Լեյլա Մուրադ
Լեյլա Մուրադ (արաբ․՝ ليلى مراد, եբրայերեն՝ לילה מוראד), ի ծնե՝ Լիլիանա Մուրադ, փետրվարի 17, 1918[1][2], Կահիրե, Եգիպտոս[2] - նոյեմբերի 21, 1995[1][2], Կահիրե, Եգիպտոս), հրեական ծագմամբ եգիպտացի էստրադային երգչուհի, ռենեգատ, 1940-1950-ական թվականների եգիպտական կինոյի առավել հայտնի երգող դերասաններից մեկը։ Դերասան և կոմպոզիտոր Մունիր Մուրադի քույրն է։
Լեյլա Մուրադ | |
---|---|
Բնօրինակ անուն | արաբ․՝ ليلى مُراد |
Ի ծնե անուն | արաբ․՝ ليليان زكي إبراهيم مراد مردخاي |
Ծնվել է | փետրվարի 17, 1918[1][2] Կահիրե, Եգիպտոս[2] |
Երկիր | Եգիպտոս |
Մահացել է | նոյեմբերի 21, 1995[1][2] (77 տարեկան) Կահիրե, Եգիպտոս |
Գերեզման | Կահիրե |
Ժանրեր | փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | դերասանուհի և երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Anwar Wagdi? և Fatin Abdelwehab? |
Leila Mourad Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԼիլիանա Մուրադը ծնվել է 1918 թվականի փետրվարի 17-ին Կահիրեի Ալ-Դահեր շրջանում՝ հրեա Զաքի Մուրադի և Գեմիլա Սալմոնի ընտանիքում։ Հայրը հարգված երգիչ էր, երաժիշտ ու սինագոգի հազզան։
Լիլիանան իր առաջնաելույթը կատարել է 10 տարեկան հասակում Լեյլա Մուրադ մականվամբ Կահիրեի Սաալատ Բադիա համերգասրահի բեմում։ Համերգասրահը 1926 թվականին հիմնել էր դերասան և պարող Բադիա Մասաբնին, որը հովանավորում էր պատանի երգչուհուն[3]։ Լեյլայի առաջնախաղը կինոյում կայացել է 15 տարեկան հասակում։ 1932 թվականին նա նկարահանվել է «Ալ-Դահայա» («Հանցագործության զոհերը») ֆիլմում, որն սկզբում նկարահանվել էր որպես համր ֆիլմ։ Նրա «Մեկնելու օրը» երգը ներառվել է այդ ֆիլմում նրա հնչյունավորումից հետո[4]։
Լեյլա Մուրադի ուսուցիչները նրա հայրը՝ Քաքի Մուրադն ու հրեական ծագմամբ եգիպտացի կոմպոզիտոր Դաուդ Հոսնին էին, վերջինս արաբերեն առաջին օպերետի հեղինակն է։ Կոմպոզիտորը երգչուհու համար գրել է 2՝ «Ինչո՞ւ դու չես կարող ընտրել երկրպագուներից մեկին» և «Ինչո՞ւ ես դու փախչում ինձնից» երգեր, որոնք հիթ են դարձել։ Հետագայում հաջուղություն է ունեցել 1938 թվականին, երբ եգիպտացի մեկ այլ կոմպոզիտոր Մուհամմեդ Աբդ ալ-Վահաբը նրան նկարահանել է իր «Կեցցե Սերը» ֆիլմում։ Հաջորդ վեց տարիներին Լեյլա Մուրադը նկարահանվել է ռեժիսոր Տոգո Միզրահի հինգ ֆիլմերում և դարձել Եգիպտոսի ամենահայտնի դերասանուհին։ 1945 թվականին նա նկարահանվել է ռեժիսոր Անվար Վագդիի «Լեյլա՝ աղքատների դուստրը» ֆիլմում և դրանից քիչ ժամանակ անց ամուսնացել վերջինիս հետ։ Լեյլա Մուրադը նկարահանվել է ևս 20 ֆիլմերում, որոնցից ամենահայտնին «Աղջիկների սիրախաղ» ֆիլմն է։ Վերջին ֆիլմերի նրա խաղընկերներն էին Նագիբ ալ-Ռիհանին և Աբդ ալ-Վահաբը։
1953 թվականին Լեյլի Մուրադը Ումմ Կուլսումից հետո հայտարարվել է եգիպտական հեղափոխության պաշտոնական ձայնը։ Շուտով երգչուհուն մեղադրել են Իսրայելի պետությանը նյութական աջակցություն ցուցաբերելու մեջ, այնտեղ էին գաղթել նրա ծնողները։ Նա հերքել է բոլոր մեղադրանքներն ու դատի տվել։ Այդ ժամանակ էլ Լեյլա Մուրադն ընդունել է իսլամը, ինչ հանգեցրել է ծնողների հետ ընդհարման, որոնք համաձայն չէին դստեր այդ որոշման հետ։ Դատավարության ընթացքում բացահայտվել է, որ երգչուհուն զրպարտել են։ Սակայն Եգիպտոսի այդ ժամանակվա նախագահ Գամալ Աբդել Նասերի անձնական պատվերով նրան գաղտնի բոյկոտ են հայտարարել։ Այդպես, 38 տարեկանում նա ստիպված է եղել կարիերան ավարտել։ Նրա երգերը դեռևս հայտնի էին եգիպտացիների շրջանում, սակայն ռադիոյով չի հնչել։ Երգչուհու ձայնը ռադիոյով նորից հնչել է 1970 թվականի Ռամադանի ժամանակ, երբ նրան է վստահվել Ղուրանի ամենօրյա ընթերցումը սուրբ ամսվա ընթացքում[5]։
Լեյլա Մուրադը մահացել է 1995 թվականի նոյեմբերի 21-ին Կահիրեի հիվանդանոցում։
Ընտանիք
խմբագրելԻսլամ ընդունելուց հետո Լեյլա Մուրադի հարաբերություններն իր ընտանիքի հետ այդպես էլ չեն վերականգնվել։ Երբ 1967-1970-ական թվականներին արական սեռի եգիպտացի հրեաները արտաքսվել էին Աբու-Զաաբալի ու Տուրայի ճամբարներ, այնտեղ էր ընկել նաև Լեյլայի եղբայր Իսակ Զաքին, որին ոչ մի անգամ չի այցելել։
Չնայած ծնողների առարկություններին՝ երգչուհին ամուսնացել է Անվար Վագդիի հետ, որից 3 անգամ բաժանվել է ու նորից ամուսնությունը գրանցել։ Դրանից հետո նա ամուսնացել է ևս 2 անգամ՝ Վագիհ Աբազայի ու Ֆատին Աբդուլ Վահաբի հետ, որից ունեցել է 1 որդի՝ Զաքի Ֆատին Աբդուլ Վահաբը։ Վերջին ամուսնուց բաժանվել է 1969 թվականին ու ապրել միայնակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012.
- ↑ Danielson, Virginia (1977) The Voice of Egypt. Umm Kulthum, Arabic song, and Egyptian society in the twentieth century. AUC Press, Cairo. pp.48,67
- ↑ Darwish, Mustafa (1998) Dream Makers on the Nile. A Portrait of Egyptian Cinema. AUC Press, Cairo. ISNB 977 424 429X. p.24
- ↑ Beinin, Joel (1998). The Dispersion of Egyptian Jewry. University of California Press. 1st edition. p. 84.
Տեսաձայնագրություններ
խմբագրել- Layla Murad (արաբ.)
- The best of Layla Morad (արաբ.)
- أغنية الحب جميل- ليلى مراد (արաբ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- «Leyla Mourad. Golden Voice of over 1,200 songs and 28 films». Al Mashriq — Լեյլա Մուրադի ֆիլմերն ու երգերը Ալ-Մաշրիկ կայքում. (անգլ.)
- «Layla Murad: Popular Culture and the Politics of Ethnoreligious Identity». University of California. (անգլ.)
- Sami Asmar. — Լեյլա Մուրադի մասին հոդված «Ալ-Ջադիդ» հրատարակչության կայքում«Decade Later, Layla Murad Still Unforgettable Artist». Al Jadid. Արխիվացված է օրիգինալից 2018-09-10-ին. Վերցված է 2018-08-17-ին. (անգլ.)
- Виктор Снитковский. — Статья о Лейле Мурад на сайте издания «Еврейский мир»«Судьба певицы Лейлы Мурад». Еврейский мир.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյլա Մուրադ» հոդվածին։ |