարծում եմ, դա բեմական արվեստի արժեքների վառ հաստատումն է։ Չնայած ֆիլմը քիչ է տարբերվում թատերական բեմադրությունից, նա առավել խոր ներքնաշխարհ է նվիրում իր կերպարներին։ Չնայած շեշտադրությունը խառնված է տեսանելի մասի հետ, նկարիչները մեզ հուսախաբ չեն անում։ Դա ամենն էր, ինչի ես կարող էի հուսալ»։ |
— Էնդրյու Լլոյդ Ուեբեր[12] |
Ջոնաթան Ռոզենբաումին «Chicago Reader»-ից տպավորել է դերասանների խաղը, նա նշել է, որ «օպերետայի ոճում երիտասարդական մելոդրաման փոխարինում է հորոր-տարրերին, որոնք ծանող են սարսափիկներից, իսկ ռեժիսոր Ջոել Շումախերը հագենում է յուրաքանչյուր մանրուքով, որը օգնում է դասական թատերական հնարքները տեղափոքել մեծ էկրան, նույն դիսկո զգացմունքով, որը նա հաղորդել էր «Բեթմենն ընդմիշտ» ֆիլմում»[40]։ Ստեֆանի Զաչարեկը Salon.com կայքից գրում է, որ «ֆիլմը բրոդվեյան բեմադրության բոլոր թերությունները մեծ էկրան տեղափոխեց անհավանական շուքով»[41]։
Դևիդ Անսենը «Newsweek»-ից ֆիլմին տալիս է ոչ միանշանակ գնահատական։ Նրան դուր է եկել Էմմա Ռոսումն խաղը, սակայն նշում է, որ հեղինակները հիմնականում կենտրոնացել են բեմադրության տեսանելի մասի վրա՝ հանդերձանքում և դեկորացիաներում, մոռանալով սյուժետային գծերի համոզչականության մասին։ Օուեն Գլիբերմանը «Entertainment Weekly» ամսագրից, համարում է, որ Շումախերին չի հաջողվել հաղորդել բեմադրության խորությունը կինո-տարբերակին։
Ռոջեր Էբերը գրել է, որ նա «որոշակիորեն հաճույք է ստացել ֆիլմի դիտումից, որը ուղղակի տակնուվրա է անում հատկերացումները իր ճոխությամբ։ Շումախերը ոչինչ չէր կարող անել երաժշտական պատմության հետ՝ ինչ նյութ կար ձեռքի տակ, այդպիսի նյութի հետ էլ աշխատում էր, և նրա մոտ ամեն ինչ ստացվում է»[42]։ Մայքլ Դեկինին «Film Threat» ամսագրից նշում է, որ «թատերական բեմադրությունը հանդիսատեսի հոգում շաք զգացմունքներ է թողնում՝ թաքիծ, ուշագնացության վիճակ, գերզգայնություն և մտախոհ ժպիտ, այժմ այդ բոլոր զգացմունքները պետք է ապրեն ֆիլմում»[43]։
Մրցանակներ
խմբագրելՖիլմն անվանակարգվել է «Օսկար» մրցանակի երեք անվանակարգերում՝ Էնթոնի Պրատը և Սիլիա Բոբակը անվանակարգում են ստանում գեղարվեստական աշխատանքի համար, իսկ Ջոն Մետիսոնը՝ օպերատորական։ Սակայն երկու մրցանակներն էլ բաժին են հասնում «Ավիատոր» ֆիլմին։ Էնդրյու Լլոյդ Ուեբերը և գրող Չարլզ Հարտը անվանակարգվում են «Learn To Be Lonely» երգի համար, որը գրվել էր հատուկ կինոտարբերակի համար, սակայն մրցանակը բաժի է հասնում «Al Otro Lado Del Río» երգին՝ «Չե Գևարա. Մոտոցիկլիստի օրագիրները» ֆիլմից[44]։
Բացի այդ, երգը անվանակարգման է արժանանում «Ոսկե Գլոբուս» մրցանակի, սակայն պարտվում է «Old Habits Die Hard» երգին «Սիրունատես Ալֆին կամ ինչ են ուզում տղամարդիկ» մելոդրամայից։ Էմմի Ռոսումը անվանակարգում է ստանում որպես «Լավագույն դերասանուհի մյուզիքլում կամ կատակերգությունում», սակայն մրցանակը բաժին է հասնում Անեթ Բենինգին «Թատրոն» ֆիլմում դերի համար[45]։ «Սատուրն» մրցանակին Ռոսումը նույնպես անվանակարգում է ստանում, որպես «Լավագույն երիտասարդ դերասանուհի»[46], իսկ ֆիլմը անվանակարգվում է «Լավագույն արկածային ֆիլմ-թրիլեր» անվանակարգում։ Նաև Ալեքսանդրա Բիրնը անվանակարգում է ստանում հանդերձանքի դիզայնի համար[47]։
Արտադրանք
խմբագրելԹողարկումը տեսաերիզով
խմբագրելՖիլմը ԱՄՆ-ում թողարկվել է VHS, DVD, HD DVD և Blu-Ray ֆորմատով, տարբեր բոնուսային նյութերով, վավերագրական ֆիլմերի տեսքով։
«Պարադիզ» ընկերությունթ ֆիլմը Ռուսաստանում թողարկել է VHS ֆորմատով։ Նաև ֆիլմը թողարկվել է DVD-ի վրա՝ հրատարակիչներն են «CP Digital»-ը (2005)[48] և «Սինեմա Թրեյդը» (2007)[49]։ գոյություն ունի նաև ֆիլմի 3 սկավառականոց հավաքածուական թողարկումը վավերագրական ֆիլմերով (2005 թվական, «CP Digital»)[50] և սաունդթրեքով ընծայական թողարկմամբ՝ թավշե տուփով[51]։
Սաունդթրեք
խմբագրել2004 թվականին վաճառքի է հանվում 14 թրեքներից բաղկացած պաշտոնական ալբոմը, ինչպես նաև լիարժեխ 2 սկավառականոց սաունդթրեքի տարբերակը 25 ստեղծագործություններով։ Ալբոմի պարզեցված տարբերակը թողերկվել է նաև Ռուսաստանում, հրատարակությամբ զբաղվել են «Sony Classical» և «SONY BMG Russia» լեյբլները։ Ֆիլմի սաունդթրեքը թարգմանվել է ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն և գերմաներեն և պաշտոնապես թողարկվել է այդ երկրներում[11]։ Ռուսաստանում թողարկվել է կատարման անգլալեզու տարբերակը։
CD 1:
- Prologue (2:47)
- Overture-Hannibal (7:26)
- Think Of Me (6:33)
- Angel Of Music (3:00)
- Little Lottie / The Mirror (Angel Of Music) (4:11)
- The Phantom Of The Opera (4:23)
- The Music Of The Night (5:38)
- Magical Lasso (1:19)
- I Remember / Stranger Than You Dream It (3:21)
- Notes / Prima Donna (10:04)
- Poor Fool / He Makes Me Laugh / Il Muto (6:12)
- Why Have You Brought Me Here / Raoul, I’ve Been There (3:04)
- All I Ask Of You (4:52)
- All I Ask Of You (Reprise) (2:55)
CD 2:
- Masquerade / Why So Silent (8:38)
- Madame Girys Tale / The Fairground (3:29)
- Journey To The Cemetery (3:29)
- Wishing You Were Somehow Here Again (3:41)
- Wandering Child (1:47)
- The Swordfight (1:48)
- We Have All Been Blind (3:55)
- Don Juan (4:00)
- The Point Of No Return / Chandelier Crash (6:44)
- Down Once More / Track Down This Murderer (14:32)
- Learn To Be Lonely (2:27)
Բացի այդ գոյություն ունի «No One Would Listen» ստեղծագործությունը Ջերարդ Բաթլերի կատարմամբ՝ երգը կատարվում է «Learn To Be Lonely» ստեղծագործության եղանակով։ Երգի կատարմամբ դրվագը տեղ է գտել ֆիլմի DVD-հրատարակությունում՝ բոնուսի բաժնում։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ուրվականի դերի համար հավակնում էին Ջոն Տրավոլտան և Անտոնիո Բանդերասը։ Վերջինս հատուկ այդ դերի համար նույնիսկ վոկալի դասեր էր վերցնում։
- Քիրա Նայթլին Կրիստինա Դաեի դերի հավակնորդներից մեկն էր։ Քիրայից բացի հավակնորդների շարքում էին դասվում նաև Շառլոտա Չյորչը, Քեթրին Զետա Ջոնսը, Մարտինա ՄակԿաչոնը, Ջեսսիկա Սիմփսոնը, Անդրեա Կորը և Էն Հեթուեյը։ Կրիստինայի դերը համարյա ստացել էր Քեյթի Հոլմսը, սակայն ռեժիսորը նրան համարեց բավականին «ծեր» այդ դերի համար[52]։
- Գլխավոր դերակատար Ջերարդ Բաթլերի դիմահարդարման համար ամեն օր պահանջվում էր մոտավորապես 4 ժամ։
- Ոչ Ջերարդ Բաթլերը, ոչ Էմմի Ռոսումը մինչ այն, երբ ստանում են իրենց դերերը, երբեք չէին դիտել համանուն մյուզիքլը։ Ջոել Շումախերը նույնպես չէր դիտել թատերական տարբերակը։
- Ֆիլմի նկահանումները անց են կացվել Մեծ Բրիտանիայում, 2003 թվականի սեպտեմբերից մինչ 2004 թվականի հունվարը։
- Ամբողջ ֆիլմի ընթացքում Ուրվականը արտաբերում է 14 արտահայտություն։ Մնացածը՝ դա վոկալ է։
- Ուրվականի սպիտակ կիսադիմակը, որում նկարահանվել էր Ջերարդ Բաթլերը, eBay աճուրդում վաճառվել է 6350 ֆունտ ստերլինգով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.metacritic.com/movie/the-phantom-of-the-opera
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.imdb.com/title/tt0293508/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.filmaffinity.com/es/film653531.html
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.medietilsynet.no/filmdatabasen/?q=the+phantom+of+the+opera
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 http://www.imdb.com/title/tt0293508/fullcredits
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 http://www.bbfc.co.uk/releases/andrew-lloyd-webbers-phantom-opera-2004
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=52139.html
- ↑ 9,0 9,1 9,2 Staff (2004 թ․ օգոստոսի 10). «Movie Preview: The Phantom of the Opera». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ 10,0 10,1 The Making of The Phantom of the Opera, [DVD, 2005], Warner Home Video
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 «The Phantom Of The Opera» Movie Trivia Section at IMDB.com
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 DVD production notes
- ↑ Lawrence Van Gelder (1990 թ․ օգոստոսի 10). «At the Movies». Նյու Յորք Թայմս.
- ↑ Todd Gilchrist (2004 թ․ դեկտեմբերի 20). «Interview: Joel Schumacher». IGN. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Michael Fleming (2003 թ․ ապրիլի 1). «'Phantom' cues Wilson for tuner's adaptation». Variety. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Michael Fleming (1997 թ․ փետրվարի 21). «Helmer's 3rd At Bat». Variety. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Michael Fleming (1997 թ․ մայիսի 15). «Krane Takes Bull By Horns». Variety. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ 18,0 18,1 Michael Fleming (2003 թ․ հունվարի 9). «Lloyd Webber back on 'Phantom' prowl». Variety. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ 19,0 19,1 Phoebe Hoban (2004 թ․ դեկտեմբերի 24). «In the 'Phantom' Movie, Over-the-Top Goes Higher». Նյու Յորք Թայմս.
- ↑ «The Phantom of the Opera». The Numbers. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Adam Dawtrey (2003 թ․ հունիսի 13). «'Phantom' pic announces latest castings». Variety. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Michelle Zaromski (2003 թ․ ապրիլի 29). «An Interview with Hugh Jackman». IGN. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Anne Hathaway: Biography». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Staff (2003 թ․ հոկտեմբերի 1). «Production Commences On 'Andrew Lloyd Webber's The Phantom of the Opera'». Box Office Mojo. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Skweres, Mary Ann (2004 թ․ դեկտեմբերի 22). «Phantom of the Opera: A Classic in Miniature». Animation World Network. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Missy Schwartz (2004 թ․ նոյեմբերի 5). «Behind the Music». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Gentile, Gary (2004 թ․ դեկտեմբերի 28). «Audiences glad to 'Meet the Fockers'». Associated Press. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=200
(օգնություն) - ↑ Snyder, Gabriel (2005 թ․ հունվարի 13). «'Fockers' finds foes». Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Blank, Ed (2005 թ․ հունվարի 18). «'Coach Carter' tops local, national box office in slow weekend». Pittsburgh Tribune-Review. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Gans, Andrew (2005 թ․ հունվարի 21). «"The Phantom of the Opera" Opens Nationwide Jan. 21». Playbill. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Weekend Box Office Results for January 21–23, 2005». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Bresnan, Conor (2005 թ․ փետրվարի 2). «Around the World Round Up: 'Fockers' Inherit the World». Box Office Mojo. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «MOVIES WITH BOX OFFICE GROSS RECEIPTS EXCEEDING 1 BILLION YEN». Motion Picture Producers Association of Japan. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «2005 Japan Yearly Box Office». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ 35,0 35,1 «The Phantom of the Opera». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «The Phantom of the Opera - International Box Office Results». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Andrew Lloyd Webber's The Phantom of the Opera». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Andrew Lloyd Webber's The Phantom of the Opera: Top Critics». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Andrew Lloyd Webber's The Phantom of the Opera». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Jonathan Rosenbaum (2004 թ․ դեկտեմբերի 20). «The Phantom of the Opera». Chicago Reader. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Stephanie Zacharek (2004 թ․ դեկտեմբերի 22). «The Phantom of the Opera». Salon.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Roger Ebert (2004 թ․ դեկտեմբերի 22). «The Phantom of the Opera». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Michael Dequina (2004 թ․ դեկտեմբերի 22). «Andrew Lloyd Webber's The Phantom of the Opera». Film Threat. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «The Phantom of the Opera». Academy of Motion Picture Arts and Sciences. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Phantom of the Opera, The». Hollywood Foreign Press Association. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Past Saturn Awards». Academy of Science Fiction, Fantasy & Horror Films. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «2005 Saturn Awards Nominations». Academy of Science Fiction, Fantasy & Horror Films. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Призрак Оперы» | США, Мюзикл, 2004, 135 мин. | «CP Digital», 2005
- ↑ «Призрак Оперы» | США, Мюзикл, 2004, 135 мин. | «Синема Трейд», 2007
- ↑ «Призрак Оперы» | США, Мюзикл, 2004, 135 мин. | «CP Digital», 2005 | Издание на 3-х дисках
- ↑ «Призрак Оперы» | США, Мюзикл, 2004, 135 мин. | «CP Digital», 2005 | Подарочное издание
- ↑ Michael Fleming (2003 թ․ մարտի 13). «'Men' treads carefully into sequel territory». Variety. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20-ին.