Էնթոնի Բլինքեն
Էնթոնի Ջոն Բլինքեն (ապրիլի 16, 1962[3][4], Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի պետական պաշտոնյա, դիվանագետ, ԱՄՆ 71-րդ պետքարտուղարը (2021 թ. հունվարի 26-ից)։ Նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման շրջանում եղել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական (2013-2015). 2015-ից 2017 թ. զբաղեցրել է փոխպետքարտուղարի պաշտոնը[11]։
Էնթոնի Բլինքեն | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հարվարդի քոլեջ (1984)[1][2], Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ (1988)[1][2], Ժանին Մանուելի դպրոց[1] և Դալթոնի դպրոց (1971)[1] |
Մասնագիտություն՝ | դիվանագետ, փաստաբան, լրագրող, managing partner և քաղաքական գործիչ |
Դավանանք | հուդայականություն |
Ծննդյան օր | ապրիլի 16, 1962[3][4] (62 տարեկան) |
Ծննդավայր | Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Հայր | Donald M. Blinken?[1] |
Ամուսին | Evan Ryan?[6] |
Պարգևներ | |
Բիլ Քլինթոնի նախագահության շրջանում Պետդեպարտամենտում տարբեր ավագ պաշտոններ է զբազեցրել Ազգային անվտանգության խորհրդի գծով (1994-2001)։ 2001 թվականից 2008 թթ. եղել է ավագ գիտաշխատող Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնում։ 2003 թ. ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում որպես Ժողովրդավարական խմբի ղեկավար պաշտոնավարելու շրջանում (2002-2008) հանդես է եկել ԱՄՆ զորքերի Իրաք ներխուժման օգտին[12]։ 2008 թ. Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավի ժամանակ եղել է արտաքին քաղաքականության գծով վերջինիս խորհրդատուն։
2009-2013 թթ. Բլինքենը աշխատել է որպես նախագահի օգնական. եղել է նաև փոխնախագահի խորհրդականը ազգային անվտանգության գծով։ Նախագահ Օբամայի վարչակազմում պաշտոնավարելու ժամանակ օգնել է մշակել ԱՄՆ քաղաքականությունը Աֆղանստանում և Պակիստանում, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը[13][14]։ Բլինքենն այնուհետև գործունեություն է սկսել մասնավոր հատվածում՝ դառնալով WestExec Advisors խորհրդատվական ընկերության համահիմնադիրը։ 2020 թ. դարձյալ աշխատանքի է անցել պետական համակարգում՝ հանդես գալով որպես խորհրդատու Ջո Բայդենի նախագահական քարոզարշավի շրջանակներում. այնուհետև վերջինիս կողմից առաջադրվել է որպես պետքարտուղար՝ պաշտոնը ստանձնելով 2021 թ. հունվարի 26-ին։
Այլ տեղեկություններ
խմբագրելԲլինքենը ծնվել և կյանքի վաղ տարիներն անցկացրել է հրեա ծնողների ընտանիքում։ Այնուհետև մոր՝ Ջուդիթի հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ շարունակել է միջնակարգ կրթությունը։ Հարվարդի համալսարանի շրջանավարտ է. դոկտորի կոչում է ստացել Կոլումբիայի համալսարանի Իրավագիտության դպրոցում։ Որպես իրավաբան աշխատել է Նյու Յրրքում և Փարիզում։ Հեղինակել է գլոբալ զարգացումների թեմայով մի շարք հոդվածներ։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Սահուն տիրապետում է ֆրանսերենին[15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Momtaz R., Herszenhorn D. M. Nine things to know about Antony Blinken // Politico — City of Brussels: Springer Science+Business Media, 2020.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 The World According to Tony Blinken—in the 1980s — Washington: 2021. — ISSN 2381-1595
- ↑ 3,0 3,1 Jewish Virtual Library — 1998.
- ↑ 4,0 4,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 5,0 5,1 5,2 Jewish Virtual Library — 1998.
- ↑ WEDDINGS; Evan Ryan, Antony Blinken // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2002. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ https://www.president.gov.ua/documents/5952022-43765
- ↑ https://www.upi.com/News_Photos/view/upi/f2230b64495512c0bcd5293af8f4fd66/US-Secretary-of-State-Antony-Blinken-pledges-2-billion-in-new-US-military-aid-for-Ukraine-in-a-surprise-visit-to-Kyiv/
- ↑ 1K-1399 Dėl apdovanojimo Lietuvos valstybės ordinais
- ↑ Tio utländska medborgare tilldelas Nordstjärneorden (շվեդերեն) — regeringen.se.
- ↑ «Senate confirms Antony Blinken as 71st secretary of state". AP NEWS. January 26, 2021. Archived from the original on January 26, 2021. Retrieved January 26, 2021».
- ↑ «Glueck, Katie; Kaplan, Thomas (January 12, 2020). "Joe Biden's Vote for War". The New York Times. Archived from the original on November 18, 2020. Retrieved November 23, 2020».
- ↑ «Statement for the Record before the United States Senate Committee on Foreign Relations, Antony J. Blinken, Nominee for Secretary of State, January 19, 2021» (PDF).
- ↑ «Sanger, David E. (November 7, 2014). "Obama Makes His Choice for No. 2 Post at State Department". The New York Times. Archived from the original on February 20, 2015. Retrieved February 3, 2015». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Sevastopulo, Demetri (November 23, 2020). «Biden's 'alter ego' Antony Blinken tipped for top foreign policy job». Financial Times. Արխիվացված օրիգինալից November 24, 2020-ին. Վերցված է November 23, 2020-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Բլինքեն» հոդվածին։ |