Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024)

պատերազմ Իսրայելի և Պաղեստինի միջև

Իսրայել-Համաս պատերազմ (2023), Իսրայելի և Համասի միջև լայնամասշտապ ռազմական գործողություններ Գազայի հատվածում և Իսրայելի հարավում, որը սկսել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան 6։30-ին՝ Իսրայելի հարավային տարածքների վրա Գազայից հարձակմամբ[7]։ Սա 1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմից հետո Իսրայելի տարածքում առաջին ուղիղ հակամարտությունն է[8][9]։ Ռազմական գործողությունները սկսվել են վաղ առավոտյան՝ Իսրայելի դեմ հրթիռակոծմամբ և տրանսպորտային միջոցների ներխուժմամբ Իսրայելի տարածք, մի շարք հարձակումներ են իրականացվել իսրայելական բնակավայրերի և իսրայելական զինվորականների վրա։ Որոշ մասնագետներ այս իրադարձություններն անվանում են պաղեստինյան երրորդ ինթիֆադա (դիմադրական շարժում)։

Իսրայելա-համասյան պատերազմ (2023)
Gaza–Israel conflict? և Արաբա-իսրայելական հակամարտություն

Թվական
2023, հոկտեմբերի 7-ից (1 տարի, 1 ամիս և 6 օր)
Վայր Պաղեստին, Իսրայել, Լիբանանի հարավ[1]
Արդյունք
Տարածքային
փոփոխություններ
Պաղեստինցի զինյալները ճեղքել են Գազա-Իսրայել պատնեշը և ներխուժել Իսրայելի հարավային շրջան.
Իսրայելական բանակը ավիահարվածներ է հասցնում Գազայի հատվածին
Հակառակորդներ
Համաս
Պաղեստինի իսլամական ջիհադ
Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ
Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատ
«Առյուծների որջ»[2]
Հեզբոլլահ[3]
Իսրայել Իսրայել
Հրամանատարներ
Մոհամմադ Դեյֆ
Զիյադ ալ-Նախալահ
Բենյամին Նեթանյահու
Յոավ Գալանտ
Կողմերի ուժեր
Իսրայելի պաշտպանության բանակ
Իսրայելի ոստիկանություն
Ռազմական կորուստներ
2,670 սպանված պաղեստինցի,
9,600 վիրավոր[4]
1400+ սպանված իսրայելցի,
3,400+ վիրավոր[5],
100+ գերեվարված
700 անհետ կորած[6]

Պաղեստինյան հարձակմանը մասնակցած կազմակերպությունները ներառում են Համասը, Իսլամական ջիհադը և Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատը։ Համասի ռազմական թևի՝ Իզ ադ-Դին ալ-Քասամ բրիգադների հրամանատար Մուհամմեդ Դեյֆն ասել է, որ հարձակումը պատասխան է «Ալ-Աքսա մզկիթի պղծմանը», և Իսրայելի կողմից այս տարվա ընթացքում հարյուրավոր պաղեստինցիների սպանությանը։ Նա պաղեստինցիներին և Իսրայելի արաբներին կոչ է արել «վտարել օկուպանտներին և քանդել պատերը»։ Հարձակումների սկսվելուց անմիջապես հետո Արևմտյան ափում տեղի ունեցած արտակարգ հանդիպման ժամանակ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը աջակցություն հայտնեց Գազա ներթափանցմանը՝ հայտարարելով, որ պաղեստինցիներն իրավունք ունեն պաշտպանվելու Իսրայելի օկուպացիայից[10][11]։ Իսրայելում բոլոր խոշոր ընդդիմադիր կուսակցությունները հանդես են եկել պաղեստինյան հարձակման դեմ՝ պայքարելու հանուն ազգային միասնության կառավարության ձևավորմանը[12]։

Առնվազն 2200 հրթիռ է արձակվել Գազայի հատվածից, երբ Համասի զինյալները ճեղքել են սահմանը և մտել Իսրայել՝ սպանելով առնվազն 300 իսրայելցիների, ինչն էլ Իսրայելի կառավարությանը դրդել է հայտարարել արտակարգ դրություն. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հարձակումների սկզբից հետո ազգային ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը «պատերազմի մեջ է»[13][14][15]։ Պաղեստինցի զինյալները, որոնք ներթափանցել էին Իսրայել, մտան Գազայի հատվածի մոտի մի քանի բնակավայրեր, ինչպես նաև իսրայելական Սդերոտ քաղաքը[16]։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակը հրազենային և օդային հարվածների արդյունքում սպանվել է առնվազն 300 պաղեստինցի, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ և 20 երեխա[17][18]։ Ըստ Գազայի առողջապահության պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ զոհերի մեծ մասը եղել են Իսրայելում տեղի ունեցած կրակահերթերից[18]։ Ինչպես պաղեստինյան, այնպես էլ իսրայելական լրատվամիջոցների աղբյուրները հայտնել են, որ իսրայելցի քաղաքացիական անձինք և զինվորները, այդ թվում՝ երեխաներ, պատանդ են վերցվել պաղեստինցի զինյալների կողմից[19]։ Հաղորդվում է, որ այդ պատանդներից մի քանիսը տեղափոխվել են Գազայի հատված։ Պաղեստինյան հարձակման սկզբից ի վեր գրանցվել են նաև իսրայելցի կանանց նկատմամբ բռնության բազմաթիվ դեպքեր և իսրայելցի խաղաղ բնակիչների կոտորածներ[20][21]։ Արևմտյան երկրները, Արգենտինան, Բրազիլիան և Հնդկաստանը դատապարտեցին պաղեստինյան կողմին բռնության համար և օգտագործված մարտավարությունը որակեցին որպես ահաբեկչություն[22], մինչդեռ որոշ արաբական և իսլամադավան երկրներ մեղադրեցին Իսրայելի օկուպացիան և Պաղեստինի պետականության ժխտումը որպես հակամարտության սրման հիմնական պատճառ[23]։ Մյուս երկրները կոչ են արել դեէսկալացիայի։

Տերմինաբանություն

խմբագրել

Պաղեստինյան զինյալներն իրենց հարձակումն անվանել են «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողություն (արաբ․՝ عملية طوفان الأقصى‎‎), իսկ Իսրայելը հայտնեց հակահարձակողական գործողությունների մասին, որը կոչեց «Երկաթե սրեր» գործողություն (եբրայերեն՝ מבצע חרבות ברזל‎): Պաղեստինյան հարձակման սկիզբը համընկավ 1973 թվականի արաբա-իսրայելական պատերազմի մեկնարկի 50-ամյակի հետ։ Մի քանի լրատվական գործակալություններ և դիտորդներ շարունակվող հակամարտությունը որակել են որպես Երրորդ ինթիֆադա[24]։ Մի քանի լրատվական գործակալություններ և դիտորդներ շարունակվող հակամարտությունը որակել են որպես Երրորդ ինթիֆադա։ The Sunday Telegraph-ը հակամարտությունն անվանել է Իսրայելի «9/11 պահ»[25]։

Նախապատմություն

խմբագրել

Գազայի հատվածի և Իսրայելի միջև հակամարտությունը սկսվեց այն ժամանակ, երբ 2005 թվականին Իսրայելը դուրս բերեց իր զորքերը Գազայի հատվածից։ Դրանից հետո՝ 2006 թվականին, Համաս հաղթեց ընտրություններում և վերահսկողության տակ առավ Գազայի հատվածը։ Դա հանգեցրեց 2007 թվականին Համասի և Ֆաթհ կոչվող մեկ այլ պաղեստինյան խմբավորման միջև կռվի։ Այդ ժամանակից ի վեր Գազայի հատվածը և Իսրայելը երկարատև հակամարտության մեջ են[26]։ Գազայի հատվածը 2007 թվականից ի վեր գտնվում էր իսրայելա-եգիպտական շրջափակման մեջ, ինչը ստիպեց Human Rights Watch-ին այդ գոտին անվանել «բացօթյա բանտ»[27]։ Ավելին, Գազան կտրված է մնացած աշխարհից, և ռեսուրսների հասանելիությունը, ներառյալ սնունդը, ջուրը և էլեկտրաէներգիան, գրեթե ամբողջությամբ վերահսկվում է Իսրայելի կողմից[28]։ Շրջափակումը զգալի տնտեսական դժվարություններ է առաջացրել պաղեստինցիների համար[29], որը Համասը նշել է որպես իր հարձակման պատճառներից մեկը[30]։

Հարձակումը տեղի է ունեցել հրեական Սիմչաթ Թորա և Շաբաթ տոնի ժամանակ[31] և 1973 թվականի արաբա-իսրայելական պատերազմի մեկնարկի 50-ամյակից մեկ օր անց, որը նույնպես սկսվել է անակնկալ գրոհով[32]։ Հարձակմումը հաջորդել է Գազայի հատվածի հետ Իսրայելի սահմանի երկայնքով շաբաթներ շարունակ աճող լարվածությանը և Հորդանան գետի Արևմտյան ափի բախումներին։ 2023 թվականին առնվազն 247 պաղեստինցի է զոհվել իսրայելական ուժերի կողմից, իսկ պաղեստինյան հարձակումների հետևանքով զոհվել է 32 իսրայելցի և երկու օտարերկրյա քաղաքացիներ[33][34]։

Իսրայելը և Սաուդյան Արաբիան բանակցություններ են վարում հարաբերությունները կարգավորելու համար, իսկ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդը վերջերս հայտարարեց, որ կարգավորումը «առաջին անգամ իրական է»[35]։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ «մի քանի անգամ զգուշացրել է, որ Իսրայելի կողմից Գազայի շարունակական օկուպացիան կբերի նոր բռնությունների»[36]։

Իզ ադ-Դին ալ-Քասամ բրիգադների հրամանատար Մուհամեդ Դեյֆը ձայնագրված հաղորդագրության մեջ ասել է, որ հարձակումը պատասխան է «Ալ-Աքսա մզկիթի պղծմանը» և այս տարվա ընթացքում Իսրայելի կողմից հարյուրավոր պաղեստինցիների սպանություններին և վիրավորումներին[37]։ Նա պաղեստինցիներին և Իսրայելի արաբներին կոչ է արել «վտարել օկուպանտներին և քանդել պատերը»[37][38]։ Համասի առաջնորդ Սալեհ ալ-Արուրին ասել է, որ գործողությունը պատասխան է «շարունակվող օկուպացիային»՝ հավելելով, որ մարտիկները պայքարում են Ալ-Աքսա մզկիթի և Իսրայելի կողմից պահվող պաղեստինցի հազարավոր բանտարկյալների համար[32], ինչը բանտարկյալների իրավունքների պաշտպանության «Addameer» հասարակական կազմակերպության կողմից գնահատվում է մոտ 5200, այդ թվում՝ 33 կին, 170 անչափահաս։ Պաղեստինյան «Իսլամական ջիհադի» խոսնակը հայտարարել է, որ իրենք Իսրայելի քաղաքացիներին քաղաքացիական անձինք չեն համարում[39]։

Պաղեստինյան հարձակում

խմբագրել

Հրթիռային հարձակում

խմբագրել

2023 թվականի հոկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 06:30-ի սահմաններում (ԻՏԺ, UTC+3)[40], Համասը հայտարարեց «Ալ-Աքսա ջրհեղեղ» օպերացիայի մեկնարկի մասին՝ նշելով, որ Գազայի հատվածից 20 րոպեի ընթացքում ավելի քան 5000 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Գազայից առնվազն 2200 արկ է արձակվել։ Հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ[41][42][43]։ Հաղորդվում է, որ պայթյուններ են տեղի ունեցել Շերոնի շրջակա տարածքներում և Շարոնի հարթավայրի քաղաքներում, ներառյալ Գեդերան, Հերզլիիան[44], Թել Ավիվը և Աշկելոնը[43]։ Օդային հարվածների ազդանշանները գործարկվել են նաև Բեեր Շևայում, Երուսաղեմում, Ռեհովոտում, Ռիշոն Լեզիոնում և Պալմաչիմի ավիաբազայում[45][46][47]։ Համասը ռազմական հրամանատար Մոհամմադ Դեյֆը կոչ է արել «մուսուլմաններին ամենուրեք հարձակվել»[42]։ Պաղեստինցի զինյալները կրակ են բացել նաև Գազայի հատվածի մոտ իսրայելական նավերի վրա, բախումներ են տեղի ունեցել նաև պաղեստինցիների և Իսրայելի պաշտպանության բանակի միջև Գազայի պարսպի արևելյան հատվածում[45]։ Երեկոյան Համասը ևս մոտ 150 հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, պայթյուններ են գրանցվել Յավնեում, Ղիվաթայմում, Բաթ Յամում, Բեյթ Դագանում, Թել Ավիվում և Ռիշոն Լեզիոնում[41]։ Դրան հաջորդեց մեկ այլ հրթիռակոծություն հոկտեմբերի 8-ի առավոտյան, երբ մեկ հրթիռ դիպավ Աշկելոնի հիվանդանոցին[32]։ Նաև 100 հրթիռ է արձակվել Սդերոտի ուղղությամբ[48]։

 
Ռիշոն Լեզիոնում հրթիռային հարձակման հետևանքները

Զինյալների ներխուժումներ Իսրայել

խմբագրել

Միաժամանակ, շուրջ 1000[41] պաղեստինցի զինյալներ Գազայից ներթափանցեցին Իսրայել՝ օգտագործելով բեռնատարներ, պիկապ մեքենաներ, մոտոցիկլետներ, բուլդոզերներ, արագընթաց նավակներ և պարապլաներներ[32][35]։ Պատերազմի վայրից ստացված նկարները և տեսանյութերից երևում է, թե ինչպես են զինված և դիմակավորված զինյալները իսրայելական Սդերոտում կրակ բացելով սպանում մի քանի իսրայելցի քաղաքացիական անձանց և զինվորների[48][49]։ Մյուս տեսանյութերում երևում էր գերի վերցված իսրայելցիները և այրվող իսրայելական տանկը[42][50], ինչպես նաև զինյալները, որոնք վարում են իսրայելական ռազմական մեքենաներ[48]։

Հարձակման օրվա առավոտյան Ռեիմի մերձակայքի բացօթյա երաժշտական փառատոնում տեղի ունեցավ կոտորած, որը կարող էր հանգեցնել հարյուրավոր զոհերի, շատերը դեռ անհայտ կորած են կամ՝ թաքնված։ Ականատեսները պատմել են մոտոցիկլետներով զինյալների մասին, որոնք կրակ են բացել փախչող մասնակիցների վրա, որոնք արդեն խուճապահար վազում էին հրթիռակոծության պատճառով։ Գրոհայիններին նկատել են նաև Նիր Օզում[49], Բեերիում և Նեթիվ ՀաԱսարայում, որտեղ, ըստ տեղեկությունների, նրանք պատանդներ են վերցրել[51] և հրկիզել տներ[44], ինչպես նաև Գազայի հատվածի կիբուցներում[44][44]։ Հաղորդվում է, որ մարտեր են տեղի ունեցել Ռեիմ ռազմաբազայում։ Հաղորդվում է, որ պատանդներ են վերցվել նաև Օֆակիմում, իսկ Սդերոտում տները հրկիզվել են[46]։

Պաղեստինյան մի քանի խմբավորումներ իրենց աջակցությունն են հայտնել գործողությանը։ Ազգային դիմադրության բրիգադները՝ Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատի (DFLP) զինված թևն իրենց ռազմական խոսնակ Աբու Խալեդի միջոցով հաստատել են իրենց մասնակցությունը գործողությանը[52]։ Հոկտեմբերի 7-ին նրանք հայտարարեցին, որ Իսրայելի պաշտպանության բանակի հետ մարտերում կորցրել են 3 մարտիկի, իսկ հոկտեմբերի 8-ին հայտնել են, որ իսրայելական ուժերի հետ մարտնչում են Քֆար Ազայում, Բեերիում և Կիսուֆիմում[53]։ Մեկ այլ պաղեստինյան սոցիալիստական զինյալ խմբավորում՝ Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը (PFLP) և «Առյուծների բուն» խումբը հայտնել են իրենց աջակցությունը գործողությանը և հայտարարել են առավելագույն զգոնություն և ընդհանուր մոբիլիզացիա իրենց զորքերի մեջ, իսկ Աբու Ալի Մուստաֆա բրիգադները (PFLP-ի զինված թև) հրապարակել են իսրայելական դիտաշտարակների վրա իրենց հարձակման տեսանյութերը[54][55]։

Իսրայելի ռազմական խոսնակը հայտարարել է, որ Գազայի գրոհայինները Իսրայել են մտել առնվազն յոթ վայրերով[32] և ներխուժել իսրայելական չորս փոքր գյուղական համայնքներ, սահմանամերձ Սդերոտ քաղաքը և երկու ռազմակայան ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային[35]։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Համասի վերահսկողության տակ են անցել յոթ համայնքներ, այդ թվում՝ Նահալ Օզը, Քֆար Ազան, Մագենը և Սուֆա Բեհերին[56]։ Հաղորդվում է, որ Սդերոտի ոստիկանական բաժանմունքն անցել է Համասի վերահսկողության տա[45] կ, ինչպես նաև Էրեզ անցակետը, որը զինյալներին հնարավորություն է տվել Գազայից մտնել Իսրայել[41]։ Իսրայելի ոստիկանության կոմիսար Կոբի Շաբթայը հայտնել է, որ Իսրայելի հարավում առկա է հակամարտության 21 ակտիվ կետեր[57]։

Իսրայելի պատասխան

խմբագրել

Հարձակումը, որը համընկավ հրեական Սիմխաթ Թորայի տոնի հետ, թվում էր, թե լիովին անակնկալ էր իսրայելցիների համար[46]։

Ակտիվացվել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը[45]։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Յոավ Գալանտը անվտանգության գնահատումներ են անցկացրել Թել Ավիվում գտնվող Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) շտաբում[49]։ Ավելի ուշ Գալանտը հավանություն տվեց բանակի տասնյակ հազարավոր պահեստայինների մոբիլիզացիային և արտակարգ դրություն հայտարարեց Գազայի սահմանից 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում[56]։ Նա նաև ասել է, որ Համասը «լուրջ սխալ է թույլ տվել»՝ սկսելով իր հարձակումը և խոստացել է, որ «Իսրայելը կհաղթի»[32]։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է երկրում «պատերազմական վիճակ»[41]։ Նաև ասվում է, որ պահեստազորայինները պետք է տեղակայվեն ոչ միայն Գազայում, այլև Հորդանան գետի Արևմտյան ափին և Լիբանանի և Սիրիայի հետ սահմաններին[58]։ Գազայի հատվածի շրջակայքի բնակիչներին խնդրել են մնալ ներսում, մինչդեռ հարավային և կենտրոնական Իսրայելի խաղաղ բնակիչներին «պահանջել են մնալ ապաստարաններում»[32]։ Իսրայելի պաշտպանության բանակը փակել է Գազայի հատվածի շուրջ բոլոր ճանապարհները։ Փակվել են նաև Թել Ավիվի փողոցները[48]։

Հարձակումից հետո Իսրայելը հայտարարեց պատրաստվածության բարձր մակարդակի մասին[59]։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն անվտանգության խորհրդի արտակարգ հավաք է հրավիրել։ Իսրայելի պաշտպանության բանակը հավելյալ զեկուցել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» օպերացիայի շրջանակներում թիրախային գործողություններ սկսելու մասին[22]։ Իսրայելի ոստիկանության կոմիսար Կոբի Շաբթայը հայտարարել է, որ «Գազայի հատվածից զանգվածային հարձակումից հետո» երկրում «պատերազմական դրություն» է[60]։ Նա նաև հայտարարեց «քաղաքացիական շարժման» համար Իսրայելի ողջ հարավային շրջանի փակման մասին, ինչպես նաև «Յամամ» հակաահաբեկչական ստորաբաժանման տեղակայման մասին[57]։ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ չորս դիվիզիա է տեղակայվել այդ տարածքում՝ համալրելով նախկինում գոյություն ունեցող 31 գումարտակներով[32]։

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն ասել է, որ երկիրը կանգնած է «շատ դժվար պահի» առաջ և ուժ ու քաջալերություն է մաղթել Իսրայելի պաշտպանության բանակին, անվտանգության այլ ուժերին, փրկարար ծառայություններին և հարձակման ենթարկված բնակիչներին[49]։ Հեռուստաեթերում վարչապետ Նեթանյահուն հայտարարել է. «Մենք պատերազմի մեջ ենք»[35]։ Նա նաև հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կամրապնդի իր սահմանային տեղակայումները՝ մյուսներին հետ պահելու «այս պատերազմին միանալու սխալ թույլ տալուց»[61]։ Ավելի ուշ իր ուղերձում նա սպառնացել է «Գազան վերածել ամայի կղզու» և հորդորել նրա բնակիչներին «անհապաղ հեռանալ»[62]։

Իսրայելի հարավային և կենտրոնական օդանավակայանները փակ են եղել առևտրային և մասնավոր օգտագործման համար, մինչդեռ Բեն Գուրիոն[63] և Էյլաթ օդանավակայանը շարունակում են գործել։ Lufthansa-ն, Emirates-ը, Ryanair-ը, Aegean Airlines-ը, Air France-ը, Transavia-ն և մի քանի ամերիկյան ավիաընկերություններ չեղարկել են թռիչքները դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ։

Հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Իսրայելի անվտանգության կաբինետը քվեարկեց մի շարք գործողություններ ձեռնարկելու օգտին։ Վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է՝ «Համասի և Պաղեստինի Իսլամական Ջիհադի ռազմական և կառավարական կարողությունների ոչնչացման» մասին[64]։ Իսրայելի Էլեկտրական կորպորացիան, որը մատակարարում է Գազայի հատվածի էլեկտրաէներգիայի մինչև 80%-ը, անջատել է այդ տարածքի էլեկտրաէներգիան[48]։ Արդյունքում Գազայի էլեկտրամատակարարումը 120 ՄՎտ-ից կրճատվեց մինչև ընդամենը 20 ՄՎտ՝ ստիպելով նրան հույս դնել Պաղեստինի էլեկտրակայանների վրա։

Ռազմական գործողությունների վերսկսում (2023-ի դեկտեմբերի 1-ից մինչ այժմ)

խմբագրել

2024 թվականի հունվարի 1-ին՝ նոր տարվա գալուստից անմիջապես հետո, «Համաս» շարժումը Գազայի հատվածից ավելի քան 20 հրթիռ է արձակում Իսրայելի տարածքի վրա[65]։ «The Times of Israel» իսրայելական թերթը տեղեկացնում է, որ հրթիռների մեծ մասը որսացել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգը[65]։ Պարբերականը նշում է, որ հարվածը հասցվել է Իսրայելի հարավային և կենտրոնական շրջաններին[65]։ Օդային տագնապի մասին բնակչության իրազեկման համակարգը գործադրվել է Ռեհովոտ, Նես Ցիոնա, Հոլոն, Լոդ և Մոդիին քաղաքներում, որոնք գտնվում են երկրի կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Իսրայելի հարավում, Աշդոդ և Սդերոտ քաղաքներում[65]։ Իսրայելի շտապօգնության ծառայությունը տվյալներ չունի հրթիռակոծության հետևանքով տուժածների մասին[65]։

Արձագանք

խմբագրել
  •   Իսրայելում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սթեֆանի Հալեթը դատապարտել է Իսրայելի հրթիռակոծումը Գազայի հատվածից և հայտնել, որ Միացյալ Նահանգները կանգնած է Իսրայելի կողքին[66]։
  •   Իսրայելում ԵՄ դեսպան Դիմիտար Ցանչևը դատապարտել է հարձակումը[67]։

Հետևանք

խմբագրել

Հարձակումը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող հակամարտության մեջ նշանակալի էսկալացիա է։ Այն առանձնանում էր իր զգալի մասշտաբով և տարածությամբ՝ ընդգրկելով ինչպես հրթիռակոծությունը, այնպես էլ Գազայի սահմանային հարձակումները։ Այս իրադարձությունը զգալիորեն տարբերվում է նախորդ հակամարտություններից, որոնք սովորաբար ունենում էին փուլային առաջընթացով՝ լարվածության աստիճանական աճով[68]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Israel Army Fires Artillery at Lebanon as Hezbollah Claims Attack». Asharq Al-Awsat (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. «Qassam Brigades announces control of 'Erez Crossing'». Roya News. 2023 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. «Israel Army Fires Artillery at Lebanon as Hezbollah Claims Attack». Asharq Al-Awsat (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. «Hamas surprise attack out of Gaza Strip stuns Israel and leaves dozens dead in fighting, retaliation». AP News. 2023 թ․ հոկտեմբերի 7.
  5. «100 killed in huge Hamas assault, 900 injured; many hostages said taken to Gaza; PM: Israel at war». The Times of Israel. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. «Israel: At least 40 dead, 800 wounded, dozens taken by Hamas». i24news.tv. 2023 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. «Իսրայելի պաշտպանության նախարարը արտակարգ դրություն է հայտարարել Գազայի հատվածում, 80 կմ շառավղով». news.am. 2023 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. Beauchamp, Zack (2023 թ․ հոկտեմբերի 7). «Why did Hamas invade Israel?». Vox (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  9. Erlanger, Steven (2023 թ․ հոկտեմբերի 7). «An Attack From Gaza and an Israeli Declaration of War. Now What?». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. Yang, Maya; Bayer, Lili; Ho, Vivian; Fulton, Adam; Bayer (2023 թ․ հոկտեմբերի 7). «Israel says civilians and soldiers held hostage in Gaza after major Palestinian attack – live». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  11. «Mahmoud Abbas: Palestinians have right to defend themselves against 'terror'». Al Arabiya. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  12. Staff (2023 թ․ հոկտեմբերի 7). «Yair Lapid offers to form emergency unity government with Netanyahu after Hamas terror attack». The Jewish Chronicle. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  13. «Live updates: Militants infiltrate Israel from Gaza as Hamas claims major rocket attack». CNN. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  14. McKernan, Bethan (2023 թ․ հոկտեմբերի 7). «Hamas launches surprise attack on Israel as Palestinian gunmen reported in south». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  15. Staff, ToI. «'We are at war,' Netanyahu says, after Hamas launches devastating surprise attack». Times of Israel (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  16. Ynet (2023 թ․ հոկտեմբերի 7). «Netanyahu: 'We are at war'». Ynetnews (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  17. «Israeli military says 'hundreds of terrorists' killed; Gaza death toll reaches 313». The Hindu. 2023 թ․ հոկտեմբերի 8.
  18. 18,0 18,1 «'We are in a war,' Netanyahu says after Hamas launches surprise attack». NBC. 2023 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  19. Israeli family kidnapped to Gaza, "Russia Now" in arabic, 7 October 2023
  20. Crisp, James (2023 թ․ հոկտեմբերի 7). «Naked Israeli woman paraded by jeering Hamas fighters». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  21. Harel, Amos (2023 թ․ հոկտեմբերի 7). «'Nightmare Scenario': Hamas' Victory Is an Israeli Failure on a Massive Scale». Haaretz (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին. «There have been terrible massacres in some communities and military bases.»
  22. 22,0 22,1 «World reaction to surprise attack by Palestinian Hamas on Israel». Al Jazeera (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  23. «Arab states call for restraint after Hamas attack— but some blame Israel». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  24. jcookson (2023 թ․ հոկտեմբերի 7). «Experts react: Israel is 'at war' after Hamas militants launch major assault» (ամերիկյան անգլերեն). Atlantic Council. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  25. «'Human shield horror' and Israel's '9/11 moment'» (բրիտանական անգլերեն). BBC News. 2023 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  26. «Timeline of conflict between Israel and Palestinians in Gaza». Reuters. 2023 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  27. «Gaza: An 'Open-Air Prison'». 2023 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  28. «What You Need To Know About The Electricity Crisis In Gaza =8 October 2023». PCRF.
  29. Al-Mughrabi, Nidal (2023 թ․ հոկտեմբերի 4). «Gaza unrest shows economic misery under Israeli blockade». Reuters. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  30. «Fears of a ground invasion of Gaza grow as Israel vows 'mighty vengeance'». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին. «Hamas said its unprecedented offensive by land, air and sea was in response to the desecration of the Al Aqsa Mosque as well as Israeli atrocities against Palestinians over the decades. These include the 16-year blockade of Gaza, Israeli raids inside West Bank cities over the past year, increasing attacks by settlers on Palestinians as well as the growth of illegal settlements.»
  31. Estrin, Daniel (2023 թ․ հոկտեմբերի 7). «In surprise deadly attacks, Israel says Palestinian militants infiltrated from Gaza». NPR. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 32,6 32,7 Federman, Josef; Adwan, Issam (2023 թ․ հոկտեմբերի 7). «Hamas militant group has started a war that 'Israel will win,' defense minister says». Associated Press News. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  33. «Palestinian fighters reported in Israel as rockets launched from Gaza». Al Jazeera. 2023 թ․ հոկտեմբերի 7.
  34. «Palestinian killed in clashes with Israelis in West Bank» (անգլերեն). France 24. 2023 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  35. 35,0 35,1 35,2 35,3 «Gaza and Israel in 'War Mode' After Militants Launch Surprise Assaults». The New York Times. 2023 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  36. Kingsley, Patrick; Kershner, Isabel (2023 թ․ հոկտեմբերի 7). «Israel-Gaza Conflict: Gaza and Israel on War Footing After Militants Launch Surprise Assaults». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին – via NYTimes.com.
  37. 37,0 37,1 «Hamas commander says attacks are in defense of Al-Aqsa, claims 5,000 missiles fired». The Times of Israel. 2023 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  38. חלבי, עינב (2023 թ․ հոկտեմբերի 7). מוחמד דף על מתקפת הרקטות: ישראל חיללה את אל-אקצא, קורא לערביי ישראל להצטרף [Mohammed Page on the rocket attack: Israel has blasphemed al-Aqsa, calls on the Israeli Arabs to join]. Ynet (եբրայերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  39. Revheim-Rafaelsen, Mathias; Alayoubi, Mohammed; Løve Pilskog Loe, Isak (2023 թ․ հոկտեմբերի 7). «Hamas til NRK: – Hovedmålet er å få palestinske fanger løslatt» [Hamas to NRK: "Primary goal is to have Palestinian prisoners freed"]. NRK (Norwegian Bokmål). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. «Palestinian fighters reported in Israel as rockets launched from Gaza». Al Jazeera. 2023 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  41. 41,0 41,1 41,2 41,3 41,4 «Israel-Palestine escalation live news: Hamas starts Operation Al-Aqsa Flood». Al Jazeera. 2023 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  42. 42,0 42,1 42,2 McKernan, Bethan (2023 թ․ հոկտեմբերի 7). «Hamas launches surprise attack on Israel as Palestinian gunmen reported in south». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  43. 43,0 43,1 Gritten, David (2023 թ․ հոկտեմբերի 7). «Strikes on Gaza after Palestinian militants enter Israel». BBC News. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  44. 44,0 44,1 44,2 44,3 Ynet (2023 թ․ հոկտեմբերի 7). «Netanyahu: 'We are at war'». Ynetnews (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  45. 45,0 45,1 45,2 45,3 «Israeli army declares 'state of readiness' for war». Anadolu Ajansi. 2023 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  46. 46,0 46,1 46,2 «Barrages of rockets fired from Gaza as Hamas launches unprecedented operation against Israel». France 24. 2023 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  47. «Militants enter Israel from Gaza after woman killed in rocket barrage». CNN. 2023 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  48. 48,0 48,1 48,2 48,3 48,4 Gritten, David (2023 թ․ հոկտեմբերի 7). «Strikes on Gaza after Palestinian militants enter Israel». BBC News. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  49. 49,0 49,1 49,2 49,3 «Militants enter Israel from Gaza after woman killed in rocket barrage». CNN. 2023 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  50. «Hamas militant group launches unprecedented operation against Israel with rockets and infiltration». Associated Press. 2023 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  51. «Militants infiltrate Israel from Gaza as Hamas claims major rocket attack». CNN. 2023 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  52. الانترنت, الحرية-مجلة التقدميين العرب على. «"أبو خالد" الناطق العسكري لكتائب المقاومة الوطنية (قوات الشهيد عمر القاسم) الجناح العسكري للجبهة الديمقراطية لتحرير فلسطين». مجلة التقدميين العرب على الانترنت. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  53. الانترنت, الحرية-مجلة التقدميين العرب على. «خلال بيان لها قبل قليل.. كتائب المقاومة الوطنية (قوات الشهيد عمر القاسم) الجناح العسكري للجبهة الديمقراطية». مجلة التقدميين العرب على الانترنت. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  54. «صادر عن كتائب الشهيد أبو علي مصطفى الجناح العسكري للجبهة الشعبية لتحرير فلسطين». الجبهة الشعبية لتحرير فلسطين. 2023 թ․ հոկտեմբերի 7.
  55. English, Al Mayadeen (2023 թ․ հոկտեմբերի 7). «Side by side: Palestinian Resistance factions announce mobilization». Al Mayadeen English (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  56. 56,0 56,1 Bayer, Lili; Ho, Vivian; Fulton, Adam; Ho, Lili Bayer (now); Vivian; Fulton (earlier), Adam (2023 թ․ հոկտեմբերի 7). «Israel declares state of war after Hamas fires thousands of rockets and 'militants cross border' – live». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  57. 57,0 57,1 «Missiles strike southern & central Israel; police declare state of war». Jordan News. 2023 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  58. «Army says it is fighting Gaza militants who entered Israel by land, sea and air». Al Arabiya. 2023 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  59. «Netanyahu says 'we are at war' after major Hamas attack». The Washington Post. 2023 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  60. «Missiles strike southern & central Israel; police declare state of war». JordanNews (անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  61. «דבריי בפתח ישיבת הקבינט» (անգլերեն). X (formerly Twitter). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  62. «Fears of a ground invasion of Gaza grow as Israel vows 'mighty vengeance'». Al Jazeera. 2023 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 8-ին.
  63. «Airports close in southern, central Israel following rocket fire». Ynetnews (անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  64. «Security cabinet says Israel will destroy military, governmental abilities of Hamas, Islamic Jihad». Times of Israel. 2023 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  65. 65,0 65,1 65,2 65,3 65,4 «ՀԱՄԱՍ-ը ավելի քան 20 հրթիռ է արձակել իսրայելական տարածքի դեմ. ԶԼՄ». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
  66. «Chargé d'Affaires a.i. Stephanie Hallett». Twitter.
  67. חדשות (2023 թ․ հոկտեմբերի 7). «שגריר האיחוד האירופי בישראל: "נחרד מהמתקפה הקטלנית, מגנים בכל תוקף"». Ynet (եբրայերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
  68. «A massive unprovoked attack on Israel - analysis». 2023 թ․ հոկտեմբերի 7.