Ժամանակագրություն
Ժամանակագրություն (լատիներեն՝ chronologia, հին հունարեն՝ χρόνος, chrónos - ժամանակ և -λογία, -logia - գիտություն)[2], այս գիտությունը կարգավորում է իրադարձությունները՝ ըստ իրենց ծագման հերթականության։ Օրինակ՝ դիտարկվում է ժամանակային սանդղակի կիրառումը կամ իրադարձության հերթականությունը։ Սա նաև «անցիալ իրադարձությունների հերթականության փաստացի սահմանումն է»[3]։
Ժամանակագրությունը պարբերականացման գործընթացի մասն է կազմում։ Այն նաև պատմության դիսցիպլինի մասն է և ներառում է երկրի պատմությունը, երկրագիտությունը, երկրաբանական սանդղակի ուսումնասիրությունը։
Գործունեությանն առնչվող ասպարեզներ
խմբագրելԺամանակագրությունը ժամանակի ընթացքում տեղայնացված պատմանական իրադարձությունների մասին գիտություն է։ Այն հիմնվում է քրոնոմետրիայի վրա, որը հայտնի է նաև որպես պատմագրություն և կիրառում է պատմական մեթոդներ։ Ռադիոակտիվ ածխածնային վերլուծությունը թույլ է տալիս գնահատել նախկինում ապրած կենդանիների տարիքը՝ չափելով ածխածին-14 իզոտոպի հարաբերակցությունը։ Դենդրոքրոնոլոգիան գնահատում է ծառերի տարիքը՝ փայտի վրա չափելով աճի օղակները։
Օրացույց և դարաշրջան
խմբագրելՀայտնի տերմիններ «օրացույցը» և «դարաշրջանը» (օրացույցային տարվա հաջորդական համակարգի իմաստով) ժամանակագրության երկու հիմնական հայեցակարգերից են։ Օրինակ՝ ութ դարերի ընթացքում Քրիստոսի դարաշրջանի օրացույցը, որն կիրառվել է 8-րդ դարում Բեդա Պատվելիի կողմից Հուլյան օրացույցն էր, բայց 1582 թվականից հետո դարձավ Գրիգորյան օրացույցը։ Դիոնսիուս Էքսիգուոսը (շուրջ 500 տարի) այն դարաշրջանի հիմնադիրն էր, որը ներկայումս աշխարհում ամենատարածված թվագրման համակարգն է։
Հռոմի հիմնադրմանը հաջորդած ժամանակաշրջան
խմբագրելԼատիներենից թարգմանված՝ «Ab Urbe condita» նշանակում է «քաղաքի (Հռոմի) հիմնադրումից սկսած»[4], կիրառվել է 753 թվականից։ Այն հռոմեացի պատմաբանների կողմից կիրառվել է, որպեսզի նույնականցնեն հռոմենական տարին։ Ժամանակակից պատմաբաններն այն ավելի հաճախ են կիրառում, քան հենց հռոմեացիները։
Աստղագիտական դարաշրջան
խմբագրելԴիոնսիուս Էքսիգուոսի դարաշրջանը (որն ընդգրկում է միայն մեր թվարկության օրացույցային տարիները) ընդլայնվել է Բեդայի կողմից՝ ամբողջացնելով Քրիստոնեական դարաշրջանը (որն ընդգրկում է մեր թվարկության բոլոր օրացույցային տարիները, բացի 0 թվականից)։ Բեդայից 10 դար հետո ֆրանսիացի աստղագետ Ֆիլիպե դե Լա Հիրեն (1702 թվականին) և Ժակ Կասինին (1740 թվականին), որպեսզի պարզեցնեն որոշ հաշվարկներ, ներմուծեցին Հուլյան օրացույցային համակարգը՝ որից էլ սկսվում է աստղագիտական դարաշրջանը[5]։
Նախապատմական ժամանակագրություն
խմբագրելՉնայած որ ժամանակագրության սահմանման մեթոդները ունեն ճգնաժամային նշանակություն պատմաբանների համար, դրանք կիրառվում են բազմաթիվ գիտական հայեցակարգերում, հատկապես՝ աստղագիտությունում, երկրաբանությունում, հնէաբանությունում, հնագիտությունում։
Գրավոր պատմության բացակայության դեպքում, ժամանակագրությունում և արքաների ցուցակում՝ 19-րդ դարի վերջին հնագետները պարզեցին, որ կարող են զարգացնել հարաբերական ժամանակագրությունը՝ հիմնվելով կավե ամանների տեխնիկայի և ոճի վրա։ Եգիպտագիտության ասպարեզում Ուիլիամ Ֆինդերսը առաջին անգամ ժամանակագրություն մտցրեց Նոր քարի դարում՝ կիրառելով վաղ եգիպտական պատմական տարբեր փուլերի միասին հավաքած արտեֆակտների խումբ։
Տես նաև
խմբագրելՔրիստոնեական ժամանակագրություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Richards, E. G. (1998). Mapping Time: The Calendar and History. Oxford: Oxford University Press. էջեր 12–13. ISBN 0-19-286205-7.
- ↑ Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 6 (11th ed.). Cambridge University Press. էջ 305.
- ↑ Memidex/WordNet, "chronology," memidex.com Արխիվացված 2019-12-15 Wayback Machine (accessed September 25, 2010).
- ↑ Literally translated as "From the city having been founded".
- ↑ Richards 2013, pp. 591-592.
Գրականություն
խմբագրելՀրապարակված 18-19-րդ դարերում
խմբագրել- Weeks, J. E. (1701). The gentleman's hour glass; or, An introduction to chronology; being a plain and compendious analysis of time. Dublin։ James Hoey.
- Hodgson, J., Hinton, J., & Wallis, J. (1747). An introduction to chronology։ containing an account of time; also of the most remarkable cycles, epoch's, era's, periods, and moveable feasts. To which is added, a brief account of the several methods proposed for the alteration of the style, the reforming the calendar, and fixing the true time of the celebration of Easter. London։ Printed for J. Hinton, at the King's Arms in St Paul's Church-yard.
- Smith, T. (1818). An introduction to chronology. New York։ Samuel Wood.
Հրապարակված 20-րդ դարում
խմբագրել- Keller, H. R. (1934). The dictionary of dates. New York։ The Macmillan company.
- Poole, R. L., & Poole, A. L. (1934). Studies in chronology and history. Oxford։ Clarendon Press.
- Langer, W. L., & Gatzke, H. W. (1963). An encyclopedia of world history, ancient, medieval and modern, chronologically arranged. Boston։ Houghton Mifflin.
- Momigliano, A. "Pagan and Christian Historiography in the Fourth Century A.D." in A. Momigliano, ed., The Conflict Between Paganism and Christianity in the Fourth Century,The Clarendon Press, Oxford, 1963, pp. 79–99
- Williams, N., & Storey, R. L. (1966). Chronology of the modern world։ 1763 to the present time. London։ Barrie & Rockliffe.
- Steinberg, S. H. (1967). Historical tables։ 58 B.C.-A.D. 1965. London։ Macmillan.
- Freeman-Grenville, G. S. P. (1975). Chronology of world history։ a calendar of principal events from 3000 BC to AD 1973. London։ Collings.
- Neugebauer, O. (1975). A History of Ancient Mathematical Astronomy Springer-Verlag.
- Bickerman, E. J. (1980). The Chronology of the Ancient World. London։ Thames and Hudson.
- Whitrow, G. J. (1990). Time in history views of time from prehistory to the present day. Oxford [u.a.]։ Oxford Univ. Press.
- Aitken, M. (1990). Science-Based Dating in Archaeology. London։ Thames and Hudson.
- Richards, E. G. (1998). Mapping Time: The Calendar and History. Oxford University Press.
Հրապարակված 21-րդ դարում
խմբագրել- Koselleck, R. "Time and History." The Practice of Conceptual History. Timing History, Spacing Concepts. Palo Alto։ Stanford University Press, 2002.
- Ronald H. Fritze; և այլք: (2004). «Chronologies, Calendars, and Lists of Rulers». Reference Sources in History: An Introductory Guide (2nd ed.). ABC-CLIO. էջեր 4+. ISBN 978-0-87436-883-3.
- Olena V. Smyntyna (2009). «Chronology». In H. James Birx (ed.). Encyclopedia of Time: Science, Philosophy, Theology, & Culture. Sage. ISBN 978-1-4129-4164-8.
- Daniel Rosenberg; Anthony Grafton (2010). Cartographies of Time: A History of the Timeline. New York: Princeton Architectural Press (published 2009). ISBN 9781568987637.
Արտաքին հղումներ
խմբագրելՏես՝ chronology Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 274)։ |