Ինչ հրաշալի խաղ է
«Ինչ հրաշալի խաղ է» (ռուս.՝ «Какая чудная игра»), ռեժիսոր Պյոտր Տոդորովսկու գեղարվեստական ֆիլմը (դրամա)։
Ինչ հրաշալի խաղ է ռուս.՝ Какая чудная игра | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | դրամա |
Թվական | 1995 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Պյոտր Տոդորովսկի |
Սցենարի հեղինակ | Պյոտր Տոդորովսկի |
Դերակատարներ | Անդրեյ Իլյին, Նիկոլայ Բուրլյաև[1], Ելենա Յակովլևա[1], Յուրի Կուզնեցով[1] և Գենադի Նազարով |
Օպերատոր | Յուրի Ռայսկի |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 93 րոպե |
Ֆիլմը նկարահանվել է դերասան Նիկոլայ Ռիբնիկովի հետ տեղի ունեցած իրական իրադարձությունների հիման վրա ։ Իրականում խաղարկման մասնակիցներին ցանկացել են հեռացնել կոմերիտմիությունից և ինստիտուտից, սակայն բուհի ղեկավարությունը ընդդիմացել է, և նրանք միայն արժանացել են նկատողության[2]։
Սյուժե
խմբագրել1950-ականների սկիզբ, Մոսկվա։ Արվեստի ինստիտուտի քաղաքամերձ հանրակացարանում ապրում են ուրախ, թեև կիսաքաղց ուսանողներ, որոնք տաղանդավոր են, հնարամիտ, հակված են իմպրովիզացիայի և տարբեր կատակների, այդ թվում՝ քաղաքական երանգավորում ունեցող։ Բավական վտանգավոր կատակը, որի ժամանակ ուսանող Ռիբկինը, ընդօրինակելով հաղորդավար Յուրի Լևիտանի ձայնը, ռադիոյով հայտարարում է գրանցման չեղարկման, ապրանքների գների անհավատալի իջեցման, խոսքի ու դավանանքի ազատության ներմուծման, արտասահման ազատ ելքի թույլտվության և այլնի մասին։ Դրա համար չորս ուսանողներ, որոնք ներգրավված են եղել այդ կատակի կազմակերպման մեջ, ձերբակալվում են և գնդակահարվում։
Դերերում
խմբագրել- Անդրեյ Իլյին – Ֆելիքս Ռաևսկի
- Գենադի Նազարով – Կոլյա Ռիբկին
- Դենիս Կոնստանտինով – Ֆեդյա Գրինևիչ
- Գենադի Միտնիկ – Էլիզբար Ռադչանինով (հնչյունավորել է Սերգեյ Չեկանը)
- Ելենա Յակովլևա – Վերա Մարկելովա
- Լարիսա Ուդովիչենկո – Սոֆյա Աբրամովնա
- Նիկոլայ Բուրլյաև – Միխայիլ Միխայլովիչ
- Յուրի Կուզնեցով – Ֆիլիմոն Սեմյոնովիչ
- Մարիա Շուկշինա – Օլյա
- Դարյա Վոլգա – Յուլյա
- Ելենա Կոտիխինա – Միխայիլ Միխայլովիչի սիրուհին
- Դմիտրի Մարյանով – Լյովա
- Ալեքսեյ Զոլոտնիցկի – պետանվտանգության կապիտան
- Անատոլի Ֆեդորենկո – Վոլոդյա
- Վալենտինա Բերեզուցկայա – վերահսկիչ գնացքում
- Օլգա Բլոկ-Միրիմսկայա – Միխայիլ Միխայլովիչի նախկին կինը
- Միխայիլ Դորոժկին – Յուրի Շևցով
- Ալեքսանդր Օլեշկո – կլառնետահար
- Նինա Ագապովա – անգլերենի ուսուցիչ
- Մաքսիմ Կոնովալով – ուսանող
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Պյոտր Տոդորովսկի
- Ռեժիսոր՝ Պյոտր Տոդորովսկի
- Օպերատոր՝ Յուրի Ռայսկի
- Նկարիչ՝ Վալենտին Կոնովալով
- Կոմպոզիտոր՝ Իգոր Կանտյուկով, Պյոտր Տոդորովսկի
Մրցանակներ
խմբագրել- 1996 – Ժնևի միջազգային կինոփառատոն - «Տիտրա ֆիլմ» մրցանակ (Պյոտր Տոդորովսկի)
- 1996 – «Կանաչ խնձոր - ոսկե տերև» մրցանակ տղամարդու լավագույն դերի համար (Գենադի Նազարով)
- 1995 – Անապայի «Կինոշոկ» կինոփառատոն․
- Լավագույն ռեժիսուրայի մրցանակ (Պյոտր Տոդորովսկի)
- Դիստրիբյուտորների ժյուրիի մրցանակ (Պյոտր Տոդորովսկի)
- Ցուցադրվել է Մոսկվայի 19-րդ կինոփառատոնում[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Раззаков Федор. Николай Рыбников, Алла Ларионова». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «19th Moscow International Film Festival (1995)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ինչ հրաշալի խաղ է» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում