Էյլաթի կորալյան ծովափ արգելոց և պահպանվող տարածք (եբրայերեն՝ שמורת טבע חוף האלמוגים), բնության արգելոց և ազգային պարկ Կարմիր ծովում Իսրայելի Էյլաթ քաղաքի մոտակայքում։ Այն ընդգրկում է 1,2 կիլոմետր երկարությամբ ափ և հանդիսանում է աշխարհի ամենահյուսիսային ջրային ոչ խոր մարջանային խութը[1]։ Այն հանրաճանաչ է սուզվելու և հետազոտության համար և հիմնադրվել է Իսրայելի բնության և պարկերի վարչության կողմից։ Բնության արգելոցի հարավային կետում գտնվում է մարջանային աշխարհի ստորջրյա աստղադիտարանը` Մերձավոր Արևելքի ամենամեծ հանրային ակվարիումը։ Այն Նյու Յորք Թայմսի կողմից թվարկվել է որպես 2019 թվականին այցելելու վայրերից մեկը[2]։