Իմ քնքուշ և նուրբ գազան
«Իմ քնքուշ և նուրբ գազան», խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1978 թվականին՝ Էմիլ Լոտյանուի կողմից, Չեխովի «Դրամա որսի ժամանակ» պատմվածքի մոտիվենրով։
Իմ քնքուշ և նուրբ գազան ռուս.՝ Мой ласковый и нежный зверь | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[1] և մելոդրամա |
Հիմք | The Shooting Party? |
Թվական | 1978 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Էմիլ Լոտյանու[1] |
Սցենարի հեղինակ | Էմիլ Լոտյանու |
Դերակատարներ | Գալինա Բելյաևա, Օլեգ Յանկովսկի[2], Կիրիլ Լավրով[2], Սվետլանա Տոմա[2] և Գրիգորե Գրիգորիու[2] |
Երաժշտություն | Եվգենի Դոգա |
Պատմվածքի վայր | Ռուսական կայսրություն |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 109 րոպե |
Նկարահանումների մեծ մասը տեղի է ունեցել Վալուևո քաղաքի XVIII դարի մի դաստակերտում, որը երբևէ պատկանելիս է եղել կոմս Մուսին-Պուշկինին։ Քաղաքային տեսարանները նկարահանվել են Սուզդալում։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1978 թվականի սեպտեմբերի 18-ին։
Սյուժե
խմբագրելXIX դարի վերջում, Կենտրոնական Ռուսաստանի անտառներում ապրում էր անտառապահի աղջիկը՝ Օլգա Սկորցովան (Գալինա Բելյաևա), ով գեղեցիկ տասնինն տարեկան աղջիկ էր, առաջին տպավորությունից բնական և թեթև, սակայն հետագայում պարզվում է, որ նա ապրում է զգուշավոր և սնափառ կյանքով։ Նրան սիրահարվում են երեք ծեր տղամարդիկ, որոնք ապրում են կալվածքի շրջակայքում։ Նրանցից մեկը հիսունամյա մռայլ այրի Ուրբենինն էր, (Լեոնիդ Մարկով), ավելի մեծ տարիքի, բայց երիտասարդ և ուրախ Կոմս Կարնեևը (Կիրիլ Լավրով) և ստատիկ գեղեցիկ քառասունամյա դատական քննիչ Կամիշևը (Օլեգ Յանկովսկին)։
Օլգան՝ ցանկանալով ազատվել ծայրահեղ աղքատությունից, անխոհեմ ամուսնանում է գույքի կառավարիչ ազնվական Ուրբենինի հետ։ Իր հարսանիքի օրը նա փախչում է տոնակատարությունից և սեր է խոստովանում Կամիշևին, սակայն հրաժարվում է նրա հետ գնալ։ Կամիշևի հոգում բռնկվում է ուժեղ կիրք և այրող խանդ։ Նա գաղտնի հույսեր է փայփայում, որ կկարողանա Օլգայի ընտրությունը իր օգտին դարձնել։ Օլգան հույս ուներ, որ Կամիշևի հարուստ լինելը հնարավոր կդարձնի դուրս գալ աղքատությունից, սակայն շուտով իմանում է, թե ինչպիսի անբարենպաստ պայմաններում է ապրում իր սիրեցյալը։ Այդ հիասթափությունից հետո Օլգան դառնում է Կոմս Կարնեևի կենակցուհին, մինչդեռ նրա օրինական ամուսինը՝ Ուրբենինը, ապրելով քաղաքում, դառնում է հարբեցող և անկում է ապրում։
Աշնանային որսորդության և խնջույքի ժամանակ Օլգան սկսում է բացատրություն տալ կատաղած, խանդոտ Կամիշևին և որոշ ժամանակ անց, բարձր աղաղակ է լսվում։ Օլգա ստանում է մահացու վնասվածք իր սեփական դանակով։ Մեծ արյունահեղությունից երկու օր անց երիտասարդ կինը մահանում է՝ այդպես էլ չհայտնելով հետաքննությանը, թե ով է նրա դեմ մահափորձ կատարել։ Կասկածանքի տակ է ընկնում նրա ամուսինը՝ Ուրբենինը, նրան դատապարտում են և աքսորում են, որտեղ չորս տարի անց նա մահանում է։
Դերերում
խմբագրել- Գալինա Բելյաևա — Օլգա Սկորցովա
- Օլեգ Յանկովսկի — Սերգեյ Պետրովիչ Կամիշև
- Կիրիլ Լավրով — կոմս Ալեքսեյ Կարնեև
- Լեոնիդ Մարկով — Պյոտր Եվգորովիչ Ուրբենին
- Սվետլանա Տոմա — գնչուհի Տինա
- Գրիգորե Գրիգորի — Ա. Կալիդիս
- Վասիլի Սիմչիչ — Նիկոլայ Սկորցով
- Օլեգ Ֆյոդորով — հրատարակիչ
- Վիկտոր Լազարև — հարսանիքի հյուր
- Վադիմ Վիլսկի — դոկտոր
- Եվգենի Մարկով — խնջույքի հյուր
- Մարիա Զորինա — Սիչիխա
- Վալերի Սոկոլովերով — Կամիշևի ծառա
- Նիկոլայ Ժեմչուժնի — գնչու
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Էմիլ Լոտյանու
- Ռեժիսոր՝ Էմիլ Լոտյանու
- Օպերատոր՝ Անատոլի Պետրիցկի
- Նկարիչ՝ Բորիս Բլանկ
- Կոմպոզիտոր՝ Եվգենի Դոգա
- Ռեժիսորի ընթերակա՝ Բախիտժան Կանապյանով
- Ձայնաօպերատոր՝ Կուրգանսկի
- Երաժշտության ձայնագրություն՝ Բաբուշկին
- Երաժշտական խմբագիր՝ Լապիսով
Ճանաչում
խմբագրել- Մասնակցել է մրցույթային Կաննի կինոփառատոնին (1978)[3]։
- 1979 թվականին առաջադրվել է ԽՍՀՄ պետական մրցանակի։
Ֆիլմից ամուսնական վալս
խմբագրելԲացի բուն ֆիլմից՝ արվեստի ինքնուրույն և լայնորեն հայտնի ստեղծագործություն է դարձել նրանում հնչող կոմպոզիտոր Եվգենի Դոգայի վալսը։ Հարսանեկան վալս ստեղծելու և տագնապալի ֆոնային երաժշտություն ստեղծելու համար ռեժիսոր Էմիլ Լոտյանուն հրավիրել է իր վաղեմի ընկերոջը և հայրենակցին, որի հետ նա ավելի վաղ արդյունավետ համագործակցել է մի քանի կինոնկարներում, որոնցից առավել հայտնի է «Թափառախումբը գնում է երկինք»։
Մելոդրամայի ռոմանտիկ վալսը կոմպոզիտորը գրել է Մերձմոսկովյան կալվածքում՝ Վալուեոյում, մեկ գիշերվա ընթացքում դաշնամուրով հորինելով։ Նրա առաջին դերակատար Գալինա Բելյաևան, ինչպես և բոլորը նկարահանման հրապարակում լսել և պարել է՝ մտածելով, որ հեռավոր անցյալից հնչում է անհայտ դասական ստեղծագործություն, սակայն ապշել է՝ իմանալով, որ ստեղծագործությունը յուրօրինակ է, հենց նոր հորինված[4][5]։
Հանդիսավոր, հուզիչ, տագնապալի կանխազգացումներով լի վալսը մեծապես ավելացրել է հուզական արտահայտչականության պատկերը և նպաստել է Լոտյանուի մելոդրամայի արտասովոր ժողովրդականությանը, որին շատ քննադատներ մեղադրում էին գրական նյութի հետ չափազանց ազատ վերաբերմունքի և վարկաբեկված գնչուական շարժառիթների համար։ Ռեժիսորի և կոմպոզիտորի դաշինքի արդյունքում ֆիլմը Չեխովի էկրանավորված ստեղծագործությունների շարքում դարձել է առավել դիտարժան և հաջողակ։
Վալսը դարձել է պաշտամունքային սիրային մեղեդի, շատ նորապսակներ ընտրում են այն իրենց առաջին հարսանեկան պարի համար։ Երաժշտությունը հաճախ հնչում է ռադիոյով և հեռուստատեսությամբ:
Մեղեդին կատարվում է փողոցային երաժիշտների կողմից, հաճախ օգտագործվում է պարուսույցների և մարզիկների կողմից՝ բալետի և պարային համարների համար, ինչպես մանրահատակի, այնպես էլ սառույցի վրա[9][10][11]։ Այս աշխատանքը աշխարհի ամենահայտնի կինովալսերից մեկն է[12][13]։
Առանց պաշտոնական աղբյուրների նշման՝ 2014 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕի հատուկ որոշման համաձայն, Դոգա վալսը ճանաչվել է 20-րդ դարի 4 երաժշտական գլուխգործոցներից մեկը[14]։ Սակայն, իրականում ՅՈՒՆԵՍԿՕի կայքում բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների ցանկում տվյալ վալսի ոչ մի հիշատակում չկա[15]։
ԶԼՄ-ներում հիշատակվել է նաև, որ ԱՄՆի նախագահ Ռոնալդ Ռեյգանը, որը քաղաքականություն է եկել Հոլիվուդում հաջող դերասանական կարիերայից հետո, այդ երաժշտական ստեղծագործությունն անվանել է «դարի վալս»[16][17][18]։
Հրապարակում
խմբագրելՌուսաստանում 2005 թվականից ի վեր ֆիլմը լիովին վերականգնվել է և վերաթողարկվել տնային վիդեո համակարգի և DVD-ի «խոշոր պլան» միավորման կողմից՝ պատկերի և ձայնի լավ որակով։ DVD-ում այն թողարկվել է Dolby Digital 5.1 և Dolby Digital 2.0 ձայնային համակարգում։
2013 թվականին լույս է տեսել Blu-ray Disc ձևաչափով Full HD տարբերակը, որը նույնպես վերականգնվել է «խոշոր պլան» ընկերության կողմից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0172812/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Festival de Cannes (Official Selection 1978: In Competition)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Мой ласковый и нежный зверь// КиноПоиск Արխիվացված 2014-12-03 Wayback Machine
- ↑ Евгений Дога принимает поздравления. Запись с эфира телеканала «Культура», 1.03.2007
- ↑ Олимпиада - 80. Церемония открытия (Фильм.). Ясное ТВ.
{{cite AV media}}
: Unknown parameter|date2=
ignored (օգնություն)1-46-50 - ↑ The Complete Sochi 2014 Opening Ceremony (Motion picture). Olympics.
{{cite AV media}}
: Text "Sochi 2014 Winter Olympics" ignored (օգնություն)1-46-50 - ↑ Бульвар Гордона. Արխիվացված 2014-08-14 Wayback Machine 1.11.2011
- ↑ Eugen Doga in Portugalia.
{{cite AV media}}
: Unknown parameter|date2=
ignored (օգնություն) - ↑ Sasha Cohen - 2002 Worlds (SP). iheartskating2.
{{cite AV media}}
: Unknown parameter|date2=
ignored (օգնություն) - ↑ Anissina & Peizerat 1999 Worlds OD Waltz. lingc999.
{{cite AV media}}
: Unknown parameter|date2=
ignored (օգնություն) - ↑ Автор самого известного киновальса принимает поздравления. Сегодня Евгению Доге исполняется 75 лет // НТВ, 1.03.2012
- ↑ Концерт в честь 20-летия программы Андрея Караулова "Момент истины". Pravda.
{{cite AV media}}
: Unknown parameter|date2=
ignored (օգնություն) - ↑ «ЮНЕСКО признала вальс Доги одним из 4-м музыкальных шедевров XX Века» (ռուսերեն). Locals. 2014 թ․ հուլիսի 10. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Список объектов нематериального культурного наследия на сайте ЮНЕСКО
- ↑ «Мой ласковый и нежный зверь: 5 знаменитых композиций Евгения Дога». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Евгений Дога был любимым композитором президента США Рональда Рейгана
- ↑ UNESCO ruled: Eugen Doga’s Waltz, the 4th music masterpiece of the XX-th century