Իցիկ Վիտենբերգ
Իցիկ (Իսահակ) Վիտենբերգ (1907[1], Վիլնյուս, Ռուսական կայսրություն - հուլիսի 16, 1943, Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ և Vilna Ghetto, Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), Վիլնյուսի գետտոյի հրեական ընդհատակի առաջին ղեկավարը։
Իցիկ Վիտենբերգ լեհ.՝ Izaak Witenberg և իդիշ՝ איציק װיטנבערג | |
---|---|
Ծնվել է | 1907[1] |
Ծննդավայր | Վիլնյուս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 16, 1943 |
Մահվան վայր | Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ կամ Vilna Ghetto, Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Լիտվա, Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | Հրեական դիմադրությունը Հոլոքոստի ժամանակ |
Կուսակցություն | Լեհաստանի կոմունիստական կուսակցություն |
Անդամություն | Միացյալ պարտիզանական կազմակերպություն |
Կենսագրություն
խմբագրելԻցիկ Վիտենբերգը[2] ծնվել է Վիլնոյում (ներկայում՝ Վիլնյուս) 1906 թվականին[Ն. 1], բանվոր Իոսել Դովիդ Վիտենբերգի (Ուշպոլի բնիկ) և Ցիվյա Միրլիսի (1861—?, ծնունդով Վիլնոյից)[Ն. 2]։ Ունեցել է ավագ եղբայրներ՝ Մորդուխը (1896), Աբրամը (1900) և Շլոյմեն (Շլյոմա, 1901)։ Աշխատել է որպես դերձակ։ Եղել է Լիտվայի ընդհատակյա կոմունիստական կուսակցության անդամ, Լիտվայի՝ Խորհրդային Միությանը միանալուց հետո ղեկավարել է պրոֆմիություն։ Գերմանական զորքերի կողմից Լիտվայի օկուպացիայից հետո անցել է անօրինական դրության[3]։
Գետտոյի ընդհատակում
խմբագրելՀոլոքոստի ժամանակ՝ 1942 թվականին՝ Պոնարիում Վիլնյուսի հրեաների առաջին զանգվածային ոչնչացումից հետո Վիլնյուսի գետտոյում նացիստների զինված պայքարի նպատակով ստեղծվում է հրեական առաջին ընդհատակյա կազմակերպությունը՝ Ֆարեյնիկնիկտեր Պարտիզաներ կազմակերպությունը (ՖՊԿ, Պարտիզանական միացյալ կազմակերպությունը)։ Վիտենբերգի տեղակալներից մեկն է եղել Աբբա Կովները[4]։ Ընդհատակում Վիտենբերգի ծածկանունը եղել է «Լեոն»[5]։
1943 թվականի մայիսին գերմանացիներն իմացել են կազմակերպության գոյության մասին և սպառնացել են ոչնչացնել գետտոն։ Նույն թվականի հուլիսի 8-ին ընդհատակայինների կապավորներից մեկի՝ լեհ կոմունիստ Կոզլովսկու ձախողումից հետո գերմանացիները պահանջել են հանձնել Վիտենբերգին։
Գետտոյում տեղի է ունեցել խիստ քննարկում անմիջապես ապստամբություն սկսելու կողմնակիցների և նրանց միջև, ովքեր վախենում էին բնակիչների ոչնչացումից և կողմ էին Վիտենբերգի հանձնմանը։ Վերջինների կողմից էին նաև յուդենրատի ղեկավար Յակով Գենսը և գետտոյի հրեական ոստիկանության պետ Ֆելիքս Դեսլերը[4][6]։
Հուլիսի 15-ին Վիտենբերգը Գենսի գրասենյակում ձերբակալվել է ոստիկանների կողմից, սակայն ՖՊԿ-ի ընդհատակայինները նրան ազատել են և թաքցրել գետտոյում[4]։ Վիտենբերգը հայտարարել է կազմակերպության անդամների մոբիլիզացիա և սկսել է զենքի բաժանումը։
Գերմանացիները վերջնագիր են ներկայացրել. մինչև գիշերվա երեքը Վիտենբերգի չհանձնվելու դեպքում ողջ գետտոն կոչնչացվի։ Գետտոյի բնակիչները, վախենալով գետտոյի ոչնչացումից, հարձակվել են Վիտենբերգի կողմնակիցների վրա՝ պահանջելով նրան հանձնել գերմանացիներին։ Արդյունքում Վիտենբերգը որոշել է հանձնվել։ Նա իր ատրճանակը տվել է Կովներին, նրան նշանակել կազմակերպության ղեկավար և դուրս եկել գերմանացիների մոտ[7]։
Հուլիսի 16-ին Վիտենբերգը բանտում ինքնասպանություն է գործել՝ թունավորվելով ցիանակալիումով[4][6][8]։
Հիշատակ
խմբագրելԶելիկ Խիրշ Կալմանովիչը 1943 թվականի հուլիսի 18-ին՝ Վիտենբերգի մահվանից երկու օր անց, գրել է. «Այս պատանին կմնա սուրբ... թող օրհնյալ լինի նրա հիշատակը...»: Պատմաբան Մարկ Դվորժեցկին այդ խոսքը գնահատում է որպես Վիտենբերգի արարքի կապում «կիդուշ խա Շեմի» հայեցակարգին՝ մահվան ընտրություն հանուն սկզբունքների[9]։
Իցիկ Վիտենբերգի մասին են պատմում իդիշով գրված «Իցիկ Վիտենբերգ» նույն վերնագրով երկու պիեսները՝ գրված Ավրոմ Կարպինովիչի (1958) և Յակով Յոսադեի (1947) կողմից, Խավա Ռոզենֆարբի «Դեր ֆոյգլ ֆուն գետո» (Թռչունը գետոյում, 1958) երեք գործողությամբ դրաման[10], ինչպես նաև բանաստեղծ և պարտիզան Շմերկե Կաչերգինսկու «Իցիկ Վիտենբերգ» երգը կոմպոզիտոր Մատվեյ Բլանտերի երաժշտությամբ[11]։
Որպես գլխավոր հերոս՝ Իցիկ Վիտենբերգը հանդես է գալիս խորհրդային հրեա գրող Իոսիֆ Ռաբինի «Ես տեսնում եմ քեզ, Վիլնյուս...» վեպում։ Ավրոմ Սուցկևերը գրել է «Իցիկ Վիտենբերգ» բանաստեղծությունը։
Վիտենբերգի անունով կոչվել են փողոցներ Իսրայելի Թել Ավիվ[12] և Բեեր Շևա[13] քաղաքներում։
Նշումներ
խմբագրել- ↑ 1942 թվականի Վիլնյուսի գետտոյի բնակիչների ցուցակներում, որ հասանելի են JewishGen.org կայքում, Իսահակ Վիտենբերգը (Izaak Witenberg)՝ ծնված 1906 թվականին, նշված է Ստրաշունո փողոց 11/13 հասցեով։ Այնտեղ էր ապրում նաև նրա կինը՝ Ռիվա Վիտենբերգը (1901) և նրանց երեխաները՝ Խիրշը (1927) ու Մոյշեն (1930)։
- ↑ Վիտենբերգ ընտանիքի մայրական կողմի տվյալները հասանելի են JewishGen.org կայքում։ Ցիվյա Վիտենբերգը (16 նոյեմբերի, 1861 — ?) 1930-ական թվականներին ապրել է որդու՝ Մորդուխի ընտանիքի հետ Ժիժմորում։ Նրա օրիորդական ազգանունը տարբեր փաստաթղթերում նշված է որպես Միրլիս և Միրլես։ Նա Մովշի-Յանկել Աբրամ Իցկովիչի (1803-1868) և Հանա Լեա Միրլեսի դուստրն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 MAK (польск.)
- ↑ * Saul Friedländer «The Years of Extermination: Nazi Germany and the Jews, 1939—1945» (стр. 532)
- Saul Friedländer, Orna Kenan Nazi Germany and the Jews, 1933—1945 (стр. 372)
- Yehuda Bauer «The death of the shtetl» (стр. 89)
- Интервью с Абой Ковнером Արխիվացված 2017-04-25 Wayback Machine
- Herman Kruk (translated by Benjamin Harshav) «The last days of the Jerusalem of Lithuania: chronicles from the Vilna» (стр. 592)
- Linda Ben-Zvi «Theater in Israel» (стр. 209)
- Alan Rosenberg, Gerald E. Myers Echoes from the Holocaust: Philosophical Reflections on a Dark Time (стр. 22)
- Материалы суда над Адольфом Эйхманом Արխիվացված 2011-07-17 Wayback Machine
- Ружка Корчак. «Пламя под пеплом» Արխիվացված 2017-10-06 Wayback Machine
- ↑ «יצחק ויטנברג» (եբրայերեն). partisans.org.il. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Ихлов Е. В. «Уточнения к статье Ю. Мухина». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.
- ↑ Корчак Р. Пламя под пеплом. — Библиотека Алия, 1977. — 367 с.
- ↑ 6,0 6,1 «Resistance in the Vilna Ghetto» (անգլերեն). Американский мемориальный музей Холокоста. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «The Wittenberg Affair: One or Twenty Thousand?» (անգլերեն). Yad Vashem. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Lester, D. Suicide and the Holocaust. Nova Publishers. էջ 7. ISBN 9781594544279.
- ↑ Марк Дворжецкий. «Повседневное противостояние евреев нацистам» (PDF). Яд ва-Шем. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «איציק ויטנברג ציפור הגטו». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Music and the Holocaust: Ицик Виттенберг». holocaustmusic.ort.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Yitshak Wittenberg Tel Aviv-Yafo, Израиль
- ↑ Улица Ицхака Виттенберга, Беэр-Шева(չաշխատող հղում).
Արտաքին հղումներ
խմբագրել- Վիտենբերգ Իցհակ՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- «Wittenberg, Yitzhak (Leo Itzig)» (PDF) (անգլերեն). Yad Vashem. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
- Dina Porat. «The Wittenberg Affair. One of the senseless night of July 16» (PDF) (անգլերեն). Yad Vashem. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
- The Wittenberg Affair Արխիվացված 2011-10-07 Wayback Machine
- Портрет Ицика Виттенберга работы узника Вильнюсского гетто Александра Богена (Каценеленбогена) (Alexander Bogen «Itzik Wittenberg»)