Ժեկո Ռադև
Ժեկո Ռադև (բուլղար․՝ Жеко Жеков Радев, հուլիսի 31, 1875, Նովի Պազար, Օսմանյան կայսրություն - հունվարի 24, 1934, Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն), բուլղար գիտնական-աշխարհագրագետ, մանկավարժ, պրոֆեսոր, Բուլղարիայում գիտական գեոմորֆոլոգիայի հիմնադիր։
Ժեկո Ռադև բուլղար․՝ Жеко Радев | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 31, 1875 |
Ծննդավայր | Նովի Պազար, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունվարի 24, 1934 (58 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մայրենի լեզու | բուլղարերեն |
Կրթություն | Սոֆիայի համալսարան և HU Berlin |
Մասնագիտություն | աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Սոֆիայի համալսարան |
1918 թվականին Բուլղարական աշխարհագրական հասարակության հիմնադիրներից մեկն է[1][2]։
Կենսագրություն
խմբագրելԺեկո Ռադևը ծնվել է 1875 թվականի հուլիսի 31-ին Նովի Պազար քաղաքում, Շումենի մարզ։ 1894 թվականին ավարտել է Շումենի մանկավարժական ուսումնարանը։ Տարրական դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ։ 1900 թվականից Սոֆիայի համալսարանում սովորել է մանկավարժություն և փիլիսոփայություն։ 1904 թվականին ավարտել է համալսարանը, որից հետո Բուրգասի գիմնազիայում ուսուցիչ է աշխատել։
1906 թվականի սկզբից եղել է պրոֆեսոր Աթանաս Իշիրկովի՝ Բուլղարիայում գիտական աշխարհագրության հիմնադրի օգնականը։
1911-1912 թվականներին պրոֆեսոր Ալբրեխտ Պենկի գլխավորությամբ Բեռլինում ստաժավորում է անցել։ Առաջին Բալկանյան պատերազմի սկիզբն ընդհատել է նրա ուսումը, որը շարունակել է 1913-1914 թվականներին։
1915 թվականին գրել է «Կարստային ձևեր Արևմտյան Ստարա Պլանինայում» մեծ գիտական աշխատությունը, որի հիման վրա արժանացել է ֆիզիկական աշխարհագրության դոցենտի գիտական աստիճանի։ Այդ դարի սկսել է գեոմորֆոլոգիայի մեթոդների և խնդիրների դասախոսությունների կուրս կարդալ։
1916 թվականին օգնել է Ա. Իշիրկովին Հյուսիսային Մակեդոնիայում գիտական արշավում, որը կազմակերպվել էր բուլղարական բանակի շտաբի կողմից։
1921 թվականին եղել է արտահաստիքային, իսկ 1927 թվականից՝ Սոֆիայի համալսարանի ֆիզիկական ամբիոնի վարիչ, ֆիզիկական աշխարհագրության պրոֆեսոր։
Ժեկո Ռադևը մահացել է 1934 թվականի հունվարի 24-ին Սոֆիայում՝ 58 տարեկան հասակում։
Ընտրյալ գիտական հրապարակումներ
խմբագրելԺեկո Ռադևը ֆիզիկական աշխարհագրության և գեոմորֆոլոգիայի ոլորտում բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է`
- НѢколко бележки върху климата на гр. Бургасъ (1906)
- НашитѢ селища въ връзка въ тѢхната надморска височина (1906, համահեղինակ)
- Рила планина — орохидрографски бележки (1910)
- Картометрически приносъ за изучаване на България (1910)
- Географическо положение, граници и повърхнина на България (1910)
- Карстови форми въ Западна Стара планина (1915)
- Предметъ и методи на географията (1919)
- Геоморфологически бѢлѢзи на българскитѢ земи и тѢхното значение за температурнитѢ и валежни отношения на страната (1919)
- Природна скулптура по високите български планини (1920)
- Геоморфологична работа на ледника (1921)
- Ледникови следи въ облика на Пиринъ (1921)
- Алпийски и подалпийски пояси на високитѢ български планини (1921)
- РѢка ВѪча и нейната долина (1923)
- Географска и етнографска Македония (1924)
- Търновският проломъ и долината на р. Янтра (1925)
- Източна Стара планина и долината на р. Камчия (1926)
- Има ли следи от дилувиално заледяване на Витоша(1926)
- Географска и етнографска България въ нейните исторически граници (1926)
- Епигенетични проломи въ долината на р. Струма (1933).
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Проф. Жеко Радев(բուլղ.)