Ժյուլ Գեդ
Ժյուլ Գեդ (ֆր.՝ Jules Guesde, նոյեմբերի 11, 1845[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա - հուլիսի 28, 1922[1][4][5][…], Սեն-Մանդե, իսկական անուն ազգանունը՝ Մաթյե Բազիլ; Basile), ֆրանսիական և միջազգային սոցիալիստական շարժման գործիչ, II Ինտերնացիոնալի ղեկավարներից։
Ժյուլ Գեդ ֆր.՝ Jules Guesde | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1845[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | հուլիսի 28, 1922[1][4][5][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Սեն-Մանդե |
Գերեզման | Պեր Լաշեզի աճյունասափորանոցային դիակիզարան[6][7] և Grave of Guesde |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Բանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին, French Workers' Party? և Socialist Party of France? |
Անդամություն | Առաջին ինտերնացիոնալ |
Ստորագրություն | |
Jules Guesde Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԺյուլ Գեդը ծնվել է 1845 թվականին մանրբուրժուական ընտանիքում։ 1876 թվականից մասնակցել է բանվորական շարժմանը, Պոլ Լաֆարգի հետ պրոպագանդել մարքսիզմը։
1871 թվականի հունիսի „Droits de l'homme“ թերթում Փարիզի կոմունայի աջակցելու համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, սակայն հասցրել է փախչել Իտալիա, որտեղ ապրել է մինչև 1876 թվականը։ Հայրենիք վերադարձել է համաներումից հետո։
1877 թվականին հիմնադրել է «էգալիտե» («Egalite») սոցիալիստական թերթը, որը նախապատրաստեց բանվորական կուսակցության հիմնադրումը (1879)։ 1880–1901 թվականներին գլխավորելով բանվորական կուսակցությունը՝ պայքարել է բանվորական շարժման մեջ մանրբուրժուական հոսանքների՝ պրուդոնիզմի, անարխիզմի, բլանկիզմի և պոսիբիլիզմի դեմ։ 1893 թվականին ընտրվել է ֆրանսիական պառլամենտի անդամ, դարձել սոցիալիստական ֆրակցիայի ղեկավարը։
Սկզբնական շրջանում Գեդը հետևոլ է Ժան Ժորեսին, նրան ընդունելով որպես պարտիայի առաջնորդ, սակայն 1898 թվականին բաժանվել է նրանից Դրեյֆուսի դատիհետ կապված։
Իր ելույթները պալատում նա հրատարակել է „Quatre ans de lutte de classe à la chambre. 1893—98“ (Փարիզ, 1901) աշխատության մեջ, այլ աշխատություններն են՝ „Essai de catéchisme socialiste“ (1878); „Collectivisme et révolution“ (1879); „La loi des salaires et ses conséquences“ (1879); „Services publiques et socialisme“ (1885); „Le collectivisme au collège de France“ (1886):
Սակայն Գեդը թույլ տվեց տեսական ու տակտիկական սխալներ, իսկ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մտավ Ֆրանսիայի ռեակցիոն բուրժուական կառավարության մեջ։ Երբ ձախ գեդիստները մասնակցեցին Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության հիմնադրմանը (1920), Գեդը մնաց սոցիալիստական կուսակցության շարքերում։ Նրա տեսակետը դատապարտվել է Վլադիմիր Լենինի կողմից։
Ժյուլ Գեդը մահացել է 1922 թվականի հունիսի 22-ին Սեն-Մանդեում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ Beauvis C., Langlade V. d. Le columbarium du Père-Lachaise — 1992. — P. 58. — ISBN 978-2-86514-022-0
- ↑ Bauer P. Deux siècles d'histoire au Père Lachaise (ֆր.) — Versailles: 2006. — P. 395. — ISBN 978-2-914611-48-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլ Գեդ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 705)։ |