Ինտրոդուկցիա (կենսաբանական)

Ինտրոդուկցիա (կենսաբանական) (լատին․՝ introductio - ինտրոդուկցիա, ներածում), որևէ տեսակի օրգանիզմի նպատակային կամ պատահական վերաբնակեցում իր բնական միջավայրի սահմաններից դուրս։ Ինտրոդուկցիան ենթադրում է տվյալ էկոհամակարգի համար նոր տեսակի կամ տեսակների ներածման գործընթաց[1][2]։

Մշկառնետ — հյուսիսամերիկյան տեղածին տեսակ, վերաբնակեցված կամ ինտրոդուկցված Եվրասիայում

Ինտրոդուկցված կամ օտարածին տեսակները  մարդու կողմից հատուկ կամ պատահաբար ներկրվում են այդ օրգանիզմների համար նոր միջավայրեր։

Ինտրոդուկցված տեսակի հարմարումը էկոլոգիական նոր պայմաններին կոչվում է կլիմայավարժում:

Հաճախ ինտրոդուկցված տեսակները կարող են էապես փոխել տվյալ տարածաշրջանի էկոհամակարգը և պատճառ հանդիսանալ տեղի ֆլորայի կամ ֆաունայի որոշ տեսակների  կրճատման կամ նույնիսկ ոչնչացման։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Негробов С. О., Филоненко Ю. Я. Экологический словарь. — Липецк: Липец. эколого-гуманитар. ун-т, 2001. — 125 с.
  2. Лесная энциклопедия: В 2 т. / Гл. ред. Г. И. Воробьёв; Ред. кол.: Н. А. Анучин и др. — М.: Сов. энциклопедия, 1985. — 563 с.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինտրոդուկցիա (կենսաբանական)» հոդվածին։