Իրինա Մուրավյովա
Իրինա Վադիմովնա Մուրավյովա (ռուս.՝ Ирина Вадимовна Муравьёва, փետրվարի 8, 1949[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1994)[2], ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1981)[3]։
Իրինա Մուրավյովա ռուս.՝ Ирина Вадимовна Муравьёва | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1949[1] (75 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, հաղորդավար, ռադիոհաղորդավար և հեռուստահաղորդավարուհի |
Ամուսին(ներ) | Լեոնիդ Էյդլին |
Պարգևներ և մրցանակներ | |
irinamuravyova.ru | |
Կենսագրություն
խմբագրելԻրինա Մուրավյովան ծնվել է 1949 թվականի փետրվարի 8-ին Մոսկվայում։ Նրա հայրը՝ Վադիմ Սերգեևիչ Մուրավյովը (1923 - )[4][5] եղել է ռազմական ինժեներ։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Վադիմ Մուրավյովը կամավոր մեկնել է ռազմաճակատ, հասել մինչև Գերմանիա։ Այնտեղ նա հանդիպել է իր ապագա կնոջը՝ Լիդիա Գեորգիևնային (1926-2015[5], որին գերմանացիներն այնտեղ էին տարել Բելառուսիայից։ Վադիմ Մուրավյովն ազատել է նրան գերությունից, և շուտով նրանք ամուսնացել են։ 1947 թվականին ծնվել է նրանց ավագ դուստրը, մեկուկես տարի անց՝ երկրորդը՝ Իրինա Մուրավյովան։
Տասնամյա կրթությունն ավարտելուց հետո Իրինա Մուրավյովան դիմել է Մոսկվայի բոլոր թատերական բուհեր, սակայն ոչ մեկում նրան չեն ընդունել։ Ստիպված է եղել աշխատել և սպասել հաջորդ քննություններին։ Սակայն հաջորդ տարի պատմությունը գրեթե կրկնվել է, և նրան ընդունել են միայն Մանկական թատրոնին կից ստուդիայում (այնտեղ մրցակցությունը եղել է ցածր, և ընդունվել են միայն Մոսկայի բնակիչները)։ Ստուդիան ավարտելուց հետո Մուրավյովան մնացել է աշխատելու հարազատ թատրոնում։
Հեռակա կարգով ավարտել է Ռուսաստանի Լունաչարսկու անվան թատերական արվեստի համալսարանը։
Կինոյում սկսել է նկարահանվել 1973 թվականին։ Առաջին մեծ դերերից մեկը եղել է Սյուզաննայի դերը Սամսոն Սամսոնովի «Մաքուր անգլիական պատմություն» (ռուս.՝ «Чисто английское убийство», 1974) դետեկտիվ ֆիլմում։
Դերասանուհին մեծ ճանաչման է արժանացել Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում կատարած դերի շնորհիվ։ Սկզբում Մուրավյովան բավական վատատեսորեն է վերաբերվել սցենարին, սակայն Լյուդմիլայի դերը նրան բերել է համաժողովրդական փառք և հանդիսատեսի սերը։ Այդ դերակատարման համար Իրինա Մուրավյովան արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։
Հետագայում Իրինա Մուրավյովան նկարահանվել է Տատյանա Լիոզնովայի «Դիմակահանդես» ֆիլմում, որտեղ կատարել է գավառից եկած Նինա Սոլոմատինայի դերը, որն այդպես էլ չի դառնում դերասանուհի, չնայած անցնում է բազմաթիվ փորձությունների միջով։ Ավտոմատ-հեռախոսի մոտ «Позвони мне, позвони!» երգի կատարման տեսարանը դարձել է համաժողովրդական հիթ․ այն գրել է կոմպոզիտոր Մաքսիմ Դունաևսկին Ռոբերտ Ռոժդեստվենսկու բանաստեղծության հիման վրա։
1982 թվականին Իրինա Մուրավյովան ճանաչվել է տարվա լավագույն դերասանուհի «Советский экран» ամսագրի անցկացրած հարցման արդյունքում։ Նույն թվականին «Դիմակահանդես» ֆիլմը գերազանցել է բոլոր ռեկորդները՝ դառնալով կինովարձույթի առաջատար։
1970-ական և 1980-ական թվականներին Իրինա Մուրավյովան վարել է «Будильник» կիրակնօրյա մանկական առավոտյան հաղորդումը։ 1977-1991 թվականներին եղել է Մոսկվայի Մոսսովետի անվան թատրոնի դերասանուհի, որտեղ կատարել է բազմաթիվ գլխավոր դերեր ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների բեմադրություններում։
1993 թվականին սկսել է աշխատել Փոքր թատրոնում։
Ընտանիք
խմբագրել- Ամուսին՝ Լեոնիդ Էյդլին (1937-2014), ռեժիսոր, ամուսնացած են եղել ավելի քան 40 տարի,
- Որդի՝ Դանիիլ Էյդլին (ծնվել է 1975 թվականի փետրվարի 15-ին), Ֆրանսիայում ավարտել է դերասանական վարպետության դասընթաց արվեստի դպրոցում, ապա սովորել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում, ավարտել Կոնստանտին Ռայկինի բեմական արվեստների բարձրագույն դպրոցը, 2012 սեպտեմբերի 4-ին ամուսնացել է Յուլյա Կրայնովայի հետ[5][6],
- Որդի՝ Եվգենի Էյդլին (ծնվել է 1983 թվականի փետրվարի 6-ին), 2016 թվականի հուլիսի 3-ին ամուսնացել է բանաստեղծուհի Վերոնիկա Դելիոնի հետ, ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի պրոդյուսերական ֆակուլտետը, աշխատում է հեռուստատեսությունում, զբաղվում է ռեստորանային բիզնեսով[5][9],
- Թոռ՝ Լեոնիդ Էյդլին (ծնվել է 2017 թվականի դեկտեմբերին)[10]։
Իրինայի երկու որդիները նկարահանվել են «С новым счастьем!» ֆիլմում՝ կատարելով էպիզոդիկ դերեր (ծաղիկ բերող հանձնակատարներ)։
Ճանաչում և պարգևներ
խմբագրել- «Պատվո նշան» շքանշան (1983),
- Պատվո շքանշան (1999) – հայրենական թատերական մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և Ռուսաստանի պետական ակադեմիայան Փոքր թատրոնի 175-ամյակի առթիվ[11],
- «Հայրենիքին մատուղած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2006) – թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և բազմամյա ստեղծագործական գործունեության համար[12],
- Բարեկամության շքանշան (2010)[13] – հայրենական մշակույթի ու արվեստի զարգացման գործում ունեցած ներդրման, բազմամյա բեղմնավոր գործունեության համար,
- «Ի հիշատակ Մոսկվայի 850-ամյակի» մեդալ[14],
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1981, «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում կատարած դերի համար),
- ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի (1983),
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի (1994) – արվեստի բնագավառում ունեցած մեծ ներդրումների համար[2],
- Չեխովյան մեդալ (2005)[15],
- Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակ մշակույթի բնագավառում (2006)[16],
- Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության հուշամեդալ «Անտոն Չեխովի 150-ամյակ» (2011)[17],
- Կուզբասի մշակույթի պատվավոր գործիչ (2007)[18],
- Հայրենական կինոյի «Մոսկովյան պրեմիերա» VIII կինոփառատոնում (2010 թվական) Իրինա Մուրավյովան արժանացել է մեծահասակի լավագույն դերակատարման համար մրցանակի ռեժիսորներ Ելենա Ժիգաևայի ու Իրակլի Կվիրիկաձեի «Ամենալավ տատիկը» ֆիլմում կատարած դերակատարման համար[19],
- «Նիկա» ազգային կինեմատոգրաֆիական մրցանակ «Չինական տատիկը» (ռուս.՝ «Китайская бабушка») ֆիլմում երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար (2011)[20],
- Ռուսական կինոյի դերասանների «Созвездие» փառատոնում (2011) արժանացել է մրցանակի Երկրորդ պլանի լավագույն դերակատար անվանակարգում[21]
Արվեստ
խմբագրելԴերեր թատրոնում
խմբագրել- 1970 – «Սոմբրերո», ըստ Սերգեյ Միխալկովի պիեսի, ռեժիսոր՝ Աննա Նեկրասովա – Շուրա Տիչինկին
- 1970 – «2001-րդ տարի», ըստ Սերգեյ Միխալկովի պիեսի – Ֆեդյա Դրուժինին
- 1972 – «Հեքիաթ չորս երկվորյակների մասին», ըստ Պանչո Պանչևի պիեսի, երաժշտությունը՝ Ալեքսեյ Ռիբնիկովի, երգերի տեսքտի հեղինակ՝ Յուրի Էնտին, ռեժիսոր՝ Լեոնիդ Էյդլին – Բոնկա
- «Տասներկուերորդ գիշեր», Շեքսպիր, ռեժիսոր՝ Նատալյա Սաց – Վիոլա / Սեբաստյան
- «Ձյունե թագուհին», Եվգենի Շվարց, ռեժիսոր՝ Աննա Նեկրասովա – Ագռավ
- 1973 – «Երիտասարդ գվարդիա», ըստ Ալեքսանդր Ֆադեևի վեպի, ռեժիսոր՝ Պավել Խոմսկի – Լյուբկա Շևցովա
- «Димка-невидимка», ըստ Վադիմ Կորոստիլյովի և Միխայիլ Լվովսկու պիեսի, ռեժիսոր՝ Օլեգ Եֆրեմով – Գալյա
- «Չինչրակա», ըստ Գեորգի Նախուցրիշվիլու հեքիաթի, ռեժիսոր՝ Լեոնիդ Էյդլին – Թագուհի Լալի
- 1977 – «Չմուշկներ», ըստ Սերգեյ Միխալկովի պիեսի, ռեժիսոր՝ Լեոնիդ Էյդլին
Նույն թվականներին Կենտրոնական հեռոիստատեսությամբ ցուցադրվել է Մոսկվայի պատանի հանդիսատեսի «Երկու թխկի» ներկայացումն ըստ Եվգենի Շվարցի պիեսի, որում գլխավոր դերում հանդես է եկել Իրինա Մուրավյովան։
- 1977 – «Գագաթի կիսաճանապարհին» (ռուս.՝ «На полпути к вершине», ըստ Պիտեր Ուստինովի պիեսի, ռեժիսոր՝ Պավել Խոմսկի
- 1977 – Տունն ավազի վրա» (ռուս.՝ «Дом на песке»), ըստ Ռուստամ Իմրահիմբեկովի պիեսի, ռեժիսոր՝ Բորիս Շչեդրին
- 1978 – «Իշխանության վերազանցում» (ռուս.՝ «Превышение власти»), ըստ Վալենտին Չերնիխի պիեսի, ռեժիսոր՝ Պավել Խոմսկի
- 1978 – «Հետո լռություն է» (ռուս.՝ «Дальше – тишина»), ըստ Վինա Դելմարի «Զիջիր տեղը վաղվա օրվան» (անգլ.՝ «Make Way for Tomorrow») կինոսցեարի, ռեժիսոր՝ Անատոլի Էֆրոս – Ռոդա, Լյուսի Կուպերի թոռնուհին[22]
- 1979 – «Կարամազով եղբայրներ», ըստ Ֆեոդոր Դոստոևսկու վեպի, ռեժիսոր՝ Պավել Խոմսկի – Գրուշենկա
- 1982 – «Սենյակ», ըստ Էմիլ Բրագինսկու պիեսի
- 1986 – «Քաղվածք», ըստ Լեոնիդ Զորինի պիեսի, ռեժիսոր՝ Պավել Խոմսկի – Լյուդմիլա[23]
- 1989 – «Մաքիմը հազարամյակի վերջին» (ռուս.՝ «Максим в конце тысячелетия»), ըստ Լեոնիդ Զորինի պիեսի, ռեժիսոր՝ Պավել Խոմսկի
- 1994 – «Բալենու այգին», Անտոն Չեխով, ռեժիսոր՝ Իգոր Իլինսկի – Ռանևսկայա
- 1994 – «Գայլեր և ոչխարներ», Ալեքսանդր Օստրովսկի, ռեժիսոր՝ Վիտալի Իվանով – Կուպավինա
- 1996 – «Ճայը», Անտոն Չեխով, ռեժիսոր՝ Վլադիմիր Դրուգանով – Արկադինա
- 1998 – «Անտառ», Ալեքսանդր Օստրովսկի, ռեժիսոր՝ Յուրի Սոլոմին – Գուրմիժսկայա
- 2002 – «Ամեն իմաստունի մեջ պարզություն կա», ըստ Ալեքսանդր Օստրովսկու պիեսի, ռեժիսոր՝ Վլադիմիր Բեյլիս – Մամաևա
- 2007 – «Խավարի իշխանություն», Լև Տոլստոյ, ռեժիսոր՝ Յուրի Սոլոմին – Մատրյոնա
- 2012 – «Սրբազան հրեշներ» («Գրեթե ամեն ինչ սիրո մասին»), Ժ․ Կոկտո, ռեժիսոր՝ Ա․ Յակովլև – "Էսթեր"
- 2013 – «Ֆիլումենա Մարտուրանո», Է․ Դե Ֆիլիպո, ռեժիսոր՝ Ստեֆանո դե Լուկա– Ֆիլումենա Մարտուրանո
- 2015 – «Ութ սիրող կանայք», Ռ․ Տոմ, ռեժիսոր՝ Վլադիմիր Բեյլիս – Տատիկ
- 2017– «Ամուսնություն», Նիկոլայ Գոգոլ, բեմադրող ռեժիսոր՝ Յուրի Սոլոմին – Ֆեկլա Իվանովնա
Անտրեպրիզ
խմբագրել- 1996 – «Բանսարկու կինը, կամ Դերասաններն իրենց միջև» (ռուս.՝ «Жена-интриганка, или Актёры меж собой»), Դմիտրի Սուխարևի վոդեվիլը, Սերգեյ Նիկիտինի երաժշտության հիման վրա, ռեժիսոր՝ Լեոնիդ Էյդլին
- 2015 – «Անձրևի լարերի վրա» (ռուս.՝ «На струнах дождя», քնարական կատակերգություն, Բելլա, ռեժիսոր՝ Ակիմ Անդրոսով
Դերեր կինոյում
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1965 | ֆ | Դոն Կիխոտի երեխաները | Дети Дон Кихота | կոսմետիկ վիրաբույժին սպասող հաճախորդ |
1973 | ֆ | Նամակ պատանեկությունից | Письмо из юности | գործարանի բանվոր |
1973 | ֆ | Բրնձի հատիկ | Зерно риса | |
1974 | ֆ | Մաքուր անգլիական սպանություն | Чисто английское убийство | Սյուզաննա (հնչյունավորել է Ալլա Բոդնիցկայան) |
1975 | ֆ | Իվան և Կոլոմբինա | Иван и Коломбина | Վալենտինա |
1975 | ֆ | Աու-ու | Ау-у! (էպիզոդ «Սա մե՞ր կյանքն է, կամ Ի՞նչ է մեր կյանքը», ռուս.՝ «Что наша жизнь?! Или что наша жизнь?!» | Լյուդմիլա |
1976 | ֆ | Ուզում եմ լինել նախարար | Хочу быть министром | Ելիզավետա Բուկանովա |
1977 | ֆ | Դուենյա | Дуэнья | Իսենա, Ջերոմոյի դուստրը |
1978 | ֆ | Տեղափոխում | Переезд (կարճամետրաժ) | հերթապահ |
1978 | ֆ | Ժամանակն ընտրել է մեզ | Время выбрало нас | Զինաիդա |
1979 | ֆ | Մոսկվան արցունքներին չի հավատում | Москва слезам не верит | Լյուդմիլա Սվիրիդովա (Լյուդա) |
1979 | ֆ | Աղվեսների որս | Охота на лис | Մարինա, Բելովի կինը |
1980 | ֆ | Դու պետք է ապրես | Ты должен жить | Կլավդիա |
1980 | ֆ | Անավարտ դիմանկար | Неоконченный портрет | (կարճամետրաժ) |
1980 | ֆ | Մենք՝ ներքոստորագրյալներս | Мы, нижеподписавшиеся | Ալլա Իվանովնա Շինդինա |
1981 | ֆ | Դիմակահանդես | Карнавал | Նինա Սոլոմատինա |
1981 | ֆ | Ձեռքերը վե՛ր | Руки вверх! | Մարյա Միխայլովնա Եգորովա |
1984 | ֆ | Անհավատալի գրազ, կամ Իրական դեպք, որ բարեհաջող կերպով ավարտվել է հարյուր տարի առաջ | Невероятное пари, или Истинное происшествие, благополучно завершившееся сто лет назад | Սոֆյա Պավլովնա Կնիգինա |
1985 | ֆ | Ամենահմայիչն ու գրավիչը | Самая обаятельная и привлекательная | Նադյա Կլյուևա |
1985 | ֆ | Երկնագույն քաղաքներ | Голубые города | (ֆիլմ-համերգ Անդրեյ Պետրովի երաժշտությամբ) |
1986 | ֆ | Հորթի տարի | Год телёнка | Լյուդմիլա Նիկիտինա |
1988 | ֆ | Դերասանուհին Գրիբովից | Артистка из Грибова | Գալինա Կադետովա |
1989 | ֆ | Ռուֆ | Руфь | Մարի |
1990 | ֆ | Մենք տարօրինակ կերպով հանդիպեցինք | Мы странно встретились | Վերա |
1990 | ֆ | Կնամոլը | Бабник | Մարինա |
1991 | ֆ | Երբ ուշանում են ԶԱԳՍ-ից․․․ | Когда опаздывают в ЗАГС… | Մարիա Պավլովնա Լվովա |
1991 | ֆ | Տարտյուֆ | Тартюф | Դորինա |
1991 | ֆ | Մադամ Բովարին Սլիվենից | Мадам Бовари от Сливен / Madam Bovary ot Sliven | Վերա |
1992 | ֆ | Ողորմած պարոններ | Милостивые государи | Դոլսկայա / Պաշա / իշխանուհի |
1992 | ֆ | Մեծ թակարդ, կամ Սոլո կատվի համար Լիալուսնի ժամանակ | Большой капкан, или Соло для кошки при полной Луне | Վիկտորյա |
1992 | ֆ | Նոր Օդեոն | Новый Одеон | հոգեբուժարանի գլխավոր բժիշկ |
1993 | ֆ | Այդ կինը պատուհանում | Эта женщина в окне | Եվգենյա |
1994 | ֆ | Զեֆիր շոկոլադով | Зефир в шоколаде | Մարիա, Քսենյայի մայրը |
1994 | ֆ | Անեկտոդիադա, կամ Օդեսայի պատմությունն անեկդոտներով | Анекдотиада, или История Одессы в анекдотах | Եկատերինա II, կայսրուհի |
1995 | ֆ | Առաջին սեր | Первая любовь | |
1998 | ֆ | Սերը չար է | Любовь зла | Կոնստանտինի մայրը |
1999 | ֆ | С новым счастьем! | Վերա | |
2001 | ֆ | С новым счастьем! 2. Поцелуй на морозе | Վերա | |
2003 | ֆ | Спас под берёзами (հեռուստասերիալ) | Աննա Տիմոֆեևնա | |
2005-2006 | ս | Մի ծնվիր գեղեցիկ | Не родись красивой | Ելենա Պուշկարյովա, Եկատերինա Պուշկարյովայի մայրը |
2007 | ֆ | Լենինի կտակը | Завещание Ленина | Նադեժդա Ալեքսանդրովնա Շալամովա, Վառլամ Շալամովի մայրը |
2008 | ֆ | Սիրո մի գիշեր | Одна ночь любви | Աննա |
2009 | ֆ | Ամենալավ տատիկը | Самая лучшая бабушка | Աննա Սեմյոնովնա |
2010 | ֆ | Չինական տատիկը | Китайская бабушка | Եկատերինա |
Վավերագրական կինո
խմբագրել- 1991 – Ո՞վ եք դուք, մադամ Բլավատսկայա (ռուս.՝ Кто вы, мадам Блаватская?) – Ելենա Բլավատսկայա
Հեռուստաներկայացումներ
խմբագրել- 1972 – Հեքիաթ չորս երկվորյակների մասին (ռուս.՝ Сказка о четырёх близнецах) – Բոնկա
- 1972 – Կյանքի էջ (ռուս.՝ Страница жизни)
- 1973 – Մոսկովյան արձակուրդներ (ռուս.՝ Московские каникулы) – աղջիկ (տիտրերում նշված չէ)
- 1973 – Տարբեր մարդիկ (ռուս.՝ Разные люди) – Զինաիդա Բագլյաևա
- 1975 – Չինչարկա (ռուս.՝ Чинчарка) – թագուհի Լալի
- 1976 – Փիլիսոփայության դոկտոր (ռուս.՝ Доктор философии) – Կլարա
- 1978 – Հետո լռություն է (ռուս.՝ Дальше – тишина…) – Ռոդա
- 1978 – Պանի Դուլսկայայի բարոյախոսությունը (ռուս.՝ Мораль пани Дульской) – Գանկա
- 1979 – Գագաթի կիսաճանապարհին (ռուս.՝ На полпути к вершине) – Հելգա
- 1986 – Գյոթե։ Տեսարաններ «Ֆաուստ» ողբերգույունից (ռուս.՝ Гёте. Сцены из трагедии «Фауст») – Մարթա
- 1987 – Քաղվածք (ռուս.՝ Цитата) – Լյուդմիլա
Մուլտֆիլմերի հնչյունավորում
խմբագրել- 1980 – Пиф-паф, ой-ой-ой! – դերասանուհի մայր նապաստակի դերում
- 1981 – Կոշկավոր շունը (ռուս.՝ Пёс в сапогах) – բոլոնկա, Կատու Միլեդի, չղջիկ
- 1982 – Կատվի տունը (ռուս.՝ Кошкин дом) – կատու, հավ
- 1985 – Դերեզա (ռուս.՝ Дереза) – Դերեզա
- 1986-1988 – Խոճկոր Ֆունտիկի արկածները (ռուս.՝ Приключения поросёнка Фунтика) – Բամբինո
- 1987 – Ամուսնություն (ռուս.՝ Брак) – Մասյա
- 1989 – Ի՞նչ ձայն է արձակում մոծակը (ռուս.՝ Какой звук издаёт комар?) – ջրասամույր
- 1991 – Միսս Նոր տարի (ռուս.՝ Мисс Новый Год) – աղվես
- 1992 – Մաշենկա (ռուս.՝ Машенька) – Մաշենկա
- 1992 – Զբոսաշրջիկ փղիկը (ռուս.՝ Слонёнок-турист) – ագռավ
- 1995 – Ուրախ կարուսել։ Ֆիլմ 29-րդ։ Խրճիթ։ ռուս.՝ Весёлая карусель. Фильм 29-й. Теремок) – աղվես
- 1996 – Ճանապարհորդ գորտը (մուլտֆիլմ, 1996) (ռուս.՝ Лягушка-путешественница) – գորտ
- 1996 – Թագավորներն ու կաղամբը (ռուս.՝ Короли и капуста) – Ջեսիկա
- 1997 – Սուրբ ծննդյան նախորդ գիշերը (ռուս.՝ Ночь перед Рождеством) – Սոլոխա
- 2001 – Տոն (ռուս.՝ Праздник)
- 2002 – Բզեզներ (ռուս.՝ Букашки) – ճանճ
- 2003 – Սունկ (ռուս.՝ Грибок) – աղվես
- 2005 – Մենամարտ (ռուս.՝ Поединок) – աղվես
- 2006 – Չե՛մ ասի (ռուս.՝ Не скажу!) – Ելենա
Վոկալ
խմբագրել- 1974 – Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար (ռուս.՝ «Кошка, гулявшая сама по себе») երաժշտական ներկայացում (աուդիոհեքիաթ), երաժշտությունը՝ Ա․ Ռիբնիկովի – Կատվի երգը, կատվի օրորոցայինը
- 1983 – Անգետիկը մեր բակից (ռուս.՝ Незнайка с нашего двора) – Կապուտաչիկի երգը
- 1987 – Ֆունտիկն ու բեղիկներով պառավը (ռուս.՝ Фунтик и старушка с усами – Բամբինո
Աշխատանք ռադիոյում
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 Награждена указом президента России № 437 от 1 марта 1994 года(չաշխատող հղում)
- ↑ Муравьева Ирина Вадимовна Արխիվացված 2010-12-19 Wayback Machine Малый театр
- ↑ http://www.aif.ru/dossier/140
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Даниил Эйдлин» (ռուսերեն). www.facebook.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Ирина Муравьева женила сына». EG.RU (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Самые богатые на внуков знаменитости» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Svetlana Kuzovova» (ռուսերեն). www.facebook.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Ирина Муравьева во второй раз стала бабушкой | StarHit.ru» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации № 1434 от 25 октября 1999 года Արխիվացված 2012-01-07 Wayback Machine
- ↑ «Указ Президента Российской Федерации № 783 от 26 июля 2006 года «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации № 324 от 17 марта 2010 года «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2013-04-22 Wayback Machine
- ↑ Актриса театра и кино. Ирина Муравьёва
- ↑ О вручении Чеховских медалей
- ↑ Правительство РФ вручило награды Лауреатам премии в области культуры за 2006 год
- ↑ Сайт Малого театра
- ↑ Уже на въезде в Кузбасс дорога резко меняется в лучшую сторону, народный артист СССР Юрий Соломин
- ↑ «Призёры VIII Московского фестиваля отечественного кино «Московская премьера»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ И тот полёт падению сродни
- ↑ ։«Созвездие» над Костромой
- ↑ Տեսանյութ
- ↑ Լուսանկար,Լուսանկար, Լուսանկար
Արտաքին հղումներ
խմբագրել- Ирина Муравьёва — Энциклопедия отечественного кино(չաշխատող հղում)
- Ирина Муравьёва в программе «Встречи на Моховой» — запись 20 января 2009
- Ирина Муравьёва на сайте Международного объединённого биографического центра
- СССР ТВ Արխիվացված 2010-10-27 Wayback Machine Ирина Муравьёва на портале советского телевидения
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Մուրավյովա» հոդվածին։ |